The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday 2 March 2019

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԻ ԵՐԳ Է ԵՐԳՈՒՄ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ԱՅԼ

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) քարտուղար Inge Dros-ը կրկին բարձրաձայնել է Նիդերլանդների Խորհրդարանի և կառավարության Հայոց Ցեղասպանությանը վերաբերվող  իրարամերժ դիրքորոշումներին:



Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) քարտուղար Inge Dros-ը արձագանքել է de Volkskrant թերթում Թոմ Վենինկի  «Հայկական սփյուռքը վերադառնում է» ռեպորտաժի վերտառությամբ` «Կան նշաններ, որ հայկական սփյուռքը վերադառնում է Հայաստան. «Առաջին անգամ մտածում ենք, որ վաղը կլինի ավելի լավը, քան այսօր» երկարահունչ վերնագրով հոդվածի այն  հատվածին, որտեղ գրված է, որ Հայոց Ցեղասպանությունը  լիակատար ճանաչել են մոտ 30 երկրներ, որոնց թվում Նիդերլանդները: Հոդվածը դրական  միտում  ունի և պատմում է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո եղած դրական  փոփոխությունների` այդ թվում տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդների կամավոր Հայաստան մեկնելու,  այնտեղ ապրելու մասին:
 Մի  վերապահում այս կապակցությամբ ունի  Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) Նախագահ Մաթո Հախվերդյանը` «Խեղճ հոդվածագիրը, երբ գրել է, որ հայերը շարունակ արտագաղթել են և սա առաջին անգամն է, որ (մի քանի) հայրենադարձներ կան, չգիտի, որ միայն խորհրդային տարիներին ավելի քան 200 հազար հայեր ներգաղթել են Հայաստան։ Վերջին 30 տարվա ընթացքում, նաև բազմաթիվ սփյուռքահայեր բնակություն են հաստատել Հայաստանում, մասնակցել արցախյան ազատամարտին, ստեղծել հիմնարկներ և այլն։
Այդ հոդվածի ամբողջական  հղումն այստեղ.

Ինգա Դրոստը, սակայն օգտվելով թերթի թղթակցի  Հայոց Ցեղասպանության  ընդունման պնդումից, մատը Նիդերլանդների այս դիրքորոշման ցավոտ կետին  է դրել:  Հենց նույն թերթում երկու օր հետո նա բարձրաձայնել է բազմիցս  բարձրացրած  հարցը`  ափսոսանք հայտնել, որ Նիդերլանդները լիակատար ու  վերջնական չեն կիրառում իրենց  իսկ որոշման դրույքները: Բանն այն է, որ Նիդերլանդների կառավարությունը լիովին և աներկբա չի հաստատում հայոց ցեղասպանության փաստը, թեև արդեն իրենց խորհրդարանը կրկնակի ու հստակ  այն ճանաչել է` ընդունելով 2004  և 2018թվականներին։ Անհասկանալի է, որ կառավարությունը այն  մինչև օրս անվանում է «Հայոց ցեղասպանության հարց»:
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) քարտուղար Inge Dros-ի փետրվարի 27-ի de Volkskrant թերթում տպագրած հոդվածը բավականին տեղին  փաստարկներով ու սուր քննադատական  հոդված է: Այն կրկին ուղերձ է Նիդերլանդների կառավարությանը` ևս մեկ  անգամ ճշմարիտ եզրահանգումներ անելու:
 Առջևում  Հայոց Ցեղասպանության  հերթական տարելիցն է: Ինգա Դրոստը հստակ մատնանշում է կառավարության այս ուղղությամբ կատարվող գործնական քայլը` նա ապրիլի 24-ին  սոցիալական հարցերի և ինտեգրման նախարարին  հրավիրել է  Ասեն, Հայոց Ցեղասպանության զոհերին  նվիրված խաչքարի մոտ...
Ինգա Դրոստի հոդվածը այստեղ..

«Նիդերլանդական օրագիր»
____________


No comments:

Post a Comment