The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday 30 March 2019

Հայրենասիրական բարեգործական երեկո Ալմելոյում




Ալմելո, 29 մարտի 2019:

Սուրբ Գրիգոր Լուավորիչ հայկական եկեղեցու սրահը նորից լեցուն էր հայրենասեր հայերով և մթնոլորտը՝ հայրենասիրության  ու հպարտության շնչով։
Այս անգամ, եկեղեցու վարչության և Մշակութային Կոմիտեի նախաձեռնությամբ, Ալմելոյի հյուրն էր Հայաստանից ժամանած սիրված երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) ։
Նրան էին միացել Նիդերլանդաբնակ երգիչ Րաֆֆի Մարդոյանը իր ոգեշունչ երգերով և Վարդան Պետրոյանը՝ իր նվագակցությամբ։ Համերգը բարեգործական էր, որի հասույթը

նվիրաբերվելու է Հայաստանի առողջական խնդիրներ ունեցող երեխաներ օգնությանը։
Գուցե այդ էր պատճառը, որ համերգի ժամանակ հատկապես ակտիվ էին եկեղեցու «Զարթոնք» պարային համույթի  և «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի երեխաները։ Վերջիններս սիրելի երգչին հանձնեցին իրենց հանգանակած գումարը, խնդրելով դրա հետ միասին Հայաստանի երեխաներին փոխանցել իրենց սերը և հայտնել իրենց  հետագա օգնության պատրաստակամության մասին։ Արսեն Գրիգորյանը խոստացավ երեխաներին սիրով կատարել նրանց խնդրանքը։
Եղան նաև անհատական նվիրատվություններ։
Երգերը ուղեկցվում էին ուրախ շուրջպարերով։
Ալմելոյի Գալուստ Գյուլբեկյան սրահում նորից իշխում էր հայրենասիրության,  հայապահպանության, փոխադարձ սիրո և օգնության զգացումը։
Նման նախաձեռնություններն ու միջոցառումները ավելի են հզորացնում մեր ազգային միասնությունը ու բարեկամությունը։

Սվետլանա Անդրեսյան






Ավստրիայի հայերը ջերմությամբ են ընդունել վարչապետին



Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդլայնված կազմով` արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ հանդիպում ունեցան: Հետո երկու երկրների ղեկավարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակեցին առանձնազրույցի ձևաչափով:
Այնուհետև քննարկմանը նորից միացան համանախագահները և արտգործնախարարները։ Ընդհանուր առմամբ, հանդիպումը տևեց շուրջ 3 ժամ: Հանդիպումն ու քննարկումները արդյունավետ են գնահատել համանախագահները: Հանդիպումից գոհ էր նաև Նիկոլ Փաշինյանը, նա այդ մասին հայտնեց Ավստրիայի հայ համայնքի հետ ունեցած, դեսպանատանը կազմակերպված հանդիպման ընթացքում: Հետո նախագահը պատասխանել է համայնքի անդամների հարցերին: Հանդիպմանը ներկա էր մեր թղթակից Նարեկ Ղարիբյանը, որը լուսանկարներ է տրամադրել մեզ:

Լուսանկարները և տեսաերիզը` ՆԱՐԵԿ ՂԱՐԻԲՅԱՆԻ
(Նիդ.օրագրի համար)





Այժմ ներկայացնում ենք հանդիպման  պաշտոնական` ավելի մանրամասն տեսաերիզը :


Interview Üngör, Genocide onderzoeker 104-jarige herdenking Armeense Genocide

104-jarige herdenking Armeense Genocide
Nadat de Armeense genocide erkenning vorig jaar veel in de media was geweest, zijn wij een interview reeks gestart om alle onduidelijkheden en vragen hier omheen uit te lichten. Nadat wij vorig jaar onze interviews deelden met Joël Voordewind van de ChristenUnie en met journalist Ebru Umar, zal de volgende gast nog meer van onze vragen beantwoorden.
Het derde interview in de reeks is met Uğur Üngör, historicus en professor in genocide studies. Wij vroegen hem naar alle feiten op het gebied van genocides en de ontkenningspolitiek die dit met zich mee brengt.
In de volgende aflevering is het tweede deel van het interview met professor Uğur Üngör te zien, dus houdt de pagina in de gaten.

Մաստրիխտում լույս է տեսել 2017-2018թթ Տարեգիրքը




Մաստրիխտում լույս է տեսել 2017-2018թթ Տարեգիրքը: Գիրքը`17.50 եվրոյով արդեն հասանելի է 2019 թվականի մարտի 28-ից: Նման տարեգիրք հրատարակվում է արդեն 62 տարի և վստահություն է վայելում ընթերցողների լայն շրջանում: Այս տարվա տարեգիրքը աչքի է ընկնում ոչ միայն իր ձևավորմամբ, այլ նաև բովանդակությամբ և նյութի մատուցմամբ, ունի ընդգրկուն օրագիր, մշակութային ու այլ հետաքրքիր թեմաներով հոդվածներ, հարցազրույցներ: Չափազանց հետաքրքիր է, որ Մաստրիխտ քաղաքի գունապնակում իր տարեգիրքն է կերտում Մաստրիխտի հայ համայնքը: Խնդրեմ, այդ մասին ևս էջ է ներկայացված գրքում:
Կա լավ հոդված, որը վերաբերում է հայկական համայնքին եւ Maastricht եկեղեցուն:



Thursday 28 March 2019

Իսրայելահայերը «Տաք ձմեռ» ծրագրի շրջանակներում օգնում են գյումրեցիներին


Մեզ հետ  համագործակցող Իսրայելի հայ համայնքի «Իսրայելահայեր» թերթը վերստին` նոր ֆորմատով սկսել է հրատարակվել և իր  կազմակերպած ձեռնարկների մասին տեղեկացնել իր ընթերցողներին: Վերջերս իսրայելահայերի օգնությունը հասավ Գյումրի: 

Այդ մասին է պատմում կայքում հրապարակված «Տաք Ձմեռ» ծրագիրը շարունակվում է» վերնագրով հոդվածը


Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանն ու կամավորները շահառուների հետ

Հունվարին Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության կատարած հանգանակության ժամանակ, որին մասնակցեցին երկրի կենտրոնի մի շարք քաղաքների հայկական համայնքների ներկայացուցիչներ՝ հավաքվեց 3500 շեկել, որին միությունը ևս գումար ավելացրեց և խնդրեց միության հիմնադիր կազմի անդամ, ֆինանասկան հարցերի պատասխանատու Տիգրան Մամաջանյանին Հայաստան այցելության շրջանակներում հանգանակությունն ըստ նախնական պայմանավորվածության հանձնել  Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանին: Նպատակը մեկն էր՝ Գյումրիում շարունակել աջակցել ծայրահեղ աղքատ, տնակներում բնակվող բազմազավակ ընտանիքներին ու սոցիալապես խոցելի մյուս խավերին՝ ձմեռային վառելիքով ապահովելու և նրանց տնակները տաքացնելու և հոգսերը մեղմելու համար:
«Տաք Ձմեռ» ծրագիրն, որը մեկնարկել էր 4 տարի առաջ դեկտեմբերի 7 – ին՝ Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված, Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում կազմակերպված հոգեհանգստյան արարողությունից հետո դարձավ ավանդական ու եթե նախկինում հանգանակություններն ուղղվում էին զուտ վառելափայտ գնելուն ու խոցելի խավերին անվճար բաժանելուն, ապա այս անգամ որոշվեց վճարել սոցիալապես անապահով ընտանիքների էլեկտրաէներգիայի վարձավճարները՝ կանխիկ ձուրաքանչյուր ընտանիքի էլեկտրականության հաշվեհամարներին 20.000 դրամ փոխանցելու միջոցով:
Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղը Շիրակի թեմի սոցկենտրոնի հետ առաջին փուլում իրականացրել էին տունայցեր, վերցվել էին  սոցիալապես անապահով ընտանիքների հաշվեհամարներն ու այլ անհրաժեշտ տվյալներ։ Երկու շաբաթվա ընթացքում ցուցակների ճշգրտման աշխատանքների ավարտից հետո պարոն Մարտիրոսյանը «Նաիրի» միությանը ներկայացրեց ընդհանուր ցուցակն ու համատեղ որոշվեց իրականացնել արդեն ծրագրի երկրորդ փուլն, որի ժամանակ  բանկային տերմինալով կատարվել էին  բոլոր վճարումները, հրավիրվել էին շահառուներն և նրանց հանձնվել էին անդորրագրերի բնօրինակները՝ նշելով, թե ովքեր են բարերարները:
Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում հանգանակությանը մասնակցած բոլոր հայորդիներին ու առանձին նամակով նաև իր երախտագիտությունն է հայտնել Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանին ու նրա կամավորներին, ինչպես նաև ՀԱԵ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնին ու մասնավորաբար սոցիալական բաժնի ղեկավար՝ Լուսիկ Մուրադյանին և սոցիալական աշխատող՝ Հռիփսիմե Պետրոսյանին։

Ընդհանուր առմամբ Իսրայելահայերի հանգանակությունների հաշվին 4 տարվա ընթացքում Գյումրի քաղաքի տնակներում բնակվող ծայրահեղ աղքատ, բազմազավակ, ծնողազուրկ ու սոցիալապես անապահով 143 ընտանիք, ավելի քան 570 մարդ օժանդակություն է ստացել «Տաք Ձմեռ» ծրագրի շրջանակներում: Աջակցություն է ցուցաբերվել նաև Գյումրիի հաշմանդամ երեխաներին:

«Նաիրի» միությունն այժմ քննարկում է օգնության փոխարեն քաղաքում փոքր բիզնեսի աջակցության ծրագիր նաև սկսել, քանի որ իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված աշխատանքներ է պետք տանել մարդկանց «Տնակային պահանջողական» հոգեբանության վերացման ու աշխատանք առաջարկելու կամ սկսնակ փոքրիկ բիզնեսին խրախաուսելու միջոցով՝ մարդկանց առօրյա աշխատանքին վերադարձնելու անհրաժեշտության հետ կապված:

Արտյոմ Չերնամորյան

«Իսրայելահայեր»
March 28, 2019


Գրենոբլ քաղաքի «Հայկական մշակույթի տունը» կրկին նախաձեռնել է «Արի պարի քոչարին»

Գրենոբլ քաղաքի (Ֆրանսիա) «Հայկական մշակույթի տունը» ս.թ. մայիսի 25-ին` արդեն երկրորդ անգամ կազմակերպում է համահայկական նախաձեռնություն` «Արի պարի քոչարի»:

Այն այս տարի նվիրված է մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյաններին, որոնք ընդգրկված են Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2018-19թթ. օրացույցում:

Նշյալ ֆլեշմոբին հնարավորինս ընդգրկուն մասնակցությունը կնպաստի քոչարիի` որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ներկայացուցչական ցանկում ընդգրկված ոչ նյութական մշակութային արժեքի հանրահռչակմանը:

Արի պարի քոչարի 2019 նախաձեռնության մանրամասներին կարելի է ծանոթանալ հիշյալ կայք էջերից .
«Նիդերլանդական օրագիրը» ևս այս մասին հանդես կգա պարբերաբար տեղեկատվությամբ:
Հիշեցնում ենք, որՆիդերլանդների հայ համայնքը անցյալ տարի ևս ըստ արժանվույն էր պատրաստվել «Արի պարի քոչարի» խորագրով շարժմանը: Նիդերլանդներից ֆլեշբոմին լավ էին պատրաստվել և ներկայացան Նայմեխեն քաղաքի «Միացյալ հայերը հոլանդիայում» կազմակերպության պարախումբը, Հաագա քաղաքի «Աբովյան» մշակութային միության պարախումբը, «Կարոտ» պարախումբը, Ալմելոյի հայկական կիրակնօրյա դպրոցի ու «Զարթոնք» պարային համույթը, Մաստրիխտի «Անի» համայնքի , նաև նորաստեղծ Դեն Բոսի «ՈՒրարտու» պարի խմբերը:
Գագիկ Գինոսյանի ԿԱՐԻՆ խմբի «Կարնո Քոչարին» պարի կատարումը ` Նիդերլանդներում.


Wednesday 27 March 2019

«Ցանկանում ենք Հայրենիքում մե´րը ստեղծել». հայրենադարձ Էլլադա Ալավերդյան

ՄԱՄՈՒԼ-ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
__________________________________


«Հայերն այսօր»-ի զրուցակիցն Էլլադա Ալավերդյանն է, որն ընտանիքի հետ վերջերս է հայրենադարձվել Բելգիայից:
– Էլլադա, ի՞նչ գործունեությամբ եք Բելգիայում:
 Բելգիայում ես և ամուսինս աշխատել ենք միջազգային կազմակերպությունում: Ամուսինս վաճառքի պատասխանատու էր, ես` հաշվապահ: Միաժամանակ ստեղծել էինք հայկական կազմակերպություն, որի հիմնական գործունեությունը համայնքային ակտիվ շփումները պահպանելն էր: Սկեսուր մայրիկս, որը 30 տարվա մանկավարժական փորձ ունի, քաղաքում ստեղծել էր հայկական դպրոց, որտեղ մենք ևս ակտիվ աշխատանքներ էինք տանում: Վերջերս կազմակերպեցինք նաև Հովհաննես Դավթյանի «Stand up» շոուն:
-Ո՞ր քաղաքում եք բնակվելև ինչքանո՞վ էր ակտիվ հայկական համայնքը:
– Բնակվել ենք Բրյուսելից 5-10կմ հեռավորության վրա՝ Ֆլամանդական գոտում գտնվող Ասսե քաղաքում: Սկզբնական շրջանում հայկական ընտանիքներ շատ չկային, սակայն հետագայում հայերի թիվը շատացավ: Ներկայումս գործում է հայկական նոր կիրակնօրյա դպրոց` նոր կազմակերպիչների գլխավորությամբ:
Ի՞նչը Ձեզ վերադարձրեց Հայրենիք:
– Հայրենիք վերադարձը պայմանավորված էր մի շարք պատճառներով: Ամուսին ու ես ցանկացանք, որ մեր երեխաների մանկությունը և ապագան լինի միայն Հայաստանում: Մյուս պատճառն այն է, որ ամուսիններով ցանկանում ենք մեր Հայրենիքում մերը ստեղծել` մեկտեղելով եվրոպական կրթությունը, տարիների փորձը, ինչպես նաև կապերն ու ինֆորմացիոն բազան: Իսկ անցած գարնանը Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները մեզ համար մեծ շարժառիթ էին. թողնել ամեն ինչ և վերադառնալ Հայաստան: Գիտակցում ենք, որ այս քայլը շատ ռիսկային է, բայց եթե մոտ 100 ընտանիք մեզ նման  մտածի և վերադառնա, շատ բան կփոխվի:
-Գիտենքոր ընդամենը մի քանի օր առաջ եք հայրենադարձվելինչի՞ց սկսեցիք Ձեր առաջինքայլերը:
–  Առաջին օրերին փորձում էինք հարմարվել այն մտքին, որ արդեն Հայաստանում ենք, և սա է մեր Հայրենիքը: Հանդիպեցինք մեր ընկերներին, հարազատներին և ծանոթներին: Ներկայումս ուսումնասիրում ենք տեղի բիզնես ոլորտը, քանի որ թե՛ ամուսինս, թե՛ ես, պլանավորում ենք մեր անհատական բիզնեսները ստեղծել Հայաստանում:
-Կա՞ն ուրվագծված պլաններթե ինչ գործունեություն պետք է ծավալեք Հայաստանում:
– Բնականաբար, կան ծրագրեր, որոնք կապված են հիմնականում այն ոլորտների հետ, որոնք մեզ համար մասնագիտականն են: Կարծում եմ՝ կօգտագործենք լեզվի իմացությունն ու կապերը`եվրոպական շուկան այստեղ ընդլայնելու նպատակով:
 – Հետաքրքրիր է երեխաների արձագանքըինչպե՞ս են զգում իրենց Մայր հայրենիքում:
– Երեխաներիս բախտը բերել է այդ առումով, նրանք գրեթե ամեն տարի ամռանն այցելել են Հայաստան: Երբ խոսեցինք վերադառնալու մասին՝ շատ հուզվել էին, որ պետք է բնակվեն Հայաստանում: Նրան հիմնական խնդիրը հայերենի ոչ լավ իմացությունն է, բայց հիմա լրացնում են այդ բացը: Հուսանք, որ պետությունը կաջակցի այս հարցում: Առհասարակ, կարծում եմ, որ հայրենադարձների համար առաջնային խնդիրը սկզբնական փուլում առողջ ինտեգրումն է:
– Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանըսփյուռքահայի աչքերով
– Իմ կարծիքով, բոլոր սփյուռքահայերը ձգտում են Հայաստան վերադառնալ՝ անկախ բնակվելու վայրից և կարգավիճակից, թեկուզ երբեմն հակառակն են պնդում`կապված ինչ-ինչ խնդիրներից: Համեմատելով եվրոպական համակարգի հետ` կարող եմ ասել, որ պրոֆեսիոնալ կադրերի և կազմակերպչական վերափոխումների կարիք կա: Հուսով ենք՝ կարճ ժամանակում կտեսնեք մեր երազանքների Հայաստանը:
Սևադա Սաֆարյան


Tuesday 26 March 2019

Նիդերլանդների հայ ուսուցիչները քննարկում են կրթական ծրագրեր



 Դեռ տարեսկզբին  Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցած հայկական մշակութային և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների հավաքի  ժամանակ ի թիվս այլ հարցերի, շոշափվեց նաև Նիդերլանդների  հայկական կիրակնօրյա դպրոցներում ուսուցողական աշխատանքի գործընթացը միասնական ու  համատեղ հարթակով  կազմակերպելու  խնդիրների ու պահանջների մասին, այն  մշակելու,  ընդգրկելու նոր համապարփակ կրթական, միասնական ծրագրում: Այդ ժամանակ  Ամստերդամի Սբ.Գրիգոր Նարեկացի հիմնադրամի վարչության ներկայացուցիչները առաջարկեցին կազմակերպել կլոր սեղան, այս  հարցերը քննարկելու համար` հնարավորություն տալով Նիդերլանդներում գործող մեկօրյա դպրոցների բոլոր հետաքրքրված ուսուցիչներին ու մանկավարժներին իրենց մտքերն ու մտահոգությունները փոխանակելու գործնական և ընկերական շրջապատում: Որպես հանդիպման հարթակ  էլ առաջարկվեց Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու սրահը: Առաջարկը պատրաստակամությամբ ընդունվեց հանդիպմանը ներկա Հոլանդահայ համայնքների ներկայացուցիչների կողմից:Հանդիպում կազմակերպելու առաջարկին արձագանքեցին Նիդերլանդների գրեթե բոլոր հայկական դպրոցները:

Եվ ահա Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու սրահում,  օրերս  տեղի  ունեցավ  մանկավարժ-գործընկերների սպասված հանդիպումը, որին  մասնակցելու  էին եկել Ալմելոից, Հաագայից, Էյնդհովենից, Նայմեխենից, Դեն Բոսից, Դորդրեխտից: Ավելի, քան վեց ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվեցին գործնական, աշխատանքային  փորձի փոխանակման, ուսուցողական  ծրագրերին և այլ թեմաներին վերաբերող հարցեր: Մտքերի փոխանակումն անցավ ջերմ ու  ընկերական, անկաշկանդ մթնոլորտում: Երկրի  տարբեր վայրերից ժամանած հայ ուսուցիչների միմյանց աշխատանքային  փորձին ծանոթանալն ու ներանձնային շփումները, նաև փորձառու  ուսուցիչների  հետ մտքերի փոխանակումը` նոր  ու  բովանդակալից քննարկումների  հիմք հանդիսացան: Ցավոտ հարց է, որ սփյուռքի դպրոցները չունեն միասնական ուսուցման համապարփակ ծրագիր ու լավ է, որ մեր ուսուցիչները ինքնուրույն կարողանում են ելք որոնել:

Հանդիպման արդյունքում որոշվեց ստեղծել երկու աշխատանքային խումբ՝ Նիդերլանդներում արդեն մի քանի տարի գործող մեկօրյա հայկական դպրոցների համագործակցության զգալի լայնացված հարթակի ներքո: Աշխատախմբերը կմշակեն Հայոց լեզվի դասավանդման երկփուլային միասնական ծրագիր, այն աստիճանաբար կփորձարկվի դպոցներում: Մանկավարժները գիտակցում են  որ այս գործընթացը  ժամանակատար է ու  շատ ջանք կպահանջվի , ուստի տրամադրված են համբերությամբ ու հաստատակամությամբ` հույսով, որ  այն հաջողությամբ է պսակվելու: Որոշվեց նաև նման հանդիպումներ կազմակերպել պարբերաբար, առնվազն տարին մեկ անգամ:











Friday 22 March 2019

Տեսակապով ասուլիս Եվրոպայի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

Հեռակապ սփյուռքի նախարարության և Արևմտյան Եվրոպայի հայկական լրատվամիջոցների ղեկավարների հետ




Քիչ առաջ` (2019 թվականի մարտի 21-ին) ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով) Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը Skype հեռակապով հանդիպում ունեցավ Արևմտյան Եվրոպայի (Բելգիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Իսպանյա, Վատիկան, Շվեդիա և այլն) հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը մասնակիցներին ողջունելուց հետո անդրադարձավ սփյուռքի նախարարության վերակազմակերպմանն ու սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ձևավորմանը, գրասենյակի գործառույթներին, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակտարի գրասենյակի և սփյուռքի լրատվամիջոցների հետագա համագործակցությանը, այն ավելի ակտիվ դարձնելու հնարավորություններին:
Հենց այս համատեքստում էլ հարց հնչեցրեց «Նիդերլանդական օրագրի» խմբագիր Ա.Կնյազյանը (Hay Azian)` Ինչպիսի՞ն է լինելու սփյուռքի լրատվամիջոցներին ցույց տրվող հանձնակատարի գրասենյակի աջակցությունը և ինչպես է դա արտացոլվելու: Այս` և մասնակիցների շատ հարցերին, սպառիչ պատասխան տվեց սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը, նշելով, որ շատ հարցեր իրավասու կլինի լուծել նոր նշանակվող հատուկ հանձնակատարը:
Որպես ամփոփում` Շնորհակալություն հայտնելով հեռակապի հնարավորության համար, Hay Azian-ը հույս հայտնեց, որ ներհամայնքային բարձրացված ու լուծում պահանջող հարցերը արժանի ուշադրության ու արձագանքի կարժանանան նոր ձևավորվելիք հանձնակատարի գրասենյակում:




Այժմ ներկայացնում ենք նախարարության «ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ» պարբերականի ներկայացրած հոդվածը.

Տեսակապով ասուլիս Եվրոպայի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ 


Մարտի21 ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը տեսակապով հանդիպումունեցավ Եվրոպայի հայկականլրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը մասնակցում էին Հունգարիայի «Արմենիա» ամսագրի խմբագիր ՍոսիՍուսանինԱթենքի «Հայ կեանք» պարբերաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Աբասյանը,  Աթենքի Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի քարտուղար, «Թեթրադիա» հունարեն հայկական ամսագրի հրատարակիչ Հովսեփ Քասեսյանը, Հունաստանի «Նոր աշխարհ» շաբաթաթերթի խմբագիր Զավեն Գրիգորյանը, «Հայաստան» մշակույթի կենտրոնի «Հայաստան» շաբաթաթերթի հիմնադիր Մինաս Հովհաննիսյանը, Լատվիայի «Հավատք» հայկական միության խորհրդի «Հավատք» ամսագրի գլխավոր խմբագիր Սպարտակ ՏերԱվետիսյանը, Կիպրոսի հայկական ռադիոժամի խոսնակ Նաիրի Մուրադյանը, Չեխիայի «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր ՀակոբԱսատրյանը և կայքի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը, Բուլղարիայի «Երևան» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վարդանուշ Թոփաքպաշյանը, ՍԴՀԿ Հունաստանի ներկայացուցիչ Մհեր Քոսակյանը, Ֆրանսիայի «Հայկական նորություններ» լրատվական կայքի փոխխմբագիր Գրիգոր Ամիրզայանը, Ֆրանսիայի «Նոր Յառաջ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ժիրայր Չոլաքյանը, Վատիկանի ռադիոյի հայկական մասի տնօրեն Ռոբերտ Աթթարյանը, Նիդերլանդների «Նիդերլանդական օրագիր» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Աշոտ Կնյազյանը,  Բելգիայի «Լրագիր» թերթի գլխավոր խմբագիր Գևորգ Մինասյանը,  Փարիզի  «InfoArmenie» հեռուստատեսային կայքի խմբագիր Նարե Թադևոսյանը, «Ռադիո Արմենի» լրատվամիջոցի վարչության ներկայացուցիչ  Հիլդա Չոբոյանը, «Եվրոպայի հայերի համագումար»-ի նախագահ, կառույցի տեղեկատվական կայքի խմբագիր Կարո Հակոբյանը, Իսպանիայի «Լոս Արմենիոս» կայքի պատասխանատու, Կատալոնիայի «Արարատ» ասոցիացիայի փոխնախագահ Սարգիս Հակոբյանը:
Ողջունելով Եվրոպայում գործող հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը համառոտ ներկայացրեց նախարարության հետագա կարգավիճակը, անդրադարձավ Սփյուռքի գործերի հատուկ հանձնակատարի և նրա գրասենյակի ապագա գործունեությանը, կարևորեց գրասենյակի և սփյուռքի լրատվամիջոցների միջև համագործակցության շարունակականությունն և արդյունավետ աշխատանքը:
Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը նշեց,  որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով՝ սփյուռքի նախարարությունը միացման ձևով վերակազմակերպվում է՝ վարչապետի աշխատակազմում ստեղծելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ:
«Գրասենյակը հիմնականում աշխատելու է 4 ուղղությամբ՝ հայրենադարձություն և ինտեգրում, հայապահպանություն և համայնքներին աջակցություն, համահայկական օրակարգի ձևավորում և սփյուռքի ներուժի նպատակային օգտագործում Հայաստանի զարգացման գործում: Գրասենյակը համակարգելու է մյուս 12 նախարարությունների սփյուռքի հետ տարվող աշխատանքը, մշակելու ենք հայապահպանության համապարփակ ռազմավարություն:  Սփյուռքի գործերի հատուկ հանձնակատարի պաշտոնը եզակի պաշտոն է լինելու: Գրասենյակն առաջին անգամ պատմության մեջ դառնալու է կամուրջ Հայաստանի և համայնքների միջև: Այս փոփոխությունները կատարվել են հաշվի առնելով նաև սփյուռքի նախարարությոն բացթողումները, թերությունները: Փորձ է արվել ձևավորել կառավարման գործիք: Բովանդակային առումով՝ օրակարգը մենք չենք թելադրելու, այն ձևավորվելու է քննարկումների միջոցով: Պահպանելու են նախարարության դրական փորձը: Նոր ձևավորվող գրասենյակի հիմնական գործառույթը  սփյուռքի հետ աշխատանքի ռազմավարության մշակումն է, իհարկե, քննարկելով սփյուռքի ներկայացուցիչների, փորձագետների, մասնագետների հետ», – նշեց Տեր Գրիգորյանը և հավելեց, որ գրասենյակի հայեցակարգը մշակման փուլում է, և հենց հայեցակարգից էլ կբխեն կառույցի ռազմավարությունն ու օրենսդրական բարեփոխումների նախաձեռնությունները:
Լրագրողների այն մտահոգությանը, որ սփյուռքահայերի մեծամասնությունը կազմակերպված համայնքային կյանքին չի մասնակցում, ընդգրկված չի կառույցներում, Բաբկեն Տեր Գրիգորյանը պատասխանեց, որ գրասենյակը նպատակ ունի և պատրաստ է աշխատել բոլորի հետ հավասար ու հավելեց. «Սփյուռքը բազմազան և բազմաշերտ է, այն համաշխարհային ցանց է, որը բաղկացած է կազմակերպություններից և անհատներից, որոնք պետք է թիրախավորվեն և նրանց հետ աշխատենք: Սփյուռքի ներուժը ներկայացված է նաև անհատներով, որոնք պիտի լինեն մեր գործունեության տիրույթում: Սփյուռքի հետ աշխատանքում մենք կարևորում ենք արդյունավետ համագործակցությունը, բայց ոչ միջամտությունը: Հանձնակատարի գործառույթներից մեկն էլ մոտիկից ծանոթանալն է համայնքում առկա խնդիրներին ու փորձել աջակցել դրանց լուծմանը: Եվ վերջում ուզում եմ շեշտել, որ գրասենյակը կշարունակի  մնալ սփյուռքահայի տունը Հայաստանում, և կա հասցե, որը պահպանվելու է: Հույս ունեմ, որ ձեզ կտեսնենք արդեն գրասենյակում»:






Հայաստանի դեսպանը այց է կատարել Նիդերլանդների Խրոնինգեն մարզ



 Մարտի 21-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Խրոնինգեն քաղաք, որտեղ հանդիպում ունեցավ քաղաքապետ Պետեր դեն Ուդստենի (Peter den Oudsten) հետ։  Այդ մասին Նիդերլանդական օրագիրը տեղեկանում է դեսպանատան  կայքէջից և ԱԳ մամուլի հաղորդագրությունից: Վերջինիս դեսպանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումները և այդ գործընթացում միջազգային գործընկերի աջակցության կարևորությունը։

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Նիդերլանդների միջև ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները, քաղաքային տնտեսության կառավարման հոլանդական օրինակելի փորձի Հայաստանում ներդրման հնարավորությունները, տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթական ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։

Դեսպան Բալայանը հյուրընկալվեց նաև Եվրոպայի ամենահին համալսարաններից մեկում՝ Խրոնինգենի համալսարանում, որտեղ շրջայցից հետո հանդիպեց համալսարանական գրադարանի տնօրեն Մարյոլեյն Նիեբուրի (Marjolein Nieboer) հետ։ ՀՀ դեսպանը Խրոնինգենի համալսարանի գրադարանին հանձնեց Հայաստանի, համահայկական կարևորության խնդիրների և հոլանդահության վերաբերյալ շուրջ հինգ տասնյակ գրքեր՝ անգլերեն և հոլանդերեն լեզուներով։

Այնուհետև Տիգրան Բալայանը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության մասին դասախոսությամբ հանդես եկավ համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի մոտ չորս տասնյակ ուսանողների առջև։


Իր խոսքում և ուսանողների հարցերին իր պատասխաններում դեսպան Բալայանն անդրադարձավ Հայաստանի իշխանությունների նախաձեռնած փոփոխություններին և ակնկալվող արդյունքներին, արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, հարևան երկրների հետ հարաբերություններին և միջազգային հարաբերություններում դրական օրակարգ ձևավորելուն՝ ուղղված Հայաստանի նախաձեռնություններին։

ՏԵՂԵԿԱՆՔ (Նիդ.Օրագիր)
Խրոնինգենը (Groningen) քաղաքապետարան է հոլանդական համանուն նահանգում (մարզում), կենտրոնացած` Խրոնինգեն քաղաքի տարածքում: Մարզը գտնվում է Նիդերլանդների հյուսիսային մասում, իսկ համանուն  քաղաքը այդ  հատվածի բնակչությամբ` ամենամեծը: 2018 թ. Մայիսի 31-ին քաղաքապետարանը 202,332 բնակիչ ունի (աղբյուրը, CBS), որը վերջին միավորումից հետո` 2019 թվականի հունվարի 1-ը, հասավ մինչեւ 231,354 :  Բնակչության  թվով  ամենամեծ  քաղաքապետարան  է հյուսիսային Նիդերլանդներում:
Գրոնինգենի քաղաքապետարանը բաղկացած  է 21 մասից,  որոնցից մեկն ընդգրկում է քաղաքը`  իր 190,590 բնակչությամբ, այնուհետև Հարենը (17,250 բնակիչ), Հոուգկերկը (9795 բնակիչ), Տեն Բուրը (4,650 բնակիչ) և  Գիլմենը (1,330 բնակիչ) 180 կմ² է ընդհանուր մակերեսով:

Խրոնինգենը` Խրոնինգեն-Ասեն տարածաշրջանի գործընկերության մաս է կազմում:  Այն բաղկացած է 12 քաղաքապետարաններից, ներառյալ երկու քաղաքները` Խրոնինգենը  և Ասենը: Այս տարածաշրջանում ապրում է մոտ 536,000 բնակիչ (2019 թվականի հունվարի 1):

Wednesday 20 March 2019

ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՈՒտրեխտի մարդասպանի մասին





Նիդերլանդական մամուլն այսօր այլ մանրամասներ է հաղորդել ՈՒտրեխտում տրամվայի մեջ 3 մարդ սպանած և էլի հինգին վիրավորած կասկածյալ Գոկմեն Թանիսի (37տ.) մասին: Բանից պարզվում է, որ մարդասպանը դեռ
Երկու շաբաթ առաջ դատապարտված է եղել չորս ամսվա ազատազրկման: Սպանությամ մեջ մեղադրվողը 4 ամսվա բանտարկության էր դատապարտվել 2018թվականի սեպտեմբերի 13-ին գողություն կատարելու համար: Մարտի 4-ին նա կրկին դատապարտվել է երկշաբաթյա բանտարկության խանութից գողություն կատարելու համար: Դատավճիռները ուժի մեջ չեն մտել միայն այն պատճարով, որ դրանք ենթակա են եղել բողոքարկման: Այդ պատճառով նա դեռ ազատ է եղել: Այդ մասին մարտի 19-ին հայտնել է դատախազությունը: Միևնույն ժամանակ ոչ մի անձնական կապ չի հայտնաբերվել Թանիսի ու զոհերի միջև: Զոհվածներից մեկը կին է` 19 տարեկան, մյուսները տղամարդ են` 28 և 49 տարեկան: Վիրավորներից մեկի վիճակն էլ ծանր է: Թանիսին ձերբակալելու ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է հրազեն: Հարձակման բուն շարժառիթները դեռեւս անհայտ են, թեեւ դատական համակարգը մտածում է ահաբեկչության մասին:


Համաներում և պատիժ. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանում հարյուրավոր մարդկանց համաներելու ՆՈՒՅՆ ՕՐԸ ձերբակալվեց մի խեղճուկրակ ժողճակատային, որ համարձակվել էր վիդեոձայնագրությամբ մուննաթ գալ Ալիևի վրա՝ բողոքելով, որ հակառակ նախագահի խոստումներին՝ ինքն անգործ է մնացել, չի կարողանում աշխատանք գտնել և երեք տղա երեխաներին պահելու համար ստիպված աղբանոցներից կարտոններ է հավաքում, հանձնում։ Գրառմանս մեջ փորձել եմ պատասխանել այն հարցին, թե ինչպես կարող են հարյուրավորների համաներումն ու մեկի «փակումը» մեկտեղվել մեկ իրականության մեջ, այն էլ՝ նույն օրը։
Էլբակեան Էդգար


• Մարտի 13-ին Բաքվի Զիրա ավանի բնակիչ Աղիլ Հյումբաթովը հրապարակել է մի վիդեոձայնագրություն, որտեղ խիստ հուզական ու վրդովված շեշտադրումներով դիմում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ մեղադրելով նրան իրեն «քուչեքը գցելու, անգործ թողնելու» մեջ։ Տեսագրության մեջ երեք տղաների հայր Ա․ Հյումբաթովը ցույց է տալիս նաև բակում վազվզող իր երեխաներին՝ դարձյալ Ի․ Ալիևին մեղադրելով, որ ինքն ստիպված է աղբանոցներում կարտոնի թղթեր հավաքելով նրանց մեծացնել, այն էլ՝ կիսակուշտ-կիսասոված։ «Բա ասում էիր՝ նավթից էկող փողերը պետք ա ուղղենք մարդկային կապիտալի զարգացմանը, բա ո՞ւր ա»,- վրդովվում, կարելի է ասել՝ մուննաթ է գալիս Ա․ Հյումբաթովը, որը կարտոնի ֆաբրիկայում աշխատանքը կորցնելուց հետո


ընտանյոք հանդերձ հայտնվել է այսպիսի թշվառ պայմաններում։


• Մարտի 15-ին՝ ձայնագրությունից 2 օր անց, Խազարի 1-ին ոստիկանական բաժնի աշխատակիցներն այցելել են Ա․ Հյումբաթովին և ուժով տարել բաժին։ Նույն օրը տեղեկություն ստացվեց, որ նա ադրբեջանական ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության անդամ է։ Հաջորդ օրը՝ մարտի 16-ին, Խազարի շրջանի դատարանը Ա․ Հյումբաթովին դատապարտեց 30-օրյա կարգապահական կալանքի։ Հիշեցնենք, որ հենց նույն օրը՝ մարտի 16-ին էր հրապարակվել Ի․ Ալիևի հրամանագիրը հարյուրավոր մարդկանց ներում շնորհելու մասին։
• Այս երկու փաստից և Ադրբեջանի մասին մեր ունեցած ճանաչողությունից կարող ենք բխեցնել մի համարձակ ենթադրություն․ ադրբեջանական վերնախավի համար առանձին վերցրած մարդիկ չէ, որ խնդիր են, այլ խնդիր է այն երևույթը, որ սոցիալական հողի վրա աճող դժգոհությունները կարող են հրապարակային ու լեգիտիմ տեսք ստանալ։ Սրանով կարող է բացատրվել այն, որ վաղուց արդեն «վնասազերծված» և, չի բացառվում նաև՝ առողջական պատճառներով շարքից դուրս եկած, հարյուրավոր մարդկանց ազատ արձակումը (հատկապես որ դա ուղեկցվելու է իր հեղինակության աճով) Ի․ Ալիևի համար խնդիր չէ, իսկ ազատության մեջ գործող 1 առանձին դժգոհ մարդուն սաստելն ու նմանօրինակ երևույթները կանխելը կարևոր է։








Tuesday 19 March 2019

Բուռը միջոցառումներով լի առօրյա. Աբովյան մշակութային միություն



Մարտ ամիսը  բուռն ու հարուստ միջոցառումներով լի է Հաագայի «Աբովյան » մշակութային միության համար: Կանանց օրվան նվիրված միջոցառումներից հետո` մարտի 10-ից  տասնյոթը էլի հետաքրքիր հանդիպումներ են կազմակերպվել, որի  մասին ներկայացնում ենք ստորև: Այս ամենին զուգահեռ միությունում ընթանում են շենքի վերանորոգման աշխատանքներ:



Internationale Vrouwendag bij de Vereniging Abovian in Den Haag
Կանանց միջազգային օրվա միջոցառում Հաագայի Աբովյան միությունում


Աբովյանցիների հյուրերը


 2019 թ  Մարտի 10-ին  աբովյանցիները հյուրընկալել էին  Լոս Անջելեսից  ժամանած Ֆերահյան ավագ դպրոցի ուսանող  մեր հայրենակիցները: Նրանք Հաագա էին ժամանել ՄԱԿ-ի միջազգային նորաձևության միջազգային HagaMUN համաժողովին մասնակցելու համար: Հանդիպումը ջերմ ու անմիջական էր:
10 March 2019
Meeting at Abovian Centre with the Ferrahian High School students from Los Angeles. They were in The Hague for International Model United Nations HagaMUN conference.






Վերանորոգման աշխատանքներ «Աբովյան» միության կենտրոնում


Մարտի 16-ից  էլ Աբովյան  մշակութային միության շենքում Oranje Fonds հիմնադրամի   «NL DOET»ծրագրի շրջանակում վերսկսվել են վերանորոգման աշխատանքներ: Նորոգման աշխատանքներին մասնակցում են միության անդամները: Միության կայք էջում մի շարք անդամների շնորհակալություն է հայտնվել:
Dank – Thanks – Շնորհակալություն
Hamlet Arzmanians Arman Melikian-(Arman Cristin) Vahe Petrosjan Vigen Nazarian Avo Kirakosian Hayko Yildiz (Cano Cano) Valerik Petrosyan

16-03-2019
Opknappen van het clubgebouw van de Vereniging Abovian.
Refurbishing Abovian Centre.








Նահանգային (մարզային) ընտրություններին ընդառաջ



Մարտի 17-ին Հոլանդահայ Աբովյան մշակութային կենտրոնի հյուրն  էր Հարավային Հոլանդիայի Նահանգային (մարզային) խորհրդի թեկնածու Արմինե Ստեփանյանը: Նա պարզաբանել, տեղեկություն է տվել  Նահանգային խորհուրդների մասին, պարզաբանումներ արել  2019 թ. մարտի 20-ին Նահանգային խորհրդարանների ընտրությունների հարցերի շուրջ։  Ինչո՞ւ մասնակցել Նահանգային խորհուրդների ընտրություններին։ Որո՞նք են Նահանգային խորհուրդների պարտականությունները: Այս ընտրությունների նշանակությունը հոլանդական Սենատի կազմավորման համար։ Ահա տրվեցին այս  հարցերի պատասխանը
17-03-2019 Arminé Stepanyan, kandidaat voor Provinciale Staten van Zuid Holland bij de Vereniging Abovian. Armine Stepanyan, Candidate for Provincial Council of South Holland at Abovian Centre.






Աբովյան մշակութային միության առաջիկա միջոցառումները.


7 ապրիլի 2019, ժամը 15-ին – Մայրության և գեղեցկության տոն։
Միջոցառման մանրամասները կծանուցվեն առանձին հայտարարությամբ։
Վայրը` Weesperstraat 91 – Հաագա, Նիդերլանդներ։

Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ
23 ապրիլի 2019, ժամը 12-ին – Հանրահավաք-ցույց Հաագայի Plein հրապարակում
23 ապրիլի 2019, երեկոյան – Ջահերով երթ
24 ապրիլի 2019, ժամը 12-ին – Ոգեկոչում Մեծ Եղեռնի հուշարձանի մոտ Ասենում։