The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday 7 January 2021

Եթե միասնական ու համերաշխ լինենք դժվարություները հաղթահարելի են


Վեց օր առաջ` դեռ անցյալ տարի լրագրող Լիզա Ճաղարյանը հրապարակելով Արցախում մարտնչած ու արդեն համացանցում տարածված այս լուսանկարը, գրել էր.

«Չգիտեմ, թե ինչու, ոնց եղավ, որ բազմաթիվ հուզիչ ու սպանիչ լուսանկարների շարքում հենց սա դարձավ ինձ համար այս դժոխային պատերազմի խորհրդանիշը։

Գուցե բոլորիս հետապնդող «էս ի՞նչ արեցիք, էս ի՞նչ եք անում» հարցը ցավագին խոսո՞ւն է էս էրեխեքի աչքերի մեջ։

Գուցե հենց իրենց մեջ եմ տեսնում խաղաղության կարոտը, որ ռազմաշունչ պաթոսի տակ խեղդվում էր պատերազմի օրերին ու շարունակում է ընդհատ–ընդհատ շնչել մինչ օրս։

Գուցե մեղքի զգացո՞ւմն է տանջում ինձ, որ լուսանկարը տարածվեց Ֆեյսբուքում, բայց ոչ ոք չասաց` ովքեր են էս էրեխեքը, ոչ մեկս չգիտենք` որտեղ են հիմա, ինչ են անում, լողացա՞ն արդյոք, թոթափեցի՞ն պատերազմի փոշին իրենց վրայից, գրկեցի՞ն իրենց մայրերին...»

Այսօր նա մի քանի ժամ առաջ արդեն այսպիսի տողեր պետք է գրեր.


«« Այսպիսի ԼՈՒՅՍ բովանդակությամբ նամակ ստացա մի անուշիկ աղջկանից. «Նկարում եղբայրներս են. թեև շատ բաների միջով անցան, սակայն ողջ–առողջ հասան մեզ»»։

Կարճ ժամանակ անց լրագրողը մյուս լուսանկարը հրապարակեց, գրելով`

«Ավելի մանրամասն. մանկության ընկերներ են Աշոտն ու Լութոն (Լյուդվիգը)։ Ձախինը` Աշո՛տն է ավետաբերիս եղբայրը, բայց իր համար երկուսն էլ եղբայր են։

Է՞լ ինչ ասեմ։

Էլ բան չասեմ. տեսեք էլի...»


Այսօրվա օրով սա իսկապես մեզ և ձեզ բարի Ավետիս էր:

Համերաշխ ու հաշտ եղեք, ամուր այս տղաների պես և մենք ունակ կլինենք հաղթահարել ցանկացած դժվարություն:



No comments:

Post a Comment