Thursday, 12 January 2023
Տանկեր Վլիսինգենի նավահանգստում
Նիդերլանդների կոալիցիոն կուսակցությունները առաջարկում են օդային կամուրջ հաստատել
Հարգանքի տուրք հայ լրագրող Հրանտ Դինքին
Wednesday, 11 January 2023
Հաագայում տեղի ունեցավ ֆրանկոֆոն դեսպանների խմբի հանդիպումը
Խոսում, պատմում են նիդերլանդահայերը
Լրագրող Սարիկ Սևադան, ով ռեպորտաժներ է պատրաստում հայկական մամուլի` տվյալ դեպքում Lamedia հարթակի համար, գտնվելով Նիդերլանդներում, հանդիպել ու զրուցել է հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ:
Լրագրողի հեղինակային հաղորդաշարն ունի «Ես և Սփյուռքը» խորագիրը:
Սիրով ներկայացնում ենք նրա Նիդերլանդներին վերաբերող հաղորդումների շարքը:
«Որպես հայ` արդեն իսկ քայլող PR եմ». Կարինե Քլյան
ԲԵԼԳԻԱԿԱՆ De Morgen ( "ԱՌԱՎՈՏ") ԹԵՐԹԻ ՀՈԴՎԱԾԸ
Ոգեշունչ հանդիպումների անմար ջերմությամբ Հայոց պատմությունն ու պոեզիան՝ մոտիկ-հեռու սփյուռքի մեր հայրենակիցներին
Հայրենասեր երեք հայորդիների անչափ համարձակ, իր տեսակի մեջ առայսօր եզակի նախաձեռնությունն իրագործվեց 60 օրում՝ Վրաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Հոլանդիայի հայաշատ քաղաքներում: Նրանք անցնելով ավելի քան 11 000 կմ ցամաքային եւ 7 000 կմ օդային ճամփաներ, հնչեցրին հայոց պատմության լուսավոր էջերից հայտնի ու մինչ այժմ անհայտ հերոսական դրվագներ, հայոց պոեզիայի անմահ գոհարներից ամենակատարյալները:
Այդ երեք այրերին միավորեց ու չափազանց համարձակ ձեռնարկին մղեց հայրենիքին այդկերպ օգտակար լինելու ու ծառայելու ցանկությունը: Ահա նրանք. Նորայր Զուլոյան- «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի հիմնադիր-նախագահ, Վանաձորի պատվավոր քաղաքացի, «Հայոց պատմություն եւ պոեզիա» պատմամշակութային հանդիպումների գաղափարի հեղինակը, նախաձեռնող ու իրականացնող: Կարո Վարդանյան- գրող, գրականագետ, հրապարակախոս, պատմագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների թեկնածու: Ջիվան Սարգսյան- թատրոնի եւ կինոյի սիրված արտիստ, ասմունքի ժողովրդական վարպետ, «Մովսես Խորենացի» մեդալակիր: Նրանք վստահ էին, որ Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների ամրապնդման առաջնային գործոններից մեկը միշտ էլ եղել ու մնում է հայոց անկորնչելի հարստությունը՝ բազմադարյան մեր մշակութային գանձերը, նաեւ սփյուռքի մեր հայրենակիցներին հասանելի դարձնելը, նրանցով բազմահազար կարոտաբաղձ սրտեր հուզավառելը: Սեփական գործնական ուղեւորություններից ու փորձից ելնելով՝ նախաձեռնողը համոզված էր, թե ինչ կարոտով են մեր հայրենակիցներն սպասում հայոց բառուբանին, պատմությանը, հայտնի արվեստագետներին, ինչպիսի լիցքեր են ստանում մեր գաղթօջախները նման հանդիպումներից:
Արդյունքն ավելի քան գոհացուցիչ էր եւ լիարժեք էր արտահայտում եռյակի ակնկալիքները: Հայրենիքի ներկա ընթացքով ապրող մեր ազգակիցներները մատուցվելիք թեմաներից պիտի իմանային ու վերահամոզվեին, որ մեր ժողովուրդն ունեցել է շատ ավելի օրհասական ու ողբերգական ժամանակներ, ունեցել է տարածքների ու մարդկային անդառնալի, անհատուցելի կորուստներ, բայց եւ ունեցել է լուսավոր դեմքեր, անձնուրաց առաջնորդներ ու զորավարներ, ովքեր իրենց աննկուն կեցվածքով ու հայրական հոգածությամբ ապավեն են դարձել իրենց ժողովրդին: Առաջին թեման ընտրված էր՝ «Զորավար Անդրանիկի 1918-19 թթ. արշավանքը դեպի Նախիջեւան, Սյունիք եւ Արցախ»:
Սփյուռքահայերի ուշադրությունը մշտապես բեւեռված եղել եւ մնում է Հայկական հարցի բարձրաձայնման առաքելությունը որդեգրած ԱՍԱԼԱ-ի՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի, անձնազոհ տղաների անձնուրաց գործունեությանն անցյալ դարավերջին: Կարո Վարդանյանը պատրաստ ուներ նաեւ ոչ պակաս կարեւոր, ոչ պակաս հետաքրքիր եւս երկու թեմա՝ «78 տարեկանում ԱՍԱԼԱ-ի պայքարի կանթեղը վառած ավագագույն ասպետ Գուրգեն Յանիկյանի կյանքն ու գործունեությունը» եւ «Սփյուռքի 1970-1980-ական թթ. զինյալ պայքարը կորսված տարածքների վերադարձման եւ Հայոց ցեղասպանության հանրայնացման նպատակով»: Այդ հետո պիտի պարզվեր, որ մեր հայրենակիցները հաճախ մինչեւ կեսգիշեր հասնող հանդիպումների ընթացքում իրենց բազմապիսի, հետաքրքրող հարցերով հեղինակին ստիպելու էին անդրադառնալ նշված բոլոր թեմաներին էլ, քանդելով դրանց միջեւ գոյություն ունեցող «չինական փոքրիկ պարիսպը»: Այդ պատմություններն առավել տպավորիչ, ընկալելի դարձնելու նպատակով որոշվեց դրանք ընդմիջարկել մեր տաղանդաշատ բանաստեղծների՝ Նարեկացու, Թումանյանի, Չարենցի, Շիրազի, Սեւակի եւ այլ երախտավորների հատընտիր քերթվածքներով, որոնք համահունչ են ներկայացվող պատմություններին: Ընտրվեց միջոցառումների շարքի խորագիրը՝ «Հայոց պատմություն եւ պոեզիա»:
Իսկ ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով հասնել սփյուռքի մեր հայրենակիցներին, ո՞ր երկրներում, ո՞ր քաղաքներում, ո՞ւմ օգնությամբ կազմակերպել հանդիպումների շարքը… Այս հոգսերը պիտի լուծվեին եւ լուծվեցին հաջողությամբ՝ Ն. Զուլոյանի եւ «Ինտերկապի» համակիրների շնորհիվ: Սկզբում ընտրվեցին Վրաստանի եւ Ռուսաստանի հայահոծ քաղաքները: Առաջին հանդիպումը կայացավ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ Վիրահայոց թեմի «ՀայԱրտուն» մշակութային կենտրոնում: Արդյունքն սպասելի էր՝ շռնդալից: Նրանց ելույթները նմանատիպ գնահատանքի արժանացրին նաեւ Բաթումի, Կրասնոդարի, Արմավիրի, Պյատիգորսկի հայերը:
«Հայոց պատմություն եւ պոեզիան Եվրոպական երկրներում» ծրագրի մեկնարկը տրվեց նոյեմբերի 5-ին Գերմանիայի Վյուրցբուրգ քաղաքում, ապա միջոցառումներն ու գործնական հանդիպումները տեղի ունեցան հավերժական քաղաք Հռոմում, ֆրանսիական Նիցցա, Մարսել, Աժեն, Վալանս, Ռոմանս, Լիլ, Փարիզ, Բելգիայի Մեխելեն քաղաքներում, որոնցում եւս մեր հայրենակիցները հավուր պատշաճի արժեւորեցին ոգեշունչ հանդիպումների շարքը:
Դեկտեմբերի 10-ին խումբը Հաագայում էր: Մաթո Հախվերդյանի հիմնադրած 30-ամյա «Աբովյան» մշակութային միությունում Կարո Վարդանյանի հայոց պատմության անհայտ կամ քիչ հայտնի դրվագները, որ փաստարկված էին արխիվային նյութերով, ընդմիջվում էին ոչ միայն Ջիվան Սարգսյանի կատարումներով, այլեւ սաների երգուպարով, ասմունքով, միության երգչախմբի կատարումներով: Ծրագիրը բավական հետաքրքիր ու հագեցած էր, եւ այն անտարբեր չթողեց միջոցառման ունկնդիրներին, որին ներկա էր նաեւ Հոլանդիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Դեկտեմբերի 11-ին Ալմելոյի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի դահլիճը լեփ-լեցուն էր՝ շնորհիվ տնօրեն Սվետլանա Անդրեասյանի, նրա թիմի մանկավարժների եւ ծխական խորհրդի անդամների, ներկայությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա տեր Մաշտոց Բաղդասարյանի: «Նիդերլանդական օրագիր» տեղեկատվական կայքի հիմնադիր, լրագրող Աշոտ Կնյազյանը բարձր գնահատեց հոլանդական հանդիպումների շարքը՝ նշելով, որ «Հայոց պետության համար այս դժվարագույն օրերին եռյակը բարձր է պահում հայի ազատագրական ոգին»: Հիշատակվում է նաեւ, որ Ասեն քաղաքի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանը Վանաձորից բերվել է «Ինտերկապի» ջանքերով: Օրագրի էջերից էլ տեղեկանում ենք, որ «Հայոց պատմություն եւ պոեզիա» նախաձեռնության հեղինակները ճանաչվել են «Տարվա լավագույն մշակութային միջոցառումների կազմակերպիչներ» անվանակարգի հաղթողներ եւ արժանացել «Նիդերլանդական օրագիր» լրատվամիջոցի սահմանած մրցանակներին:
Միջոցառումների վերջին ակորդը հնչեց Բեռլինում, որի կայացմանն անուրանալի ներդրում ունեցավ նախաձեռնությամբ խանդավառված, ազգությամբ գերմանացի, Նորայր Զուլոյանի 35 տարվա ընկեր, բարեկամ, հայասեր Ռայներ Քոզելը, ով դեռ մինչեւ եռյակի շրջագայությունը առաջիններից առաջինը ողջունեց նախաձեռնության հեղինակների՝ եվրոպական երկրներում հյուրախաղերով հանդես գալու որոշումը, հորդորեց անհապաղ իրագործել այն՝ վստահեցնելով, որ բոլոր հարցերով նրանց թիկունքին է: …Բեռլինում էլ խոսեց Կարո Վարդանյանը, եւ ունկնդիրների աչքերի առջեւ հառնեցին անցյալի հերոսական օրերը. ահա, հայոց վերջին լեռնանցքով շարժվում է Զորավարը՝ դեպի թշնամու հայեցողությանը հանձնված Նախիջեւան, Սյունիք ու Արցախ աշխարհներ: Նա չի ընդունում, չի ճանաչում որեւէ պայմանագիր կամ դաշնագիր, որոնք չեն արտահայտում իր ու իր ժողովրդի կամքը: Գաղթականության բազմահազարանոց թափորը մի քայլ անգամ չի հեռանում իր ապավեն Զորավարից, ու դա մեծապես կաշկանդում է Անդրանիկի զորաշարժը, խոչընդոտում լիարժեք ու անդրանիկաբար հարվածելու ամեն կողմից հարձակվող թշնամուն: Բայց նա գիտի, որ ճակատագրով իրեն է վերապահված անառիկ պահելու Հայաստանի վերջին կենսական տարածքները, հոգալու իրեն ապավինած ժողովրդի վերջին բեկորների ապահովությունը: Այս խելահեղ ու ազգափրկիչ արշավանքի մանրամասներն անասելի հուզում պարգեւեցին պատմական այս անցքերին անտեղյակ մեր հայրենակիցներին եւ տոգորեցին նրանց հավատով ու հպարտությամբ: «Ինտերկապի» նախագահն ամենուր «Երախտիքի գիր» հանձնեց միջոցառումների բոլոր կազմակերպիչներին: Մեր հայրենակիցներին սիրով նվիրվեցին Նարեկացու «Մատյան ողբերգության» հավերժախոս պոեմի՝ Ջիվան Սարգսյանի ընթերցմամբ եւ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիկոպոս Հակոբյանի օրհնությամբ աշխարհ եկած ձայնագրության խտասկավառակը եւ Կարո Վարդանյանի՝ տարիներ առաջ հրատարակած «Պայթյուններ Թուրքիայում եւ ոչ միայն…» գիրքը: «Հայոց պատմություն եւ պոեզիա» ծրագիրն իրագործող խումբը սիրով հիշելու է նախաձեռնությանն ամեն կերպ աջակցած անհատներին, կազմակերպություններին, բոլոր ինֆորմացիոն գործընկերներին, որոնց թվում է նաեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը:
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
10 հունվար,2023թ.
Tuesday, 10 January 2023
NOS.Ճանապարհների շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղը բախվում է սննդի և դեղորայքի պակասի
Nagorno-Karabach kampt met tekort aan voedsel en medicijnen door wegblokkade
Inwoners van de enclave Nagorno-Karabach hebben al wekenlang te maken met tekorten aan voedsel en medicijnen door een blokkade van de Lacin-corridor. Dat is de enige weg die de regio in de zuidelijke Kaukasus met een etnisch Armeense bevolking verbindt met Armenië.
De weg staat sinds 2020 onder controle van een Russische vredesmacht, om de toevoer van levensmiddelen naar de enclave veilig te stellen. Toch wisten Azerbeidzjaanse demonstranten - die zichzelf milieuactivisten noemen - de corridor op 12 december te blokkeren. Gevolg is dat de winkelschappen in Stepanakert, de hoofdstad van Nagorno-Karabach, en de dorpen daaromheen leeg raken.
"Eerst raakten het verse fruit en de groente op. Nu is er alleen nog alcohol te vinden in de winkelschappen, niet veel meer dan dat", zegt een inwoner tegen de nieuwssite Politico. "In de ochtend komt er wat melk en yoghurt binnen van lokale boerderijen, maar dat gaat snel op."
Armenië stelt de regering van Azerbeidzjan verantwoordelijk voor het blokkeren van de weg, en roept het buurland op de corridor onmiddellijk vrij te geven.
Enige verbinding
Rusland, dat zich opstelt als bemiddelaar tussen Armenië en Azerbeidzjan, is verantwoordelijk voor de beveiliging van de corridor. Die Russische rol werd in 2020 vastgelegd in het trilaterale bestand tussen Rusland, Armenië en Azerbeidzjan. Het bestand volgde op een zes weken durende oorlog in Nagorno-Karabach, die aan meer dan 6500 mensen het leven kostte.
Na die oorlog zag de enclave zichzelf volledig omringd door Azerbeidzjaans grondgebied, de Lacin-corridor is de enige verbinding met Armenië
Nagorno-Karabach na het trilaterale bestand dat in 2020 werd gesloten:
Het is niet duidelijk waarom Rusland de Lacin-corridor niet veiligstelt. Volgens Bob Deen, Oost-Europadeskundige van Instituut Clingendael, zijn er twee verklaringen mogelijk. "De eerste is dat het Rusland niet lukt. Deels omdat de beste Russische militairen uit Nagorno-Karabach zijn weggehaald en naar het Oekraïense front zijn gestuurd, en deels omdat Rusland sinds de oorlog minder invloed op Azerbeidzjan heeft gekregen", zegt hij.
De tweede verklaring is volgens Deen "wat cynischer". "Het kan ook zo zijn dat Rusland met de blokkade druk wil uitoefenen op Armenië", legt hij uit. Armenië is onderdeel van de CSTO, een militair bondgenootschap geleid door Rusland. "Maar Rusland schoot Armenië de laatste jaren niet te hulp toen het conflict met Azerbeidzjan oplaaide. Nu wendt Armenië zich daarom wat meer tot het westen, tot afgrijzen van Poetin."
Tussen Armenië en Azerbeidzjan speelt ook een andere geopolitieke kwestie. "In het trilaterale bestand uit 2020 staat dat Armenië een verbindingsweg en een spoorverbinding moet openen tussen de Azerbeidzjaanse enclave Nachitsjevan en de rest van Azerbeidzjan", zegt hij. "Maar Armenië wil dat niet, vanwege zorgen over de nationale veiligheid."
De blokkade van de Lacin-corridor kan dus een manier zijn van Azerbeidzjan om druk te leggen op Armenië, en zo de verbindingsweg alsnog voor elkaar te krijgen.
Russische vredestroepen bij de geblokkeerde corridor:
De Armeense regering waarschuwt voor een dreigende hongersnood. "De humanitaire crisis in Nagorno-Karabach verslechtert iedere dag", valt te lezen in een persverklaring van het ministerie van Buitenlandse Zaken.
De Europese Unie en de Verenigde Staten dringen erop aan dat Azerbeidzjan de corridor weer veiligstelt voor vrij en veilig verkeer van personen en goederen.
Azerbeidzjan ontkent dat de weg geblokkeerd is, omdat voertuigen van het Rode Kruis en de Russische vredesmacht wel mogen passeren. De activisten op de weg zijn "vreedzame" demonstranten zijn die protesteren tegen "illegale economische activiteiten" van Armenië, aldus het Azerbeidzjaanse ministerie van Buitenlandse Zaken.
Het is niet duidelijk waarom Rusland de Lacin-corridor niet veiligstelt. Volgens Bob Deen, Oost-Europadeskundige van Instituut Clingendael, zijn er twee verklaringen mogelijk. "De eerste is dat het Rusland niet lukt. Deels omdat de beste Russische militairen uit Nagorno-Karabach zijn weggehaald en naar het Oekraïense front zijn gestuurd, en deels omdat Rusland sinds de oorlog minder invloed op Azerbeidzjan heeft gekregen", zegt hij.
De tweede verklaring is volgens Deen "wat cynischer". "Het kan ook zo zijn dat Rusland met de blokkade druk wil uitoefenen op Armenië", legt hij uit. Armenië is onderdeel van de CSTO, een militair bondgenootschap geleid door Rusland. "Maar Rusland schoot Armenië de laatste jaren niet te hulp toen het conflict met Azerbeidzjan oplaaide. Nu wendt Armenië zich daarom wat meer tot het westen, tot afgrijzen van Poetin."
Tussen Armenië en Azerbeidzjan speelt ook een andere geopolitieke kwestie. "In het trilaterale bestand uit 2020 staat dat Armenië een verbindingsweg en een spoorverbinding moet openen tussen de Azerbeidzjaanse enclave Nachitsjevan en de rest van Azerbeidzjan", zegt hij. "Maar Armenië wil dat niet, vanwege zorgen over de nationale veiligheid."
De blokkade van de Lacin-corridor kan dus een manier zijn van Azerbeidzjan om druk te leggen op Armenië, en zo de verbindingsweg alsnog voor elkaar te krijgen.
Russische vredestroepen bij de geblokkeerde corridor:
De Armeense regering waarschuwt voor een dreigende hongersnood. "De humanitaire crisis in Nagorno-Karabach verslechtert iedere dag", valt te lezen in een persverklaring van het ministerie van Buitenlandse Zaken.
De Europese Unie en de Verenigde Staten dringen erop aan dat Azerbeidzjan de corridor weer veiligstelt voor vrij en veilig verkeer van personen en goederen.
Azerbeidzjan ontkent dat de weg geblokkeerd is, omdat voertuigen van het Rode Kruis en de Russische vredesmacht wel mogen passeren. De activisten op de weg zijn "vreedzame" demonstranten zijn die protesteren tegen "illegale economische activiteiten" van Armenië, aldus het Azerbeidzjaanse ministerie van Buitenlandse Zaken.
Sunday, 8 January 2023
Մարտիրոս Սարյանի ու Եղիշե Չարենցի կապերին նվիրված նոր գիրք
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակի առիթով լույս է ընծայել «Չարենց–Սարյան» հոդվածների, հուշերի, ձեռագրերի ու նամակների 160 էջանոց ժողովածուն, որտեղ ներառված են երկու մեծերի ստեղծագործական կապերի և մտերմության մասին հոդվածներ, հուշեր և այլ նյութեր: Թեև գիրքն ամբողջությամբ չի ներառում Չարենց–Սարյան հարաբերությունների ամբողջականությունը, այնուհանդերձ այն հիմք է հետագա ուսումնասիրողների համար: Ներկայացնում ենք «Չարենց–Սարյան» ժողովածուի կազմող՝
ՎԱՐԴՈՒՀԻ ԱԴԱՄՅԱՆԻ
ԱՌԱՋԱԲԱՆԸ
Սիրելի ընթերցող, 20-րդ դարի խոշորագույն գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի և հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցի փոխհարաբերությունները հայկական մշակույթի պատմության հետաքրքիր էջերից են:
Սույն ժողովածուն ներառում է նրանց ժամանակակիցների հոդվածները, հուշերն ու զրույց-պատումները, որոնք նախկինում տպագրվել են առանձին գրքերով կամ ցրված են եղել թերթերում, ամսագրերում և հանդեսներում, ինչպես նաև պահվում են Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի պահոցում: Ժողովածուի նպատակն է համահավաք ներկայացնել այն ամենը, ինչը վերաբերում է Սարյանի ու Չարենցի անձնական և ստեղծագործական շփումներին՝ պատկերացում տալով նաև տվյալ ժամանակի ընդհանուր մթնոլորտի մասին: Որքան էլ վերջինս բարդ ու հակասական էր, համենայնդեպս, հագեցած էր արվեստի խորհրդավորությամբ: Նրանց հանդիպումները հավերժացել են բանաստեղծություններով, ձոներով, նկարներով և հուշերով:
Բարեբախտություն է, որ երկու մեծերի ստեղծագործական կապերին անդրադառնալով՝ խոսել ու գնահատել են գրականագետներ, արվեստաբաններ, նկարիչներ, մշակույթի գործիչներ...
Ամեն մի տող և ամեն մի հուշ, պատմական որոշակի իրադարձությունների և իրենց փոխհարաբերությունների յուրօրինակ վկաներն են: Կարևոր տեղեկությունները, փաստերը միահյուսվում են զգացմունքներին, խոհերին ու մտորումներին, բնութագրում են նրանց անցած ուղին, անձնական ու ստեղծագործական կապերը և այն միջավայրը, որի մեջ նրանք ապրեցին արարելով: Հանճարների ընկերակցությունը վայելած մարդիկ կա՛մ հմտորեն նկարագրում են, կա՛մ միայն մի քանի ժլատ գծերով, բայց տպավորիչ պատկերներ են ուրվանկարում:
Երկու տարերք, երկու բարդ ու հարուստ ներաշխարհ և հազվագյուտ ներդաշնակություն... Երկու պայծառ ու լուսավոր անուն, երկու «արևորդի» (բնորոշումը՝ Կարպիս Սուրենյանի)… Ստեղծագործական համագործակցության տարիները ամփոփվում են հոդվածներում, հուշերում և նամակներում: Պատմական ծանր ժամանակների բեռով ապրող նվիրյալների բազմաշերտ հարաբերությունների ձևավորման հոգեբանական և ստեղծագործական նախադրյալները արդեն առկա էին... Գեղանկարչի և բանաստեղծի առնչություններն ու հոգևոր մերձեցումը, որոնք տևեցին մինչև բանաստեղծի ողբերգական մահը, սկիզբ առան 1922 թվականին. «...Դեռ 1923 թվականին, մեր ծանոթության երկրորդ տարում, ես նկարեցի նրա յուղանկար դիմանկարը...»: Նրանց արվեստի զուգահեռները հատվում են մարդկային երևակայության տիեզերական տիրույթներում...
Գուցե զարմանալի թվա, թե ինչու են Սարյանի նկարած շները կարմիր, մանուշակագույն, Չարենցի հերոսուհին՝ լուսամփոփի պես և կապույտ, իսկ նաիրուհին՝ հախճապակյա... Այդպիսին է հանճարների լեզուն: Դրանք գալիքի գույներն էին:
Իրավացի են այն տեսակետ հայտնողները, ըստ որոնց՝ Սարյանը արևի երգիչ է, քանի որ նկարիչը կտավներին է հանձնել հայրենիքի արևավառ տեսարանները: Նույն կերպ բանաստեղծը արևին էր ձոնում իր ութնյակները: Սարյանի կախարդական դեղինը, կապույտը, ոսկեդեղինը և Չարենցի բանաստեղծական խոսքում առկա գույները («կարմրածուփ բրոնզագույնը» և այլն) մեզ տեղափոխում են վերածնվող Խորհրդային Հայաստանի ժամանակները: Նրանք գալիք Հայաստանը ռոմանտիկ կառուցողներից առաջիններից էին, լուսաբացի ավետաբերները՝ տոգորված մեծ հավատով ու հույսով և վերածնվող հայրենիքը խորհրդանշող արևով: Այդ դժվարին ուղին գտնելու և հարթելու համար նրանց հանճարը, լավատեսությունը, կամքն ու ոգին բազում տառապանքների միջով անցան:
Գրքային նկարազարդումների տիրույթում Սարյանը 1900-ական թվականներից սկսած արդեն ուներ որոշակի հաջողություններ: Անկասկած, նա մինչև Հայաստան տեղափոխվելն ուներ գրական տեքստը հետազոտելու, պատկերազարդելու փորձ, քանի որ գրքի տպագրությանն առնչվել էր դեռևս Մոսկվայում. 1911 թվին՝ «Գրական ալմանախ»-ի շապիկը, 1912 թվին՝ Վ. Տերյանի «Բանաստեղծություններ» ժողովածուի շապիկը, «Հայաստանի պոեզիա» անթոլոգիայի կազմը, Գ. Չալխուշյանի՝ հայոց եղեռնի մասին պատմող «Կարմիր գրքի» շապիկը և այլն:
Վարպետը 1920-30-ական թվականները գրքարվեստի զարգացման և վերելքի տարիներ է համարում: 1934 թ. «Ռոստամ և Սոհրաբ» գրքի սարյանական նկարազարդումը գեղարվեստական մակարդակով անգերազանցելի է:
Սարյանն իր տաղանդի ուժով կարող էր թափանցել ժողովրդական ստեղծագործության խորքերը, ստեղծել գրական երկի ոգուն հարազատ նկարազարդումներ, գեղարվեստական գլուխգործոցներ: Անշուշտ, դա նույնպիսի մի թռիչք է, ինչպես և գեղանկարչության ասպարեզում նկարչի նվաճած բարձունքները:
1930 թ. հունիսի 1-ին կազմավորվում է «Հայպետհրատ»-ի գեղարվեստական բաժինը, որի վարիչ է նշանակվում բանաստեղծ Չարենցը: Վերջինիս շնորհիվ, անկասկած, այդ ժամանակ մեծ վերելք է ապրել հրատարակչական ոլորտը: Ըստ Սարյանի, Չարենցը «հրատարակչական գործի պրոֆեսիոնալ էր, երազում էր ձեռքով շոշափել այն գրքերը, որոնք հայկական ոգի ունեն»: Սարյանն իրականացրեց Չարենցի երազանքը՝ ստեղծելով հայ գրքարվեստի լավագույն նմուշներ. Ավ. Իսահակյանի «Բանաստեղծություններ» ժողովածուի, Հովհ. Թումանյանի «Հեքիաթներ»-ի, Գ. Մահարու «Մրգահաս»-ի շապիկները, Ե. Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը, Ֆիրդուսու «Ռոստամ և Սոհրաբ»-ը, «Հայկական հեքիաթներ» ժողովածուի ճակատազարդը և այլն...
Մեր և գալիք սերունդների համար գեղանկարչության և գրականության այս երկու հսկաների հետ ամեն մի հանդիպումը կենսական ուժի աղբյուր է: Նրանց կողմից սերունդներին ավանդված ժառանգությամբ մեծապես պայմանավորված է հայ ազգային մշակույթի ներկան և ապագան: Նրանց ստեղծագործական անցած ուղով անվերջ վերաիմաստավորվում են հայ մարդու գոյությունն ու համամարդկային մշակույթում մեր ժողովրդի զբաղեցրած պատվավոր տեղը:
Դարերից եկող և դարեր գնացող այս երկու արվեստագետները, ինչպես արևը, դեռ պիտի շարունակեն իրենց ընթացքը՝ լուսավորելով սերունդների ճանապարհը:
Ժողովածուի հրատարակության լույսընծայմանը աջակցել են գրականության և արվեստի թանգարանը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը, ինչի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում:
Թեպետև Մ. Սարյանին և Ե. Չարենցին նվիրված բազմաթիվ գրքեր, ալբոմներ, հոդվածներ են լույս տեսել, այսուհանդերձ, մեր կարծիքով, ընթերցողին ներկայացվող այս պատկերագիրքն իր յուրօրինակությամբ ուրույն տեղ կզբաղեցնի նրանց նվիրված հրատարակությունների շարքում:
Գիրքը չի հավակնում լիարժեք արտացոլելու երկու մեծերի փոխհարաբերությունների ողջ գունապնակը՝ շարունակությունը թողնելով գալիք ուսումնասիրողներին:
Մարտիրոս Սարյան. Եղիշե Չարենցի դիմանկարը 1933թ.
«Չարենց–Սարյան» գրքի մասին (Antares Media Holding):
Ներկայացնում է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը: