The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday 26 May 2018

Հրաչ Մուրադյա'ն, եկել է լուսամուտը փակելու, կամ բացելու ժամանակը...



Կիսաբաց լուսամուտներից Հրաչ Մուրադյանն ասաց.
-Պրն Վարչապետ, Դուք լա՞վ չեք պատկերացնում, թե որ երկրի վարչապետ եք ընտրվել: Տպավորությունն այնպիսին է, որ Դուք չեք ուզում տեսնել` ինչպես է իրականում ապրում ժողովուրդը։ Մենք ցույց ենք տալիս իրական Հայաստանը, որը, կարծես, հեռու է Ձեր պատկերացումներից ու տեսլականից։
Ես էլ մտածեցի, որ այս տղան իրոք դեռ իր հաղորդման ճահճուտներում է, իրադրությանը երևի չի տիրապետում: Ախր ոնց չասես.
-Հրաչ, իրականում Նիկոլը ոչ միայն պատկերացնում է որ երկրում է ապրում, այլև տեսնում է իրական Հայաստանը, ավելին ` հեղափոխությունը հենց դրա համար արեց, քայլ արեց, պայքարեց իրական Հայաստան կառուցելու համար: Այնպես որ փակիր լուսամուտդ ու մի ցուցադրիր թալանված ու խեղված ճակատագրերի պատմությունները: Եթե օգնում ես, մի ելնի այս մարդկանց անձնական սարն ու խայտառակիր, այլ սուսուփուս օգնիր նրանց, կամ էլ քո շոուի համար նոր նախագիծ մշակի ու իրոք օգնիր մարդկանց անձնական ճահիճից վեր բարձրանալու:

Давит Даштенц (Davit Dashtenc) (ֆեյսբուքյան էջ)

Մուսասին փայլուն հաղթանակ տոնեց

Նիդերլանդաբնակ մեր հայրենակից խառը մարտարվեստի մարտիկ Գեղարդ Մուսասին  Լոնդոնում կրկին փայլուն հաղթանակ տարավ բրազիլացի Կարվալոյի նկատմամբ: Հոլանդահայ մարզիկը բրազիլացուն հաղթեց տեխնիկական նոկաուտով։

Հայ մարտիկը Լոնդոնի «Ուեմբելի» մարզադաշտում մրցեց բրազիլացի Ռաֆայել Կարվալյոյի հետ, որին էր պատկանում Բելատորի միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին։

.

Մենամարտը երկար չտևեց. առաջին ռաունդի 4-րդ րոպեին Մուսասիի հարձակումից հետո մարտը դադարեցվեց տեխնիկական նոկաուտով։

Friday 25 May 2018

Նիդերլանդների համայնքում պատրաստվում են պարել Քոչարի




Այս օրերին Հանրապետության օրվա կապակցությամբ սփյուռքում տարածում է գտել «Արի Պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ շարժումը: Նիդերլանդահայ համայնքը ևս անմասը չէ դրանից: Հատկապես նորաստեղծ պարի խմբերը ջանում են միանալ շարժմանը: Այդ իսկ պատճառով պարապում, հղկում են ամեն համարը: Պարի նոր խմբեր են ստեղծվել Դենբոսի «ՈՒրարտու» հայ համայնքում (ատենապետ՝ Տոնի Պողոսյան) և Նայմեխենի «Միացյալ հայերը Հոլանդիայում» միությունում (Ղեկավար՝ Սվետա Աբրահամյան): Նրանք մեր մյուս փորձառու խմբերի հետ հանդես են գալու Քոչարի, այս գեղեցիկ պարի կատարումով: Հատկապես «Արի պարի քոչարի» խորագրով շարժմանը մեծ ծրագրով են պատրաստվել Ալմելոյի, Հաագայի և մյուս քաղաքների հայ համայնքները: Եվ այսպես Նիդերլանդներից ֆլեշբոմին ներկայացել են Նայմեխեն քաղաքի «Միացյալ հայերը հոլանդիայում» կազմակերպության պարախումբը,  Հաագա քաղաքի «Աբովյան» մշակութային միության պարախումբը, «Կարոտ» պարախումբը,  Ալմելոյի հայկական կիրակնօրյա դպրոցի  ու «Զարթոնք» պարային համույթը, Մաստրիխտի «Անի» համայնքի պարի խումբը:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի հարյուրամյակի, ինչպես նաև Էրեբունի-Երևանի 2800-ամյակի կապակցությամբ այս շարժումը նախաձեռնել է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի «Հայկական մշակույթի տունը»՝ «Արի պարի քոչարի» խորագրով: Միասնականությանը նպաստող միջոցառման կազմակերպիչները կոչ են անում բոլոր ցանկացողներին ս.թ. մայիսի 26-ին իրենց բնակության վայրերում պարել քոչարի, նկարահանել և տեղադրել համացանցում #aripariqochari հեշթեգով: Նախաձեռնությանը կարող են մասնակցել և՛ անհատներ, և՛ պարային համույթներ, մշակութային տների, կրթօջախների, այլ հաստատությունների ներկայացուցիչներ:
Անշուշտ պարարվեստի խթանմանը նպաստում են մայր հայրենիքից սփյուռք ժամանող հայկական պրոֆեսիոնալ արհեստավարժ խմբերը, որոնց կատարումներն անջնջելի հիշողություններ են թողնում և անշուշտ նպաստում են հայկական ոգու բարձրացմանը:
«ԿԱՐԻՆ»-ազգագրական երգի և պարի համույթը դեռ Նիդերլանդներ էր եկել Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին: 2013թ. սեպտեմբերի 24-ին Հաագայի արվարձան Ռայսվայկ քաղաքում, բազմաթիվ հանդիսատեսների ներկայությամբ շատ պարերի ու երգերի հետ նրանք ներկայացրեցին «Սղերդի Քոչարի»և «Քերծի» պարերը (գեղարվեստական ղեկավար՝ Գագիկ Գինոսյան): Այն այսօր ներկայացնում ենք մեր ընթերցողի ուշադրությանը: Նկարահանումն արել է «Նիդերլանդական օրագիրը»:
Անդրանիկ Գրիգորյան


Հ.Գ-Հանրությանն իրազեկելու նպատակով ստեղծվել են ինտերնետային կայք, ֆեյսբուքյան և թվիթերյան էջեր հետևյալ հղումներով -http://www.aripariqochari.com

 , info@aripariqochari.com , https://www.facebook.com/aripariqochari , https://twitter.com/aripariqochari


Իսրայելահայերի «Նաիրի» միության, «Նոյան Տապան» Մշակույթի և կրթության հայկական կենտրոնի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միության հիմնադիր կազմ,
     Իսրայելում «Նոյան Տապան» Մշակույթի և կրթության հայկական կենտրոնի հիմնադիր կազմ
     24.05.18
     Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Artiom Chernamorian

   
  Այլևս հանգիստ թողեք Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի շիրիմներն ու մի օգտագործեք մեր Ցեղասպանության ձեր կողմից ճանաչման հարցն որպես պատժամիջոց թուրքերի դեմ: Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միությունն և «Նոյան Տապան» Հայկական, կրթական մշակութային կենտրոնը համոզված են, որ Իսրայել պետության ստեղծումից հետո թե երկրի կառավարությունները և թե երկրի գերագույն օրենսդիր մարմինը՝ Քնեսետն, իր բոլոր գումարումներով բազմաթիվ հնարավորություններ ունեին ու առիթներ ճանաչելու Հայոց Ցեղասպանությունն և 70 տարի շարունակ Թուրքիայի հետ ժամանակ առ ժամանակ սրացող հարաբերությունների համատեքստում մեր հարցն անամօթաբար և առանց դրա բարոյական և քաղաքական իրավունքն ունենալու օգտագործվում է որպես «մտրակ», որպես «մուրճ», թուրքերին ավելի բարոյական և քաղաքական «ցավ պատճառելու» պատժամիջոց՝ նրանց վրա ազդելու և նրանց զսպելու և ավելի նպաստավոր զիջումներ կորզելու «գործիք:
Մեր պահանջը շատ հստակ է՝ Իսրայելի բոլոր հասարակական-քաղաքական գործիչներին, Քնեսետի ու կառավարության անդամներին կոչ ենք անում այլևս հանդես չգալ Հայոց Ցեղասպանության ճանաչման կոչերով, չհոլովել, անտեղի չվկայակոչել ու անիմաստ ու անհիմն չքննարկել մի հարց, որը դուք որպես պետություն չունեցաք խիզախություն ճանաչելու: 6 մլն. նահատակներ ու «մահվան ճամբարներ» տեսած պետությունն ու պառլամենտը մինչև օրս չարչարկում և կեղտոտ քաղաքական խաղերի համար են օգտագործում 2 մլն. սրբադասված հայ նահատակների լուսավոր հիշատակը:
Մեզ հարկավոր չէ ձեր ճանաչումն այդպիսի գնով:
Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միությունն և «Նոյան Տապան» Հայկական, կրթական մշակութային կենտրոնը վստահ չեն, որ այս անգամ էլ թե կառավարությունն, որի որոշ անդամներ Բաքվի ու Անկարայի ամենասիրելի «եղբայրներն» են և թե Քնեսետը կճանաչեն մեր բանաձևը:
Տա Աստված, որ սխալվենք, տա Աստված որ մենք էլ որպես Հայաստանից Իսրայել մշտական բնակության տեղափոխված թե հայ և թե հրեա քաղաքացիներ ամոթանքի խարանից ազատվենք ու հպարտությամբ հայտարարենք՝ Իսրայել պետությունը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունն, որպես 30-րդ պետությունը:

Համերգ` Հայկական ժողովրդական երաժշտություն հոլանդական «Slavuj» երգչախմբի կատարմամբ

Համերգ` Հայկական ժողովրդական երաժշտություն հոլանդական «Slavuj» երգչախմբի կատարմամբ` 2018-ի մայիս-հունիս ամիսներին


Concerts: Armenian music performed by Dutch choir Slavuj in May and June 2018

In mei en juni geeft Slavuj 3 concerten met Armeense muziek. Te gast zijn Ruzanna Hakobyan die prachtig speelt op haar Qanon en het Zwarte Zee Kwartet aangevuld met slagwerker Rob Damen. We zingen onder meer het Armeense oratorium, geschreven ter nagedachtenis van de slachtoffers Armeense genocide in het jaar 1915.

Vrijdag 25 mei (20.15 uur), Remonstrantse Kerk, Fnidsen 33 – 37, Alkmaar.
Zaterdag 26 mei (20.15 uur), Amstelkerk, Amstelveld 10, Amsterdam.
Zondag 24 juni 2018 (15.30 uur), Buiksloterkerk, Buiksloterpad 10, Amsterdam.

ԵԿԵՔ ՊԱՐԵՆՔ ՔՈՉԱՐԻ

ԵԿԵՔ ՊԱՐԵՆՔ ՔՈՉԱՐԻ
(Տեքստը հայերեն,հոլանդերեն լեզուներով)
Svetlana Andresian (Ալմելո)

Beste landgenoten,
Հարգելի հայրենակիցներ,
     2018 թվականի մայիսի 28-ին լրանում է Հայաստանի Առաջին Հանրապետության
     100 ամյակը։ Մենք տոնում ենք այն մայիսի 26-ին, ժամը 18։00-ին Ալմելոյի Հայկական Եկեղեցում։ Ի պատիվ 1918 թվականի հաղթանակի և մեր այլ հաղթանակների, աշխարհի բոլոր հայերի հետ միասին կպարենք «Քոչարի» եկեղեցու մոտ, պարուսույց Լիլիթ Եղիազարյանի ղեկավարությամբ։ Այնուհետև տոնախմբությունը կշարունակենք եկեղեցու սրահում։
     Եկեղեցու վարչությունը, ՀՄԸՄ, ՀԲԸՄ, ԱՀՑՀ կազմակերպությունները, Հայկական կիրակնօրյա դպրոցը, «Գեղարդ» երգչախումբը, «Զարթոնք» պարախումբը, Հայ Տիկնանց Միությունը, այլ կամավորներ, այդ թվում՝ սիրված երգիչներ, ներկաներին կպարգևեն անմոռանալի տոնական երեկո, համեղ խորտիկներով և խմիչքներով։
     Մուտքը անվճար է։ Բոլորի ներկայությունն էլ ցանկալի է։
Beste landgenoten,
     Op 28 mei 2018 wordt 100 jaar van de onafhankelijkheid van het Eerste Republiek Armenië. We gaan het vieren op 26 mei om 18: 00 uur bij/in Armeense Apostolische kerk Almelo. Ten ere van de overwinning in 1918 en al onze overwinningen, gaan we met alle Armeniërs in de wereld, "Kochari" dansen bij de kerk, onder de begeleiding van Lilit Yeghiazaryan. Daarna gaan we een gezellig feest vieren in de kerkzaal.
     Het Kerkbestuur, Homenetmen, AGBU, AGMA, Armeense Zondagsschool, Kerkkoor "Gechard", "Zartonq Haykakan Par", Vrouwencomité, andere vrijwilligers, waaronder ook gewaardeerde Armeense zangers, zullen een onvergetelijke feestavond bieden, met hapjes en drankjes erbij.
     Toegang is gratis. Iedereen is welkom.

ASV & Birthright Armenia


Birthright Armenia & Armenian Volunteer Corps is heading to #Almelo and #Utrecht! Come by and learn about the endless opportunities awaiting you in #Armenia! This is your chance to ask questions and have them answered in person, and learn all about our organizations. From customized professional #internships and #volunteer placements to discovering the hidden corners of Armenia, we have you covered.
P.S. We place participants all over Armenia to gain knowledge and experience in their chosen field (s), learn more about the #Armenian culture and language, enjoy delicious food, make life long friendships, and so much more!
Come move mountains on a journey of self-discovery.
Saturday May 26th
     ALMELO: From 11-1pm we will be at Stichting Yerevan located at Wierdensestraat 127 (yay, free parking) .
UTRECHT: From 7-9 we will be at Winkel van Sinkel in the garden located at Oudegracht 158 (parking could be difficult, but accessible via public transport) .

Tuesday 22 May 2018

ՍՓՅՈՒՌՔԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՀԻՆԳ ՕՐԸ

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ նորանշանակ նախարարների երդման արարողությունը։

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»։


Հայաստանի նորաստեղծ կառավարության կազմը


Մյուս նորանշանակ նախարարների հետ, ահա այսպես  երդվեց նա` սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը, որին էլ  «Նիդերլանդական օրագիրը» շնորհավորում է պաշտոնն ստանձնելու, իսկ ավելի վաղ ծննդյան տարեդարձի առթիվ:
Մինչ այդ ՀՀ սփյուռքի նախարարության ԵՎրոպայի հայ համայնքների վարչության   աշխատակիցներից, ում հետ ունենք աշխատանքային գործնական հարաբերություններ, պարզեցինք, թե օրըստօրե որքան պարզ, մարդկային  ու  անկեղծ, ամենակարևորը՝ աշխատանքային գերազանց փոխհարաբերություններ են հաստատվում կոլեկտիվում:
Նորանշանակ նախարարն իր աշխատանքային առաջին հինգ օրերն ամփոփել է  ֆեյսբուքյան էջում: Այս կարճ ժամանակահատվածում նույնիսկ եղել են չարախոսներ, ովքեր  փորձել են ստվերոտ գնահատականներ  հնչեցրել իր պարտականությունները նոր ստանձնած նախարարի հասցեին, սակայն մենք կանգ կառնենք լույսի դրական այն լիցքերին, որի հինգ օրերը ամփոփել է երիտասարդ նախարարը:


ՕՐ ԱՌԱՋԻՆ
Գիտեմ` շատերն արդեն քնած են, բայց խոստացել եմ հակիրճ ամփոփել առաջին աշխատանքային օրս: Եվ ուրեմն` Նախ, առավոտյան հանդիպեցի ու ծանոթացա լրագրողների հետ, և միասին այցելեցինք իմ աշխատավայր:Անցկացվեց Սփյուռքի նախարարության առաջին աշխատանքային խորհրդակցությունը: Իրենց դիմումի համաձայն` աշխատանքից ազատվեցին ՀՀ սփյուռքի նախարարի աշխատակազմի ղեկավարը և 2 խորհրդականներ:Բոլորին հայտնի պատշգամբում հանդիպեցի իմ հարևան` մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին. այս անգամ գործերից չխոսեցինք ))):



Կեսօրին հարցազրույց տվեցի ՍիվիլՆեթին` անգլիախոս լսարանի համար:Որոշ «չգրված կանոնների» շուրջ խիստ ցուցումներ տվեցի. մեր նախարարությունում անձի պաշտամունքը մերժվում է:Առանձին խորհրդակցություններ ունեցա փոխնախարարների, որոշ վարչության պետերի հետ:Ողջ օրվա ընթացքում նախարարության հետագա գործունեության, ծրագրերի, տեսլականի շուրջ զրույցներ ունեցա մի շարք քաղաքացիների հետ:
Դե իսկ աշխատանքային ժամի ավարտից հետո` 19:00-22:30-ը, ՆՓԱԿ-ում մասնակցեցի Սփյուռքի նախարարության անհրաժեշտության շուրջ չափազանց օգտակար քննարկմանը, որն նախաձեռնել էր «Հոդված 3» ակումբը. արդյունքները շատ հուսադրող էին:

ՕՐ ԵՐԿՐՈՐԴ
Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների համար, զգացված եմ, ուրախ եմ, սիրում եմ բոլորիդ: Իսկ հիմա հակիրճ ամփոփեմ երկրորդ աշխատանքային օրս: Եվ ուրեմն`Իմ կողմից առաջին նշանակումը. թուրքագետ, «Եփրատ» մերձավորարևելյան ուսումնասիրություններիր կենտրոնի տնօրեն, թուրքագիտական պորտալի հիմնադիր, հայտնի թուրքագետ Գևորգ Պետրոսյանն այլևս իմ խորհրդականն է (հասարակական հիմունքներով):
Ամբողջ օրվա ընթացքում ընդունեցի նախարարության տարբեր վարչության պետերի, որոնք ինձ տեղեկություններ հաղորդեցին Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ընթացիկ նախագծերի մասին:
12:00-ին Սփյուռքի նախարարությունում դիմավորեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վերջինս ինձ ներկայացրեց մեր աշխատակիցներին: Հանդիպեցի նաև նախկին նախարար Հրանուշ Հակոբյանին. նա ինձ իր մակագրությամբ գիրք նվիրեց ու բարի երթ մաղթեց:
Իր դիմումի համաձայն` աշխատանքից ազատվեց փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանը:
Երկու տարբեր բաժինների մի քանի աշխատակիցներից ձևավորեցինք օպերատիվ խումբ, որի հիմնական գործառույթն է իրականացնել մամուլում և սոցիալական ցանցերում Սփյուռքի նախարարության վերջին շրջանի գործունեության վերաբերյալ առողջ` թե՛ դրական, թե՛ բացասական արձագանքների մոնիթորինգը (քննադատական մտածողության ներդրումն ու զարգացումը խմբի կարևորագույն խնդիրներից մեկն է):
Հեռախոսազրույց ունեցա Գլենդելի քաղաքապետ, իմ լավ բարեկամ Զարեհ Սինանյանի հետ. զրույցի մանրամասները դեռ չեմ հրապարակի, սակայն շատ կարևոր մի հարցի անդրադարձ եղավ ու, կարծես, այն շուտով լուծում կգտնի:
Կարճ, բայց բովանդակալից ու արդյունավետ խորհրդատվական հանդիպում ունեցա Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի ներկայացուցչի հետ. պայմանավորվեցինք կրկին հանդիպել:
Աշխատանքային ժամի ավարտից անմիջապես հետո գնացի ՀՀ կառավարություն: Դե իսկ օրվա վերջում հանդիպում ունեցա Վարդան Մարաշլյանի հետ:

ՕՐ 3. ԱՄՓՈՓՈՒՄ
Առավոտը սկսեցինք կառավարության ծրագրի մշակման շուրջ նախարարության ստորաբաժանումների ղեկավարների հետ աշխատանքային քննարկումով:Հանդիպեցի ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանի հետ. ինչից ասես, որ չխոսեցինք:Հեռախոսազրույց ունեցա Հրանուշ Հակոբյանի հետ. Սփյուռքի նախկին նախարարն ինձ աջակցելու պատրաստակամություն հայտնեց՝ անհրաժեշտության դեպքում:
Ողջ օրվա ընթացքում ընդունեցի արտասահմանից ժամանած մի քանի բարերարների: Հիմնական քննարկվող թեմաներն էին ներդրումներն ու հայրենադարձությունը:
Ընդունեցի նաև Նաթան արքեպիսկոպոսին:
Իր դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվեց Սփյուռքի փոխնախարար Վահագն Մելիքյանը:
Հանդիպեցի մոնիթորինգի նորաստեղծ խմբի անդամների հետ: Նրանք ինձ զեկուցեցին Սփյուռքի նախարարության վերջին շրջանում ծավալած գործունեության վերաբերյալ տեղական ու միջազգային մամուլում, ինչպես նաև սոցիալական ցանցերում առկա դրական ու բացասական արձագանքները:
Դե իսկ աշխատանքային օրվա ավարտից հետո՝ 19:00-ին, մասնակցեցի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնող խմբի նիստին:

ՕՐ 4, ԱՄՓՈՓՈՒՄ.
Առավոտը սկսեցինք ավանդական դարձած կառավարության ծրագրի մշակման շուրջ նախարարության ստորաբաժանումների ղեկավարների հետ աշխատանքային քննարկումով:
Ժամը 11:00-13:00 մասնակցեցի կառավարության նիստին, որտեղ կառավարությանը ներկայացրի Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից իր իսկ դիմումի համաձայն ազատելու մասին որոշումը: Կառավարությունը հաստատեց:
Ընդունեցի Բեյրութի «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Կանդահարյանին: Քննարկեցինք ինչպես մեր լրագրողների առաջիկա համաժողովի հետ կապված հարցեր, այնպես էլ, առհասարակ, Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձությունները:
Ընդունեցի Մոնակոյից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից ժամանած գործարարներին: Օրակարգի հիմնական հարցը ներդրումներն էին:
Հանդիպեցի լեգենդար ռոք-խումբ «Ոստան Հայոցի» վոկալիստ Հովհաննես Կուրղինյանին: Վերջինս Սփյուռքի նախարարության հետ համատեղ մի շատ հետաքրքիր նախագիծ իրականացնելու առաջարկով հանդես եկավ:
Հանդիպեցի Deem Communications ընկերության հիմնադիր Րաֆֆի Նիզիբլյանի հետ: Կրկին խոսեցինք լրագրողների համաժողովին առնչվող թեմաների շուրջ:
Մարտա Սանդոյան
Իմ թիմի շարքերը համալրեց ևս մեկ խորհրդական, խոսքը Մարտա Սանդոյանի մասին է, որն ուսանել է Վիեննայի միջազգային համալսարանում` "Դիվանագիտություն և ռազմավարական հետազոտություններ" ծրագրով` ստանալով մագիստրոսի աստիճան, ինչպես նաև ավարտել Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) հանրային քաղաքականության դպրոցի "Մարդու իրավունքներ" մագիստրոսական ծրագիրը:
Ավանդույթի համաձայն` հանդիպեցի մոնիթորինգի խմբի անդամների հետ: Նրանք ինձ զեկուցեցին Սփյուռքի նախարարության վերջին շրջանում ծավալած գործունեության վերաբերյալ տեղական ու միջազգային մամուլում, ինչպես նաև սոցիալական ցանցերում առկա դրական ու բացասական արձագանքները:
Օրվա վերջում կարճ հեռախոսազրույց ունեցա իմ լավ բարեկամ, կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանի հետ: Պայմանավորվեցինք վաղն ավելի մանրամասն զրույց ունենալ:
                                                                                                                                                                                                                                   
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ 5-ՐԴ ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄԸ                                                                              Առավոտը սկսեցինք կառավարության ծրագրի մշակման շուրջ նախարարության ստորաբաժանումների ղեկավարների հետ առանձին աշխատանքային քննարկումներով:
Գնացի կառավարություն, որտեղ վերոնշյալ փաստաթուղթը ներկայացրի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին: Արդյունավետ այդ քննարկմանը ներկա էին նաև նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Հրաչյա Ռոստոմյանը:
Վերադարձա նախարարություն, որտեղ ծրագրի շուրջ աշխատանքները համակարգելուն զուգահեռ սկսվեց ընդունելությունների փուլը: Մասնավորապես, հանդիպեցի ԱՄՆ և Կանադայի Թեքեյան մշակութային միության նախագահ Էդմոնդ Ազատյանի, կենտրոնական վարչության ատենադպիր Հակոբ Վարդիվառյանի և միության անդամ Գևորգ Մարաշլյանի հետ: Վերջիններս ինձ առաջարկեցին այցով մեկնել ԱՄՆ և Կանադա: Խոսեցինք նաև սպասվելիք համագործակցության շուրջ:
Այնուհետև ինձ այցելեցին Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատության նախկին շրջանավարտների պատվիրակությունը՝ Բյուզանդ և Մարի Ագբաշյանները (Պոլիս), Գրիգոր Մարոնյանը (Մոնրեալ), Մանուկ Յեդըզյանը (Կիպրոս) և Գևորգ Մարաշլյանը (Վաշինգտոն): Քննարկման առարկան ևս ակտիվ համագործակցությունն էր, ինչպես նաև առկա խնդիրների լուծման տարբերակները:
Հանդիպեցի նաև «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլիի և իր թիմի հետ: Երկու կողմերն էլ համատեղ նախագծեր իրականացնելու պատրաստակամություն հայտնեցին: Ի դեպ, Արիանայի ամուսինը շախմատիստ Լևոն Արոնյանն է:
Շատ երկար և ընդգրկուն հեռախոսազրույց ունեցա Արսինե Խանջյանի հետ: Նա ինձ հայտնեց իր աջակցությունն ու ուրախալի լուր ասաց. Արսինեն հունիսին կրկին կայցելի Հայաստան՝ ինձ հետ քննարկելու իր առաջարկները:
Շատ պարզ, ընկերական զրույց ունեցա Սփյուռքի արդեն նախկին փոխնախարար Վահագն Մելիքյանի հետ: Շատ եմ գնահատում նրա՝ ինձ աջակցելու և անհրաժեշտության դեպքում փորձով ու գիտելիքներով կիսվելու պատրաստակամությունը: Շատ ջերմ հեռախոսազրույց ունեցա նաև Վահագնի հոր՝ ավագ ընկեր Գուրգեն Մելիքյանի հետ, որը եղել է իմ դեկանը:


Դե իսկ աշխատանքային օրը եզրափակեցի Շանթ հեռուստաալիքում՝ հյուրընկալվելով Հեռանկարի տաղավարում: Արամ Աբրահամյանի հետ իմ զրույցի տեսագրությունն արդեն հրապարակել եմ»:


Իհարկե սա այն բոլոր օրակարգը չէ, որ ընդգրկված է եղել Մխիթար Հայրապետյանի այս օրերի աշխատանքային գործունեության մեջ: Նա այդ ընթացքում հասցրել է բազմաթիվ աշխատանքային այլ հանդիպումներ էլ ունենալ, հարցազրույցներ  տալ ու կազմակերպչական բավականին աշխատանքներ կատարել:
Իհարկե գրեթե լիահույս ենք, որ առաջին քայլերին զուգընթաց ավելնալու են  լավ գործերը,  բազմաթիվ գաղափարներ կյանքի են կոչվելու: Ինչպես համաժողովրդական ճանապարհով ընտրված մեր վարչապետն է ասում՝ «ժողովուրդ չկասկածե'ք,  լավ է լինելու»:
Հավատում ենք:

Monday 14 May 2018

ՄԻ ԿՈՂՄ ԹՈՂՆԵՆՔ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՏՎԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ


Ցավոք պետք է արձանագրել, որ  նիդերլանդահայ կյանքում,  վերջին ժամանակներս հաճախակի են դարձել միմյանց նկատմամբ  ներանձնային՝ ոչ հարիր մոտեցումները, անհանդուրժողականության ու ատելության դրսևորումները՝  սպառնալիքներից մինչև բարի համբավն արատավորելը: Ձեռնպահ կմնանք անուններ  նշելուց, քանի որ անձնական պատվախնդրությունը «մի կաթիլ մեղրի» պատմության պես ձնագնդի պես կուտակվել, մեծացել է ու  պետք է կողմերը հասկանան , որ  այն շուտափույտ հանգուցալուծման  կարիքն ունի: Որքան շու'տ, այնքան լավ: Ավելի ցավալին՝ փորձերն են դրանք «Նիդերլանդական Օրագրի»  ֆեյսբուքյան հարթակ, նաև մեկնաբանությունների սյունակ տեղափոխելը:

Գաղտնիք չէ, որ մենք աշխատում ենք  բաց ու համագործակցում  ենք հոլանդահայ կառույցների հետ, հաճախ  ուղիղ եթերով  մեր բազմահազար բաժանորդներին ենք հասցնում տեղերում կատարվող ամենաթարմ իրադարձությունները: Դա չի նշանակում, որ հատկապես այս դեպքերում պետք է քարեր նետել համապատասխան ուղղություններով՝ չարաշահելով մամուլի ազատությունը, լինելով չհանդուրժող՝ անգամ  մեկնաբանություններ  գրելիս: Մենք  հարգում ենք ազատ խոսքի իրավունքը, եթե այն կոռեկտ է ու համբերող, միառժամանակ ուզում ենք ուժեղ տեսնել համայնքները: Դրա համար ճանապարհ ենք անցել ու բազմաթիվ  անձնական և այլ զոհողություններ  արել:

Այսքան դժվարին  պայմաններով և երկար մաքառումներով անցած «Նիդերլանդական Օրագիրը» , որն ունի իր կայուն ու հավատարիմ ընթերցողը, ոչ թե միջհամայնքային ու ներանձնային հաշիվները մաքրելու մրցագորգ է, այլ միմյանց հետ  միակուռ ու համերաշխ  աշխատելու մրցադաշտ: Մեր  հորդորն է կողմերին՝  զբաղվել  իրենց բուն աշխատանքով: Իրենց  տանջող  հարցերով անձամբ  բանակցել: Միայն միասնաբար կարելի է լավ արդյունքներ գրանցել, իսկ մեր նպատակը լինի այն, որ շարունակենք ներկայացնել կողմերի  դրական գործերը,առաջխաղացումները, քանի որ յուրաքանչյուր  վեճն ի սկզբանե անպտուղ է և  դատարկ տեղում է: Այս հոդվածից հետո լիահույս ենք. որ այն չի շարունակվելու: Մենք  պետք է  լավ  օրինակ  լինենք, մեր համայնքի մյուս  հայերի  համար՝ առաջին հերթին սա է պետք  գիտակցել:

Երկու խոսք մեր դիրքորոշման մասին:

«Նիդերլանդական Օրագրի»  նպատակներն  ավելի, քան համեստ են, որոնք են՝  տեսնել Նիդերլանդների հայ համայնքները համախմբված և մեկ լրատվական միացյալ դաշտում ամփոփված, որտեղ  նիդերլանդահայ համայնքային լավ ու օրինակելի աշխատանքների պատմությունն է  կերտվում:

«Նիդերլանդական Օրագիրն» անկախ, հավասարակշիռ մոտեցում ցուցաբերող լրատվամիջոց է ու գտնվում է այն  համայնքների կողքին, ովքեր լավ  ու հայանպաստ գործեր են իրականացնում՝ անկախ այն բանից դրանք դուր են գալիս ինչ-որ մեկին, թե ոչ:  Եթե ինչ-ինչ պատճառներով առաջացած  խնդիրները կարծրացել, կոշտացել են՝ դրան էլ  պատրաստ ենք  քաղաքակիրթ ճանապարհով,  հարցերի ու  պատասխանների միջոցով, նաև  ուղիղ եթերով  քննարկումներ կազմակերպելով լուծումներ տալ:

ՈՒզում ենք նշել, որ հոլանդահայ համահայկական միջոցառումները «Նիդերլանդական Օրագրի» համար միմիայն իրողությունների ու փաստերի արձանագրում են՝  որոշ դեպքերում այն չենք մեկնաբանում: Մեր կարծիքով ընդունելի չէ, որ ապրելով օտար ափերում քննադատության թիրախում  պահենք պետության  ղեկավարներին, կամ  հակառակը՝  մեղադրենք այն համայնքներին, ովքեր ընդունել են նրանց:

Քավ լիցի, սա ասում ենք  հիմա, երբ Հայաստանում բարեփոխումներ են ընթանում: Հետաքրքիր է  հայ  համայնքներն էլ ու՞մ  հետ աշխատեն ու համագործակցեն, եթե ոչ  Հայաստանի դեսպանի, նախագահի, վարչապետի, կամ սփյուռքի նախարարի հետ: Այս դեպքերում պետք է հաշվի առնել ոչ թե արատավոր անհատներին, այլ այն պետությունը , ում  նրանք են  ներկայացնում, պետությունը, որի համար մենք ջանքեր ենք թափում  և որի անունն է ՀԱՅԱՍՏԱՆ ու անվանում ենք՝ ՀԱՅՐԵՆԻՔ: Եթե այդ մարդն անարժան է, ուրեմն վաղ թե ուշ այն ժողովուրդը, որ ապրում է Հայաստանում նրան կհեռացնի, իսկ մենք պետք է հարգենք նրանց ընտրած ՀԱՅՐԵՆԻՔ ներկայացնող անհատին, կանգնենք նրա կողքին և տա Աստված, որ նա արժանի լինի ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ: Այդ դասն արդեն ունենք: Համաձայն չե՞նք  այս  իրողությանը, ուրեմն ինքներս շտապենք Հայաստան ու մասնակցենք  հայաստանյան ներքաղաքական կյանքի  ձևավորմանն ու անցուդարձին:

Թող Հայաստանի ներքին քաղաքականությամբ՝ Հայաստանում ապրողն զբաղվի: Մեզ՝ դրսի հայերիս, եթե չենք  գնում հաստատվելու Հայաստանում ու նպաստելու ներքին կյանքի զարգացմանը, ապա այլ մարտահրավերներ ունենք՝ պահպանենլ մեր ազգային ինքնությունը, կանգնել  հայրենիքի կողքին ու  նեցուկ լինել նրան: Սա այն է, ինչը գոնե կարող ենք:

Այսօր նոր Հայաստան է կառուցվում:

Դրա  համար սիրելիներս, այժմվանից՝  անհետաձգելիորեն,  մոռանանք փոխադարձ վիրավորանքները, դա լավ բանի չի տարել, հանդուրժող լինենք մեկս մյուսի նկատմամբ, գնահատենք  ու քաջալերենք   լավ  գործերը, սիրենք, կարեկից ու օգտակար լինենք մեկմս մեկին:

Այո՛, սերը կարող է օգնել, որ լինենք ավելի հանդուրժող և սրտանց ընդունենք մարդկանց՝ չնայած նրանց թերություններին ու մեզ համար անսովոր բնավորության գծերին։ Կողոսացիներ 3։13-ում ասվում է. «Եթե որևէ մեկը մյուսի դեմ գանգատվելու պատճառ ունի, շարունակեք համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց»։

Մեր դրական լիցքերն ու  էներգիան արժանի են օգտակար գործերի վրա  կենտրոնացնելու:  Սա  խիստ արդիական է ու ժամանակի  պահանջ :
Hay Azian

Անսովոր թանգարաններ․ Հոլանդիայի մարդկային մարմնի թանգարանը



Corpus անունով մարդկային մարմնի թանգարանը գտնվում է Հոլանդիայում՝ Լեյդեն համալսարանական քաղաքից ոչ հեռու։ Թանգարանը առաջարկում է ճամփորդություն կատարել մարդկային մարմնի միջով։
Անսովոր այս թանգարանը իրենից ներկայացնում է 35 մետր բարձրություն ունեցող նստած մարդու մարմին։ Այն լավ երևում է Ամստերդամի Հաագա ավտոճանապարհից։ Թանգարանը ստեղծելու համար 27 միլիոն դոլար է պահանջվել։ Այն կարող են այցելել 6 տարեկանից բարձր անձինք։
Թանգարանում էքսկուրսը շատ հետաքրքիր ու ճանաչողական է և տևում է մոտ 55 րոպե։ Մարդկային մարմնի թանգարան կարելի է մտնել հսկայի ծնկից։
Թանգարանում կարելի է ոչ միայն իմանալ, այլև սեփական աչքերով տեսնել, թե ինչպես են աճում մազերը, ձևավորվում էրիթրոցիտները, տեղի ունենում բեղմնավորումը, ինչպես է օրգանիզմը հակամարմիններ արտազատում, ինչպես է տեղի ունենում մարսողական գործընթացը։ Մարդու բերանում հայտնվելով՝ ականատեսը կդառնաք, թե ինչպես են աշխատում համային ռեցեպտորները ու ձայնակապերը։ Թանգարանում նաև հնարավորություն կունենաք տեսնել ու շոշափել սիրտը, երիկամները, թոքերը, ներքին ականջը, լինել քթի մեջ ու նույնիսկ ուղեղում, դիտել, թե ինչպես է լույսն անցնում աչքի ցանցաթաղանթի միջով։
Էքսկուրսիայի ընթացքում ձեզ կուղեկցեն մարդկային մարմնի արձակած ձայները՝ փռշտոց, սրտխփոց ու խռմփոց։
Եթե ձեզ չի վախեցնում թանգարանի ֆիզիոլոգիական ռեալությունը, ապա ձեզ իսկապես զարմանալի ճամփորդություն է սպասվում։ Իսկ տպավորությունը ուժեղացնելու համար կարելի է օգտվել ստերեոսկոպիկ ակնոցներից։
Պատրաստեց Լուսինե Բրուտյանը

«Անի» հայ համայնքի կողմից կազմակերպված միջոցառումը՝ նվիրված քառատոնին

14 май, 2018 в 16:30

«Անի» հայ համայնքի կողմից կազմակերպված միջոցառումը՝ նվիրված քառատոնին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձ, 1945-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակի տոն, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձ և վերջապես Թավշյա ժողովրդական հեղափոխության համազգային հաղթանակ:

Նիդերլանդահայ ուսանողները կարող են համալրել ԳԼԱՁՈՐ ուսանողական կազմակերպությունը



ASV Gladzor
     Նիդերլանդահայ ուսանողները կարող են համալրել ԳԼԱՁՈՐ ուսանողական կազմակերպությունը: Ձեզ ենք ներկայացնում այդ մասին կազմակերպության տարածած հաղորդագրությունը:
Ben jij geïnteresseerd in een bestuursfunctie bij ASV Gladzor?
Wil jij volgend jaar deel uitmaken van de organisatie die het hele jaar door leuke en leerzame activiteiten verzorgt?
Wij zoeken Armeense jongeren en studenten die klaar staan om Gladzor een jaar lang te vertegenwoordigen, te laten groeien en zich willen inzetten voor de kernwaarden van Gladzor.
Gedurende het bestuursjaar zal je belangrijke ervaringen op doen als organisator en te maken krijgen met diverse activiteiten op de voorgrond, maar ook op de achtergrond.
Jij kan in de periode oktober 2018 - september 2019 ons team komen versterken als:
Voorzitter: je leidt de bestuurswerkzaamheden en houdt de voortgang van het bestuur constant in de gaten.
     Je coördineert de andere bestuursleden en zit vergaderingen voor. Verder ben jij het gezicht van Gladzor naar de buitenwereld.
Vice-Voorzitter: je staat altijd klaar om in te vallen voor de voorzitter of secretaris, en treft dezelfde voorbereidingen als hen.
Secretaris: je notuleert tijdens vergaderingen, werkt aan het archief, de ledenadministratie en verspreiding van informatie vanuit Gladzor. Je staat in contact met de leden en beantwoordt mails en brieven.
Penningmeester: je beheert de verenigingsfinanciën. Je werkt aan de boekhouding en de daarbij komende administratie. Je bent betrokken bij de kosten van externe partijen en onderhoudt contact met sponsoren.
Interne Coördinator: je behartigt de belangen van (aspirant) leden van Gladzor. Je bent de brug tussen het bestuur en de leden en onderhoudt en versterkt het contact binnen de vereniging.
Externe Coördinator: je neemt de communicatie met externe partijen op je. Je staat in contact met sponsoren en andere organisaties. Je bent actief betrokken bij het beeld van Gladzor naar buiten toe.
PR-Manager: je onderhoudt de social-media kanalen van Gladzor en denkt aan manieren om de bekendheid van Gladzor te vergroten en te promoten. Je bent ook actief betrokken bij het beeld van Gladzor naar buiten toe.
Stuur ons bij interesse of vragen een e-mail naar info@asvgladzor.nl, of neem contact op via 06-14954744.
     Vermeld in het geval van interesse in een bestuursfunctie je naam, motivatie en de functie waar je in geïnteresseerd bent. Als je niet goed weet wat het beste bij je past, maar wel het bestuur in wilt, neem dan contact met ons op.

Սուրբ Հոգի եկեկեղեցու պատին տեղադրված ԽԱՉՔԱՐԻ բացման տեսաերիզ


 .ՏԵՍԱԵՐԻԶ ՆՎԻՐՎԱԾ Սուրբ Հոգի եկեկեղեցու պատին տեղադրված ԽԱՉՔԱՐԻ բացմանը:St. Grigor Narekatsi հիմնադրամը 10 րոպեանոց տեսաերիզ է հրապարակել իր էջերում՝ նվիրված ապրիլի 21-ին Ամստերդամի Սուրբ Հոգի եկեկեղեցու պատին տեղադրված ԽԱՉՔԱՐԻ բացմանը:


Հիշեցնենք, որ հիշյալ արարողությունը ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐԸ իր էջով ուղիղ եթեր էր հեռարձակել, որն ունեցել էր մոտ 5900 դիտում՝ 6000 րոպե տևողությամբ: ՈՒղիղ հեռարձակված տեսաերիզի հղումը սա է:
Ստորև St. Grigor Narekatsi հիմնադրամի տեսաերիզը:

Friday 11 May 2018

Նիդերլանդահայ ուսանողները շրջագայել են Մալթայում

ՈՒտրեխտում գործող ԳԼԱՁՈՐ հայ ուսանողական կազմակերպության մի խումբ եղել է Մալթայում և անմոռաց մի քանի օր են անցկացրել: Նաև Նիդերլանդական օրագիրի ջանքերով ուսանողները կարողացան կապ հաստատել և հանդիպել Մալթայի հայ համայնքի խորհրդի նախագահ (Вера Бояджян (Vera Boyajyan)Վերա Բոյաջյանի հետ:
ՈՒսանողներն իրենց տպավորությունների մասին ֆեյսբուքյան էջում լուսանկարների հետ ամենօրյա գրառումներ են կատարել:

Na een lange reis zijn we in Malta aangekomen!
In een ruim appartment met zelfs ‘s nachts een mooi uitzicht zijn we rond 4 uur gaan slapen.
Met dat zelfde uitzicht werden we weer wakker en gaan we onderweg naar de Blue Grotto, lunchen in de havenstad Marsaxlokk en door naar Valetta voor het avondeten en een leuke avond!
Dag 1:

Direct gingen we naar de Blue Grotto, met prachtig helder blauw water in het zuiden van Malta.
Onze namiddag brachten we door in Marsaxlokk, waar wij ook gedineerd hebben.
Na zonsondergang hebben we Valetta verkend, om weer een beetje op tijd terug te keren naar ons appartement. Morgen vroeg op voor onze excursie naar de Blue Lagoon...
Groetjes van Malta
Gladzor Maltagroep
Dag 2:
Na een lange busreis kwamen we aan bij het pittoreske Popeye village; een stad welke is gebouwd als filmset en hier achtergelaten. Ook hier genoten we van de mooie uitzichten welke je overal ziet.
Hierna zijn we per veerboot naar het kleine eilandje Comino gegaan. Op dit eiland is de beruchte Blue Lagoon. Zelfs in de buurt van het eiland is het water al helder en intens blauw, maar bij de Blue Lagoon is het water en de omgeving ondenkelijk mooi. Na een tijdje zonnen en zwemmen zijn we doorgegaan naar het kleine oude stadje Mgar, voor een diner in een sfeervol Maltees restaurant.
De rest van de avond brachten we door in het appartement.
Morgen naar het derde eiland; Gozo!
GroetjesGladzor vanaf Malta

Dag 3:
Toen onze taxichauffeur ons vertelde dat de boot naar Gozo niet ging vanwege een bommelding, en hij ons een bootrit van zijn vriend aanbood, wilden we hem eerst niet geloven (het zou niet de eerste slechte poging tot oplichterij zijn).
Echter was er inderdaad een bommelding. Gelukkig was het alternatief een snelle speedboot, en konden we toch de rest van de dag op Gozo doorbrengen. Gozo is een eiland vol oude stadjes, gebouwen en mooie stranden, elk waarvan we hebben genoten.
Na de lange terugrit hebben we nog even rondgehangen in het appartement, waarna we tot in de vroege uurtjes een proefje hebben genomen van het Maltese nachtleven (met de hoop dat we fris genoeg zijn voor een bezoek aan de Armeense gemeenschap de volgende ochtend).

Dag 4:
Na een lange nacht is een delegatie van ons onderweg gegaan om kennis te maken met de Armeense gemeenschap in Malta. De rest hield een vrije ochtend.
We werden met veel blijdschap ontvangen en er zal in de komende Arax iets te lezen zijn over de Armenïers in Malta.
Na de lunch gingen we gezamenlijk naar Mdina, een prachtig oud stadsfort, met de mooie oude buitenwijk Rabat.
In een kelder van een Maltees restaurant hebben we voor de laatste keer in Malta gedineerd.
De rest van de nacht hebben we in het appartement en in de stad doorgebracht, weer tot in de laatste uurtjes, alvast klaar en ingepakt voor onze vlucht de volgende ochtend.









Մեր հաղթանակները քառապատկվում են


Պատմական հաղթանակ և ցնծություն Մաստրիխտում
Հարգելի հայրենակիցներ, ինչպես գիտեք մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման օրը նշանավորվեց մեր երրորդ հանրապետության վերածնունդով՝  Ելք դաշինքի  և « Իմ Քայլը» համաժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնում ընտրվելով։ Իրոք 2018 թվականի ապրիլը սկիզբ դրեց մայիսյան նոր հաղթանակի, մի նոր էջի, ուր հայ ժողովուրդը՝ մայր հայրենիքում, թե արտերկրում, իր համախմբվածության շնորհիվ՝ կատարելով իր նախադեպը չունեցող թավշյա հեղափոխություն, ապացուցեց ամբողջ աշխարհին, որ մեր միասնականության շնորհիվ մենք միշտ հաղթող ենք դուրս գալիս։ Փա՜ռք մեր ազգին, փա՜ռք հայոց ամուր բռունցքին․․․
Անմասն չմնալով այս համընդհանուր և համահայկական իսկապես անկրկնելի ուրախությունից և ցնծությունից, Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքի  «Սուրբ Կարապետ» եկեղեցու և «Անի»հայ համայնքի վարչությունը սիրով հրավիրում է Լիմբուրգի մարզի և նրան հարակից շրջանների հայությանը սույն թվականի մայիսի 13-ին, կիրակի օրը, սկսած ժամը 12։00-ից ներկա գտնվելու մեր համայնքում և միասին նշելու բոլորիս պատմական հաղթանակը։ Այդ օրը մեր եկեղեցու և համայնքի վարչության կողմից անվճար կմատուցվեն հայկական ավանդական խորոված և քյաբաբ՝ անուշաբույր լավաշով։
Այնպես որ սիրով սպասում և ակնկալում ենք բոլորիդ ներկայությունը մեր համայնքի սրահում՝ միասին կիսելու մեր հիրավի պատմական հաղթանակն ու Նոր Հայաստանի ծնունդը։
Բոլոր ցանկացողներին խնդրվում է ներկայության համար նախապես տեղյակ պահել՝ զանգահարելով «Սուրբ Կարապետ»  եկեղեցու և  «Անի» հայ համայնքի վարչության նախագահ Լևոն Սարկիսին հետևյալ հեռախոսահամարով` 0031623118396
Հարգանքներով և հաղթանակի ցնծությամբ՝  «Սուրբ Կարապետ» եկեղեցու և  «Անի» հայ համայնքի վարչություն: