The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday 13 June 2019

Մել Դոլուզյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Հայտնել էինք, որ Նիդերլանդներում բնակվող Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Մել Դալուզյանին դիմակավորված չարագործը դանակի հարվածներ էր հասցրել այն բանից հետո, երբ մարզիկը օգնության էր հասել Albert Heijn հանրախանութի աշխատակցին` կանխելով դրամի հափշտակումը: Ոստիկանությունը ժամանել էր դեպքի վայր և ձերբակալել նրանց։ Ցավոք, մինչ ոստիկանությունը տեղ կհասներ, հանցագործներից մեկը լուրջ վիրավորել էր նրան: Նույնիսկ այս վիճակում Մելը կանխել էր նրանց փախուստը: Դալուզյանին ուղղաթիռով տեղափոխել էին հիվանդանոց: Միջադեպն առաջին իսկ օրվանից արժանացել էր հանրության, այդ թվում նաև Հայաստանի դեսպանության ուշադրությանը: Եվ ահա Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն ը տեղեկացնում է . «Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Ամստերդամում ավազակային հարձակման ժամանակ հանցագործներին դիմադրություն ցույց տալու հետևանքով վիրավորում ստացած ՀՀ քաղաքացի Մել Դալուզյանը դուրս է գրվել հիվանդոցից»։ Մինչ այդ Հիվանդանոց այցելած բազմաթիվ մարդկանց թվում է եղել Ամստերդամի քաղաքապետ Femke Halsema-ն` դրվարտանքի ու շնորհակալական խոսքեր ասել նրան և ծաղկեփունջ նվիրել:

No comments:

Post a Comment