The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday 31 May 2020

Հայրենիքի զարգացման նախաձեռնություն հիմնադրամ (HDIF)

HDIF- ը գրանցված հասարակական կազմակերպություն է Հայաստանի Հանրապետությունում:
HDIF- ն աշխատում է նախաձեռնել, դյուրինացնել և զարգացնել կայուն տնտեսական հնարավորություններ Հայաստանի բնակավայրերում:
 HDIF- ն ստեղծում է աշխատատեղեր, որոնք վճարում են նվազագույն աշխատավարձից բարձր աշխատավարձ, ընդգրկում է խոցելի խմբերին, նաև նպաստում տարածաշրջանային տնտեսական զարգացմանը:

Համաձայն Ասիական զարգացման բանկի 2017 թ.-ին հրապարակված զեկույցի, Հայաստանի բնակչության 25.7% -ը ապրում է աղքատության ազգային գծից ցածր, մինչդեռ բնակչության 1/3-ը համարվում է աղքատ:

HDIF- հիմնական նպատակը կանանց զորակցնելն է `նրանց կրթություն և անհրաժեշտ հմտություններ տալով` որպես անկախ բիզնեսի օպերատորներ հաջողակ լինելու համար: Դրան են ուղղված տարբեր թեմաներով դասընթացները, սեմինարներ կազմակերպելը:

HDIF Donates Over 7,000 Masks to Local Refugees, the Elderly, and Persons with Disabilities

On May 18 in the fight against COVID-19, wearing a mask became mandatory throughout Armenia.  HDIF has been collaborating closely with Mission ArmeniaWorld Vision ArmeniaFund for Armenian Relief, and Armenian Progressive Youth to distribute more than 7,000 donated masks to local refugees, the elderly, and persons with disabilities.

The masks have been donated by one of HDIF's export client, El Puente - Die Fair Trade Pioniere, in Germany as well as the Daughters of Vartan Araxi chapter of the San Francisco Bay Area.  El Puente continues to patiently wait for its shipment of 7,000 masks to Germany because the the Eurasian Economic Union, of which Armenia is a member, has banned the export of PPE's from its member countries.

HDIF's producer partners in Vardenis and Koghb have been involved in the production of #PeoplesMasks for nearly two months.  Recently, a Syrian Armenian center in Yerevan, called Nor Arev, has also begun mask production. (See "Featured Producer Partner")

Interested in purchasing a mask from HDIF?  Email us at hdifarmenia@gmail.com. They cost 1200 AMD each, and an additional 1200 AMD for door-to-door delivery in Yerevan. Also contact us if you'd like to donate masks for local distribution.

This Month's Featured Producer Partner

Nor Arev
Switching from Crafts & Gifts to Mask
Production to Help Stop the Spread of COVID-19



“Refugees have skills and talents that only need a chance to grow and flourish. Within each piece [created] lies a story of history and culture, and the chance for a person who has fled war and persecution to offer something of beauty and style to the world.”
~ Filippo Grandi, UN High Commissioner for Refugees

[Article and photos reprinted from UNHCR Armenia] 
HDIF has been working in partnership with UNHCR to help Nor Arev / Նոր Արեւ implement a new mask production project. The ladies sewing the masks are displaced women, originally from Syria, who have set up shop in the ‘Industrial Zone’ provided to the Syrian Armenian Union NGO, Սիրիահայերի Միություն.
Under the leadership of Vani Nalbandian, instead of making crafts and gift items, they have switched to producing 100 to 200 masks a day to help Armenians against the spread of COVID-19.

“Nor Arev gave me the opportunity to make some income and support my family. During these difficult days of emergency when people are in need of masks, I feel honored that my skills and input can serve useful for the host community,” said one of the women while sewing a mask.
These diligent women have joined the global mask production initiative introduced by UNHCR and its partner MADE51 promoting refugees’ self-reliance and women empowerment worldwide.

The Latest from HDIF-USA


Father's Day in the U.S. is on Sunday, June 21st.  This gives you plenty of time to order handmade gifts from Armenia.  Give your dad, grandpa, father-in-law, brother, uncle, husband, or significant other a unique and special surprise.  Every purchase supports our mission to promote economic development in Armenia through jobs for women and persons with disabilities. Online shopping is quick and easy! Order now:  www.hdifusashop.com.

Reminder: As soon as the ban on exporting PPE's is lifted, HDIF-USA will be receiving a large shipment of #PeoplesMasks that will be available at www.hdifusashop.com.  We will keep you posted via email and social media.

What's Happening Next Month

In Armenia, HDIF will be working with Nor Arev on a new project creating a prototype of a medical grade, waterproof hospital gown. Even better, shoe covers are also being developed. According to Tim, the design "needs to be tweaked a bit," but check out the video to see the impressive first effort. Currently, HDIF is looking into an internationally-accepted design for production of the gowns.
HDIF'S NEW LOCATION:
Currently closed due to COVID-19
ISAHAKYAN STREET 18, 2nd Fl, Rm 6 

(Two blocks from the Ani Hotel)

Store Hours: Monday-Friday 10AM-6PM  For inquiries, call 077 473335

HDIF is the only World Fair Trade Guaranteed organization in the former Soviet region. www.hdif.org

Friday 29 May 2020

2020 թվականի Դեսպանատան ֆեյսբուքյան էջի ամփոփագիր. ՄԱՅԻՍ


Մեր էջում անդրադարձել ենք 2020 թվականի Դեսպանատան ֆեյսբուքյան էջի մայիս ամսվա այն լուրերին, որոնք ավելի կարևոր ու առանձնահատուկ ենք համարել:  Այս ամիսը ևս դեսպանությունն  աշխատեց կորոնավիրուսի հարուցած անսովոր իրավիճակում: Եթե Նիդերլանդներում թուլացել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, կյանքում նկատելի աշխուժություն է սկսվել, ապա նույնը չես կարող ասել Հայաստանի մասին, ցավոք` մեր  քաղաքացիները ինքնապաշտպանական լուրջ  նախաձեռնություն հանդես չբերեցին ու խնդրին լուրջ չմոտեցան, արդյունքում կորոնավիրուսով վարակվծների թիվը ռեկորդ գրանցեց: Մայիս ամիսը մեր ժողվրդի վերածննդի ու հաղթանակների ամիս է և հուսով ենք այս և այլ  դժվարություններն  ի  զորու ենք հաղթահարել: Ինչևէ, կյանքը շարունակվում է և ստիպված ենք ապրել և գործել նոր իրավիճակում: Ի ուրախություն` դեսպանությունը հունիսի 1-ից գործելու է նոր հասցեում և մեր դեսպանը ավելի շատ գոհ է այն  բանից, որ վերջապես այն հարմարավետ կլինի սպասարկվող Հայաստանի հանրապետության և այլ երկրների քաղաքացիների  համար: Մեր  հայրենակիցները ստիպպված չեն  լինի առաջվա պես դեսպանություն հաճախելիս սպասեն դրսում: Նրանք  կունենան իրենց սպասասրահը :
Եվ այսպես մայիս ամսվա դեսպանատան կայքի ամենահետաքրքիր ու  կարևոր լուրերը մեր ամփոփագրում:

📢ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2020 թ. հունիսի 1-ից Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը գործելու է նոր հասցեում։ Խնդրում ենք այսուհետև բոլոր նամակներն առաքել հետևյալ հասցեով՝ Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague.
As of June 1, 2020 the Embassy will be located at the new premises on Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, the Netherlands. We kindly ask you to deliver all the further correspondence on the aforementioned address
_____________________________

Հյուպատոս Դավիթ Միրզախանյանն Ամստերդամի օդանավակայանում դիմավորեց և ճանապարհեց ԱՄՆ-ի Նյու Յորք և Լոս Անջելես քաղաքներից տարանցիկ չվերթով Հայաստան վերադարձող 19 ՀՀ քաղաքացու։
Consul Davit Mirzakhanyan met 19 citizens of Armenia at the Amsterdam Airport Schiphol traveling from New York and Los Angeles to Yerevan via Amsterdam.


Bedankt voor uw donaties!!!


As today The Remembrance Day - the #Dutch pay tribute to all those, who gave their lives to defend the country, we honor our compatriots - #Armenia|ns, who fought & died in the #Netherlands during #WWII.
#4mei #75jaarvrijheid #75jaarbevrijding


.5 мая в 15:37
Ambassadeur Balayan: Beste Nederlandse vrienden, Gefeliciteerd met #75jaarvrijheid. Ik ben enorm trots dat honderden van mijn landgenoten hebben bijgedragen aan de bevrijding op Nederlandse bodem in verzet en in Amerikaanse en Canadese legers. ##75jaarbevrijding #5mei
Dear #Dutch friends, Congratulations on #75jaarvrijheid of the #Netherlands. I am extremely proud that hundreds of my compatriots contributed to the Liberation on the Dutch soil in resistance and in #US & #Canada armies. #75jaarbevrijding
__________________________________________
Six Armenian 🇦🇲 national divisions participated in the Great #PatrioticWar, five of which were formed after the outbreak of hostilities.
Victoriously, the #Soviet divisions formed in the Armenian #SSR and the Armenian fighters enlisted in Soviet troops paraded to Europe. Many have ended their glorious journey in #Warsaw#Prague and #Vienna. The members of the glorified Tamanyan Division marked the fall of the Third Reich by performing the #Armenia Kochari folk dance under the walls of the defeated #Reichstag in #Berlin.
_____________________________________
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակ։
Ավելի քան 60 հայ գեներալներ զբաղեցրել են հրամանատարական պաշտոններ պատերազմի բոլոր ճակատներում։ Պատերազմի ավարտին 83 սպաներ ստացել են գեներալի կոչումներ
_____________________________________
📢 ‼️ Նիդերլանդներում սահմանափակումների թուլացման մասին ‼️
Հարգելի հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ Նիդերլանդների կառավարության որոշմամբ ս․թ․ մայիսի 11-ից սկսած կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում կիրառվող սահմանափակումները աստիճանաբար կմեղմվեն։ Ստորև ներկայացնում ենք սահմանափակումների աստիճանական վերացման ժամանակացույցը․
Մայիսի 11-ից․
• <<Հնարավորինս շատ մնալ տանը>> կարգախոսը կփոխարինվի <<մնացեք տանը, եթե ունեք նախանշաններ>> կարգախոսով։ Այսուհանդերձ, մեկ ու կես մետր սոցիալական հեռավորություն պահպանելու պարտավորությունը կշարունակի մնալ ուժի մեջ։ Բացի այդ, կառավարությունը, այնուամենայնիվ հորդորում է հնարավորության դեպքում աշխատել տնից՝ խուսափելով մարդաշատ վայրերից։
• Փորձնական կերպով կթույլատրվեն այցելությունները ծերանոցներ․ այս փուլում խոսքը վերաբերում է տեղական առողջապահական խորհրդի 25 տարածքներից մեկական ծերանոցի։ Եթե փորձը պսակվի հաջողությամբ, ապա երկու շաբաթ անց ավելի մեծ քանակությամբ ծերանոցներ այցելուներ ընդունելու իրավունք կստանան։
• Վարսավիրանոցները, գեղեկցության և խնամքի սրահները կվերաբացվեն, սակայն հաճախորդներ կընդունեն միայն նախնական գրանցման հիման վրա․ գրանցումները հնարավոր կլինեն միայն այն հաճախորդների համար, ովքեր չունեն վարակի նախանշաններ։
• Բժշկական դիմակներ կրելը հանրային վայրերում պարտադիր չէ, սակայն բոլոր վերաբացված հաստատությունները պետք է հարմարեցված լինեն մեկ ու կես մետր սոցիալական հեռավորությանը։
• Փակօթյա լողավազանները ևս կվերաբացվեն՝ համապատասխան սոցիալական հեռավորության կանոնների պահպանմամբ։
• 18 տարեկանից բարձր անձինք կարող են զբաղվել սպորտով բացօթյա պայմաններում, ինչպիս օրինակ՝ թենիս և գոլֆ խաղալ, քանի որ դրանք չեն ենթադրում ֆիզիկական հպումներ, այսուհանդերձ սպորտային մրցումների անցկացումը դեռևս արգելվում է։ Մինչը 10 հոգանոց խմբերն իրավունք ունեն զբաղվել բացօթյան սպորտով՝ կրկին ֆիզիկական հպումներից խուսափելու պայմանով։
• Գրադարանները ևս կվերաբացվեն՝ մեկ ու կես մետր սոցիալական հեռավորություն ապահովելու պայմանով։
• Ինչպես հայտարարվել էր նախկինում, տարրական դպրոցները և մանկապարտեզները կվերսկսեն իրենց աշխատանքները՝ սահմանելով նոր հերթափոխեր։ Հանրային տրանսպորտի և հասարակական վայրերի ծանրաբեռնվածություն չստեղծելու համար կառավարությունը հորդորում է կեսօրյա հաճախումների փոխարեն ընտրել դպրոցների կողմից առաջարկվող այլընտրանքային օրերը։
Հունիսի 1-ից․
• Հասարակական տրանսպորտը կգործի ամբողջ ծավալով։ Ուղևորները պարտավոր են կրել ոչ բժշկական դիմակներ, նստսատեղերը կարող են զբողեցված լինել միայն 40 տոկոսով։ Դիմակ չկրող ուղևորները կտուգանվեն, թևե տուգանքի չափը դեռևս չի սահմանվել։
• Կվերաբացվեն միջնակարգ դպրոցները, ինչպես նաև սրճարանները, ռեստորանների բացօթյա հատվածները, այն պայմանով, որ սեղանները միմյանցից մեկ ու կես մետր հեռավորության վրա լինեն դրված, և բոլոր հաճախորդները լինեն սեղանների շուրջ նստած։ Փակօթյա ռեստորանները, համերգային սրահները, թատրոնները և կինոթատրոնները ևս կվերաբացվեն մեկ ու կես մետր սոցիական հեռավորություն ապահովելու և միայն նախնական գրանցումների հիման վրա գործելու պայմանով։ Սահմանվել է նշյալ հաստատություններում գտնվող մարդկանց առավելագույն քանակը, այն է՝ 30 անձ, ներառյալ անձնակազմի անդամները։ Համանման կանոններ կտարածվեն նաև թանգարանների վրա․ տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել միայն առցանց։
Հուլիսի 1-ից․
• Կվերաբացվեն ճամբարները և հանգսյան զբոսայգիները, ներառյալ հանրային լվացքատները և սանհանգույցները։
• Ռոստորաններում, թատրոններում և կինոթատրոններում կթույլատրվի առավելագույնը մինչև 100 հաճախորդ, սոցիալական հեռավորության կանոնները կմնան ուժի մեջ և նշյալ հաստատությունները կգործեն նախնական գրանցումների հիման վրա։
• Կվերաբացվեն եկեղեցիները, մզկիթները, գերեզմանոցները և հավաքակենտրոնները՝ մինչև 100 այցելու ունենալու հնարավորությամբ։
Հուլիսի 15-ից․
• Մասնավոր դպրոցներում կվերսկսվեն պրակտիկ քննությունները և դասերը։
Սեպտեմբերի 1-ին․
• Կվերացվի փառատոնների և մեծ միջոցառումների անցկացման արգելքը։ Մինչ նշյալ վերջնաժամկետը կառավարությունը կրկին կադրադառնա այս որոշման նպատակահարմարությանը։
• Կթույլատրվի զվարճանքի այլ վայրերի գործունեությունը, այդ թվում՝ սպորտային ակումբների և խաղատների։
Ինչ վերաբերում է դեպի Նիդերլանդներ և Նիդերլանդներից դուրս ճամփորդելու հարցին, ապա նշվում է, որ կառավարությունը դեռևս կշարունակի առաջնորդվել միայն էական և անհրաժեշտ ճամփորդությունները թույլ տալու որոշմամբ։ Վերջինիս համատեստում կարևորվում են նաև այլ երկրներում գրանցվող ցուցանիշները։
Կառավարությունը իրազեկում է նաև, որ վերոնշյալ վերջնաժամկետներից մեկ շաբաթ առաջ կրկին անդրադարձ կկատրվի ընդունված որոշումների և համապատասխանաբար սահմանափակումների վերացման նպատակահարմարությանը և բնակչությունը պատշաճ կտեղեկացվի կայացված վերջնական որոշումների մասին։
___________________________________

 8 мая 


On 28th anniversary of liberation of the city of #Shushi an insight to its rich history, cultural heritage and fascinating role it has in #Armenia|n identity.

https://karabakhfacts.com/wp-content/uploads/2016/09/James-Bosbotinis-Revival-of-Shushi-EN.pdf





Երևանի «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիրում մեր փառապանծ վետերանների մասնակցությամբ տեղի ունեցավ պատվո երթ։





_____________________________________
🤝The ongoing cooperation between ARMECONOMBANK OJSC and the Dutch development bank - FMO is strengthened with a new loan agreement, of USD 10 mln. and EUR 5 mln. This financing is meant for micro enterprises, women and young entrepreneurs, in order to reduce inequalities and facilitate green projects.
https://www.aeb.am/en/1032/
_________________________________________
14 мая в 19:48
Դեսպան Տիգրան Բալայանն առցանց դասախոսություն կարդաց նիդերլանդական համալսարանների ուսանողների համար

Մայիսի 14-ին դեսպան Տիգրան Բալայանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին հեռավար դասախոսությամբ հանդես եկավ Լեյդենի, Մաաստրիխտի, Հաագայի համալսարանների միջազգային հարաբերություններում մասնագիտացող ուսանողների համար։

Դեսպան Բալայանը ներկայացրեց հայկական դիվանագիտության առջև ծառացած հիմնական խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը, անդրադարձավ տարբեր ուղղություններով Հայաստանի արտաքին քաղաքականությանը։
Պատասխանելով ուսանողների հարցերի դեսպան Բալայանն անդրադարձավ հայ-նիդերլանդական հարաբերություններին, կորոնավիրուսի համաճարակի պայմաններում դիվանագիտական մարմինների աշխատանքների առանձնահատկություններին։

Հայաստանի դեսպանի նախագահությամբ տեղի ունեցավ Հաագայում ֆրանկոֆոնի դեսպանների առցանց հանդիպումը
Մայիսի 18-ին Հաագայում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ դեսպան Տիգրան Բալայանի նախագահությամբ տեղի ունեցավ առցանց հանդիպում Նիդերլաների արտաքին առևտրի և զարգացման համագործակցության նախարար Սիխրիդ Կաախի հետ։
Բացելով հանդիպումը դեսպանը Բալայանը նշեց, որ հանդիպումը ծրագրվել էր սովորական ձևաչափով, սակայն առկա պայմաններում որոշում է կայացվեց այն անցկացնել առցանց եղանակով և շնորհակալություն հայտնեց նախարարին հանդիպմանը մասնակցելու և այն Նիդերլանդների ԱԳՆ առցանց հարթակում անցկացնելու համար։

Նախարար Կաախը ֆրանկոֆոն դեսպաններին հանգամանալից ներկայացրեց կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի նիդերլանդական ռազմավարությունը՝ շեշտելով պանդեմիայի համընդհանուր բնույթը, ինչպես նաև այդ բնագավառում եվրոպական և միջազգային սերտ համագործկացության անհրաժեշտությունը։ Նա առանձնացրեց զարգացող երկրներին շարունակական աջակցության կարևորությունը։ Սիխրիդ Կաախը պատմեց տնտեսական անկմանը դիմակայելուն միտված համակարգային աշխատանքների մասին։
Այնուհետև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ, ասոցացված և դիտորդ պետությունների Հաագայում հավատարմագրված դեսպանները նախարարի Կաախի հետ քննարկեցին կորոնավիրուսի դեմ պայքարի միջազգային համագործակցության և տնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով համատեղ քայլերին առնչվող հարցեր
Remarks by Ambassador Tigran Balayan at the Diplomat Magazine the Netherlands and EU’s joint press conference by the Ambassadors of Italy, the USA, Armenia and China on COVID19
Madame de Lara,
Excellencies,
Dear colleagues,
I would like to start with thanks to the Diplomat Magazine, its charming Publisher for organizing this video conference and providing a unique platform for joining these distinguished speakers, coming together and sharing our diverse yet similar in essence experience on the pandemic and fighting against its spread and overcoming consequences. I believe that this initiative embodies unity in the face of this unprecedented challenge.
In its fight against pandemic, supported by its international partners, Armenia implemented a set of aggressive policies aimed at containing the epidemic, the state of Emergency had been declared. The strategies of early detection, isolation, laboratory confirmation, contact tracing and quarantine, along with physical distancing have been shown to be critical elements to stop or slow the disease transmission. The strategic initiative has relied on controlling the spread, rapidly testing suspected individuals, implementing quarantine mechanisms and community containment. This allowed our healthcare system to prepare, increase ICU capacity etc.
We were very busy with assisting our citizens to return, procurement of medicines and equipment. Schiphol became a hub for Armenian citizens from all over the world to reach their homeland, so we were arranging all this on the spot, negotiating with airlines and airports.
Taking this opportunity, I would like to thank China and the United States for their assistance to Armenia in fighting the pandemic.
As of today 5271 cases of coronavirus have been confirmed in Armenia with 2419 recoveries and 67 deaths. 2758 patients with COVID-19 are currently undergoing treatment. In total, 44071 tests have been completed, with an approximate positivity rate of around 11%. Mobile phone tracking is also implemented to support the contact tracing. Till mid-may EVERY SINGLE positive COVID-19 patient is being hospitalized, those without symptoms placed in locations under permanent medical supervision.
Since the beginning of the state of Emergency and lockdown, the Government has adopted around 17 programmes aimed at financial assistance to families, and businesses. Those programs are being implemented, already more than 157 mln euros distributed as assistance.
As the Government has decided to gradually ease hard lockdown and take the first steps to adapt the country in fully operational mode in the current situation, new rules being implemented on commerce, transportation, industry, social behaviour.
Understandably and logically, the international experience is very thoroughly observed and studied by our relevant authorities, not only in terms of tackling the health threat, but also finding solutions for overcoming the other effects of this crisis, including the economic ones, as the challenge itself is of global nature and all of us are facing more or less the same problems.
Coming back to the importance of solidarity against this global threat, I would like to emphasise the priority of actions as a responsible member of the international community. Regrettably, in some cases, like those in the immediate neighbourhood of Armenia, there is an example of using the pandemic to continue crackdown on opposition and silencing critical voices. It is a matter of serious concern that despite COVID-19 pandemic and global cease-fire calls by UN Secretary general, Pope Francis and in gross violation of its international commitments,
Azerbaijan is continuing periodical breaches of cease-fire regime and started large-scale military exercises involving 10000 personnel in the immediate neighbourhood of the line of contact with Nagorno-Karabakh.
In conclusion, I would like to thank again for creating this opportunity to share our experience and concerns and value the strong international solidarity in the times of unprecedented crisis.

Հայաստանի դեսպանը մասնակցեց Diplomat Magazine-ի համատեղ առցանց մամուլի ասուլիսին
Մայիսի 20-ին դեսպան Տիգրան Բալայանը մասնակցեց Diplomat Magazine պարբերականի կողմից կորոնավիրուսի և դրա հետևանքների վերացման դեմ միջազգային պայքարին նվիրված համատեղ առցանց մամուլի ասուլիսին, որի բանախոսներն էին Նիդերլանդներում Չինաստանի, Ամերիկայի Միացյալ նահանգների, Հայաստանի և Իտալիայի դեսպանները։
Իր ներածական խոսքում Տիգրան Բալայանը շնորհակալություն հայտնեց Diplomat Magazine-ի թիմին, որն այսպիսի յուրօրինակ հարթակի միջոցով համախմբել է դեսպաններին՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած աննախադեպ մարտահրավերների վերաբերյալ իրենց տեսակետներն ու փորձառությունը հանրությանը փոխանցելու համար։
Դեսպան Բալայանը հանգամանալից անդրադարձ կատարեց համավարակով պայմանավորված Հայաստանում արտակարգ դրության հաստատման ռեժիմին, կորոնավիրուսի հետագա կանխարգելման ուղղությամբ կառավարության ընդունած ռազմավարությանը, իրականացվող սոցիալական ծրագրերին, արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների հայրենիք վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Դեսպանն առանձնահատուկ կարևորեց համավարակի ամբողջ ընթացքում միջազգային համագործակցության շնորհիվ գործընկեր երկրների կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցությունը։ Այս համատեքստում դեսպանը շնորհակալություն հայտնեց Չինաստանին և ԱՄՆ՝ համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու համար։
Կարևորելով միջազգային հանրության միասնականությունն ու համերաշխությունը COVID-19 համավարակի համաշխարհային մարտահրավերի դեմ պայքարում և այդ առումով պետությունների կողմից պատասխանատու վարքագծի դրսևորումը՝ դեսպան Բալայանը լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրեց Հայաստանի անմիջական հարևանությամբ՝ Ադրբեջանում, ընդդիմադիր ուժերի և լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ահագնացող ճնշումներին, ինչպես նաև՝ ԼՂ շփման գծում և ՀՀ հետ սահմանին հրադադարի ռեժիմի պարբերական խախտման դեպքերին՝ հակառակ ՄԱԿ-ի ԳԽ և Հռոմի Պապի՝ համաշխարհային հրադադար հաստատելու կոչերին։ Ավելին, համաճարակի պայմաններում Ադրբեջանը՝ միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտմամբ, Արցախի հետ շփման գծի երկայնքով 10000 զինվորականների ներգրավմամբ զորավարժություններ է անցկացնում։
Դեսպանների առցանց ասուլիսը լուսաբանում էին նիդերլանդական, չինական, հայկական և ամերիկյան առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

.
Diplomat Magazine the Netherlands and EU summarized Ambassadorial press conference of H.E. Mr. Andrea Perugini, Ambassador of Italy; H.E. Mr. Peter Hoekstra, Ambassador of the United States; H.E. Mr. Tigran Balayan, Ambassador of Armenia; and H.E. Dr. Xu Hong, Ambassador of the People’s Republic of China

Մայիսի 24-ին ԱՄՆ-ից ՀՀ քաղաքացիների հերթական խումբը՝ 52 անձ, վերադարձավ Հայաստան։ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համագործակցաբար հյուպատոս Դավիթ Միրզախանյանն Ամստերդամի օդանավակայանում դիմավորեց և անհրաժեշտ աջակցություն տրամադրեց վերջիններին։

▪️Այսօր՝ մայիսի 26-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակվեց «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճիռը, որն առնչվում է Ադրբեջանի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը և հերոսացմանը:
▪️2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ շրջանակներում անցկացված «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում դասընթացներին Ադրբեջանի կողմից մասնակցող սպա Ռամիլ Սաֆարովը քնած վիճակում կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին և հարձակում գործել հայ սպա Հայկ Մակուչյանի վրա: Հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը, Ադրբեջան փոխանցվելուց հետո, որտեղ հանցագործը պետք է կրեր պատժի հետագա ժամկետը, արժանացել է ներման և հերոսացվել: Այս առումով, դատավճռում, մասնավորապես, արձանագրվել է՝ «Դատարանն առանձնապես ցնցված է այն փաստով, որ ի լրումն Ադրբեջան վերադառնալուն պես ազատ արձակմանը՝ Ռամիլ Սաֆարովին շնորհվել են մի շարք արտոնություններ, ինչպիսիք են՝ բանտում անցկացրած ժամանակահատվածի համար աշխատավարձի փոխհատուցում, Բաքվում բնակարանի տրամադրում և ռազմական կոչման բարձրացում, որն իրականացվեց հրապարակային արարողությամբ»:
▪️Դատարանն արձանագրեց, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 14-րդ (խտրականության բացառում) հոդվածներով նախատեսված պարտավորությունները:
▪️Հատկանշական է, որ դատավճիռը մատնանշել է՝ այդ հոդվածների խախտումը կրել է փոխկապակցված բնույթ, ինչն արձանագրում է, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ատելության հողի վրա իրականացված դաժան հանցագործության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի անպատժելիությունը և հերոսացումը կատարվել է զոհերի ազգային պատկանելության հիմքով:
▪️ՄԻԵԴ-ի այս որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է: Այն ոչ միայն ճանաչում է, այլև անընդունելի է որակում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հայերի հանդեպ ատելության հողի վրա գործած հանցագործությունների խրախուսումը:
▪️Դատավճիռը սահմանում է Ադրբեջանի հանդեպ իրավական պարտավորություն՝ իրականացնելու այնպիսի գործողություններ, որոնցով հնարավոր կլիներ դադարեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի այս խախտումները և հասցեագրել դրանց հետևանքները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Սփյուռքի հպարտ հայություն,

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ:

1918 թվականի մայիսի 15-ին Ալեքսանդրապոլը գրավելուց հետո, մայիսի 21-ին թուրքական առաջապահ ուժերը հասել էին Սարդարապատ գյուղ և թվում էր՝ նրանք անխուսափելիորեն մուտք են գործելու էջմիածին ու Երևան, և հայության մնացած հատվածն էլ դատապարտվելու է ոչնչացման:

Դրությունն օրհասական էր: Սակայն պետք էր ոտքի կանգնել՝ ուժերի գերլարումով դիմակայելու մահաբեր գրոհին: Եվ հենց Արամ Մանուկյանը դարձավ հայության ոգու, կամքի ու ուժի մարմնավորումը. միշտ արդարադատ ու վճռական Արամը հուսահատության այդ օրերին ասում էր. «Դեպի գործ և աշխատանք, ու հաղթողը մենք ենք լինելու»:

Հուսահատությունը շուտով փոխվեց ոգևորության: Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական մարտերում հայ ժողովուրդը մեկընդմիշտ ամրագրեց իր տեղն աշխարհի քարտեզի վրա. մայիսյան հաղթանակների շնորհիվ է, որ ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը:

Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսները դարձան Հայաստանի անկախության կերտողները: Հավերժ փառք Արամ Մանուկյանին, Թովմաս Նազարբեկյանին, Մովսես Սիլիկյանին, Դրոյին, Նժդեհին, Դանիել ու Պողոս Բեկ Փիրումյաններին, եզդիական հեծյալ ջոկատի հրամանատար Ջհանգիր աղային, ողջ հայկական բանակին ու աշխարհազորայիններին, զենքը ձեռքին կռվող հոգևորականներին:

1918 թվականի այսօրվա Եռաբլուրի տարածքում Արամ Մանուկյանի նախաձեռնությամբ աշխատում էին շուրջ 1500 կին ու տղամարդ, նրանք ամրացնում էին դիրքերը. Եռաբլուրը Երևան քաղաքի պաշտպանական վերջնագիծն էր: Սարդարապատի հաղթական ճակատամարտը զերծ պահեց Երևանը գրավվելուց, իսկ Եռաբլուրը տարիներ անց դարձավ յուրատեսակ ուխտատեղի՝ ոգեկոչելու Արցախի ազատության համար կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակը:

Այսօր մենք հավատարիմ ենք Սարդարապատի և Արցախի հաղթական ավանդներին ու պատգամներին, հավատացած ենք՝ ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը՝ արդար, բռնությունից զերծ, առաջխաղացման ու փոփոխության ձգտող ստեղծագործ հասարակությամբ, ուժեղ տնտեսությամբ ու էլ ավելի ուժեղ ու արդիական բանակով:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արամ Մանուկյանը ասում էր. «...դուք պիտի իմանաք, որ ես անոյժ եմ առանց ձեզ: Հերոսը ինքը ժողովուրդն է և եթե ժողովուրդը պատրաստակամություն ունի... աշխատել ու փրկել հայությունը վերահաս կործանումից, ապա իմ ու ինձ նման շատերի աշխատանքը ապարդիւն չի անցնի»:

Ուստի միասին դեպի գործ և աշխատանք, դեպի մեր երազանքների Հայաստան:

Համոզված եմ, Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին այլևս երբեք թույլ չի տա պետականության կամ քաղաքացիության կորուստ, ինքնիշխանության և իրավունքի կորուստ, հավատի և լավատեսության կորուստ:

Հայաստանի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան, Հայաստանի դրոշը պետք է հավիտյան ծածանվի՝ խորհրդանշելով մեր ոգին ու հպարտությունը, մեր ազատությունն ու ինքնիշխանությունը:

Եվ ուրեմն՝ կեցցե՛ Ազատությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,
Կեցցե՛ն Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսները,
Կեցցե՛ն Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը,
Եւ կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում։