The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday 3 May 2016

Նիդերլանդների խորհրդարանում քննարկվել է Արցախի շուրջ իրադրության սրումը




Առաջիկա  ապրիլի 18-ին  Եվրամիության արտաքին գործերի նախարարների համաժողովի նախապատրաստմանն ընդառաջ  Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը'  արտգործնախարար  Կունդերսի մասնակցությամբ քննարկել է  Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հարցը , այդ մասին Նիդերլանդական Օրագիրը տեղեկանում է Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիայի (FAON) տարածած մամլո հաղորդագրությունից:
Տարբեր խմբակցությունների պատգամավորներ փաստել են, որ   ԵԱՀԿ Մինսկի խմբի տարիների բանակցություններն անարդյունք են մնացել:Նրանք   նախարարին խնդրել են  բացատրել` վերջին բռնությունների բռնկման պատճառները, հարևան երկրների, հատկապես Ռուսաստանի և Թուրքիայի դերակատարությունը, ինչպես նաև նոր իրավիճակը' ներկա հրադադարի ռեժիմի պայմաններում:

Իրավիճակի նկարագրմամբ և սուր հարցադրմամբ հանդես է եկել Սոցիալիստական կուսակցության պատգամավոր  Հարի վան Բոմելը: Նա  նշել է  բռնությունների կրառման հիմնական մեղավորին'  Ադրբեջանին, ընդգծել է, որ այս երկրի մեղքով  հրադադարի ռեժիմը վերահսկելու համար  22 տարի գոյություն չունի անկախ մոնիտորինգի իրականացման մեխանիզը : Անցած տարիներում դա չի նպաստել հակամարտության կարգավորմանը։ Պատգամավոր Հարի վան Բոմելը  արտգործնախարար Կունդերսից հետաքրքրվել է, թե արդյո՞ք  տեղյակ է  նա Վաշինգտոն Փոստ թերթի տեղեկությանը, համաձայն որի,  ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը ռմբակոծել են Ղարաբաղի բնակավայրերին' պատճառելով մարդկային զոհեր:
Նիդերլանդների արտաքին գերատեսչության ղեկավարն իր հերթին
 չափազանց մտահոգիչ  է համարել զարգացումների նման ընթացքը: Բռնություների կանխման ու մեղավորին  բացահայտելու համար Հաստատել է այն միտքը ,  որ  քանի դեռ գոյություն չունեն անկախ ռազմական վերահսկողություն իրականացնող մեխանիզմներ հնարավոր չէ գտնել բռնությունների վերսկսման բուն պատճառը, պարզել թե, ով է խախտել հրադադարի ռեժիմը: Այժմ այդ գործով զբաղվում է  ԵԱՀԿ փաստահավաք խումբը, որը հետաքննում է եղելությունը: Անրադառնալով հարևան երկրների դերակատարությանը  նրա կարծիքով առայժմ կոնկրետ ոչինչ հայտնի չէ'  չնայած որ Թուրքիան հստակորեն արտահայտել է իր աջակցությունն Ադրբեջանին, իսկ Ռուսաստանը, թեև դրական դեր է խաղում երկու կողմերին խաղաղության կոչելուն, հայտնի է, որ համակրանք ունի մյուս կողմի նկատմամբ։
 Կունդերսի կարծիքով  Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման  ներկա ճգնաժամն արդյունք   է  կողմերի անպտուղ ու երկարատև դիվանագիտական բանակցությունների:
 Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի  լուծման գլխավոր դերը  ԵԱՀԿ Մինսկի խումբն է, բայց այս գործընթացում այնուհանդերձ  որոշակի աջակցող դեր է վերապահված ԵՄ-ի համար: Հատկանշական է, որ նախարարների խորհրդի առաջիկա նիստին, որին մասնակցելու են Եվրոպայի արտաքին գերատեսչության ղեկավարները նախագահելու է  Նիդերլանդները'  ի դեմս։ Կունդերսի: Համաձայն Նիդերլանդների խորհրդարանի այս նիստի հանձնարարականի  նրա ուշադրության կենտրոնում պետք է լինի, առաջին հերթին  կողմերին համաձայնության  կոչելը  շփման գծում անկողմնակալ ռազմական դիտարկումներ կազմակերպելու վերաբերյալ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք 2016 թ. ապրիլի 5-ի  Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները (Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան, Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը և այլ կազմակերպություններ) Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին հանրագիր էին ներկայացրել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Էյսինկին' Արցախի դեմ Ադրբեջանի  սանձազերծած ագրեսիայի կապակցությամբ, որին հաջորդել էր Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների 2016 թ. ապրիլի 8-ի կազմակերպած բողոքի հանրահավաք-ցույցը Ամստերդամի  «Դամ»  հրապարակում:

No comments:

Post a Comment