The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

«Նիդերլանդական Օրագիրը» 5 տարեկան է (փաստացի՝ 9)

Certificate for nickname Niderlandakan Oragir, is registered to: http://nidoragir.com/
Nicknames for SAMP


2018 թվական: «Նիդերլանդական Օրագիրը» և նրա ընթերցողները: Որտե՞ղ փնտրել այն և ովքե՞ր  են այն կարդում:

(վիճակագրություն)




Ո՞րն է մեր առաքելությունը


Կարճ ժամանակ, բայց «Նիդերլանդական Օրագիրն» այսօր իր ուրույն դեմքն ունեցող, հաստատուն, լրատվական դաշտում կայացած,  հոլանդահայ կյանքը  լուսաբանող տեղեկատվական, գրական, մշակութային, հասարակական, քաղաքական ինտերնետային լրատվամիջոց է:
«Նիդերլանդական Օրագրին» անշահախնդրորեն թղթակցում են և նրա կայացմանը նպաստում են մեր թղթակիցներ՝   Էլեն Հարությունյանն ու Դիանա Ավետիսյանը(Երևան), Սվետա Աբրահամյանը, Սվետլանա Անդրեսյանը,Արտակ ԱրևշատյանըԱրտակ ՄանուկյանըՄարիամ Կիրակոսյանը (Մարինա Շիկ), Դարիո Կրամերը  (Դավո Պողոսյան) և մյուսները: Վերջին երկուսը բավական ակտիվ են: Հատկապես 2017թ. շատ միջոցառումներ `  Դարիո Կրամերը  լուսաբանել է դեպքերի վայրերից  «Նիդերլանդական Օրագրի» ուղիղ եթերով:
  «Նիդերլանդական Օրագիրը» հատուկ իր շնորհակալությունն է հայտնում Մաստրիխտի, Հաագայի, Ասենի , Ալմելոյի, Ամստերդամի, Նայմեխենի, ՈՒտրեխտի, Դեն Բոսի, Ռոտերդամի, Պուրմերենդի, Առնեմի և շատ այլ քաղաքների  հայ համայնքներին, որոնց կազմում են կուսակցական, եկեղեցական ու մշակութային բազմաթիվ  կառույցներ:
Ինչևէ: Ի՞նչ  տվեցին անցած 5 տարիները  «Նիդերլանդական Օրագրին»: Տարեցտարի աճեց «Նիդերլանդական Օրագրի» ճանաչելիության աստիճանն աշխարհի հայերի և ոչ միայն հայերի շրջանում: Օրագիր-թերթը համացանցով մեկ ունեցավ իր կայքէջերը և  սփռվեց տարբեր տեղեկատվական համակարգերով:
Ներկա ձեռքբերումներին, որին կանրադառնանք այս հոդվածում, «Նիդերլանդական Օրագիրը» հասել է քայլ առ քայլ ` բոլորիս, նաև մեր ընթերցողների համառ ջանքերի շնորհիվ: 2008թ. ստեղծված Dear Angel հոլանդահայ կազմակերպության մամուլի բաժնից վերաճել և 2012թ. վերանվանվել է առանձին, անկախ լրատվական կայքի`  «Նիդերլանդական Օրագիր» անվամբ:
Մինչ օրս չունենալով որևէ ֆինանսական աղբյուր, սեփական ուժերով փորձում ենք միավորել նիդերլանդահայության ջանքերը`  հանդես գալ միասնական լրատվությամբ, ի մի բերելով հոլանդահայերի կատարած դրական աշխատանքները:  մինչդեռ սկզբնական շրջանում ստիպված ենք եղել հաղթահարել բազում դժվարություններ:
Հիշում եմ, երբ որպես Dear Angel կազմակերպության լրատվամիջոց, մասնակցեցինք Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության արդյունքում ` մարդասպան Սաֆարովի արտահանձման դեմ  Հաագայի Հունգարիայի դեսպանատան մոտ տեղի ունեցող բողոքի ակցիային , խնդրեցի  պատասխանատուներից մեկին ( հիմա նա մեր լավ բարեկամներից է)հանդես գալ մեկնաբանությամբ: Նա չմերժեց, խոստացավ դա անել  ցույցի վերջում: Հետո ետ կանգնեց խոստումից: Պատճառաբանեց, որ հանդիպման է գնում ու երեկոյան գրավոր կուղարկի: Այդ ժամանակ մտերմաբար  ասացի, որ բողոքի այս ակցիայից ավելի  կարևորը  այն օպերատիվ լրատվական միջոցներով  «աշխարհին հայտնելն է», հիմա ցույցի մասնակիցները կբաժանվեն, կգնան իրենց տները ու դրանով ամեն բան արագ կմոռացվի , լավ կլիներ  դա անեինք հիմա...
Հուսով, որ մեկնաբանությունը ստանալու ենք՝  մեր էջում  զետեղեցինք միջոցառման լուսանկարները,   հավատալով, որ մարդը ուրևէ մինչ օրվա ավարտը կուղարկի   խոստացած հաղորդագրությունը:  Օրն ավարտվեց՝   սպառելով խոստացված ժամանակը:  Ապարդյուն սպասելուց հետո, արդեն ուշ  ժամին,  նրան ընդամենը հիշեցրեցի  իր տված պարզ խոստումը,  ստացա «կուսակցական պաշտպանիչ քողով»  (մինչդեռ  հարցն այստեղ կուսակցությանը չէր կարող  վերաբերել)  երկարահունչ  պատասխան ՝  հետևյալ վերջաբանով. «Դուք ի՞նչ է, կարծում եք որ ձեր կայքէջը CNN-ն է, որ ես իմ բոլոր գործերը պետք է թողնեի և անմիջապես զբաղվեի ձեր հետաքրքրասիրության բավարարումով»:
«Հետաքրքրասիրության բավարարումը» ընդամենը սեփական խոստմանը տեր լինելն էր, որն էլ նպաստելու  էր տեսաերիզի ու նրանում հնչեցված  առաջին ձեռքից ստացված մեկնաբանության  արագ տարածմանն ու պահպանմանը:
Իրոք,  «Նիդերլանդական Օրագիրը» հավակնոտ ամբիցիաներ չուներ ոչ CNN ու ո՜չ էլ BBC դառնալու, ու դրա համար էլ 5 տարի առաջ չանրադարձավ այս խնդրին, քանզի մեր նպատակը  օտար ափերում մեկտեղվելն էր,  բռունցք դառնալը, համախումբ, միացյալ  ուժերով գործելը, հնարավորության սահմաններում մեզանից կախվածն անելը, ինչն էլ  հետագայում տվեց իր դրական արդյունքը, այն է՝ միասնաբար հանդես գալը,  որի համար էլ շատ ուրախ ենք:
  Մեր նպատակները  շատ ավելի համեստ են, որն է՝  տեսնել Նիդերլանդների հայ համայնքները համախմբված և ունենալ  լրատվական միացյալ դաշտ, որտեղ կամփոփվեն համայնքային աշխատանքները և կգրվեն պատմության էջերում:
Փառք Աստծո, այս կարգի հարցերն արագ լուծվեցին նաև ի շնորհիվ Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության ճիշտ գործունեության, որը քիչ դեր չի խաղում հայ համայնքների ակտիվ երկխոսության կայացմանը:
 Մեր ձգտումը՝  ուղիղ եթերով բոլոր լուրերը, Նիդերլանդների հայկական գաղթօջախներում տեղի ունեցող գլխավոր ու էական նշանակության իրադարձությունները լուսաբանելը ,  այն  մեր ընթերցողին օպերատիվ կարճ ժամանակամիջոցում հասցնելը՝ կարծում ենք ավելի վեր է օտար, թող որ ամենաառաջատար լրատվական միջոցի գործունեությունից:
Այսօր արդեն, փառք Աստծո, նիդերլանդական  համայնքի յուրաքանչյուր հայ գիտակցում է ինֆորմացիոն տեղեկատվության կարևոր դերը:


   Որտե՞ղ փնտրել  և ովքե՞ր  են այն կարդում:

Այսպես.  բավական է  համացանցի տեղեկատվական համակարգերում ՝ հայերեն (լատինատառ,  կամ ռուսերեն) գրել «Նիդերլանդական Օրագիր» բառակապակցությունը և կհամոզվեք արդյունքը: Միայն Yandex համակարգում ՝  որոնման ցուցանիշն այսօր  հասնում է 98 հազարի, Google-ում արդյունքը նայած ժամանակի՝ 60-80հազար է:

Yandex-ի որոնման արդյունքում  հայտնաբերվեց 98.000արդյունք:

«Նիդերլանդական Օրագրի» էջերը  livejournal-ում
Այն բանից հետո, երբ Yandex լրատվական համակարգը փակեց իր մի շարք ծառայությունները, այդ թվում բլոգային էջերը ՝   «Նիդերլանդական Օրագիրն» իր  էջը փոխադրեց  livejournal: Ասենք, որ  Այս հարթակում ներկայացված են գրեթե
մեր բոլոր 5 տարիների հոդվածները: «Նիդերլանդական Օրագիրը» 2017թ. մայիսից օգտվում է livejournal-ի վճարովի «պրոֆեսիոնալ» փաթեթից: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար հայտնենք, որ իրոք LiveJournal-ը լրագրողական առաջավոր և գրավիչ հարթակ է: Այն միավորում է աշխարհի բազմաթիվ առաջատար լրագրողների: Ռուսական 100 առաջատար կայքերից 80-ը ներկայացված են այստեղ: Գործում է 18 տարի, ընդգրկում է 1,2 միլիարդից ավելի հոդվածներ, ծառայությունը գործում է 242 երկրներում, մեկ րոպեում 5000 մարդ փնտրում է  իր պահանջած հոդվածը «LJ»-ում, ունի 10 մլն ավելի դիտողականություն: Ադրբեջանի մասին հենց այս էջում հրապարակած հոդվածների համար էր, որ Ալեքսանդր Լապշինին Բելառուսը  արտահանձնեցԱդրբեջանին:
«Նիդերլանդական Օրագիր» դիտելու համար livejournal  են այցելում օրական 700-1000 մարդ հետևյալ երկրներից (2017թ. դեկտեմբերի տվյալներ).

1. Ռուսաստան-130
2.Նիդերլանդներ-60
3.Հայաստան-40
4.Ֆրանսիա-35
5.ԱՄՆ-35
6.Բելգիա-30
12.Ադրբեջան-8
Այլ երկրներ -350

Փաստենք: Երբ  2013թ,  ամփոփել էինք տվյալները Yandex լրատվական համակարգի բլոգում,  այդ ժամանակ «Նիդերլանդական Օրագիր» են այցելել օրական 200 մարդ (մանրամասների մասին այստեղ)


«Նիդերլանդական Օրագիրը»  wordpress-ում

«Նիդերլանդական Օրագիրը» գրանցված է նաև wordpress-ում : Որոշ հոդվածներ  այստեղ  ընտրողաբար է  տեղադրվում:  Անձնական բլոգ ունեցողների ու աշխարհի խոշորագույն լրատվամիջոցների 29% հենց wordpress-ի  դաշտում են, դա 60մլն մարդկանց ու կազմակերպությունների ընտրությունն է:

«Նիդերլանդական Օրագիրը» ՄԱՄՈՒԼ.am հայկական լրատվական գործակալության համակարգում

«Նիդերլանդական Օրագիրը» ՄԱՄՈՒԼ.am հայկական լրատվական գործակալության Մամուլի խոսնակ նախագծում առաջնակարգ դիրք է զբաղեցնում: Սա սոցիալական լրատվակամիջոց է և հիմնականում նախատեսված է Հայաստանի ընթերցողների համար:
Այն  նախագծել և իրականացնում է ՄԱՄՈՒԼ.am լրատվական գործակալությունը:
«Նիդերլանդական Օրագիրն» այստեղ ունի 3 էջ, որից երկուսը  գրական ուղղվածության են:Դրանք  են.
1.«Նիդերլանդական Օրագիր»-800-ից ավելի հոդվածներ: Յուրաքանչյուր հոդված ընթերցվում է 300-15 հազար անգամ: Անցնող 5 տարիներին սկսած 2012թ. մայիսի 15-ից, օրագրի բոլոր նյութերը միասին վերցված կարդացվել է  2մլնից ավելի անգամ:
 ՄԱՄՈՒԼ.am-ի վարկանիշային սանդղակով առաջին տասնյակում է:
2.«Նիդերլանդական Օրագիր Գրական էջ »- 3300-ից ավելի գրական ուղղվածության նյութեր: ՄԱՄՈՒԼ.am-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Բոլոր նյութերը միասին 2013թվականից  ի  վեր ընթերցվել են 3,5մլն անգամից ավելի:
3.Նիդերլանդական Օրագիր «Գրական չորեքշաբթի» - «Գրական չորեքշաբթի» էջը Նիդերլանդական Օրագրի փորձնական նախագծերից մեկն է, որի մտահաղացման հեղինակն է բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ-տեսաբան Նաիրա Համբարձումյանը: Գրանցվել է 2014թվականին: Հիմնականում ընդգրկում է հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունները:

«Նիդերլանդական Օրագիրը» Google-ի բլոգում

«Նիդերլանդական Օրագիրն» իր էջն ունի Google-ի բլոգում (Blogspot)  Բլոգերը ստեղծվել է Pyra Labs ընկերության կողմից, որը հիմա պատկանում է Գուգլին: Այստեղ ամսական մեր էջն ընթերցում է ավելի քան 10.000մարդ: Վիճակագրությունն այսպիսին է (2017թ.Օգոստոս ամիս).
1.Նիդերլանդներ  2436 մարդ
2.Հայաստան       2394
3.Ռուսաստան      1049
4.ԱՄՆ                  867
5.Ֆրանսիա          406
6.Բելգիա              260
7.Գերմանիա        253
8.Ճապոնիա         101
Աննախադեպ այցելողների քանակ ունենք Ճապոնիայից, ինչը մեզ համար անակնկալ է:
 Մեր ներկայությունն առկա է նաև Google+ ում:

«Նիդերլանդական Օրագիրը» facebook-ում

Սոցիալական այս ցանցում ` «Նիդերլանդական Օրագրի»  էջը,  հանդես է գալիս հիմնական ու լրացուցիչ նյութերով: Կարևոր շատ միջոցառումներ ` ներկայացվում է ուղղիղ ռեժիմով: 5 տարիների ընթացքում  էջի շուրջը համախմբվեցին  մոտ 7000 հավատարիմ բաժանորդ և համարյա նույնքան մարդ էլ այն հավանության արժանացրեց:
Կայքում կանանց և տղամարդկանց ներկայության հարաբերակցությունը  համապատասխանաբար կազմում է ` 57 և 43 տոկոս, որի 60%-ից ավելին` 18-ից 44 տարեկան է: Շատ դիտողականություն ապահովող էջերից է:  Տեսաերիզների ու հոդվածների նվազագույն դիտողականությունը հազարն է, առանձին դեպքերում նյութեր ու տեսահոլովակներ դիտում են 100 հազարավոր մարդիկ:
Այստեղ, ավելի շատ մեր նյութերը`  ըստ հերթականության, կարդում են Հայաստանից, Նիդերլանդներից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից: Ի տարբերություն «Նիդերլանդականի» այլ էջերի`  Ադրբեջանը վիճակագրության ցուցակում 5-րդն է, նույնիսկ  ավելի Ֆրանսիայի,  Բելգիայի, Գերմանիայի հաճախորդներից: Հաջորդ տեղերում են Վրաստանը, Իսպանիան,
Թուրքիան , Կանադան, Լիբանանը: ընդանուր առմամբ ` 50-ից ավելի երկրների ներկայացուցիչներ են այցելում էջ և օգտվելով թարգմանական ծառայություններից` 
 ծանոթանում են մեր էջին: Բավականին ադրբեջանցիներ են այցելում մեր  էջ, նրանցից` 138-ը և թուրքերից` 28-ը, մեր օրագրի մշտական բաժանորդներ են: Մնում է ենթադրել, թե ի՞նչ են նրանք փնտրում մեր էջում: Այս մասսայի հետաքրքրասիրությունները բավարարելու համար անհրաժեշտ նյութեր տեղադրել ենք ու այսուհետ էլ այդ ուղղությամբ մտածելու ենք: Նրանցից ոմանք էջին բաժանորդագրվեցին, երբ լուսաբանում էինք Իլհան Աշկինի դատավարությունը` Ալմելոյում:
Թուրք այս գործիչը`  միտինգների  ժամանակ, հակահայ  արտահայտություններ էր անում , որի  համար էլ արժանացավ նիդերլանդական դատական մարմինների ուշադրությանը: Անչափ ուրախ ենք, որ մեր հրապարակումներին հետևում  են  Արցախից:  Միայն Ստեփանակերտից և Շուշիից   ունենք   հիմնական 153 բաժանորդ: Այս ցուցակում  առաջինը Երևանի բնակիչներն են , այնուհետև Լոս Անջելեսի, Գյումրիի ,Վանաձորի և Մոսկվայի մեր  հայրենակիցները: Նիդերլանդական  քաղաքներից ամենաշատ  բաժանորդներ ունենք համապատասխանաբար՝ Ամստերդամից, Ալմելոյից, Ռոտերդամից, Հաագայից, Մաստրիխտից, Նայմեխենից և ՈՒտրեխտից:

«Նիդերլանդական Օրագրի» հոդվածների վերջին ամսվա ֆեյսբուքյան ամենաշատ թարգմանությունները կատարել են Ռուսաստանի  օգտատերերը` մոտ 10.000 անգամ, նիդերլանդերեն  են թարգմանել 2000 օգտատեր,  հոդվածները թարգմանվել են նաև անգլերեն, ֆրասերեն, լեհերեն, թուրքերեն, գերմաներեն, արաբերեն, իսպաներեն և այլ լեզուներով:




Դիտումների քանակն ըստ օրերի (օրական 5500-ից ավելի մարդ) և առանձին ժամվա դիտում(մոտ 3000 մարդ 1 ժամում)

Էջն հավանողների քանակը(նշված է այստեղ` 6551մարդ, այսօր արդեն ` 6800-ից ավելի:
Վերևի թիվը`108998 շաբաթվա ընթացքում էջ այցելող մարդկանց քանակն է: Այսինքը մեկ ամսում էջ են հաճախում, մոտ կես միլիոն անգամ: Սա արդեն բարձր ցուցանիշ է:

Մեկ շաբաթյա (4-11հոկտեմբեր) տեսաերիզի 122,4հազարի դիտում, որը կազմում է 285,5հազ.րոպե:
Ապրիլի 24-ի այս տեսաերիզի ուղիղ հեռարձակման արդյունքը  46,149 հազ այցելություն, որից 13.280-ը դիտել են, իսկ 493-ը արձագանքել:


ՈՒղիղ հեռարձակում, 101 միաժամանակյա և 61.580 ընդհանուր դիտում:


«Նիդերլանդական Օրագիրի»  գրական կայքերը

«Գրական չորեքշաբթի» կայքը  միավորում է Մամուլ am-ում  գործող «Նիդերլանդական Օրագիր» գրական էջը և «Գրական չորեքշաբթի» էջը. 2 էջերի նյութերը, թեև յուրաքանչյուրն ունի իր ծրագրերն ու նպատակները, բայց գրական լինելով միավորվում է մեկ  առանձին  այս կայքում, որը  ճանաչում ունի նաև հայ ժամանակակից գրողների շրջանում: Կայքը  հիպերհղման միջոցով ուղղակի  կապի  մեջ է «Նիդերլանդական Օրագիրի» այլ հավելվածների հետ:

«Նիդերլանդական Օրագիրն» այլ լրատվամիջոցներում

Անցած 5 տարվա ընթացքում`  մենք կարողացանք ձեռք բերել լրատվական ոլորտում գործող բարեկամների մի  հզոր բանակ, որոնց շնորհիվ բարձրացավ «Նիդերլանդական Օրագրի» ճանաչելիությունն ու կտրուկ ավելացավ ընթերցողների քանակը: «Նիդերլանդական Օրագրի» մեկնարկից մինչև այսօր, մեր լավագույն բարեկամներն են` «News.am»,
«Մամուլ.am», «Նոյան տապան» հայկական լրատվական գործակալությունները, «Օրեր» (խմբագիր` Հակոբ Ասատրյան) Եվրոպական ամսագիրը, «Առավոտ» օրաթերթը, «Հետք», «Հայերն այսօր» պարբերականները,  որոնց  հետ առավելագույնս ու պարբերաբար ենք համագործակցում:
Մեր կողքին են ու լավ հարաբերակցության մեջ ենք Հայաստանի և սփյուռքի գրեթե բոլոր լրատվամիջոցների հետ, որոնք տարեկան  մեկից մի քանի անգամ անդրադառնում են մեր նյութերին`  այդպիսով նպաստելով հոլանդահայ կյանքում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանմանը: Մեր հատուկ երախտագիտությունը հայտնելով մեր այս բարեկամներին, այնուհանդերձ կուզեինք առանձնացնել  «Շանթ» հեռուստաալիքին, Հայաստանի հանրային հեռուստատեսությանն ու ռադիոյին, «Արմենպրես»
գործակալությանը,  «Անկախ»,«Հայելի», «Ելակետ լրատվական»,  «AADMAG.new», «F5 բլոգ», «Հրապարակ» «ancnews.info» , «Голос Армении», «Slaq.am» , «Henaran», «Հայկական վարկած», «Լուսավոր Ավետիս»,  «Yerevan News», «Past.am» , «Lratvakan.am»,  «shamshyan.com», «BlogNews.am»,   «Mediamall.am», «asekose.am»  և էլի բազմաթիվ կայքերին, որոնց բոլորին հիշելը ու թվարկելը անհնար է:
Այս ֆոնին կուզեինք առանձնացնել մեր համագործակցությունը Իսրայելի հայ համայնքի « Նաիրի» թերթի (խմբագիր` Արտյոմ Չերնամորյան),Ռուսաստանի «Ноев Ковчег», և «Երկրամաս» հայ համայնքային թերթերի և նիդերլանդական «diplomatmagazine» կայքի հետ:

Շնորհակալ ենք նաև այն բազմաթիվ    կայքերին ու թերթերին,որոնք  առանց «Նիդերլանդական Օրագրին» հղում անելու   հրապարակել են մեր նյութերը:
Կաևորն այստեղ նիդերլանդահայ համայնքի աշխատանքների լուսաբանումն է (օրինակ    «Իրավունք», «araratnews»«, hing.am»  և այլն:


«Նիդերլանդական Օրագրի»  էջերը սոցիալական և այլ կայքերում

«Նիդերլանդական Օրագիրը» լայնորեն տարածված է նաև սոցիալական ցանցերում և այլ կայքերում, որը լրացուցիչ կերպով նպաստում է մեր հոդվածների արդյունավետ տարածմանը :

«Նիդերլանդական Օրագրի լրահոսից»

google+

Twitter-1
Twitter

youtube

vimeo

Nik-name

instagram

linkedin


«Նիդերլանդական Օրագրի»  հետագա արդյունավետ աշխատանքը

Հինգ տարիների ընթացքում՝  սահմանափակ ուժերով ու հնարավորություններով, տեխնիկական ու ստեղծագործական առումով բավական  գործ է կատարվել:
 Ես գիտեմ ֆինանսավորվող լրատվամիջոցներ, որի քանակով ավելի անձնակազմը՝  նման ծավալի աշխատանքներ չի կատարել: Այս փաստն ավելի է ոգևորում մեզ ու ավելի մարտունակ դարձնում: Մեր հետաքննության արդյունքում Փարիզում գտել ենք հայ իշխանական տոհմից ՝  իշխան Նիկոդիմոս Ամատունու գերեզմանը:
ՈՒրախ ենք, որ այս նախագծի շրջանակներում պատրաստ են  մեզ աջակցել ՀՀ սփյուռքի նախարարության ԵՎրոպայի հայ համայնքների վարչությունը՝  ( պետ` Կարեն Ավանեսյան) ի դեմս Արևմտյան Եվրոպայի հայ համայնքների հետ կապերի բաժնի (Բաժնի պետ`Նատալյա  Դանիելյան):

«Նիդերլանդական Օրագրի»  հետագա արդյունավետ աշխատանքը կախված է մեզանից՝  յուրաքանչյուրից: Այն իր կառուցվածքային առանձնահատկությամբ եզակի լրատվամիջոց է սփյուռքահայ իրականության մեջ: Որպեսզի նրա գոյատևումը հաստատուն ու հարատև լինի, խնդրում ենք նիդերլանդահայ բոլոր կառույցներին ու կազմակերպություններին՝  անել իրենցից կախվածը, գոնե կապ հաստատեն մեզ հետ, տեսաերիզներ, հոդվածներ ու լուսանկարներ ուղարկեն, քանի որ նյութական անձնական միջոցներն ու ֆիզիկական հնարավորությունները թույլ չեն տալիս մեզ՝  ներկա գտնվել յուրաքանչյուր միջոցառման: Ի ուրախություն մեզ, տարեցտարի համայնքն ավելի կազմակերպված է դառնում, իսկ անցկացվող միջոցառումները գնալով շատանում են: ՈՒրախ կլինենք, որ յուրաքանչյուր կառույց ունենա իր աշխատանքները լուսաբանող լրագրողը, որը  միևնույն ժամանակ կդառնա մեր թղթակիցը: Հայտնում ենք նայև, որ մեր բոլոր թղթակիցներն էլ սիրահոժար ու անշահախնդիր են զինվորագրվել «Նիդերլանդական Օրագրին», քանզի այն ոչ մի աղբյուրից շահույթ չունի: Մենք այսուհետ էլ ողջունում և խրախուսում ենք նրանց, ովքեր կարողանում են տեսանյութեր պատրաստել, լուսանկարել կամ հոդվածներ ու ռեպորտաժներ գրել: Տեղերից ուղարկվող նյութերը կհամակարգվեն ու կհրապարակվեն՝  մեր լավ գործերը ի պահ հանձնելով պատմությանը: Նիդերլանդահայ կազմակերպությունների կայքերը կարող են իրենց էջերում ունենալ  սեփական լրատվամիջոցի՝  «Նիդերլանդական Օրագրի» հղումով լոգոն, ինչը  նաև լավ  վարկանիշ   ունենալու  միջոց է:
 Ավելացնենք, որ ուրախ կլինենք  մեր կողքին տեսնել նրանց, ովքեր  ֆինանսապես կամ բարոյապես նեցուկ կլինեն «Նիդերլանդական Օրագրին», սրանով նրանք կնպաստեն սեփական լրատվամիջոցի հեղինակության բարձրացմանը:
«Նիդերլանդական Օրագիրը» բոլորիս սեփականությունն է՝  մեր լրատվամիջոցը, իսկ ես Ձեր խոնհար  ծառա՝

Hay Azian
«Նիդերլանդական Օրագրի»
Հիմնադիր-պատասխանատու

No comments:

Post a Comment