The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday 19 May 2016

Բարեգործական համերգ-երեկո Բրյուսելում



Բելգիահայ մի խումբ արվեստագետներ' երաժիշտներ, ասմունքողներ , պարային համույթներ ու անհատ կատարողներ Բրյուսելում  մայիսի 27-ին նախաձեռնել են համերգ, որի հասույթը կտրամադրվի Ադրբեջանի սանձազերծած պատերազմում վիրավորված և զոհված մարտիկների ընտանիքներին: Միջոցառումը նախաձեռնել է  «Եվրոպահայերը հանուն Հայաստանի զարգացման» հասարակական կազմակերպությունը (նախագահ Արտակ Սերգոյան): Այն կրելու է «Քե´զ համար, հայ զինվոր» խորագիրը: Համերգը տեղի է ունենալու Բրյուսելի Հայ տանը Rue du Gaz- 83 հասցեում, փոստային տարբերանշանն է 1020: Համերգը դիտել ցանկացողները կարող են տոմսերի համար  զանգահարել +32 (0)4879 99997 հեռախոսահամարով:
Համերգ-երեկոն վարելու է Լևոն Զնաբերդցին:
Համերգի տոմսն արժե ընդամենը' 10 Եվրո:
Մի շարք լրատվամիջոցներ'  այդ թվում «Հայերն այսօր»-ը հանդես են գալիս  որպես ինֆորմացիոն հովանավորներ:
13236009_1037277139684417_1975007070_n.jpg

Friday 13 May 2016

Մեկ օր Իվետա Մուկուչյանի հետ, բոլորս Արցախ ու Հայաստան ենք


Մայիսի 14-ին  բոլորս Իվետա Մուկուչյանի հետ ենք,
բոլորս Արցախ  ու Հայաստան  ենք...

Հավատացեք,արդեն հաղթել ենք ու հաղթելու ենք
Իվետա-Մուկուչյան_.jpgԱյն բանից հետո, երբ Ստոկհոլմում  մայիսի 10-ին «Եվրատեսիլ-2016»-ի կիսաեզրափակչում մեր մասնակիցը ծածանեց Արցախի դրոշը Ադրբեջանը բողոքի նոտա հղեց երգի փառատոնի կազմակերպիչներին' Իվետա Մուկուչյանին որակազրկելու պահանջով: Հայտնի այս միջադեպին արձագանքել են բազմաթիվ լրատվամիջոցներ, այդ թվում' Euronews-ը: Թուրքիայում ևս սա քննարկման թեմա է դարձել:
Այսպիսով աշխարհով մեկ տարածվեց Իվետայի այն խոսքերը, որով Հայաստանը խաղաղություն է ուզում' հետևաբար Արցախի հարցը առկախ է խաղաղությամբ լուծվելու:
Արդեն վաղը' մայիսի 14-ին փառատոնի եզրափակիչ փուլն է:
Անկասկած, միջազգային տարբեր  հեռուստակայանների մեկնաբաններ միլիարդավոր հեռուստադիտողների ուշադրությունը կսևեռեն այս հետաքրքիր միջադեպի վրա, այն մասին թե ինչու՞  հայ մասնակիցը ծածանել է մրցույթում արգելված չճանաչված հանրապետություններից հենց Արցախի դրոշը (արգելված դրոշների ցանկում են եղել Կոսովոյի, Լեռնային    ղարաբաղի,Ղրիմի,
Պաղեստինի,Դոնեցկի ժող. հանրապետության,Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության,Բասկերի երկիրի, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ,Իսլամական պետության դրոշները):



606x395_bonus-0205-ebu-banned-flags.jpg«Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչում Իվետա Մուկուչյանը հանդես կգա 26 համարի ներքո:Երկրները հանդես կգան հետևյալ հաջորդականությամբ` Բելգիա, Չեխիա, Նիդերլանդներ, Ադրբեջան, Հունգարիա, Իտալիա, Իսրայել, Բուլղարիա, Շվեդիա, Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Ավստրալիա, Կիպրոս, Սերբիա, Լիտվա, Խորվաթիա, Ռուսաստան, Իսպանիա, Լատվիա, Ուկրաինա, Մալթա, Վրաստան, Ավստրիա, Միացյալ Թագավորություն, Հայաստան:
Հենց մայիսի 14-ին,  «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչին «LoveWave»-ի երգի սիրո ալիքներով մենք պետք է մեկտեղվենք ու կրկնապատկենք մեր համերաշխությունը'  առ Արցախ ու Հայաստան , մեր հզոր հայկական շնչով  տարածենք  «LoveWave»-ի սիրո  ալիքներն ամբողջ աշխարհում:Այս միասնությունը մենք պետք է ապահովենք մեր քվեարկությամբ' հանուն Արցախի ու Հայաստանի, ի հեճուկս Ադրբեջանի: Նիդերլանդահայերը վաղուց  ապացուցել են, որ դա կարող են: ՈՒրեմն պատրաստ ենք...

Hay_ivearcax.JPG.  .lvetaMuk_uch.jpg

Sunday 8 May 2016

Մայիսի 15-ի կիրակի օրը, Մաստրիխտի «Անի» հայ համայնքն ու «Սուրբ Կարապետ» եկեղեցու ծխական խորհուրդը բոլորին հրավիրում են

Մայիսի 15-ի կիրակի օրը, Մաստրիխտի  «Անի» հայ համայնքն ու «Սուրբ Կարապետ» եկեղեցու ծխական խորհուրդը  բոլորին հրավիրում են մասնակցելու ֆուտբոլի մրցաշարին, հայկական հուշարձանի բացմանն ու երեկոյան տեղի ունեցող համերգին:
MaastrichtAltstadt.jpg

Mast_futb.JPGSint Servaasbrug


Այնպես է ստացվել, որ Մայիսի 15-ին Նիդերլանդների հայաշատ Մաստրիխտ քաղաքում միառժամանակ տեղի են ունենալու մի քանի հետաքրքիր միջոցառումներ, այդ մասին Նիդերլանդական Օրագրին հայտնել է  «Անի» հայկական կազմակերպության
ղեկավար,«Սուրբ 
Կարապետ» հայկական եկեղեցու ատենապետ Լևոն Սարգիսը:
Առաջին միջոցառման մեկնարկը  մաստրիխտի Geusselt park  մարզադաշտում է, որտեղ առավոտյան ժամը 10-ին տեղի է ունենալու  Եվրոպայի Համահայկական Ֆուտպոլի մրցաշարը: Առաջնությանը մասնակցելու են  Եվրոպական երկրներից ժամանած տասնչորս թիմեր: Մինչ խմբերը միմյանց միջև կծավալեն համառ պայքար' երեկ
ոյան ի հայտ բերելու մարզապայքարի  մրցանակակիրներին ,  տեղի կունենա  հայկական կյանքի մեկ այլ հիշարժան ու եզակի իրադարձություն:
Մաստրիխտ քաղաքի բնակիչները առավոտյան 11.30-ին , քաղաքի կենտրոնում,  հայազգի Սուրբ Սերվատիուս եկեղեցուն կից՝ ականատեսը կլինեն տեղի  «Ս. Կարապետ»  եկեղեցու եւ «Անի»  Հայ Համայնքի կողմից Մաստրիխտ քաղաքին նվիրված Խաչքար-հուշարձանի բացման արարողությանը:  Տեղի կունենա հուշարձանի օրհնության եւ օծման արարողությունները: Այս միջոցառամանը մասնակցելու են Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի դեսպանը, հոգևորական դասի, Լինբուրգի մարզային և Մաստրիխտի  քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, բազմաթիվ հյուրեր:
Երեկոյան արդեն  հայկական համերգային սրահում տեղի կունենա   Եվրոպայի Համահայկական Ֆուտպոլային խաղերի մրցանակաբաշխության արարողությունը, որտեղ հաղթող թիմերին հանձնվելու են  մրցանակները:
Երեկոն եզրափակվելու է Վրեժ Սահակյանի հայկական երգերի կատարումներով:

Maastricht_Stadion_De_Geusselt.jpg800px-Maastricht,_kerk_bij_Vrijthof_2007-04-27_12.18.JPG
Մաստրիխտի Geusselt park  մարզադաշտը.  .Սերվատիուսի  եկեղեցին

Եթե չեք ծրագրել ինչ անել մայիսի 15-ի կիրակի օրը, ապա եղեք Մաստրիխտում
13095991_241375772890104_1981227997685578309_n.jpg
Եթե չեք ծրագրել ինչ անել մայիսի 15-ի կիրակի օրը, ապա Մաստրիխտի «Անի» հայ համայնքն ու «Սուրբ Կարապետ»
եկեղեցու ծխական խորհուրդը ոչ միայն  տեղի
ու  Լիմբուրգի Մարզում ապրող հայերին է հրավիրում մասնակցել այս միջոցառումներին'  նաև երկրի տարբեր մասերում ու հարակից Բելգիայի և Գերմանիայի  հայերին է սիրով սպասում: Մաստրիխտում է  ապրել ու սրբացվել  հայազգի 
Սերվատիուսը, ում անունով կա եկեղեցի ու այլ տեսարժան վայրեր: Նրա տոնը կաթոլիկ եկեղեցիներում նշվում է մայիսի 13-ին։ Հաստատ արժե լինել Մաստրիխտում, դիտել հայկական հետքն ու ներկայիս հայկական   առօրյան, դիտել ֆուտբոլ, ծանոթանալ Սերվատեսի թողած ժառանգությանն ու մասնակից լինել երեկոյան համերգին: Ի դեպ համերգի համար անհրաժեշտ է նախորոք պայմանավորվել և ձեռք բերել տոմս, որի մեջ մտնում է սնունդն ու ըմպելիքը:
Որպեսզի կազմակերպիչներին դյուրին լինի վաղորոք ավարտել բոլոր աշխատանքները և կազմ ու պատրաստ սպասել ձեզ, ցանկալի կլինի նախօրոք ձեռք բերել համերգի տոմսը:
Տեղեկությունների համար զանգահարել «Անի» հայ համայնքի հեռախոսահամարներին .(+31)0611912534.Արմեն ...(+31) 0623118396.Լևոն...(+31)0643988500.Արման..Էլ փոստ .. ani.maastricht@gmail.com
anihayhamaynk@hotmail.com
12208334_121209128240103_2625131808861480775_n (1).jpg
Բոլորիդ հաճելի օր մայիսի 15-ին Մաստրիխտ քաղաքում:
Տեղեկությունների համար, կարող եք գրել նաև մեզ' Նիդերլանդական Օրագրին

Tuesday 3 May 2016

Նիդերլանդական «Անին» Արցախում



Մաաստրիխտի Հայ Առաքելական Եկեղեցու և Անի հայ համայնքի անդամներն այս
օրերին Արցախի  զինվորի կողքին են




13153385_10205978947940785_2030800203_n.jpgՍփյուռքը համախմբվել, բռունցք է դարձել' մեկտեղվել է մեր փոքրիկ հողակտորի մեջ, որ այսօրվա Հայաստանն է, բոլորիս երազած հայրենիքի մի կտորը, որ այսóր քոչվոր թուրքը յուրացնել է ուզում: Մեր թանկ հայրենի եզերներում, որտեղ թուրք ու ազերի հրոսակներն են ապաստանել, արևելյան մասում' մի գծում ընդհատվում է նրանց ներկայությունը և սկսում է մերը: Մենք, որ կառչել ենք Արցախի լեռներին, և ամուր ենք մեր սարերի պես, ոչ ոք չի կարող սասանել: Այսօր երկրագունդը փոքրացել է և հայի ոգին մեկտեղվել է Արցախ…ի հետ, որտեղ մեր արծիվ արթուն զինվորները հայի ինքնությունն են պաշտպանում:
Սփյուռքը թեև սփռված, այսօր մի տեղում է' Արցախում: Գիտենք, որ Նիդերլանդների հայ կառույցները իրենց օգնությունն են կազմակերպում:Առաջինների թվում նաև Մաստրիխտի «Անի» հայ համայնքն է:
Սփյուռքն հայրենիքի հետ է' առանց որի գոյություն ունենալ չի կարող,
սփյուռքի յուրաքանչյուր անդամ զինվոր է:  մենք ասում ենք, որ բոլորս Արցախ ենք, Հայ զինվորը մեր երաշխավորն է' մեր Մուշը, Սասունը, Ղարսն ու Անին...
Հարկ եղած դեպքում նաև ֆիզիկապես կանգնելու ենք մեր  զինվորի կողքին, միասին ենք, միասնական ենք, բռունցք ենք, ամուր ենք... Թող դա լավ գիտակցի թշնամին:
Կեցցե' Հայաստանը և նրա պահապան հայ զինվորը...
Մենք բոլորս Հայաստան ենք ու հայրենիք կերտող զինվորը:


13147984_10205978945940735_32061622_o.jpg

Գերաշնորհ Տ. Վահան Եպիսկոպոս Յովհաննիսեանը կլինի Մաստրիխտում



Այս կապակցությամբ Մաստրիխտի Սուրբ Կարապետ
եկեղեցու ծխական խորհուրդը այս կիրակի իր մոտ է
հրավիրում հավատացյալներին: Տարածած դիմումի
մեջ հետևյալն է հաղորդվում.

Հարգելի հայրենակիցներ
մայիսի 1 ին կիրակի օրը ժամը 11-30 ին
Հանդիսաւոր Սուրբ Պատարագ Գերշ. Տ Վահան Եպս. Յովհաննիսեանը Մաասթրիխթի Սուրբ Կարապետ եկեղեցի

Ուրախութեամբ կը հրաւիրենք մեր հաւատացեալները ներկայ գտնուելու Սուրբ եւ անմահ Պատարագին, ուր պիտի պատարագէ եւ օրուան խորհուրդը փոխնցէ՝

Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական Պատուիրակ՝
Գերաշնորհ Տ. Վահան Եպիսկոպոս Յովհաննիսեանը
Առաջնորդ Սրբազանը Մաասթրիխթ կը գտնուի եկեղեցւոյս ծխական խորհուրդի հրաւէրով, Անդրանիկ այցելութեամբ մը ծանօթանալու մեր համայնքին, գործունէութեան ու հաւատացեալներուն հետ։

Առաջնորդ Սրբազանը, պատարագէն ետք առիթը պիտի ընծայէ ներկայ հաւատացեալներուն, համայնքիս սրահին մէջ անոր աջը համբուրելու և օրհնութիւնն ստանալու։

Սիրով կը հրաւիրենք ձեզ
Սուրբ Կարապետ եկեղեցի

Z.H Bischop Vahan Hovhanessian ,

Bischop van Frankrijk, West- Europees afgevaardigde van Katholikos Karakin II van de Moeder Kathedraal van de Heilige Etchmiadzin, brengt een 3 daagse bezoek aan de Armeense gemeenschap in Maastricht/Limburg.
Z.H de dienst op Zondag 1 me zal leiden.
Op de Zondag na de dienst er zal ontmoeting momenten zijn met de gelovigen van onze gemeenschap om gezegend te woorden door Z.H

Allemaal van harte welkom

Kerk bestuur

Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը ապրիլի 24-ին Ալմելոյում



Լրացուցիչ լուսանկարներ դիտելու
համար այցելեք այստեղ


Ապրիլի 24-ին Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու տարածքում կառուցված Հայոց Ցեղասպանության Զոհերի Հուշահամալիրի (AGMA) մոտ էին հավաքվել բազմաթիվ հայրենակիցներ և այլազգի հյուրեր, հարգանքի տուրք մատուցելու 101 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:
Ալմելո էին ժամանել Ամստերդամի, Մաստրիխտի, Նայմեխենի, Արհնեմի, Ալեքմարի և այլ քաղաքների հայ համայնքների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Այս մասին Ալմելոյից «Հայերն այսօրին» հայտնում է Մանուկ Մկրտչյանը:
Հիշատակի արարողությունը կատարեց Ֆրանսիայից ժամանած Արքեպիսկոպոս Նորվան Զաքարյանը, Հոգեշնորհ Հայր Արեն Շահինյանի և Տեր Մաշտոց քահանա Բաղդասարյանի հետ միասին:
Այնուհետև հրավիրվածները գնացին Գալուստ Գյուլբենկյան սրահ, որտեղ շարունակվեցին հիշատակի արարողությունները: Հրավիրված հյուրերի թվում էին ոչ միայն Ալմելոյի քաղաքապետարանի աշխատակիցները՝ քաղաքապետի գլխավորությամբ, այլ նաև Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ Պիտեր Օմտզիխտը` Քրիստոնեական միություն (CDA)   կուսակցությունից, ով նաև Եվրախորհրդարանի պատգամավոր է, Սադեթ Կարաբուլութը՝ Սոցիալիստական Կուսակցությունից (SP ), ով խորհրդարանի սոցիալական հարցերի և ինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահն է, իշխող՝ Ժողովրդավարության և Ազատության Համար (VVD) կուսակցությունից Հան Տեն Բրուկեն, ով արտաքին հարցերի և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահն է:
Հյուրերի թվում էին նաև Օվերայսելի մարզի Քրիստոնեական միություն (CU) կուսակցության նախագահ Յան Վեստերտը: Սոցիոլոգ Ոոգուր Ունգորը, ով նաև հայտնի պատմաբան և ցեղասպանագետ է:
Խորհրդարանի պատգամավորները իրենց ելույթներում ցավ հայտնեցին անմեղ զոհերի հիշատակին և իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին ընդդեմ թուրքական ժխտողական քաղաքականության և հույս հայտնեցին, որ Թուրքիան երբեք չի դառնա Եվրամիության անդամ, եթե չճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ամբողջ ցերեկույթի ընթացքում գեղարվեստական մասով ելույթներ ունեցանՆիդերլանդներում բնակվող հայազգի երգիչ-երաժիշտները: Վահե Հովհաննիսյանի կատարմամբ հնչեցին դուդուկի ստեղծագործություններ, իսկ Ռուզաննա Նահապետյանի կատարմամբ հնչեցին «Դլե յաման» և «Բաց մեզ, տեր» երգերը: Ջութակահարուհի Վալենտինա Բեգլարյանի կատարմամբ հնչեց «Օտար ամայիճամփեքի վրա» ստեղծագործությունը:
Փակման խոսքով ելույթ ունեցավ Նիդերլանդներում Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը: Նա շնորհակալություն հայտնեց բոլորին ներկա գտնվելու օրվա խորհրդին, քննադատեց Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը և կոչ արեց միասնական ուժերով շարունակել պայքարը՝ արդարացի պահանջի իրականացման հասնելու համար:
Մանուկ  Մկրտչյան
Ալմելո

Ալմելո2Ալմելո3 Ալմելո5Ալմելո7 Ալմելո8Ալմելո9 Ալմելո10Ալմելո11 Ալմելո12Ալմելո13

Հոլանդահայ երիտասարդների խումբը ՀՀ սփյուռքի նախարարությունում



Ապրիլի 26–ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Հայաստանում գտնվող Հոլանդիայի հայ երիտասարդական «Գլաձոր» միության անդամներին:
Ողջունելով հոլանդահայ երիտասարդներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը մաղթեց տպավորիչ և անմոռանալի օրեր Հայաստանում, այնուհետև ավելացրեց. «Ուրախ եմ, որ հատկապես այս օրերին եք Հայաստան եկել, երբ աշխարհասփյուռ հայությունն իր հարգանքի տուրքն է մատուցում ցեղասպանության զոհերի հիշատակին և փաստում, որ տեր է իր պատմությանն ու իրավունքներին: Վստահ եմ, որ այն ամենը, ինչ տեսաք այստեղ՝ ավելի ու ավելի կամրապնդի ձեր ազգային գիտակցությունը: Որպես սփյուռքի նախարար իմ խնդրանքն է, որ դուք նախ և առաջ լինեք այն երկրի օրինապահ քաղաքացին, որտեղ ապրում եք՝ միևնույն ժամանակ հավատարիմ մնաք ձեր ազգային պատկանելությանը և հայ եկեղեցուն»:
Նախարարը խորհուրդ տվեց, որպեսզի երիտասարդները ավանդույթ դարձնեն գոնե 4 տարին մեկ անգամ Հայաստան գալ, որ կարողանան Հայաստանով հրապուրել նաև իրենց բարեկամներին, հայ և այլազգի ընկերներին:
«Դուք կարող եք հպարտանալ Հայաստանով, նրա մշակույթով ու քաղաքակրթությամբ, քրիստոնեական արժեքներով, մարդկային որակներով: Աշխարհում չպիտի լինի որևէ հայ, ով չի տեսել Հայաստանը: Առանց Հայաստանը տեսնելու, առանց նրա հող ու ջրին առնչվելու, առանց հայոց լեզվի իմացության հնարավոր չէ ամբողջական հայ լինել», – ասաց նախարարը՝ հորդորելով, որ իրենց ժամանակից անպայման մաս հանեն հայության համար:
Հանդիպմանը մասնակցում էին և հոլանդահայ երիտասարդներին ողջույնի ու խրախուսանքի խոսքեր ուղղեցին միջազգային իրավունքի փորձագետ, ֆրանսաբնակ Սուրեն Սերայրդարյանը, Բուենոս Այրեսի համալսարանի պրոֆեսոր, միջազգային իրավունքի մասնագետ Ռոբերտո Մալխասյանը և արգենտինահայ իրավաբան Լուսինե Մինասյանը:
3 4

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում Նիդերլանդների Ասեն քաղաքում




Միջոցառման այլ լուսանկարներ
(սլաքով հպել գրության վրա)







Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ Նիդերլանդների Ասեն քաղաքում տեղի է ունեցել ոգեկոչման միջոցառում, որը կազմակերպել էին Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

«Արարողությունը սկսվեց դեպի Ասենի «Դե Բոսկամպ» գերեզմանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար երթով և ծաղկեպսակների զետեղմամբ:

Եղեռնի զոհերի հիշատակի միջոցառումն իր խոսքով բացեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը: Ելույթներով հանդես եկան Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչներ Հերի Ֆան Բոմըլը` «Սոցիալիստական կուսակցությունից» և Ժուլ Ֆորդեվինդը`«Քրիստոներական միություն» կուսակցությունից, ովքեր ներկայացրեցին Նիդերլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ քննարկումները և իրենց կուսակցությունների կողմից իրականացվող գործունեությունը:

Մասնակիցներին իր ուղերձը հղեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով իր խոսքում շեշտեց համախմբման ու միասնության կենսականությունը` հայ ժողովրդի արդար դատի հաղթանակի ու հայրենիքի հարատևման համար: «Հայ ժողովուրդը հարյուր տարվա ընթացքում, իր ոգու արիությամբ, իր արարելու ձիրքով, իր բարուն ու առաջադեմին ձգտելու կարողությամբ ապացուցեց, որ անհնարին է ոչնչացնել այս փոքր ազգին, որի կռիվները, ցավոք, դեռևս պիտի տրվեն, ում դատը, ցավոք, դեռ պիտի դատվի, ում պահանջը դեռևս պիտի բավարարվի: Բայց այդ ազգն այլևս գիտակցել է իր զորությունը, և ձեզանից յուրաքանչյուրը, որ նստած է այստեղ, որ ապրում է աշխարհի տարբեր երկրներում`արժանի ու իր նպաստը բերող անդամը լինելով այդ հասարակությունների, ապացույցն է թուրք հանցագործ ծրագրի ձախողման: Հայաստանի անկախ հանրապետության գոյությունը լավագույն ապացույցն է մեր ժողովրդի ներքին զորության, ոգու ամրության, հաստատակամության ու միասնության», - ասել է դեսպան Աղաջանյանը:


Ներկաներին իրենց խոսքն ուղղեցին նաև Նուբար Սեփոյան-Սիփանը՝ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» կոմիտեից, Պարգև Նազարյանը՝ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի անունից, Հայկ Աբրահամյանը՝ «Գլաձոր» ուսանողական կազմակերպությունից, Նիկոլայ Ռոմաշուկը՝ Ասենի Հայ առաքելական եկեղեցու վարչության կողմից, ինչպես նաև Նիդերլանդների քրդերի ֆեդերացիայի ներկայացուցիչ Զեյնել Հալիսը:
Ա.Գ.Ն լրատվություն
dz_1ag.JPG

Հիշատակի օրը Նիդերլանդներում' Ասեն









Այսօր' ապրիլի 24-ին Նիդերլանդների մի շարք քաղաքներում' մասնավորապես Ալմելոյում, Ամստերդամում և Ասենում հայ համայնքի անդամները հարգանքի տուրք մատուցեցին ցեղասպանության զոհերի հիշատակին: Նիդերլանդական Օրագիրը լուսանկարներ է ներկայացնում Ասենից, որտեղ բազմաթիվ քաշքշուկներից ու ճնշումներից հետո արդեն 15 տարի է ինչ կանգնեցվել է անմեղ զոհերի հիշատակն հավերժացնող խաչքարը: Այդ մասին մանրամասը կպատմենք ավելի ուշ:
Հավելենք, որ միջոցամանը ներկա էր Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, հյուպատոսները, Համագործակցող հոլանդական կազմակերպությունների ներկայացուցիչներ,քրդական և թուրքական համայնքի անդամներ, Նիդերլանդների պարլամենտի պատգամավորներ և այլք: Ծաղկեպսակների տեղադրման արարողությունից հետո տեղի ունեցավ հիշատակի ցերեկույթ, որտեղ մասնակիցները ելույթներ ունեցան այդ թեմայով: Միջոցառումը ուղեկցվեց ինքնագործ երաժշտական կոլեկտիվների կատարումներով:

Ապրիլի 24-ը Ամստերդամի Սրբ. Գրիգոր Նարեկացու անվան դպրոցում

Ապրիլի 24-ը Ամստերդամի Սրբ. Գրիգոր Նարեկացու անվան դպրոցում


ԱՄՍՏԵՐԴԱՄՈՒՄ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆ ԻՐ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔԸ ՄԱՏՈՒՑԵՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ

Обновлено 10 часов назадСнято в Armenian Apostolic Church in Amsterdam


Այսօր՝ ապրիլի 24-ին, Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու և Սրբ. Գրիգոր Նարեկացու անվան հայկական դպրոցի կողմից կազմակերպվել էր Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հայրենասիրական միջոցառում, որի շրջանակներում Նիդերլանդներում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչները՝ ձեռք-ձեռքի բռնած, «կենդանի շղթա» էին կազմել Եկեղեցու դռնից մինչև դպրոց տանող ճանապարհի ողջ երկայնքով։

Հավաքվածները՝ փոքրից մեծ, իրենց հայրենասիրական պարտքը կատարեցին և հարգանքի տուրքը մատուցեցին 1915 թվականին Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե Թերաքի» կուսակցության կողմից հայ ազգի դեմ իրականացված ոճրագործության արդյունքում զոհված մեր հայրենակիցների հիշատակին։

Միջոցառումն իրենց պատժգամբներից նկարահանում էին հոլանդացի բնակիչները /լուսանկարներ/։

Լուսանկարները և նյութը՝
ՄԱՐԻՇԱ ՇԻԿ-ի