Հայաստանի մայրաքաղաք Երևանից
Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, դոցենտ,Ե ՊՀ
ԵՐԵՎԱՆ — Հոկտեմբերի 8-10-ը Հայաստանի ազգային գրադարանը կհյուրընկալի միջազգային գիտաժողով՝ նվիրված հայ տպագրության խոշորագույն կոթողներից մեկին՝ 1666–1668 թվականներին Ամստերդամում հրատարակված առաջին հայերեն տպագիր Աստվածաշնչին, որը մնում է հայ և համաշխարհային մշակութային ժառանգության բացառիկ նմուշներից մեկը։
Գիտաժողովի առանցքում Ոսկան Երևանցու ջանքերով լույս տեսած Սուրբ Գրքի պատմամշակութային և հոգևոր նշանակությունն է։ Այս բացառիկ հրատարակությունն ըստ էության դարձավ հայոց քրիստոնեական ինքնության սկզբի ազդարարը՝ միավորելով աշխարհասփյուռ հայությանն ու հայկական մշակույթը ներկայացնելով համաշխարհային համատեքստում։
17-րդ դարի հայկական տպագրական արվեստի խոշորագույն նվաճումներից մեկը՝ Ամստերդամում տպագրված առաջին հայերեն ամբողջական Աստվածաշունչը, 1666–1668 թվականներին Ամստերդամի «Սուրբ Էջմիածին և Սուրբ Սարգիս» տպարանում Ոսկան Երևանցու ջանքերով լույս տեսած Սուրբ Գիրքը դարձավ հայոց պատմության մեջ առաջին ամբողջական տպագիր Աստվածաշունչը։ Շուրջ 1460 էջից բաղկացած այս կոթողային հրատարակությունն աչքի է ընկնում իր բարձր գեղարվեստական արժեքով, 159 փորագրանկարներով և հատուկ ձուլված տառատեսակներով։ Տպագրության համար հիմք էր հանդիսացել 1295 թվականին Կիլիկյան Հայաստանի Հեթում Բ թագավորի պատվերով ընդօրինակված ձեռագիրը։ Տպաքանակը կազմել է շուրջ 5000 օրինակ, ինչը 17-րդ դարի Եվրոպայի համար աննախադեպ ցուցանիշ էր և հնարավորություն տվեց Սուրբ Գիրքը տարածել աշխարհասփյուռ հայկական համայնքներում։
Հոկտեմբերյան եռօրյա գիտաժողովի ընթացքում Հայաստանից և արտերկրից ժամանած առաջատար հայագետները, պատմաբանները, բանասերներն ու մատենագետները հանդես կգան զեկույցներով՝ նվիրված Ոսկանյան Աստվածաշնչի տպագրության պատմությանը,հայոց հոգևոր ժառանգությանը, այդ ժառանգության լեզվական ու բնագրագիտական առանձնահատկություններին, ինչպես նաև հայ ինքնության պահպանման գործում դրա ունեցած անգնահատելի դերին։
«Ոսկանյան Աստվածաշունչը միայն տպագրական հսկայական նվաճում չէր․ այն հայոց քրիստոնեական ինքնության ու հոգևոր ժառանգության նոր դարաշրջանի ազդարարն էր։ Այս գիտաժողովը բացառիկ հարթակ է արժևորելու այդ պատմական իրադարձությունն ու ներկայացնելու նոր հետազոտություններ», — նշում են Ազգային գրադարանից։
Միջոցառման շրջանակում կազմակերպվելու են նաև թեմատիկ ցուցադրություններ, որտեղ ներկայացվելու են Ազգային գրադարանի ֆոնդերում պահպանվող հազվագյուտ հրատարակություններն ու վավերագրերը։
Գիտաժողովի բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին՝ Հայաստանի ազգային գրադարանում։
----
National Library of Armenia to Host International Conference Dedicated to the Voskan Bible
From Yerevan, the capital of Armenia
Naira Gasparyan, PhD, Associate Professor, YSU
YEREVAN — From October 8 to 10, the National Library of Armenia will host an international conference dedicated to one of the greatest monuments of Armenian printing art: the first printed Armenian Bible, published in Amsterdam in 1666–1668, which remains an exceptional piece of Armenian and world cultural heritage.
At the core of the conference is the historical, cultural, and spiritual significance of the Holy Scriptures brought to light through the efforts of Voskan Yerevantsi. This exceptional publication essentially heralded the beginning of Armenian Christian identity, uniting Armenians around the world and presenting Armenian culture in a global context.
As one of the greatest achievements of 17th-century Armenian typography, the Holy Scriptures printed at the "Holy Etchmiadzin and Saint Sargis" printing house in Amsterdam through the efforts of Voskan Yerevantsi became the first complete printed Bible in Armenian history. Comprising around 1,460 pages, this monumental publication is distinguished by its high artistic value, 159 engravings, and custom-cast fonts. The manuscript commissioned in 1295 by King Hethum II of Cilician Armenia served as the basis for the publication. The print run reached approximately 5,000 copies—an unprecedented figure for 17th-century Europe—allowing the Holy Scriptures to be distributed across Armenian diaspora communities worldwide.
During the three-day October conference, leading Armenologists, historians, philologists, and bibliographers from Armenia and abroad will present research on the publication history of the Voskan Bible, Armenian spiritual heritage, the linguistic and textual characteristics of that heritage, as well as its invaluable role in preserving Armenian identity.
"The Voskan Bible was not merely a monumental printing achievement; it heralded a new era for Armenian Christian identity and spiritual heritage. This conference provides an exceptional platform to appreciate this historic event and present new scholarly research," representatives from the National Library noted.
Within the framework of the event, thematic exhibitions will also be organized, showcasing rare publications and historical documents preserved in the collections of the National Lib



