The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday 7 January 2021

Մահացել է ՀՄԸՄ-ի նվիրյալ Գառնիկ Մկրտչյանը

 


Նիդերլանդների Ալկմարի Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միությունը սրտի խոր կսկիծով գուժում է ՀՄԸՄ-ի վաստակաշատ նվիրյալ, ազգային գործերի անխոնջ և հավատավոր ասպետ՝ Գառնիկ Մկրտչյանի անժամանակ և խիստ ցավալի մահը (նկարում ձախից 3-րդը)։ ՀՄԸՄ բազմաթիվ մասնաճյուղեր է հիմնադրել եղբայր Գառնիկը, դրանց թվում էր Ալկմարի մասնաճյուղը, որի հիմնադրությանը անձամբ մասնակցեց և իր հոգատարությամբ միշտ մնաց մեր աջակիցը։ Հայ մարդու խորաթափանցությունը, ազնվությունը, խոհեմությունը, հայրական հոգատարությունը ճառագում էին եղբայր Գառնիկի աչքերից և որտեղ ոտք էր դնում բերում էր, սեր և ժպիտ, համբերություն և միասնականություն։ Շատ ափսոս, որ այլևս առիթը չենք ունենա վայելելու մեր ազնվագույն եղբորը, ընկերոջը, բայց նա հավերժ կմնա մեր սրտերում իր թողած անմահ բարի հուշերով։ Փառք քեզ սիրելի եղբայր, փառք քո գործին, որն անկասկած անմահ է և դեռ հազարավոր սերունդներ է դաստիարակելու Հայոց մեծագույն հաղթանակների համար։

No comments:

Post a Comment