The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday 30 June 2019

Եպիսկոպոսական Սուրբ Պատարագին մասնակցել է «Անի» հայ համայնքի ատենապետը



Այսօր` կիրակի 30-ը հունիսի, Մաստրիխտի «Անի» հայ համայնքի ատենապետ, Սուրբ Կարապետ հայ առաքելական եկեղեցու հոգեբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգիսը հատուկ այց է կատարել Քյոլնի հայկական առաքելական եկեղեցի:
Նա մասնակցել է մայիսի 12-ին եպիսկոպոսական ձեռնադրութեան ու օծման արժանացած Գերմանիոյ Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանի եպիսկոպոսական անդրանիկ Սուրբ պատարագին: Մաաստրիխտի եկեղեցական համայնքի անունից պարոն Լեւոնը շնորհավորել է եպիսկոպոսին եւ եկեղեցական վարչությանը` հանձինս գերաշնորհ, Գերմանիայի թեմի եւ Քյոլնի հայկական եկեղեցու առաջնորդի Սուրբ պարտականությունների բարեհաջող կատարման կապակցությամբ:
Նիդերլանդների հայ համայնքի ներկայացուցիչը տոնակատարությունից հետո զրուցել է եկեղեցու առաջնորդների ու հոգեւորականների հետ, պատիվ է ունեցել հանդիպելու Թուրքիայի հայտնի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի ( Garo Paylan - Կարօ Փայլան)հետ: Համաձայնեցված է, որ Փեյլանը հաջորդ անգամ այցելելու է Մաաստրիխտի հայկական համայնքը:


Օվեյասելի նահանգապետը այցելեց Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի




Հունիսի 30-ին Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի այցելեց Օվերայսել նահանգում Նիդերլանդների թագավորի հանձնակատար (նահանգապետ) Անդրեյս Հեյդեման (Andries Heidema), ուր նրան ողջունեցին դեսպան Տիգրան Բալայանը, Ալմելոյի եկեղեցական խորհրդի նախագահ Օնիկ Գելիջին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովից տեր Մաշտոց Բաղդասարյանը:
Հանձնակատար Հեյդեման ներկա գտնվեց եկեղեցում մատուցված պատարագին, ծանոթացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրին, զրուցեց Մեսրոպ Մաշտոց կիրակնօրյա դպրոցի ուսուցիչների և աշակերտների հետ, դիտեց իր այցելության պատվիր դպրոցի աշակերտների կողմից պատրաստված երաժշտական կատարումները։
Նահանգապետի հետ հանդիպմանը Տիգրան Բալայանը կարևորեց Օվերայսելի՝ որպես Նիդերլանդների ամենահայաշատ նահանգի և Հայաստանի միջև փոխգործակցության հաստատումը՝ ընդգծելով, որ բազմահազարանոց հայ համայնքը բնական կապող օղակի դերակատարություն ունի։ Դեսպան Բալայանը ներկայացրեց հայ-հոլանդական հարաբերությունների ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունները։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խորհրդի նախագահ Օնիկ Գելիջին Թագավորի հանձնակատարին տեղեկացրեց համայնքային կյանքի և եկեցական խորհրդի գործունեության հետ՝ ընդգծելով, հոլանդահայ օրինակելի ինտերգվածությունը և հայկական ինքնության պահպանման ուղղված աշխատանքները։



G20-ի շրջանակներում Նիդերլանդների թագուհին գնահատել է կանանց դերը




G20-ի շրջանակներում սա եղել է առանձին միջոցառում՝ նվիրված հասարակության մեջ կանանց դերի ընդլայնմանը:
Միջոցառմանը ներկա էին հիմնականում G20 անդամների ղեկավարները, ինչպես նաեւ հոլանդիայի թագուհի Maxima-ն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը` նրա խորհրդական Իվանկա Թրամփը, եւ համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ութ միջազգային կազմակերպություններ եւ շահերի պաշտպանության խմբեր, այդ թվում `Միավորված ազգերի կազմակերպությունը, Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը, ներկայացրեցին Abe- ի զեկույցները եւ առաջարկությունները կանանց լիազորությունների ընդլայնման վերաբերյալ:
Միջոցառմանը հանդես են եկել Նիդեռլանդների թագուհի Մաքսիման եւ ԱՄՆ նախագահի դուստրը՝ Իվանկա Թրամփը, այդ մասին տեղեկացնում է Japan News-ը:


Thursday 27 June 2019

Դեն Բոսի կիրակնօրյա դպրոցի երեխաների ամառային առօրյան


Լուսանկարային ռեպորտաժ

Մինչ Դեն Բոս քաղաքի Մարտուն Էլբակյանի անվան հայկական կիրակնօրյա դպրոցի տարեվերջյան  եզրափակիչ օրը, երեխաները մեծ հաջողությամբ մասնակցել են խոհարարական օրվան ու  պատրաստել  զանազան համեղ ուտեստներ: Հետո նրանք միասին մասնակցել են դաշտային օրվան` շրջագայել  միասին  մաքուր օդում,  խաղեր կազմակերպել: 
Առջևում ամառային արձակուրդներն են:  Հաճելի ամառային  հանգիստ և թարմ ուժերով դեպի  նոր ուսումնական տարի:







Wednesday 26 June 2019

Հայ ժողովրդի պատմությունը աշակերտների մատուցմամբ / ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ

Շարունակում ենք ներկայացնել  Երևանի Վ. Մայակովսկու թիվ 7 հիմնական դպրոցի  սաների պատրաստած աշխատանքները

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ


Աննա Կոստանյան
Մայակովսկու անվ. հ.7 դպրոց
8-ա դասարան

Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը և Հայկական հարցը:

 Կ. Պոլիսի մերձակայքում գտնվող Սան Ստեֆանո ավանում՝ հայ մեծահարուստ Առաքել Դադյանի ամառանոցում, 1878թ. Փետրվարի 19-ին կնքվեց ռուս-Թուրքական հաշտության պայմանագիր:Այն անվանվեց նախնական, քանի որ ենթադրվում էր Եվրոպային վերաբերող հարցերը քննարկել համաեվրոպական վեհաժողովում: Սան-Ստեֆանոյի պայմանագիրը բաղկացած էր 29 հոդվածից, որի 16-րդ կետը վերաբերում էր հայերին: Նրանում ասվում էր. «Հաշվի առնելով, որ ռուսական զորքերի դուրսբերումը Հայաստանից կարող է առիթ տալ բախումների և բարդությունների, Բարձր Դուռը պարտավորվում է հայաբնակ մարզերում անհապաղ կենսագործել բարենորոգումներ և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից»: Պայմանագրի հոդվածներում կային հայերին վերաբերող հարցեր: Դրանց համաձայն բարենորոգումները պետք է կատարվեին 6 ամսվա ընթացքում, մինչև ռուսական զորքերի
դուրսբերումը և որոնց մասին թուրքերը պետք է հաշվետու լինեին ռուսական
կողմին:Ռուսաստանին էին անցել Կարսը՝ իր շրջակա գավառներով, Ալաշկերտը ու Բայազետը, Սև ծովի առափնյա շրջանները: Կարինը ու Բասենը
վերադարձվում էին Օսմանյան տերությանը:Այդ գավառների հայ բնակիչները նորից հայտնվում էին թուրքական վրեժխնդրության վտանգի առջև:


Հաշտության պայմանագիր

Ռուս և թուրք դիվանագետներն սկսեցին պատրաստվել հաշտության պայմանագիր կնքելուն: Կ.Պոլսի հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանը հանդիպեց բանակցությունների ռուսական կողմի ղեկավար Ն. Իգնատևի հետ և խնդրեց հաշտության պայմանագրում  տեղ հատկացնել հայ ժողովրդի արդարացի ձգտումներին: Հայոց պատրիարը պահանջում էր պայմանագրում համապատասխան կետ մտցնել Ռուսաստանի հովանավորության տակ Արևմտյան Հայաստանում ինքնավարության ստեղծելու կամ Ռուսական զորքերի գրաված շրջանները Ռուսաստանին միացնելու վերաբերյալ:  Սան Ստեֆանոյի պայմանագրով միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ ձևակերպում ստացավ Հայկական հարցը: Պայմանագիր 16-րդ հոդվածով:



16- հոդված
Այնտեղ առաջին անգամ օգտագործվում էր Հայաստան անվանումը, և Թուրքիան խոստովանում էր, որ իր տարածքում կան հայաբնակ մարզեր: Սան-Ստեֆանոյի պայմանագիրն ուժեղացրեց Ռուսաստանի ազդեցությունը Թուրքիայի վրա և բարձրացրեց նրա միջազգային հեղինակությունը: Այդ պայմանագիրը կոչվում էր «նախնական», ուստի Անգլիան ու Ավստրո-Հունգարիան եվրոպական պետությունների վեհաժողով հրավիրելու առաջարկությամբ դիմեցին Գերմանիայի կանցլեր Օտտո Բիսմարկին: Մեծ տերությունները համաձայնության եկան Բեռլինում հրավիրել միջազգային վեհաժողով:

Հայկական հարցի առաջացումը
Բեռլինի վեհաժողովին արևմտահայության պահանջները ներկայացնելու համար ընտրվեց հայկական պատվիրակություն նախկին պատրիարք Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ: Նա իր քարտուղար և թարգմանիչ Մինաս
Չերազի հետ մեկնեց Եվրոպա՝ մեծ տերությունների կառավարող շրջաններին ներկայացնելու հայ ժողովրդի ակնկալիքները: Խրիմյանը հանդիպումներ ունեցավ Իտալիայի և Ֆրանսիայի արտաքին
գործերի նախարարների, ապա
Անգլիայի պետական գործիչների հետ: Պատվիրակության մյուս անդամը Խորեն Նարբեյն էր, որը պատրիարքի հանձնարարությամբ մեկնեց Պետերբուրգ: Նա ռուսական ցարին ներկայացնելու էր հայության խնդրանքը՝
վեհաժողովի ժամանակ դրական լուծում տալ հայ ժողովրդի ձգտումներին: Վեհաժողովի օրերին նրանք պետք է հանդիպեին Բեռլինում:

ՎԵհաժողովը Բեռլինում
 Վեհաժողովն սկսվեց 1878թ.հունիսի 1-ին և ավարտվեց հուլիսի 1-ին: Դրան մասնակցում էին Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Անգլիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները: Իբրև պարտված պետություն ներկա էր նաև Թուրքիայի պատվիրակությունը, որը Կիպրոսը Անգլիային զիջելով՝ ապահովեց նրա աջակցությունը: Պատերազմում հաղթած Ռուսաստանը Բեռլինում մնաց միայնակ, այստեղ ամեն մի պետություն հետապնդում էր իր շահը: Հայ պատվիրակությանը թույլ չտրվեց մասնակցել վեհաժողովի նիստերին: 16-րդ հոդվածը վերափոխվեց 61-ի: Հոդվածից հանվեց Հայաստան անվանումը, մնաց միայն «հայաբնակ մարզեր» անորոշ արտահայտությունը: Այս հոդվածով ոչ մի ժամկետ չէր նշվում բարենորոգումների կատարման համար, և դրանց մասին Բ. Դուռը պետք է հաշիվ տար ոչ թե Ռուսաստանին, այլ 6 մեծ պետություններին: Սրանց միջև գոյություն ունեցող հակամարտությունները թույլ չէին տալու միասնական գործողություններ ձեռնարկել Թուրքիայի դեմ: Մեծ բանավեճեր սկսվեցին Արևմտյան Հայաստանից Ռուսաստանին անցնող տարածքների հարցում: Ռուսաստանին մնացին միայն Բաթումը, Կարսը, Արդահանը, Արդվինը: Վերջին երեքից ստեղծվեց Կարսի մարզը, որը մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը մնաց Ռուսաստանի կազմում:
Հայ պատվիրակությունը Բեռլինից վերադարձավ հուսախաբ: Մկրտիչ Խրիմյանն զգաց, որ աղերսաթղթերը և խնդրագրերը չեն կարող օգնել հայությանը, որ ժողովուրդը կարող է փրկվել միայն պայքարով: Հայկական հարցը 61-րդ հոդվածով միջազգայնացվեց: Մեծ տերություններն իրենց քաղաքականությունը դարձրին Թուրքիայից որևէ պահանջ ունենալու պարագայում բարձրացնել հայկական հարցը՝ 61-րդ հոդվածի իրագործումը, արևմտահայության համար բարենորոգումներ կատարելու խնդիրը: Սուլթան Աբդուլ Համիդն զգաց այդ վտանգը և ծրագրեց հայկական հարցը վճռել յուրովի՝ զանգվածային կոտորածների միջոցով: Այդ չարիքը կանխազգացին հայ իրատես գործիչները՝ Գրիգոր Օտյանը, նաև Գարեգին Սրվանձտյանը, որոնք քարոզում էին, որ հայության ազատության խնդիրը հայ ժողովրդի ձեռքին է. «Հայաստանի մեջն է բուն հայկական խնդիրը, իսկ մենք Պեռլինի մեջ կորոնենք զայն»:
---------------------------------------------
 
Նվարդ Սարդարյանը (Нвард Сардарян) պատմություն է դասավանդում Երևանի Վ. Մայակովսկու թիվ 7 հիմնական դպրոցում:
 ՈՒսուցչուհին մեծ սիրով է կատարում իր գործը:  Նա  մշտապես իր  սաներին  Հայ ժողովրդի պատմությանը վերաբերվող  հանձնարարություններ է տալիս` սերմանում սեր դեպի հայրենի եզերքներն ու նրա հող  ու  ջրի մարդիկ: Նրա սաները մեծ սիրով հանձն են առնում ու գեղեցիկ մատուցմամբ ներկայացնում Հայ ժողովրդին առնչվող կարևոր իրադարձությունները:  ՈՒսուցչուհին գտնում է, որ սփյուռքում ապրող հայ երեխաներին (նաև մեծահասակներին) ևս հետաքրքիր կլինի դիտել և կարդալ  հայրենիքում ապրող իրենց հասակակիցների  կազմած ու ներկայացրած աշխատանքները:
Այս նախաձեռնությունը փոքրիկ քայլ է մեր  պատանի բարեկամներին` պատմությանը, ծանոթանալու և իրազեկվելու սեփական արմատներին ու ինքնությանը:

Ամառային հանգիստ` Բելգիայով


Զբոսաշրջային վայրերով


Արդեն(ների) հյուսիսային լանջերն անտառազուրկ են, հարավում կան պտղատու այգիներ, հանդիպում են կեչու, եղևնու և կաղնու անտառներ։ Կան քարածխի և երկաթի հանքեր, հանքային աղբյուրներ։
De Vlaamse Ardennen zijn een heuvelachtige streekin het zuiden van de Belgische provincie Oost-Vlaanderen variërend in hoogte tussen 88 en 145 meter. De streek is niet duidelijk omlijnd, maar meestal bedoelt men hiermee het arrondissement Oudenaarde en de steden Zottegem en Geraardsbergen. De streek is een officieel erkend Regionaal Landschap en vormt een bekende toeristische regio (waar ook nog Herzele, Sint-Lievens-Houtem, Oosterzele en Gavere toe worden gerekend). De heuvelrij loopt over de taalgrens over in de Henegouwse streek Pays des Collines, die geografisch een geheel vormt met de Vlaamse Ardennen.








