The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday 30 August 2019

Եվրոպայի Հայերի Համագումարը Ամուլսարի շուրջ ծավալված խնդիրների մասին

Ժողովրդի առողջությունը, հայրենի բնության մաքրությունն ու անվտանգությունը եւ ազգային համընդհանուր շահն անսակարկելի են


Ամուլսարի շուրջ ծավալված բազմաշերտ խնդիրները եւ մարտահրավերները յուրաքանչյուր հայրենասեր եւ հայրենիքի ճակատագրով մտահոգ հայ մարդուց պահանջում է խոր գիտակցականության եւ համակողմանի խոհականության ընկալում: Հայրենիքի հարատեւումն ու զարգացումն առանց հզոր ինքնիշխան պետականության անհնարին է, նույնքան եւ անհնարին է եւ անիմաստ ակնկալել երջանիկ եւ առողջ կյանք՝ չունենալով մաքուր եւ անվտանգ հայրենի բնություն եւմիջավայր: Այսօր թե՛ Հայաստանում եւ թե՛ Հայաստանից դուրս որոշ ուժեր, կորցնելով իրենց իշխանությունն ու կերակրատաշտը, փորձում են ցանկացած առիթից օգտվել եւ իրենց իսկ կողմից ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը բարդել նոր իշխանությունների վրա: Գործի են դրվում ցանկացած միջոց ու խարդավանք, որպեսզի կանխեն ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանությունը չկարողանա
երկրում հաստատել իրավական և ինքնիշխան պետություն: Այդ ուժերի համար կարեւորը ոչ թե Ամուլսարի հանքի շահագործումը կամ դադարեցումն է, այլ ստեղծված իրավիճակից օգտվելով՝ հակաիշխանական ալիք
ստեղծելը:
Ուստի ԿՈՉ ենք անում բոլոր նրանց, ովքեր ազնվաբար եւ սրտացավ պայքարում են բնության եւ շրջակա միջավայրի մաքրության եւ անվտանգության համար, ազգային համընդհանուր շահի գիտակցությամբ՝ թույլ չտան որ իրենց շարքերում հայտնվեն նման անազնիվ անհատներ եւ ուժերը: Հանքի շահարկումը կասեցնելու համար հարկավոր է հիմնվել զուտ գիտական, իրավաբանական եւ բնապահպանական նորմերի եւ փաստարկումների վրա:
Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի ճիշտ լուծումը, պահանջում է համբերատար բազմակողմանի ուսումնասիրություն, տնտեսաֆինանսական ճշգրիտ վերլուծություն եւ հաշվարկում՝ շահելու-կորցնելու համեմատություն: Այդ հարցը պետք է լուծել ոչ թե հանրաքվեի միջոցով, ինչպես հարցը շահարկող որոշ խմբավորումներ պնդում են, այլ միայն ու միայն մասնագիտական հանձնախմբի միջոցով, որը բաղկացած կլինի ոլորտի գիտնականներից, իրավաբաններից և բնապահպաններից: Խնդիրը պիտի ընկալվի ոչ թե իշխանությունների եւ բնապահպանների միջեւ գոյություն ունեցող հակադիր հարց, այլ ընկալվի, որպես ժողովուրդ-պետություն ջանքերի համատեղումով լուծելի հարց, ուր շահողը պետությունն է եւ ժողովուրդը: Զորակցելով իշխանություններին՝ ակնկալում ենք, որ նրանք Ամուլսարի հարցով կկայացնեն վերջնական ողջամիտ որոշում: Հայաստանի տնտեսությունը պիտի զարգանա ընդունելի, անվտանգ եւ արդյունավետ ժամանակակից այլ ուղղություններով: Ակնկալում ենք, որ ՀՀ կառավարությունը բոլոր գործող հանքարդյունաբերությունները ենթարկի
ժամանակակից պահանջներին համապատասխանող խստագույն մոնիտորինգի եւ հսկողության: Արտասահմանյան եւ տեղական մասնավոր ընկերությունները տանում են Հայաստանի ընդերքի ողջ հարստությունը, մինչդեռ երկրին մնում է հարկերի տեսքով այդ շահույթի ամենաչնչին մասը: Հարկավոր է հրաժարվել նոր լիցենզիաների տրամադրելուց եւ որդեգրել հստակ քաղաքականություն, այնպես, որ հումքի փոխարեն արտադրությունը երկրի ներսում հնարավոր լինի վերամշակել եւ ապա արտահանել՝ որպես վերջնական մշակված արտադրություն: Հարկավոր է վերանայել հանքարդյունաբերության ոլորտում աշխատող հանքերի
հետ կնքված պայմանագրերը, խախտումներ նկատելու դեպքում խիստ պատասխանատվության ենթարկել նախկին իշխանության բոլոր այն պաշտոնյաներին՝ այդ թվում ժամանակի բնապահպանության նախարարներին,որոնց հանցավոր թույլտվությամբ եւ նեղ շահադիտական որոշումների հետեւանքով երկիրը այսօր գտնվում է հսկայական խնդիրների առջեւ եւ կրում է անդառնալի կորուստ:
Հարկավոր է առանց ձգձգումների կարգավորել հանքերի սեփականության հարցը: Հանքերը ազգային հարստություն են եւ պետությունը պիտի ունենա իր ուղղակի մասնակցությունը, մասնաբաժինը եւ իրավասությունը՝ տնօրինելու ազգային այդ հարստությունը: Ժողովրդի առողջությունը, հայրենի բնության մաքրությունն ու անվտանգությունը եւ ազգային համընդհանուր շահը անսակարկելի են:

Եվրոպայի Հայերի Համագումար
29 օգոստոս 2019 թ․
Ուփսալա – Շվեդիա
 contact@aaeurop.com

Արա Գևորգյանի համերգին մնացել են հաշված օրեր


18 տարի դադարից հետո ՀՀ վաստակավոր արտիստ   Արա Գևորգյանն ու  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ՝դիրիժոր Էդուարդ Թոփչյան ղեկավարությամբ ելույթ կունենան   «Դու պիտի ճախրես» խորագիրը կրող համերգով    սեպտեմբերի 7-ին ժամը 19։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: 
Տարին նաև հոբելյանական է. լրանում է Արա Գևորգյանի ստեղծագործական  բազմաբովանդակ ուղու  40  տարին:
«Ոչ մի անգամ Հայաստանում փողով համերգ չեմ տվել և չեմ վճարվել ոչ մի միջոցառման համար: Դա իմ անձնական ցանկությունն է եղել: Այս անգամ նույնպես, համերգի ամբողջ հասույթը նվիրվելու է հիվանդ երեխաներին: Կոչ եմ անում բոլորին կանգնել իմ կողքին»,- կարևորում է  Արա Գևորգյանը։
Համերգին կմասնակցեն նաև   Մուրադ Հակոբյանի «Սարդարապատ» պարարվեստի դպրոց-ստուդիա,   ''Milen show-ballet dance school'',  հատուկ հյուր`Rony Barrak և այլ անվանի հյուրեր:
«Դու պիտի ճախրես» համերգը բարեգործական է: Ողջ հասույթը տրամադրվելու է   «Ժպիտների քաղաք»  հիմնադրամին, որը աջակցում  է քաղցկեղով հիվանդ երեխաների և երիտասարդների որակյալ բուժումը Հայաստանում։
https://www.facebook.com/ArmPublicTV/videos/513584849387564/UzpfSTE3MjM2MDgyMDQ1Mzk3NDY6MjQwMzg0NDIxMzE4MjgwNQ/
Տոմսերն առցանց  https://bit.ly/2X0S6Mo կամ զանգահարեք 060 276 000

«Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Արցախի անվտանգության երաշխավորը



Գեներալ-լեյտենանտ Արշավիր Սուրենի Ղարամյանի ( ծնվ. 22.07.1965թ.) անունը հայտնի է ոչ միայն Արցախում։ 2019 թվականի հունիսի 26-ին Անվտանգության  խորհրդի քարտուղարի պաշտոնը ստանձնած «Արցախի հերոս», «Ոսկե արծիվ»  շքանշանների ասպետը, ով իր ժամկետային զինվորական ծառայությունն անցկացրել է ԽՍՀՄ ԶՈՒ խաղաղօվկիանոսյան ռազմա-ծովային  նավատորմում, ավարտելով ծառայությունը վերադարձել է հայրենիք ու անցել երկիրը շենացնելու գործին տնտեսագետի իր գիտելիքների կիրառմամբ։ Լինելով իր ժողովրդին և հայրենիքին նվիրված անձնավորություն Արշավիր Ղարամյանը, ում ընկերներն ու հարազատները Արշո են անվանում, իր քաղաքացիական պարտքն էր համարում հարազատ ժողովրդին ծառայելը։ 1991 թվականից՝ զինված պայքարի առաջին օրերից մասնակցել է ազատության ու անկախության համար մղվող արցախյան գոյամարտին՝ կազմավորելով և ղեկավարելով Ակնաղբյուրի կամավորական խումբը։ Իր գործունեության ընթացքում կատարել է թե՜ վարչական ու թե՜ զինվորական հրամանատարական աշխատանք, երբեք չի խուսափել պատասխանատվությունից, միշտ աշխատել է ավագ ընկերոջ օրինակով սատարել ու ոգևորել իր աշխատակիցներին, կրտսեր ընկերներին։ Նա այն հայ գեներալներից է, ով սեփական ճանապարհը հաղթել է օրինակելի վարքով և եռանդուն ու հայրենանվեր աշխատանքով՝ շարքային ծառայողից մինչև դատախազ, ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, ապա ԱՀ  Անվտանգության խորհրդի քարտուղար։ Բարձրաստիճան զինվորականի տիտղոսը չի փոխել նրա մարդկային որակն ու սկզբունքները։ Նա մեծի հետ հարգալից ընկեր է, փոքրի հետ՝ սիրող ավագ ընկեր։ Այսօր էլ, լինելով քայլող լեգենդ և վայելելով  յուրաքանչյուր հայրենասեր հայի սերն ու համակրանքը, Ա․ Ղարամյանը իր ազգանպաստ ու պետականամետ գործունեությամբ պայքարում է Արցախի Հանրապետության անկախության միջագային ճանաչման համար, այդպիսով՝ մոտենալով հայոց գլխավոր երազանքին՝ ունենալ միացյալ հայրենիք։ Ա․ Ղարամյանը օր ու գիշեր մտածում է` ինչպես ավելի անվտանգ դարձնել մեր զինվորի ծառայությունը։ Այսօր նա «Եղնիկներ»-ում է գործի բերումով, վաղը Մռովն է ավելի անառիկ դարձնում՝ տեղադրելով հետախուզության և մոնիթորինգի իրականացման նորագույն տեխնոլոգիական սարքեր։ Նրա հետ յուրաքանչյուր հանդիպում տոն է զինվորի համար, տոն, որը ոգևորություն է բերում առաջնագծի տիրակալ զինվորին, ավելացնում նրա պատասխանատվությունը։ Ամեն զինվորական բարձրաստիճան հրամանատարր չէ, որ աշխատանքային օրվա մեծ մասն անց է կացնում իր զինվորների հետ։ Ա․ Ղարամյանը այն հրամանատարներից է ում համար թանկ է յուրաքանչյուր զինվոր, քանզի նրա համար զինվորն անհատականություն է և ոչ թե հավաքական անդեմ կերպար։ Նա սիրով է օգնում երիտասարդ հրամանատարներին ու զինանձնակազմին, հորդորում, բացատրում, լուսաբանում նոր զենքերին ու անվտանգության միջոցներին առնչվող հարցեր, չի զլանում իր խորհուրդներով և անձնական օրինակով դաստիարակել նրանց։ Գեներալի համար Արցախի անվտանգությունը սկսվում և ավարտվում է առաջնագծում, որտեղ նրա զինվորն է, իսկ  հարևանությամբ՝ ընտանիքն ու զավակները, ժողովուրդը։ Արշավիր Ղարամյանը՝ Արշոն մեծ պատասխանատվությամբ, սիրով ու նվիրումով է կատարում իրեն վստահված աշխատանքը։ Վստահ ենք, որ Արցախի անվտանգությունն այսօր գտնվում է հուսալի ձեռքերում։

Նաիրա Գասպարյան
 Արցախ
« Նիդերլանդական օրագրի» համար

Tuesday 20 August 2019

Զարմանահրաշ Մոնակոն

Սկիզբը`

Նիդերլանդական հարթավայրերից մինչև Իտալիայի Ալպերը` 6 երկրներով


Զարմանահրաշ Մոնակոն(Monaco)



Նիցայից Մոնակո 20 կմ էլ չկա: Այնտեղ մի քանի ճանապարհ է տանում: Մոնակոն` Հարավային Եվրոպայում, Ֆրանսիայի հարավ արևելքում, Միջերկրական ծովի ափին գտնվող` Վատիկանից հետո երկրորդ գաճաճ պետություն է: Մոնակոն ձգվում է ծովափի երկայնքով, նեղ շերտով և բարձրանում դեպի բլուր, որոնք կազմում են Ալպերի սկիզբը: Տարածքը` ծովից դեպի բարձրություն համարյա ամբողջովին կառուցված է, ունի բազմաթիվ բազմաբնակարան շենքեր: Մոնակոյի ամենաբարձր կետը Չեմին դե Ռևորեսն է ՝ 161 մետր բարձրության վրա: Ընդհանուր մակերեսը երկու քառակուսի կիլոմետր է, բնակչությունն էլ չի անցնում 40 հազարից: Տարածքի փոքրության պատճառով 1950 թ. նույնիսկ երկրում արգելվել է հրազեն օգտագործելը, քանի որ դրա գործածությունը հետևանք է թողնում հարևան երկրում: Պաշտոնական լեզուն ֆրանսերենն է: Մոնակոն  գտնվում է Ֆրանսիայի հովանու ներքո:Իշխանությունը բաղկացած է միմյանց ձուլված Մոնակո, Մոնտե Կառլո և Կոնդամին օկրուգ-քաղաքներից: Շրջագայելով քաղաքում չես էլ զգում, որ մի օկրուգային քաղաքից տեղափոխվում ես մյուսը: Բնակչության 28% ֆրանսիացիներ են, 21% մոնտեգասկներ են` որոնք բնիկ տեղաբնակներ են, 18%-ից ավելի իտալացիներ են, 7% բրիտանացիներ, մյուս 25% ներկայացնում են աշխարհի 125 ազգերի ներկայացուցիչներ:
Մոնակոն  աշխարհի լավագույն առողջավայրերից մեկը լինելուց բացի զբոսաշրջային մեծ համբավ ունի։ Նոր եկամուտ բերելու համար, երրորդ արքայազն Չարլզը որոշեց վերակազմավորել Մոնտե Կառլո թաղամասը: Մոնտե Կառլոյի խաղատունը բացվեց  1863-ին, իսկ հյուրանոցը ՝ դե Փարիզ, մեկ տարի անց: Երկաթգիծը  բացվեց 1868-ին ՝ այն դարձնելով հանրաճանաչ զբոսաշրջային վայր:













  Յոթանասունական ութսունական թվականներին իսկական շենքային բում տեղի ունեցավ, և երկիրը լցվեց բնակարաններով: Ֆոնտվիլի թաղամասը ստեղծվել է ի հաշիվ ծովի նոր հողերի:  Մյուսը լինելու է Լե Պորտյե շրջանը, որ նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թվականին: Մոնակոն դարձավ թանկարժեք քաղաք:


1993 թվականին Մոնակոն դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ: 2002 թվականին Ֆրանսիայի և Մոնակոյի միջև կնքված նոր պայմանագրով նախատեսված է, որ եթե տոհմը շարունակելու համար գահին հաջորդող չլինի, միևնույնն է այն կմնա անկախ պետություն: Մոնակոյի ռազմական պաշտպանությունը շարունակում է մնալ Ֆրանսիայի պատասխանատվության ներքո: Չնայած արտարժույթը Եվրոն է, այնուհանդերձ երկիրը Եվրամիության անդամ չէ:















Չի կարելի այցելել Եվրոպա և չլինել այս երկրում:  Ֆիլատելիստներին հայտնի է Մոնակոյի նամականիշերը, Մոնակոն հայտնի է նաև իր բազմաթիվ  շքեղ խաղատներով, մասնավորապես Մոնտե  Կարլոյի հանրահռչակ խաղատունը` որտեղ ժամանակ են անցկացնում և մեծ գումարներ ծախսում աշխարհի մեծահարուստները: Նաև ասում են, որ Մոնակոն աշխարհի ամենաերկարակյաց բնակչությունն ունի`  գերազանցելով Ճապոնիային. կյանքի  տևողությունը հասել է 90-ի։
Մոնակոյում, հատկապես Մոնտե Կառլո քաղաքում, հաճախ են կազմակերպվում միջազգային մարզական մրցումներ՝ հեծանվային, «Ֆորմուլա 1» amenamya ավտոարշավների փուլը, թենիսի առաջնությունը: Ֆուտբոլի ազգային հավաքականից բացի, Մոնակոն  ունի նաև իր սեփական ֆուտբոլային ակումբը ՝ AS Monaco, որը խաղում է Ֆրանսիայի լիգայում:
Հանրահայտ է Մոնտե Կառլոյի կրկեսային փառատոնը, որի մրցանակները հանձնում են թագավորական ընտանիքի անդամները: Այստեղ են գտնվում եվրոպական ամենահզոր ռադիոկայանը՝ «Մոնտե Կառլոն», Զբոսաշրջության միջազգային ակադեմիան:
Անտարբեր չի կարելի մնալ նաև Նապոլեոնի թանգարանի նկատմամբ, որտեղ ներկայացված են Նապոլեոնի ժամանակաշրջանի մետաղադրամներ, փոստային նամականիշներ, պահակային համազգեստեր և այլ հետաքրքրաշարժ իրեր: Օվկիանոսագիտական թանգարանը (հիմնադրվել է 1899 թ-ին), որը երկար ժամանակ գլխավորել է աշխարհահռչակ ճանապարհորդ-գիտնական Ժակ Իվ Կուստոն: Գործում է Villa Sauber Մոնակոյի ազգային թանգարանը, որտեղ  «Քայլ առ քայլ» խորագրի ներքո մինչև սեպտեմբերի 29-ը ցուցադրվելու է հին և ժամանակակից արվեստագետների գործերը: (Նիդ.օրագիրն արդեն լուսաբանել է ցուցահանդեսը)














   https://www.nidoragir.com/2019/08/blog-post_15.html

Մոնակոն  թեև բանակ չունի այնուամենայնիվ առկա է փոքր ռազմական ուժ: Այն բաղկացած է Մոնակո-Վիլ քաղաքում արքայազնի և պալատի թիկնապահական ստորաբաժանումից, որը կոչվում է Compagnie des Carabiniers du Prince (Prince's Carabiniers Company), հագեցված է M16A2 հրացաններով և 9 մմ ատրճանակներով (Glock 17),  քաղաքացիական պաշտպանության կորպուսի (Sapeurs-Pompiers) հետ միասին կազմում են Մոնակոյի հանրային ընդհանուր ուժերը:  The Compagnie des Carabiniers du Prince- ը ստեղծվել է Prince Honoré IV- ի կողմից 1817 թ. ՝ իշխանությունների և իշխանների ընտանիքի պաշտպանության համար: Զինված ուժերի կազմը համալրում է 116 սպա:
 Ոստիկանությունը  ներառում է մի քանի բաժիններ և ծառայություններ, որոնցից են` դատական, քաղաքային, վարչական, Ծովային և օդանավակայանների, ներքին հետախուզության ոստիկանական բաժինները և այլն: Չնայաց թվաքանակին` 515 ոստիկան, համարվում է Եվրոպայի ոստիկանաշատ երկրներից մեկը: Քաղաքում կարելի է տեսնել ձիգ  կանգնած, սպիտակ վերնաշապիկներով ոստիկանների:

Իրար սերտ կպած Մոնակո և Մոնտե Կառլո քաղաքներն աննկարագրելի գեղեցիկ են` առաջին հերթին իրենց կոկետության, մաքրության ու ճարտարապետական տեսքի շնորհիվ: Ծովի ափից մինչև լեռան լանջերին գտնվող հին ու  նոր բազմահարկերը նորոգված, ներկված ու  բարետես են:
















  Քաղաքը դիտելու  համար պետք է օգտվել սանդուղքներից ու վերելակներից:Երբ օգտվում ես փողոցի ստորգետնյա անցուղուց, աչք է շոյում շքեղությունն ու մաքրությունը, քայլում ես ու համեմատում խորհրդային քաղաքների մութ, սալիկաջարդ ու գոզահոտ անցումների հետ ու մտածում, որ սա է քաղաքակրթությունը...Հանկարծ անցումը փակուղի է տանում և հայտնվում ես վերելակի դեմ դիմաց, որից օգտվելուց հետո հայտնվում ես ծովից տասնյակ մետրերով բարձր մեկ այլ փողոցում: Հետաքրքիրը նա է, որ ինչքան քաղաքով վեր ես  բարձրանում այնքան իրենց զգացնել են տալիս շքեղ հյուրանոցների, ռեստորանների, թանկարժեք ավտոմեքենաների առկայությունը:




Մոնակոյի ճապոնական այգին (Japanese Garden, Monaco)

Հաճելի տպավորություն է թողնում Մոնակոյի ճապոնական այգին (Japanese Garden, Monaco): Այստեղ` ինչպես Ճապոնիայում:
Այս այգին ստեղծվել է 1994 թվականին արքայազն Ռայներ III- ի խնդրանքով, լանդշաֆտային ճարտարապետ Յասուո Բեպպուի կողմից (Զեն դիզայնի խստագույն սկզբունքներին համապատասխան) ​​(1990 թ. Օսականայի ծաղիկների ցուցահանդեսում արժանացել է Գրան պրի մրցանակին), այցելուներին տեղափոխում է բարձրացող արևի երկիր:











Այգում զբոսողները կկարողանան հայտնաբերել ճապոնական պարտեզի բոլոր հիմնական բաղադրիչները ՝ լճակ, կղզիներ, ջրվեժ, լապտերներ, կամուրջներ, թեյի տուն և «Զեն» պարտեզ:
Այս կանաչ օազիսը ճապոնական ավանդույթի  միջերկրածովյան խառնուրդ է , արդյունք`  Մոնակոյի և  Ճապոնիայի այգեպանների սերտ համագործակցության: Բամբուկե ցանկապատերը, սալիկները («Awaji Island»), քարե լապտերները և տարբեր կառույցներում օգտագործված փայտերը (դարպաս, թեյի տուն և այլն) բոլորը ներմուծվել են  Ճապոնիայից, մինչդեռ բույսերը՝ սոճի, ձիթապտուղ , նուռ և այլն, երեք տարի անընդմեջ հատվել են ճապոնացի այգեպանի կողմից, որպեսզի նրանց ճապոնական տեսք ու ոճ ապահովվի: Այգու մուտքն ազատ է:


Մոնակոյի կենդանաբանական այգին (Jardin animalier Zoo de Monaco)

Մոնակոյի կենդանաբանական այգին (Jardin animalier Zoo de Monaco)
Նույնպես բավական հետաքրքիր վայր է: Այն հարմարեցված է զառիթափն ի վեր: Ընդհանրապես Մոնակոյում ամեն  սանտիմետրն օգտագործված է բավական արդյունավետ ու  նպատակային: Մոնակոյի կենդանական այգին ստեղծվել է Մոնակոյի արքայազն Ռայներ III- ի  ( Prince Rierier III) կողմից 1954 թ.-ին ՝ Աֆրիկա կատարած իր գործուղումներից մեկի վերադարձից հետո:



Զվարճանքի այս պուրակն արդիականացրել է իր կառույցները; Կենդանիներն հարմարեցվել են տեղանքին: Այսօր այս այգին շարունակում է մնալ աշխարհի վերջին թագավորական կենդանաբանական այգիներից մեկը: Այդ պատճառով գները բավական մատչելի են` Մեծահասակներ ՝ 5 €, Երեխաներ (6-16 տարեկան) ՝ 2,50 եվրո 6 տարեկանից ցածր երեխաներ` անվճար: Այգին վերաբացվել է 2019 թվականի հունիսի 1-ից:  1 հեկտար այգին, որը տեղակայցած է "Rocher" բլրի վրա բաղկացած է չորս հարկերից, որոնք ձգվում են ժայռի երկայնքի արահետներով, տարիների ընթացքում զարգացել և արդիականացվել է ՝ հնարավորինս լավ պայմաններ ստեղծելով ու տեղավորելով կենդանիներին:


Մոնակոյի կենդանաբանական այգու ոչ մի կենդանի ձեռք չի բերվել վաճառքից: Կենդանիներն այստեղ են գալիս են նվիրատվություններից, կրկեսներից, կամ լքված են եղել , կամ էլ կամ առգրավվել են անբարեխիղճ սուբեկտից:
Երբ այգու օբյեկտներն այլևս չեն ապահովում կենդանիների համար լավագույն կենսապայմանները, ապա դրանք փոխանակվում կամ տեղափոխվում են այլ ավելի հարմար կառույցներ: Այգում կան 250-ից ավելի կենդանիներ, ավելի քան 50-ից ավելի տեսակներ:





Մոնակոյի թագավորական պալատը
 Monaco Palais Princier.

1297 թվականի հունվարի 8-ին Մոնակոն քաղաքացիական պատերազմի ժամանակ անցնում է Ֆրանչեսկո Գրիմալդիի և իր կողմնակիցների կողմը։ Այդ ամսաթիվը համարվում է Գրիմալդիի կառավարուրյան սկիզբը և անկախ Մոնակոյի գոյության օրը։


Այդ ժամանակվանից արդեն 700 տարի է կայսրությունը կառավարում են այդ ընտանիքի ներկայացուցիչները։ Մոնակոյի գլխավոր տեսարժան վայրը Գիմալդի պալատն է, որն իրենից ներկայացնում է հարթ, քառակուսի ամրոց և աչքի է ընկնում ծովի նկատմամբ իր բարձրադիր դիրքով:





Մոնակոյի արքայազնի պալատը Մոնակոյի Գերագույն իշխանի պաշտոնական նստավայրն է: Կառուցվել է 1191 թ.-ին ՝ որպես գենովյան ամրոց, իր երկար և հաճախ դրամատիկ պատմության ընթացքում այն ​​ռմբակոծվել և պաշարվել է բազմաթիվ օտար տերությունների կողմից: 13-րդ դարի վերջից ի վեր, այն եղել է Գրիմալդիի ընտանիքի հենակետն ու տունը, որը առաջին անգամ գրավեց այն 1297 թ.-ին: Գրիմալդը այդ տարածքը ղեկավարում էր նախ որպես ֆեոդալ, իսկ 17-րդ դարից ՝ որպես իշխան:  Նրանց իշխանությունը հաճախ երերում էր` ուժեղ հարևանների հետ փխրուն պայմանավորվածություններից:






 Այսպիսով, Արքայազնի պալատը արտացոլում է ոչ միայն Մոնակոյի, այլև արքայական ընտանիքի պատմությունը, որը 1997 թվականին նշում էր 700 տարվա իշխանության հաստատումը` հենց այս նույն պալատից:

19-րդ դարի և 20-րդ դարի սկզբին պալատը և նրա տերերը  վերածվեցին խորհրդանիշների, որոնք կախված էին Ֆրանսիայից:  21-րդ դարում պալատը շարունակում է մնալ Մոնակոյի ներկայիս արքայազնի նստավայրը:

Մոնակոյի արքայազն Ալբերտ երկրորդը Երևանում` Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին (2018թ.)

Ներկայիս միապետը Ալբերտ Երկրորդն է Գրիմալդիի տնից: Այս ընտանիքը գահի վրա է եղել ավելի քան 700 տարի:
Վարչապետը` Սերժ Թելլեն է, ընտրվել  է 2016 թ.-ի փետրվարի 1-ից:  Մոնակոյում նրա պաշտոնն անվանվում է` Պետության նախարար:
Ալբերտ երկրորդը կնոջ, երեխաների հետ  (այս լուսանկարը հաճախ  կարելի էր տեսնել Մոնակոյի հանրային վայրերում):


Փ.Կնյազյան
Hay Azian
Հուլիս-օգոստոս
Նիդերլանդներ-Բելգիա-Լյուքսենբուրգ-Ֆրանսիա-Մոնակո-Իտալիա