The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday 7 May 2018

Հայկական Գամփռի հուշարձան Ամստերդամից Երևանին



Ս.Գրիգոր Նարեկացի հիմնադրամի վարչությունը վերջերս Սուրբ Հոգի եկեղեցու պատին՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին տեղադրած Խաչքարի տեղադրումից հետո, նոր նախաձեռնությամբ է հանդես եկել: Հիմնադրամի վարչությունը դիմել է Նիդերլանդների և Ամստերդամի հայ համայնքի ներկայացուցիչներին դրամահավաք կազմակերպելու և Երևան քաղաքի այս տարվա օգոստոսի 17-ից 24-ը ընկած ժամանակամիջոցին՝ Երևանի 2800-ամյա հոբելյանին ընդառաջ, հայկական զտարյուն գամփռի մի հուշարձան կանգնեցնի Հայաստանի մայրաքաղաքում:
Կազմակերպիչների կարծիքով` Երևանը լինելով աշխարհի հնագույն մշակութային կենտրոններից մեկը արժանի է, որ ունենա հազարամյակներ շարունակ Հայկական լեռնաշխարհի հպարտություն հանդիսացող Գամփռի հուշարձանը: Դեռ տարիներ առաջ միջազգային կինոլոգիական միությունը Հայկական գամփռ շնատեսակին շնորհել էր
Հայաստանի ազգային ցեղատեսակի կարգավիճակ:
Երևանի քաղաքապետարանի հետ այս նախագծի իրագործման դեպքում, արձանը կարող է տեղադրվել Երևանի զբոսաշրջիկների կողմից հաճախ այցելվող քաղաքի պուրակներից մեկում` Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում:Մարտիրոս Սարյան, Արամ Խաչատրյան, Հովհաննես Այվազովսկի և այլ հուշաքանդակների հեղինակ Լևոն Թոքմաջյանի հետ արդեն նախնական համաձայնություն է ձեռք բերվել: Այն կձուլվի բրոնզից: Չափսերը լինելու են 1:1,3 մասշտաբով ՝ 160սմ x 100սմ x 40սմ չափսի: Պատվանդանի վրա փորագրված կլինի` «Ամստերդամի հայ համայնքից Երևան քաղաքին 2800-ամյա հոբելյանի առթիվ» գրությունը: Այն կարժենա 7000 եվրո:
Բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն մասնակցելու Երևանի 2800-ամյա հոբելյանի առիթով կանգնեցվելիք հայկական գամփռի հուշարձանի իրագործմանն օժանդակող Նվիրատվություններին: Հաշվեհամար՝ NL65 INGB 0008 1134 82, որպես հասցեատեր նշել Stichting Sint Grigor Narekatsi, իսկ որպես նշում՝ “Jerevan – 2800”. 

«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»

Մանրամասներն այստեղ.

No comments:

Post a Comment