The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday 3 May 2016

Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները նոր հանրագիր են հանձնել Նիդերլանդների խորհրդարանին



Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները
Հայոց Ցեղասպանության 101-ամյակի նախօրեին
հանրագիր են հանձնել Նիդերլանդների խորհրդարանին





Ապրիլի 19-ի երեկոյան Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների պատվիրակությունը (Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON), Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը և այլ կազմակերպություններ) հանրագիր է հանձնել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Անջելին Էյսինկին: Փաստորեն խորհրդարանի բոլոր խմբակցությունները ներկա էին հանրագրի հանձնման ժամանակ:
Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների անունից տիկին Ինգա Դրոստը երախտագիտություն հայտնեց Հանձնաժողովի անդամներին, ովքեր 2015 թվականի մայիսին այցելել են Հայաստան և ովքեր ներգրավվածություն ունեն հայերին վերաբերող հարցերում: Ինչպես նախորդ տարի, նրանցից շատերը այս տարի ևս ապրիլի 24-ին մասնակցելու են Մեծ Եղեռնի ոգեկոչման միջոցառումներին։
Հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները (Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա (FAON), Հայ Դատի հանձնախումբ, Հայ երիտասարդական «AJO» կազմակերպություն, Հայ ուսանողական «Գլաձոր» միություն և Հայ երիտասարդական «Գարեգին Նժդեհ» միություն) ներկայացրեցին հանրագրի տարբեր պահանջները` Նիդերլանդների կառավարության կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչումը և Ռաուֆուտի բանաձևի դրույթների իրականացումը, թուրքական և ադրբեջանական կազմակերպությունների ներկայացուցիչների ընդդեմ հայերի խտրականություն և ատելություն սերմանող արտահայտությունների դատապարտումը և հոլանդական քաղաքական և հասարակական կյանքում Անկարայի թաքուն միջամտության դեմ պայքարի անհրաժեշտությունը: Առաջ քաշվեց նաև Հայոց ցեղասպանության հետևանքով հայերի կորուստների անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման հարցը, ինչպես նշված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում։
Առաջիկա շաբաթ օրը Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները հանրահավաք-ցույց կանցկացնեն Ամստերդամի կենտրոնում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ:
Կիրակի օրը, ապրիլի 24-ին, կկայանան ոգեկոչման միջոցառումներ Նիդերլանդների հայկական հուշարձանների մոտ:
Պետք է նաև նշել, որ այսօր Հայ ուսանողական «Գլաձոր» միության պատվիրակությունը մեկնել է Հայաստան մասնակցելու Հայոց Ցեղասպանության 101-րդ տաելիցի միջոցառումներին։ Ապրիլի 24-ին, պատվիրակության անդամները կլինեն Ծիծեռնակաբերդում և Համագործակցող հոլանդահայ կազմակերպություններ անունից ծաղկեպսակ կդնեն Ցեղասպանության զոհերի հուշարձանին։

No comments:

Post a Comment