Բելգիայի զբոսաշրջային կարևոր վայրերից մեկը Grottes de Han բնական ծագում ունեցող քարանձավն  է, որտեղ տարեկան  այցելում են կես միլիոնից մինչև 7 մլն մարդ:Հանի քարանձավների տիրույթը գտնվում է անպաշտպան բնության արգելոցի սրտում: Դուք կգտնեք այնտեղ մեր աշխարհի պատմության հետքերը:
Այն գտնվում է Նամյուր պրովինցիայի Ան սյուր Լես գյուղի մերձակայքում: Գետը ուղիղ գծով ավելի քան մեկ կիլոմետր հոսում է այդ կրաքարային բլրի երկայնքով և տեսանելի է քարանձավի  մեջ: Քարանձավի ներսում մշտապես առկա է խոնավության բարձր մակարդակ, տարվա բոլոր եղանակներին պահպանվում է նույն՝ 13 աստիճան ջերմությունը: Այնտեղ մուտք գործել հնարավոր է միայն հին, զբոսաշրջային, հատուկ տրամվայով (1906թ.), որն իր ուղերթը մեկարկում է գյուղի կենտրոնից և անցնում շուրջ երկու կիլոմետր, մինչև որ հասնում է քարանձավի մուտքին: Էքսկուրսիան, որ տևում է մեկից մեկուկես ժամ, ներառում է նաև լուսաձայնային շոու՝ ամենաընդարձակ սրահում, մակույկներով զբոսանք՝ Լեսի ջրերի վրա և թնդանոթային համազարկ, որն ի ցույց է դնում քարանձավի յուրօրինակ ակուստիկան: Հնում` կրակել են չար ոգիներին դուրս անելու նպատակով:
Եվրոպայում ամենամեծ քարանձավային համալիրներից մեկն է. ձգվում է 14 կմ, սակայն զբոսաշրջիկների  համար մատչելի ու հաղթահարելի է 2կմը, մնացած մասը հետազոտողների համար է: 1944-ին քարանձավները ժամանակավորապես ծառայում էին որպես օդային հարձակման կացարան:  Քարանձավի վերջին սենյակը, «Կոեպելզաալը», համարվում է Եվրոպայի խոշորագույն ստորգետնյա ամենամեծ խոռոչներից մեկը: Սենյակը ունի 62մ բարձրություն,  անկյունագիծը կազմում է 145 մետր, տարողունակությունը 125,000 խորանարդ մետր է : The Lesse  գետը հոսում է սենյակի ամենացածր մասով: Քարանձավային սենյակներից մեկում` Wapenzaal-ում, 2006 թվականի ապրիլից կազմակերպված է մի քանի րոպեանոց ինտերակտիվ ֆիլմի ցուցադրություն: Այն 2018թվականից կատարելագործվեց առաջադեմ վիդեո քարտեզագրման եւ լազերային տեխնոլոգիաների միջոցով: Մի ստեղծագործություն, որ իրագործել է  ալիմիմիստ Լյուկ Պեթիթը` համագործակցելով Դիսնեյի  առաջատար մասնագետ Ֆրանկո Դրագոնի հետ:










Լուսանկարները` Նիդ.օրագրի

Tuesday 25 June 2019

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ երիտասարդները կայցելեն Արցախ


Անցյալ` 2018 թվականին Երիտասարդական հավաքи  ժամանակ,
 որին մասնակցեց 400 երիտասադ


Աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 250 հայ երիտասարդ հուլիսի 4-7-ը ուխտավորաբար կայցելի  Արցախ` ծանոթանալու հերոսական երկրամասի հոգևոր-ազգային արժեքներին:
  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կազմակերպվող Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» ուխտագնացությանը կմասնակցեն Հայաստանի, Արցախի   և Սփյուռքի թեմերի եկեղեցասեր երիտասարդական կառույցների ներկայացուցիչները:  Սպասվում է  նաև պետական, հասարակական կառույցների ներկայացուցիչների, մշակութային գործիչների մասնակցությունը:
ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից կազմակերպվող համահայկական երիտասարդական հավաքի նպատակը հայ երիտասարդին ազգային-հոգևոր արժեքներին ծանոթացնելն է, ամրապնդելը կապը Մայր Հայրենիքի և Եկեղեցու հետ:
Քառօրյա հավաքի ժամանակ մասնակիցներըհնարավորություն կունենան այցելել Հայաստանի և Արցախի տեսարժան վայրեր, կհանդիպեն Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին և ԱՀ նախագահ Բակո Սահակյանին, ինչպես նաև կշփվեն հայրենյաց պաշտպանների հետ և իրենց երախտագիտությունը կհայտնեն մեր քաջարի զինվորներին:
Հավաքի գործնական մասն այս տարի նոր ձևաչափով է լինելու: Երիտասարդական միությունների ներկայացուցիչները ոլորտի առաջատար փորձագետների հետ կքննարկեն իրենց գաղափարներն ու նախաձեռնությունները` բաժանվելով 7 խմբերի. հոգևոր-ազգային միջոցառումներ, բիզնես-ֆորումային, սպորտային-օլիմպիական, մշակութային, սոցիալական, տեղեկատվական և կրթա-դաստիարակչական: Ծրագրային խմբերի աշխատանքները միտված են երիտասարդների մեջ առաջնորդական կարողությունների զարգացմանը, թեմերի միջև համագործակցության խթանմանը, ՀԵՀԵՄ համաերիտասարդական նոր միջոցառումների նախագծմանը:

Անցյալ, 2018 թվականին Երիտասարդական հավաքն անցկացվեց «Դեպի հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» խորագրի ներքո: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակված Երիտասարդության տարվա շրջանակներում կայացած ուխտագնացությանը մասնակցեց ավելի քան 400 երիտասարդ:




Thursday 20 June 2019

Համայնքային նորություններ`ամառ

Նայմեխեն



 Նայմեխենի ՎԱՆ կիրակնօրյա դպրոցում նշել են անմահ Կոմիտասի և ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանի հոբելյանական 150֊ամյա տարելիցները


Ցերեկութը  սկսվել է Երևանի Հ. Թումանյանի տուն֊թանգարանից: Համակարգչային հեռակա կապով  Ներկաներին ողջունել է թսնգարանի տնօրեն տիկին Անի Եղիազարյանը `  անցնելով թանգարանի սենյակներ, նա պատմել ու ցուցադրել է Թումանյանի  կյանքին վերաբերող հետաքրքրաշարժ դեպքեր ու դրվագներ։
Այդ օրը դպրոցի սաները հանդես եկան Կոմիտասի և Թումանյանի ստեղծագործությունների կատարումներով`երաժշտությամբ ու ասմունքով, բեմադրությամբ ու երգերով։   Հեռավոր Նիդերլանդներում սա երախտիքի ու շնորհակալության աննախադեպ տուրք էր մեր մշակույթի հսկաներին` իրենց թողած գրական, երաժշտական մշակութային հարուստ ժառանգության համար: «Միացյայ Հայերը Հոլանդիայում» միության անունից` Սվետա Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել թանգարանի տնօրենին, նաև Նատալի Դանիելյանին` այս հետաքրքիր հանդիպումը Երևանի հետ կազմակերպելու համար:
 Ցերեկույթին ներկա է եղել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության քարտուղար  Արայիկ Միրզոյանը:



Ալմելո


Ալմելոյի «Սբ.Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցից հայտնում են, որ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյա հոբելյանը Ալմելո քաղաքի հայկական կիրակնօրյա դպրոցը նշելու է առաջիկա կիրակի օրը՝ հունիսի 23-ին ժամը 13:00-ին ` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու սրահում նշում է ։ Բոլոր ցանկացողների մուտքն ազատ է:


Beste landgenoten, 
aanstande zondag op 23 juni om 13:00 uur, in de zal van de Armeense kerk te Almelo, viert Armeense Zondagsschool “St. Mesrop Mashtots” 150 jarige jubileum van dichter en schrijver Hovhannes Tumanyan. Alle geïnteresseerden zijn van harte welkom.

Դեն Բոս

 Հանգստյան օրերը սիրում են բնության գրկում անցկացնել Դեն Բոսի ՈՒՐԱՐՏՈՒ հայկական կազմակերպության անդամները` տեղի հայկական կիրակնօրյա դպրոցում սովորող իրենց երեխաների հետ: Միասին լինելը հաճելի  է` երգ ու պար, խաղեր, արտասանություններ:



Հաագա

«Աբովյան» մշակութային միությունը հունիսի 22-ին   մասնակցություն կունենա ԲՕՐՕ կազմակերպութան միջոցառմանը` Հաագայում
Հասցեն` Escamplaan 61G – Հաագա



Vereniging Abovian bij Midzomerfeest BORO bij Spark aan de Escamplaan 61G – Den Haag
Abovian Association at BORO Event in The Hague 
Address: Escamplaan 61G – The Hague


ՈՒտրեխտ


 ԳԼԱՁՈՐ ուսանողական երիտասարդական միության ամենամյա ամառային հավաքն այսպես ուրախ է անցնում:




Ամստերդամ

Grigor Narekatsi Zondagsschool
Ամստերդամի  Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի սաները

Tuesday 18 June 2019

Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին

Այս տարվա Հունիսի 6-ին հրապարակել էինք «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածը:


Սփյուռքում և Հայաստանում ազգային մշակութային արժեքները քարոզելուն միտված «Նիդերլանդական օրագրի» իշխանական տոհմերին վերաբերվող նախագիծը նպատակ է հետապնդում բացահայտել հայ անվանի զավակների մասին գրված ու ավելի շատ չգրված էջերը, վեր հանել հայ ժողովրդի պատմության պայծառ էջերն ու պատմել մեր անվանի զավակների մասին: Ահա հենց այս ճանապարհին գտանք, որ անտեսվել է գիտնական-բանասեր, ձայնագրագետ, շարականագետ, մանկավարժ և բառարանագիր, Էջմիածնի միաբանության անդամ, վարդապետ Սահակ Ամատունու թե գրական ժառանգության հիշատակումը, և թե նրա գերեզմանի խնամքը: Այս առթիվ հանդես եկանք «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» բաց նամակ ահազանգ-հոդվածով, որն հասցեագրված էր Ամենայն Հայոց Կաթողիկոսին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և շահագրգիռ այլ կազմակերպությունների: Հոդվածը հրապարակվել և տարածվել է «Նիդերլանդական օրագրի» հետևյալ կայքերում.
Նաև ֆեյսբուքյան, թվիթերի և սոցիալական մյուս էջերով:
Այն վերահրապարակել են «Օրեր» ԵՎրոպական ամսագիրը  ORER Armenian European MagazineNewinfo և Shamshyan.com հայկական կայքերը.


Դրանից բացի հոդվածն ուղարկվել է կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությանն ու համապատասխան գերատեսչություններին` էլեկտրոնային փոստով, այդ թվում նրանց ֆեյսբուքյան պաշտոնական էջերին:
Կարծում էինք հոդվածում առաջ քաշված խնդիրներին անհապաղ պետք է արձագանքեր Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը, քանի որ խնդիրն առնչվում է հայ եկեղեցուն անգնահատելի ծառայություն մատուցած և իր կյանքի ողջ տարիները հայ ժողովրդին ու առաքելական եկեղեցուն նվիրած Սահակ Վարդապետին: Այնուհանդերձ ուշ չենք համարում և համբերությամբ սպասում ենք Մայր Աթոռի դիրքորոշմանը: Նյութին առաջինը սիրով արձագանքեց ՀՀ խորհրդարանի սփյուռքի, կրթության, գիտության, սպորտի և մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը` ինչը որպես նոր Հայաստան կերտելու ճանապարհին արված օպերատիվ քայլ, բավական ողջունելի է: Նա խոստացավ հարցն անպայման ուսումնասիրել ու պահել ուշադրության կենտրոնում: Արդեն ժամեր անց պարոն Մխիթար Հայրապետյանը տեղեկացրեց, որ այդ մասին նամակն ուղարկվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին: Այսօր արդեն` ՀՀ Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, խորհրդարանական հիշյալ հանձնաժողովի անդամ Հարություն Բաբայան / Harutyun Babayan-ի ֆեյսբուքյան էջում տեսանք կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանի իրեն իսկ հասցեագրված գրություն-պատասխանը: Նամակում (ներկայացնում ենք լուսակրկնօրինակը) մասնավորապես հայտնվում է, որ նախարարությունը գերեզմանի տապանաքարի վնասման վերաբերյալ տեղեկացված չէ (միգուցե մեր հոդվածը չեն կարդացել): Հայտնվում է նաև, որ Սահակ վարդապետ Ամատունու Օշականում գտնվող տապանաքարը հաշվառված չէ որպես պատմա-մշակութային հուշարձան և ընդգրկված չէ ՀԽՍՀ մինիստրների խորհրդի 1983թ. հուլիսի 4-ի Հ377 որոշմամբ հաստատված Հայկական ՍՍՀ տարածքում պետական պահպանության տակ վերցված պատմության և կուլտուրայի հուշարձանների պետական ցուցակում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2002 թ. մայիսի 29-ի Հ628 որոշմամբ հաստատված ՀՀ Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Նախարարի գրության մեջ ասվում է, որ հարցը քննարկվել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Արագածոտնի թեմի առաջնորդի հետ, որը նույնպես հետաքրքրված է գերեզմանի գտնվելու տեղավայրով (Թեև տեղավայրը մեր հոդվածում հստակ մատնանշված է): ՈՒրախ ենք, որ նամակին ընթացք է տրվում, միառժամանակ տխուր, որ անկախությունից հետո, հուշարձանների վերանայման նորարարական ծավալուն քայլեր մինչև օրս չեն ձեռնարկվել: Իհարկե՛ խորհրդային կարգերը, երբ եկեղեցին օրենքից դուրս էր համարել պետք է արգելափակեր նրան ծառայող` մասնավորապես իշխանական տոհմի զավակների մասին հիշատակումը, էլ ուր մնաց, որ պահպանության տակ վերցվեր նրանց առնչվող մասունքները, շենք շինություններն ու նրանց գերեզմանները, իհարկե ՛ պետք է անտեսվեին նրանց թողած գրական ու գիտական ժառանգությանը:ՈՒրիշ բան, որ երբ Անկախություն ձեռք բերեցինք պետք է վերիմաստավորեինք, արժեքների վերագնահատում կատարեինք: Հենց այս նպատակին է ծառայում Ամատունիների տոհմի մասին «Նիդերլանդական օրագրի» նախագիծը: Ո՞վ կարող է հիշել վերջին անգամ երբ է Սահակ Ամատունուն նվիրված միջոցառում կազմակերպվել առաջնորդանիստ Օշական գյուղում`

այնտեղ որտեղ ծնվել ու իր մահկանացուն է կնքել: Մինչդեռ 19-20րդ դարերում Օշականի եկեղեցու, գմբեթի, Վահան Ամատունի իշխանի հուշաքարի և Օշականի միջնադարյան դպրոցի կառուցման մեջ հիմնական դերակատարություն ունեն Ամատունիները, իսկ այդ մասին շատ քչերը գիտեն: Օշականի հին դպրոցը, որ այսօր դպրատուն է և թանգարան` չկա նրա գլխավոր բարերարի` Նիկոդիմոս Ամատունու մասին, ոչ մի նյութ: Կամ` մի քանի ներկայացված «Արարատ» հանդեսում չես գտնի Սահակ Ամատունու հոդվածներից: Մենք բաց ենք համագործակցության համար և սիրով պատրաստ ենք Մայր Աթոռի հետ համագործակցելով Ամատունիներին վերաբերվող նյութերն ու տեղեկությունները դարձնել Օշական այցելողների ու լայն մասսաների սեփականությունը: Այժմ մեջբերենք կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանի գրության վերջին տողերը, որի իրագործումը կոտրելու է անցյալ դարից մնացած կարծրատիպերը. «...Հաշվի առնելով վերոնշյալը` նախարարության ենթակայության «Պատմամշակութային ժառանգության կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է ուսումնասիրել խնդիրը, պարզել տապանաքարի գտնվելու տեղավայրը և նախարարություն ներկայացնել տեղեկություն պահպանվածության վիճակի և պատմամշակութային արժեք ներկայացնելու վերաբերյալ»: ՀՀ խորհրդարանի պատգամավոր Հարություն Բաբայան / Harutyun Babayan այս գրությունը տեղադրելով ֆեյսբուքյան էջում, գրել է. «Վստահ եմ, որ նախարարությունը կգտնի համապատասխան լուծումներ»։ Այս լավատեսությանը մենք ևս միանում ենք: Սպասենք դրական հանգուցալուծումների: Հավելենք, որ Հովհաննես Թումանյանի ու շատերի կողմից սիրված ու հարգված համեստ այս մարդը` Սահակ Ամատունին, կտակել էր իրեն թաղել հայրենի Օշական գյուղի Կոնդ կոչվող բլրի` Թուխ Մանուկ անունը կրող մատուռի մուտքի ձախ կողմում: Տեղադրվել է համեստ տապանաքար՝ անվան ու տարեթվերի արձանագրությամբ` մատուռի հարևանությամբ այլ մահկանացուների կողքին: Գոնե պետք է վերականգնվի միջնամասի ջարդված մարմարի մասը, որտեղ նշված է եղել նրա անունը, ծննդյան ու մահվան տարեթվերը` գոնե այդպես սերունդները չեն մոռանա նրան:

«Նիդերլանդական 0րագիր »

«Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածը
Այս թեմայով այլ նյութեր.







Ամատունիների իշխանական տոհմի մասին  «Նիդերլանդական օրագրի» նախագծի այլ հոդվածները

Ամատունիների շառավիղները

Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Իշխան Նիկոդիմոս Ամատունու կենսագրությունից (1903-1913)

Օշականի Ամատունիները և նրանց ավանդը տեղի դպրոցի ու եկեղեցու կառուցման գործում

Իշխան Նիկոդիմոս Ամատունու առնչությունը ռուսական ազգագրական թանգարանի հետ

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Նիկոդիմոս Ամատունին Բենուայի հուշերում

Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից

Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված

Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ

Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին

Սերունդներն այլևս կհիշեն որտեղ է թաղված Կոմիտասի առաջին ուսուցիչ Սահակ Ամատունին


Թեմային առնչվող այլ նյութեր`
Պոլսո «Ժամանակ» թերթը «Նիդերլանդական օրագրի» նախագծին գործակից

Թումանյանը, Կոմիտասն ու Սահակ Ամատունին

Այսօր իշխան Նիկոդիմոս Ամատունու մահվան տարելիցն է
Հոդվածի այլ հղումներ.

ԺԱՄ (ռուս.)




Friday 14 June 2019

Զարեհ Սինանյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար և հանդիպել Նիկոլ Փաշինյանին

 Սփյուռք-Հայաստան կամուրջը շաղկապելու է  Հայաստանի Հանրապետության վարչապետի լիազոր հանձնակատարը

Համաձայն կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի, հանձնակատարի գրասենյակի նպատակն է աջակցել վարչապետի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովմանը եւ սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականությանը: Այս աշխատանքների շրջանակներում իրականացվող գործառույթները սահմանում է վարչապետը:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 25-րդ մասով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Զարեհ Սինանյանին նշանակելով սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական բաժնից:

Զարեհ Սինանյանը ծնվել է 1973 թվականին, Երևանում։ Հայրը ծնվել է Ստամբուլում, 1946 թվականին հայրենադարձել է ընտանիքով և հաստատվել Երևանում։ Մայրը Երևանից է, մայրական պապը Թալին քաղաքից, արմատներով մշեցի են։ Սովորել է Երևանի թիվ 172 դպրոցում և Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցում։ 1988 թվականին ընտանիքով տեղափոխվել են ԱՄՆ և հաստատվել Բըրբանք քաղաքում։ Սովորել է Բըրբանքի John Muir Middle դպրոցում, ավարտել է Բըրբանքի ավագ դպրոցը։

1997 թվականին ավարտել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանը (UCLA), սովորել է քաղաքագիտության և պատմության բաժիններում։ Այնուհետև սովորել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Աշխատել է Վաշինգտոնի թանկարժեք պարտատոմսերի շուկան վերահսկող մարմնում, ներգրավվել է հայկական լոբբիստական ընկերություններից մեկում։

Զարեհ Սինանյանը 1998 թվականին հաստատվել է Գլենդելում, ներգրավվել Հայ Դատի աշխատանքներին՝ սկսելով «շարքային» զինվորից, ավարտելով Արևմտյան ափի խորհրդի անդամով։ Հայկական համայնքում եղել է ակտիվ, պաշտպանել է Հայաստանի և Արցախի շահերը, օգնել տեղի հայությանը։ 2013 թվականի ապրիլին մասնակցել է Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններին և դարձել հայ քաղաքային խորհրդի Հայաստանում ծնված առաջին անդամը։ 2014 թվականի ապրիլին նշանակվել է Գլենդելի քաղաքապետ։
Ամուսնացած է։ Կնոջ՝ Լորիի հետ ունեն 4 երեխա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր նորանշանակ հանձնակատար Զարեհ Սինանյանին



Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր նորանշանակ հանձնակատար Զարեհ Սինանյանին: Այս մասին հաղորդում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից:

«Ես որոշում եմ ստորագրել Ձեզ Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար նշանակելու վերաբերյալ և ուրախ եմ, որ պետք է աշխատանքի անցնեք Հայաստանում: Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ հսկայական փոփոխություններ են եղել ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում: Միանշանակ կարող եմ ասել, որ սփյուռքն անցյալ տարի լիարժեք, 100 տոկոսանոց մասնակիցն էր Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության: Նաև իմ մի քանի այցերի արդյունքում եկա այն համոզման, որ մենք Սփյուռքի հետ վարվող քաղաքականությունը պետք է փոխենք, և այն դարձնենք ավելի արդյունավետ, որի հիմնական նպատակադրումը պետք է լինի Սփյուռքի առավել մեծ ներգրավվածությունը Հայաստանում, Հայաստանի տնտեսական կյանքում, Հայաստանի հանրային կյանքում, Հայաստանի քաղաքական կյանքում, Արցախում և ընդհանրապես, մեր հայկական նոր օրակարգի ձևավորման և այդ օրակարգի իրագործման աշխատանքներում:

Շնորհակալ եմ, որ Դուք համաձայնեցիք հրաժարվել Գլենդելում Ձեր աշխատանքից և վերադառնալ Հայաստան, դա շատ խորհրդանշական է: Նրանց համար, ովքեր չգիտեն՝ ասենք, որ Դուք ծնվել եք Երևանում, մինչև 7-րդ դասարանը սովորել եք փոսի անգլիական դպրոցում, փայլուն տիրապետում եք հայերենին, անգլերենին, ռուսերենին և որոշ չափով իսպաներենին, ինչը նշանակում է, որ սփյուռքի հետ լիարժեք հաղորդակցություն ստեղծելու հնարավորություն ունեք: Իհարկե և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում Դուք անծանոթ մարդ չեք, և կարծում եմ լավ հնարավորություն կա, որ նոր ժամանակներում մեր առաջ դրված նոր խնդիրները լուծենք: Մաղթում եմ Ձեզ հաջողություն, այսօրվանից արդեն անցնում եք Ձեր պարտականությունների կատարմանը, բոլորիս հաջողություն եմ մաղթում: Հույս ունեմ՝ ժամանակը կապացուցի, որ նաև Ձեր օգնությամբ այս կառուցվածքային փոփոխությունը, որ մենք ձեռնարկեցինք, իսկապես արդյունավետ է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին, Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և ավելացրել. «Պարտավորված եմ զգում և մեծ պատիվ եմ համարում այս աշխատանքը ստանձնելը, նաև մեծ պարտականություն, քանի որ ինչպես Դուք նշեցիք մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի հարաբերությունները հսկայական ներուժ ունեն: Մեր խաղաղ, թավշյա, ոչ բռնի հեղափոխության արդյունքում բացվել են Հայաստանի և Սփյուռքի միջև իրական, իմաստալից, խորը համագործակցության դռները, որի արդյունքները կարող են պարզապես անբնութագրելիորեն լավ լինել և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի համար:

Սփյուռքը Հայաստանի համար ներկայանում է որպես մի պատրաստի ներուժ, որը պետք է օգտագործել, բառիս լավագույն իմաստով՝ ի շահ հայրենիքի: Հայաստանի Հանրապետությունն էլ ինչ-որ չափով Սփյուռքի հարատևման, ուժեղացման երաշխավորն է: Այնտեղ էլ շատ խնդիրներ կան, և ես չեմ կասկածում, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է նեցուկ կանգնել իր հայրենակիցներին Սփյուռքում, ինչպես որ Սփյուռքի մեր հայրենակիցներն են պատրաստ աջակցելու Հայաստանի Հանրապետությանը, Արցախին: Շնորհակալության վստահության համար, անելու եմ ամեն ինչ, որպեսզի այդ վստահությունն արդարացնեմ»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր: