The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday 31 December 2020

2020 թվականի դեսպանության ֆեյսբուքյան էջի ամփոփագիր.ԴԵԿՏԵՄԲԵՐ


Դեսպանության ֆեյսբուքյան էջի 2020թ. վերջին՝ ԴԵԿՏԵՄԲԵՐ ամսվա  ամփոփումներով կավարտենք տարին: Էջը կսկսենք տարեմուտի արդեն ավանդական դարձած Նիդերլանդների Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Դքսությունում ՀՀ  արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի դեկտեմբերի 30-ին ասված խոսքով: Թեման առնչվում է Ադրբեջանի ծավալած Արցախի դեմ պատերազմին և նրա շուրջ ծավալված իրադարձություններին:

ՈՒշադրության է նվիրված  դեսպամատան աշխատանքներին, դեսպան Տիգրան Բալայանի տարբեր հանդիպումների լուսաբանմանը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դեսպանատան կայքի ԴԵԿՏԵՄԲԵՐ ամսվա մանրամասը լուրերին (2020)  կարող եք ծանոթանալ` այցելելով Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կայք,  կամ ֆեյսբուքյան էջ:


02.12.2020
Pendant la présidence du Sommet de la Francophonie, la diplomati arménienne poursuit ses efforts visant à la promotion de la coopération entre l’OIF et les plateformes multilatérales. Le  représentant de l’Arménie auprès de l’OIAC Tigran Balayan a fait une déclaration sans précédent au nom du groupe des pays membres de l’OIF devant la 25e session de la Conférence des États parties. Soulignant les valeurs et les objectifs que les deux organisations ont en partage, l’ambassadeur a encouragé le Secrétariat technique de l’OIAC à poursuivre résolument ses activités visant à la mise en œuvre optimale de la Convention sur l’interdiction des armes chimiques. 🔗

Լյուքսեմբուրգի ԱԳՆ.  նախարար Asselborn-ը նշել է, որ դաշնակից Թուրքիան ուղղակիորեն ներգրավվել է հակամարտության մեջ ՝ Սիրիայից վարձկաններ բերելով
Luxembourg MFA: "Regarding the Nagorno-Karabakh conflict which resulted in a humanitarian catastrophe affecting tens of thousands of civilians, Minister #Asselborn stated that it is highly regrettable that an Ally, Turkey, was directly involved in the conflict, bringing in mercenaries from Syria"

https://twitter.com/MFA_Lu/status/1333807076536168448?s=04&fbclid=Iw

Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր՝ Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած պատմական որոշումից մեկ շաբաթ անց, 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է բանաձև, որտեղ ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։
▪️Բանաձևում նաև արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման փաստերը։


04.12.2020
ԱԳ նախարար Արա Այվազյանի խոսքը լրագրողների համար՝ Աժ Արտաքին հարաբերությունների հանձաժողովի հետ փակ հանդիպման արդյունքներով
Ցանկանում եմ հանդես գալ հայտարարությամբ, և նախևառաջ խնդրում եմ չաղավաղել իմ խոսքերը և դրանք ներկայացնել ամբողջությամբ.

Առաջին, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեր ինքնիշխանության և պետականության հիմնասյուներից մեկն է: Լինելով ապաքաղաքական կառույց՝ ունի մեկ հավերժական նպատակ. ամենօրյա աշխատանքով պաշտպանել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերը: Ցանկացած փորձ հեղինակազրկելու այս կառույցը և ներքաշելու ներքաղաքական շահարկումների մեջ հարված է Հայաստանի պետականությանը, հատկապես այս օրերին, երբ ռազմական գործողությունների ավարտից հետո ողջ ծանրությունը և պատասխանատվությունը հետզհետե տեղափոխվում է արտաքին քաղաքականության և դիվանագիտության դաշտ: Վստահ ենք այս գիտակցումը կիսում են երկրի և ժողովրդի ճակատագրով մտահոգ մեր բոլոր քաղաքացիները և հայրենակիցները:

Երկրորդ, մենք բոլորս խոնարհվում ենք մեր ժողովրդի օրգանական, անքակտելի մաս հանդիսացող մեր ազգային բանակի առջև, որը միասնաբար և հերոսաբար դիմակայեցին Արցախի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջան-Թուրքիա-միջազգային ահաբեկչություն եռյակի կողմից սանձազերծված ագրեսիային և տապալեցին այդ ցեղասպան դաշինքի՝ պատմական հայրենիքում հայ ժողովրդին ոչնչացնելու նկրտումները: Պետք է փաստենք, որ այն իրավիճակը, որ այսօր ունենք, պայմանավորած է նրանով, որ մենք դիմակայել ենք անհամաչափ ուժերի: Ինչպես և մեր զինվորները, քույրերն ու եղբայրները Արցախում, հայ դիվանագիտությունը եղել է և շարունակում է մնալ հայրենիքի պաշտպանության առաջատար դիրքերում: Եվ հատկապես այսօր մենք մեր պարտքն ենք համարում անել հնարավորը և անհնարինը՝ իմաստավորելու մեր ժողովրդի ազնվագույն որդիների զոհողությունը և այդ ձևով վառ պահելու նրանց հիշատակը:

Երրորդ, այժմ մենք ունենք հրատապ հասցեագրում պահանջող խնդիրներ, որոնց մասին ես հստակ բարձրաձայնել եմ, այդ թվում՝ երեկ հարցազրույցում և ԵԱՀԿ նախարարական խորհրդին ունեցած ելույթում: Հայ դիվանագիտությունը մեծածավալ աշխատանք ունի անելու այդ հրատապ հարցերի լիաժեք ու համապարփակ լուծման ուղղությամբ: Դիվանագիտությունը սիրում է լռություն: Ուստի ձեր թույլտվությամբ դիվանագիտությունը լուռ կկատարի իր աշխատանքները, իսկ այդ աշխատանքների արդյունքներն ավելի խոսուն կլինեն, քան որևէ մեկնաբանություն: 
▪️Ավարտելով ուզում եմ ասել, որ պատմությունն ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկիրը դուրս է բերել անգամ ամենածանր իրավիճակներից: Խնդրում եմ վստահեք և հավատացեք հայ դիվանագիտությանը:  


Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ դեսպան Տիգրան Բալայանը հարցազրույց է տվել միջազգային խաղաղության և անվտանգության հարցերով նիդերլանդական «Ջեյսոն ինստիտուտին»
Interview of ambassador Tigran Balayan on the recent Azerbaijani aggression against Artsakh to the Dutch Jason Institute of international peace and security.


Դեկտեմբերի 3-ին ՅՈՒԵՆՍԿՕ-ի գործադիր խորհրդի լիագումար նիստի ժամանակ ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդես եկավ ելույթով։ ▪️Իր խոսքում ՀՀ մշտական ներկայացուցիչը ցավով արձանագրեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որը ստեղծվել է համաշխարհային մշակութային ժառանգությունը պաշտպանելու վեհ առաքելությամբ, անկարող և նույնիսկ անզոր է մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումը կանխելու համար, ինչի ականատեսը եղանք վերջին ամիսների ընթացքում, երբ Արցախը դիմակայում էր թուրք-ադրբեջանական կոալիցիայի, նրանց դաշնակիցների, Սիրիայից ներգրավված հազարավոր վարձկան ահաբեկիչների զինված ագրեսիային, որի ընթացքում երկու անգամ ռմբակոծվեց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին՝ հայ ժողովրդի համար կարևոր պաշտամունքի վայրը և 19-րդ դարի ճարտարապետության գլուխգործոցը։ ▪️ՀՀ մշտական ներկայացուցիչը ընդգծեց, որ նույնիսկ այն պահին, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենը տարածաշրջանի ժառանգության պաշտպանությանն ուղված իր հերթական կոչն էր անում, տեղեկատվություններ և փաստեր էին ստացվում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության հանդեպ իրականացվող շարունակական վանդալիզմի մասին։

09.12.2020
Նիդերլանդների խորհրդարանը հաստատում է, որ անհրաժեշտ է անհապաղ որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը
Այսօր Նիդեռլանդների խորհրդարանը ՝ «Tweede Kamer» - ը, բանաձև է ընդունել, որում արտահայտվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական կարգավորման հրատապությունը։ Սա պետք է ապահովի հայ բնակչության կայուն անվտանգությունը և խաղաղություն հաստատող գործընթացը, որը հանգեցնելու է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հաստատմամբ` ապահովելով Արցախի անվտանգությունը։ Բանաձևը նաև խնդրում է կառավարությանը ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով այս կարգավորումն իրականացնելու համար:


ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց մամուլի ազատությանը նվիրված համաշխարհային նախարարական համաժողովին
Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն առցանց ձևաչափով մասնակցեց մամուլի ազատությանը նվիրված համաշխարհային նախարարական համաժողովին, որն անց էր կացվում Նիդերլանդների նախագահությամբ:
Իր ելույթում Արտակ Ապիտոնյանը կարևորեց անկախ մամուլի դերը ժողովրդավարական հասարակություններում զսպումների և հակակշիռների համակարգի կենսունակության ապահովման գործում, անդրադարձավ նաև աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված լրատվական գործունեության սահմանափակումներին և այլ մարտահրավերներին:
ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում, մասնավորապես, նշեց․ «Անկողմնակալ տեղեկատվության անհրաժեշտությունը շեշտակի աճում է ռազմական հակամարտությունների ժամանակ, ինչը դրսևորվեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ձեռնարկած լայնածավալ ագրեսիայի ընթացքում։ Հայաստանը և Արցախը օտարերկրյա լրատվամիջոցների ավելի քան 800 ներկայացուցիչների համար ապահովել են անհրաժեշտ աշխատանքային պայմաններ և հասանելիություն։ Ցավոք, հակամարտության մյուս կողմը շարունակեց ազատ մամուլի դեմ իր սահմանափակումները և զբաղվեց ապատեղեկատվության տարածմամբ՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ գործած պատերազմական հանցագործությունները կոծկելու նպատակով։ Բացի այդ, պատերազմական առաջին շաբաթների ընթացքում ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողները, «Արմենիա» հեռուստաընկերության անձնակազմը և ռուս լրագրողների խումբը Արցախի տարբեր վայրերում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռմբակոծության և նպատակաուղղված թիրախավորման ենթարկվեցին՝ ստանալով ծանր վնասվածքներ։ Որոշ լրագրողներ ադրբեջանական սոցիալական հարթակներում ուղղակի սպառնալիքներ և Լեռնային Ղարաբաղից հեռանալու պահանջներ են ստացել։


10.12.2020
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի տեսաուղերձը «Զանգվածային լրատվամիջոցների դերը ցեղասպանությունների կանխարգելման գործում. թվային դարաշրջանի հեռանկարներն ու վտանգները» խորագրով հեռավար միջոցառմանը
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչությունը արձագանքել է ս․թ․ նոյեմբերի 30-ին Անդամ պետությունների համաժողովի 25-րդ նստաշրջանի ընթացքում ՀՀ ազգային հայտարարությանը պատասխանելու ադրբեջանական կողմի փորձին։
The Permanent Representation of the Republic of Armenia to the Organization for the Prohibition of the Chemical Weapons reacted to the answer of the Azerbaijani side to the National Statement of the Republic of Armenia, within the CSP-25, on November 30, 2020.

16.12.2020 Mission Possible Nederland is helping children form Artsakh https://www.missionpossible.nl/
17.12.2020
Մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղի զոհերին
Այսօր Նիդերլանդների խորհրդարանը ՝ «Tweede Kamer» - ը, ընդունել է բանաձև, որով կոչ է անրվում կառավարությանը` անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի զոհերին` ի պաշտպանություն զոհերի հիմնական կարիքների, ինչպիսիք են սնունդը, կացարանը և բժշկական օգնությունը։
Բանաձևը հաստատում է, որ Լեռնային Ղարաբաղում բազմաթիվ հիվանդանոցներ և այլ հիմնական հաստատություններ են ավերվել Ադրբեջանի, Թուրքիայի և սիրիացի ահաբեկիների պատերազմական բռնությունների պատճառով և շուտով ձմեռ է գալու, ուստի անհրաժեշտ է շտապ մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից տեղահան եղած բազմաթիվ փախստականներին։
2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 8-ը Նիդերլանդների խորհրդարանում ՝ (Tweede Kamer) ներկայացվել է 22 բանաձև` Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և սիրիացի ահաբեկիչների սանձազերծած դաժանությունների կապակցությամբ։

Հայաստանի դեսպանի հանդիպումները Լյուքսեմբուրգի քաղաքական ուժերի և Պետանժի քաղաքապետի հետ

18ԴԵԿՏԵՄԲԵՐ 2020թ.

Նոյեմբերի 18-ին շարունակվեց դեսպան Բալայանի այցը Լյուքսեմբուրգ։ Դեսպանը հանդիպում ունեցավ Պետանժի  քաղաքապետ Պիեր Մելինայի և քաղաքային խորհրդի անդամների հետ՝ փոխանցելով  Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի ուղերձը։ Զրույցի ընթացքում արծարծվեցին Պետանժի և Դիլիջանի միջև  կրթության, զբոսաշրջության, մշակույթի, առևտրի և այլ ոլորտներում փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր։

Դեսպան Տիգրան Բալայանը նաև մի շարք հանդիպումներ և առցանց զրույցներ  ունեցավ Լյուքսեմբուրգի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ։ Շնորհակալություն հայտնելով հոկտեմբերի 15-ին պատգամավորների պալատի կողմից Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող միաձայն ընդունված բանաձևի համար, դեսպան Բալայանը  ներկայացրեց պատերազմի ընթացքում և դրանից հետո կատարված ռազմական հանցագործությունները, ադրբեջանա-թուրքական սադրանքները։ Հայաստանի դեսպանը շեշտեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունն անմիջական պատասխանատվություն է կրում ուժի կիրառման, պատերազմ  սանձազերծելու, երկու կողմերի ռազմական և քաղաքացիական զոհերի և ավերածությունների համար և պետք է պատասխանատվության կանչվի։ Այս առումով նա կարևորեց հստակ և հասցեական քայլերի իրականացումը՝ ընդգծելով այդ գոըծընթացում ԵՄ-ի և անդամ երկրների  առաջնորդող դերակատարությունը։
Քաղաքական ուժերի հետ քննարկումների ընթացքում  անդրադարձ կատարվեց միջխորհրդարանական կապերի ամրապնդման ուղիներին։

Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի վերաբերյալ դեսպան Տիգրան Բալայանը հարցազրույց է տվել Լյուքսեմբուրգի RTL առաջին հանրային հեռուստաընկերությանը։
Ambassador Tigran Balayan was interviewed by RTL, the first national TV channel of Luxembourg on the  Azerbaijani-Turkish aggression against Artsakh. 

21.12.2020թ. Հայաստանյան մշակութային գործիչների և արվեստագետների ուշադրությանը։ Նոր հնարավորություն դիմելու մշակույթի և արվեստի բնագավառում նիդերլանդական դրամաշնորհներ ստանալու համար։


21.12.2020թ.
UNESCO is awaiting Azerbaijan’s Response regarding Nagorno-Karabakh mission
Paris, 21 December—Waypoint
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սպասում է Ադրբեջանի արձագանքին Լեռնային Ղարաբաղի առաքելության վերաբերյալ


23.12.2020թ.
Netherlands Helsinki Committee is now accepting applications for the first Matra Rule of Law Training programme of 2021: Freedom of the Media. 
Freedom of the Media takes place in an online learning environment from 1 March – 2 April 2021, and the deadline to submit an application is Sunday 24 January 2021 – 12.00 PM (CET).

23.12.2020թ.
Վիրավոր տղաները կունենան ձեռքերի գերժամանակակից պրոթեզներ: 
Այս կարևոր նախաձեռնությունը սկսել է ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանը: Այն շուտով կյանքի կկոչվի Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոնում՝ Հիմնադրամի և աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի հետ համատեղ ջանքերով: 
Ծրագրի իրականացման համար Հիմնադրամի նախնական ներդրումը 100 հազար ԱՄՆ դոլար է: 
Համախմբված հաղթահարելու ենք ամեն դժվարություն:
23.12.2020թ.
Members of European Parliament Peter van Dalen, Sylvia Guillaume and Francois Alfonsi has sent written questions to Josep Borrel on the EU response to the WarCrimes by Azerbaijan


https://www.petervandalen.eu/blog/2020/12/22/Vragen-over-Samenwerkingsraad-EU-Azerbeidzjan?

24.12.2020թ.

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավորման վերաբերյալ միաձայն բանաձև Լյուքսեմբուրգի խորհրդարանում 

Այսօր Լյուքսեմուրգի խորհրդարանն ընդունել է բանաձև, որով երկրի օրենսդիր մարմինը կոչ է անում գործադիր մարմնին ի թիվս այլոց Լեռային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավորման նպատակով պահանջել քաղաքական համապատասխան գործընթացի մեկնարկ՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ 


Մասնավորապես, Լյուքսեմբուրգի խորհրդարանը, արձանագրել է, որ Ադրբեջանը ոտնահարել է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը և Մադրիդյան սկզբունքները, սանձազերծելով պատերազմ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով, այդ թվում՝ փաստելով Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությունն Ադրբեջանի՝ ռազմական տեխնիկայի և ջիհադիստ վարձկանների տեղակայման միջոցով։   
Նշյալ բանաձևով արձանագրվել է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքների բռնազավթումը Ադրբջանի կողմից, բռնազավթված տարածքներում բնակչության անվտանգության երաշխիքների բացակությունը և կոչ է արվում ապահովել մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ, պահպանել եռակողմ հայտարարությամբ սահմանված հրադադարը, սկսել ռազմական հանցագործությունների հետաքննություն և երաշխավորել բոլոր փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղում իրենց բնակավայրեր։ 
Բացի այդ, Լուքսեմբուրգի խորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանում այն անձանց հանդեպ, ովքեր հայերի նկատմամբ բռնություններ և ատելություն են տարածում, ինչպես նաև՝ ապահովել հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանումը։  
 Point d'ordre du jour n°6
Motion de M. Claude Wiseler au sujet de la situation dans le Haut Karabakh
Document: Motion
Dépôt et exposé
Intervenant: Wiseler Claude, Député 
Discussion générale
Vote à main levée sur la motion

26.12.2020թ.
Դեկտեմբերի 26-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Զրույցի ընթացքում ԱԳ նախարարները շարունակեցին քննարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ձեռքբերված հրադադարի պահպանման և իրավիճակի կայունացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային խնդիրներին:
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Այվազյանը և Լավրովը շոշափեցին հայ֊ռուսական օրակարգի մի շարք հարցեր։

Wednesday 30 December 2020

Հայաստանի կյանքում տարին աննախադեպ ծանր ու դժվարին էր


«Նիդերլանդական օրագիրը»  տարին ամփոփում է Նիդերլանդներում և Լյուքսենբուրգում Հայաստանի  արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի հետ`  բացառիկ հարցազրույցով: Հայաստանի կյանքում տարին աննախադեպ ծանր ու դժվարին էր բոլոր առումներով: Հարցազրույցում արծարծվում են հանրությանը հուզող ու հետաքրքրող մի շար հարցեր, որոնց մանրամասն ու թափանցիկ պատասխանում է դեսպանը:

 Կարծում ենք այն հետաքրքիր կլինի ոչ միայն նիդերլանդահայերին: Հարցազրույցն ամբողջությամբ`ստորև.





Tuesday 29 December 2020

Նեմրութ Գելիչին (1938 թ. Հունիսի 1 - 2020 թ. Դեկտեմբերի 29 ♰)

 Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու կայքից Armeens Apostolische Kerk Almelo տեղեկանում ենք, որ իր մահկանացուն է կնքել`

 Նեմրութ Գելիչին (1938 թ. Հունիսի 1 - 2020 թ. Դեկտեմբերի 29 ♰)

Նա առաջիններից մեկն էր, ով 1968-ին Արևմտյան Հայաստանի Շերնակից (Թուրքիա) գաղթեց Նիդերլանդներ և հաստատվեց Ալմելո քաղաքում` այսպիսով  հիմք դնելով տեղի  հայկական գաղութի կազմավորմանը:  1970-ականներին նրա  անձնական հոգածությամբ նրա ընտանիքի բազմաթիվ անդամներ ու ծանոթներ են հաստատվել Նիդերլանդներում: Նետագայում, նաև Իրաքից ու Հայաստանից եկած բազմաթիվ ընտանիքների օգնություն ու աջակցություն է ցուցաբերել: Մասամբ նրա հսկայական ջանքերի, Ալմելոյի հայ համայնքը կայացավ, աճեց ու մեծացավ:

1991-ին պրն. Նեմրութ Գելիչին Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու համահիմնադիրներից է`  վարչության ակտիվ անդամներից մեկն էր:

Նա բարի համբավ ուներ համայնքում և նրան ճանաչողները  նրան գիտեն որպես բարի ու նվիրյալ մարդու: 

Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցին իր խորին  ցավակցությունն է հայտնում հանգուցյալի հարազատներին անդարձ կորստի կապակցությամբ:

COVID-19- ի ներկայիս իրավիճակի պատճառով հուղարկավորությունը տեղի կունենա մասնավոր շրջանակներում: Լրացուցիչ տեղեկությունների  (կամ) հարցերի համար կապ  հաստատել  Ալմելոյի հայ առաքելական եկեղեցու հետ:

«Նիդերլանդական օրագիրը» իր  ցավակցությունն է հայտնում Նեմրութ Գելիչի ընտանիքի անդամներին, հարազատներին, Ալմելոյի  հայ համայնքին անդառնալի կորստի կապակցությամբ:

Armeens Apostolische Kerk Almelo

 Nemrut Gelici (1 juni 1938- 29 december2020 ♰)

Vanmorgen hebben we afscheid moeten nemen van dhr Nemrut Gelici.

Als één van de eerste Armeniërs is hij in 1968 vanuit Sirnak naar Nederland geëmigreerd en heeft zich gevestigd in Almelo.

In de jaren na 1970 ving hij honderden familieleden en kennissen op die als vluchteling naar Nederland kwamen.

Ook heeft hij vele families die later uit Irak en Armenië naar Nederland kwamen, opgevangen en geholpen zich in Nederland te vestigen.

Mede door zijn enorme inzet is de Armeense Gemeenschap in Almelo ontstaan en gegroeid.

Dhr Nemrut Gelici was mede-oprichter in 1991 en jarenlang actief bestuurslid van de Armeens Apostolische kerk in Almelo.

We kennen hem als een kleurrijk man van het volk in hart en nieren.

De laatste telg uit een generatie, dat met hem compleet wordt in het eeuwige leven.

Onze gedachten zijn bij zijn vrouw, kinderen, kleinkinderen. Gecondoleerd met dit enorme verlies.

In verband met de huidige COVID-19 situatie, vindt de begrafenis in besloten kring plaats. Voor meer informatie en/of vragen graag een persoonlijk bericht sturen.

Monday 28 December 2020

ՊԼԱԿԱՏ` ՈՐՆ ԱՐԺԵՑԱՎ 4000 ՌՈՒԲԼԻ (մոտ 550 դոլլար)



Գրող Виктор Коноплев-ը ներկայացնելով Անդրեյ Դմիտրիևին իր այս լուսանկարի հետ, հետևյալ գրառումն է արել.

Անդրեյ Դմիտրիև, «Վ. Լիմոնովի Այլ Ռուսաստան» կուսակցության համակարգող Է. , պատմաբան, լրագրող.

Պետերբուրգի դատարանները շատ են սիրում Էրդողանին

 Այսօր 210-րդ տեղամասի հռչակավոր դատավոր  Ելենա Բարանովան որոշեց ինձ պատժել Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունում հոկտեմբերի 9-ին միայնակ կազմակերպած պիկետի համար `4 հազար ռուբլի տուգանքով: Սանկտ Պետերբուրգի Թեմիսի քնքուշ սերը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ ակնհայտ է: Ես դատապարտվել եմ երրորդ անգամից. Նախ նրանք զանգահարեցին ինձ բերման ենթարկած ոստիկանություն, ապա դատարանում կորոնավիրուը պատրվակ բռնեցին: Ի դեպ, ոստիկանությունը իմ ետևից երբեք չի եկել: Իմ փորձերը ապացուցելու, որ միայնակ պիկետով հնարավոր չէ նպաստել կորոնավիրուսի տարածմանը, և Սանկտ Պետերբուրգի կառավարության մարտ ամսվա հրամանագիրը անհեթեթ և անօրինական է, հաջողություն չունեցան: Ես կբողոքարկեմ, այնուհետև կներկայացնեմ Սահմանադրական դատարան ՝ հենց այս որոշումը չեղյալ հայտարարելու համար: Հավաքների ազատության համար, նույնիսկ միայնակ ակցիայի տեսքով, պետք է պայքարել »:


Андрей Дмитриев, координатор партии "Другая Россия Э.В. Лимонова", историк, журналист:

Петербургские суды очень любят Эрдогана 

                                                                                                                                           

Сегодня мировой судья участка 210 Елена Баранова приняла решение наказать меня за одиночный пикет у генерального консульства Турции 9 октября 4 тысячами рублей штрафа.  Нежная любовь петербургской Фемиды к Реджепу Тайипу Эрдогану налицо. Осудили с третьего раза - сперва вызывали полицейских, задерживавших меня, потом ковид в суде свирепствовал. Полицейские кстати так и не пришли.  Мои попытки доказать, что одиночный пикет не может способствовать распространению коронавируса, а мартовское постановление правительства Петербурга об этом абсурдно и незаконно, успеха не возымели. Буду обжаловать, а затем подавать в КС на отмену этого самого постановления. За свободу собраний даже в форме одиночных пикетов нужно бороться."

Նշվեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնը

  Նշվեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնը



«Ով Տեր պարգևիր մեզ նոր Ամատունիներ, որ վերաշինեն քարկոծված նահտակի այս ավերված վանքը, ում դարերով բախտակից է հալածված հայ ժողովուրդը»:

Այս տողերն է արտաբերել Մկրտիչ Աղավնունի վարդապետը տեսնելով խոնարհված Սբ. Սիոն վանքը Պաղեստինում, որն ավանդության համաձայն կառուցված էր Ամատունիների տոհմի հովհանավոր սուրբ՝ Ստեփանոս Նախավկայի մասուքների վրա՝ իշխան Շապուհ Ամատունու(է դար) կողմից:

Artur Aramian

-----------------

Հիշեցնենք, որ Իշխանական Ամատունի տոհմի  մասին «Նիդերլանդական օրագիրն» իր շարունակական նախագիծն ունի

Ալմելոյի կիրակնօրյա դպրոցի տարեմուտյան առօրյան



Armeens Apostolische Kerk Almelo

Onze zondagsschool heeft het, net als andere scholen, dit jaar erg zwaar gehad. Creatief omgaan met de situatie en oplossingen bedenken om de kinderen toch van dienst te kunnen zijn. Voor de kerstviering hebben ze alle kinderen in kleine groepen verdeeld zodat ze één voor één een kerstwens in de kerstboom konden hangen en er was natuurlijk een cadeautje voor iedereen.

Alles is rustig verlopen en in overeenstemming met de huidige maatregelen. We zijn allemaal erg trots op de school team.

Sunday 27 December 2020

"Մի բուռ ժպիտ" Ձմեռ պապի և Ձյունանուշիկի հետ

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում այսօր ժամը մեկին մեկնարկեց անգլիական բանասիրության ամբիոնի կազմակերպած " Մի բուռ ժպիտ" պատերազմում կորուստներ ունեցած 11 ընտանիքների բալիկներին Ձմեռ պապի և Ձյունանուշիկի հետ  ցերեկույթ հանդեսը։   Ի դեպ ասեմ, որ մասնակից երեխաների ու ընտանիքների ընտրությունը կատարելիս չենք բաժանել հային արցախցու ու հայաստանցու։ Մեր արժեքը մեկն է ՝ ՀԱՅՐԵՆԻՔ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՆՎԻՐՅԱԼ ՀԱՅ ՍՊԱ ՈՒ ԶԻՆՎՈՐ։  

 

Տեղեկացնեմ, որ 300 դոլլար նվիրատվություն է եղել մեր ամերիկահայ ազգական հայոց ամեն ինչով հետաքրքրվող, ջերմ հոգու տեր George Ovasapyan -ի կողմից, 30000 դրամ Արդարադատության նախարարության մեր սիրելի բարեկամ Նանե Մելքոնյանի և իր ընկերների կողմից, 110000 տրամադրել են ամբիոնի աշխատակիցները, նվերները՝ 35000 դրամի, Ձմեռ պապին օգնել է ձեռք բերել ամբիոնի դոցենտ Նաիրա Գասպարյանը։ Երեխաներին հանձնվեցին նվերներ, իսկ մայրիկներին փոքրիկ գումարներ, քանի որ չգիտեինք փոքրիկներին ինչ հագուստ նվիրեինք։  ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԱՅՐԻԿՆԵՐԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԳԻՏԵՆ և սիրով կօգնեն մեզ։ Հմայիչ  Ձյունանուշն և Ձմեռ պապը, ովքեր պատերազմի հետևանքով ժամանակավորապես Հայաստանում են հայտնվել Արցախից, օգնեցին իրականացնել մեր լուսեղեն բալիկներին ժպիտ պարգևելու միջոցառումը բարեգործական հիմունքներով։ Շնորհակալություն՝ ամբիոնի լաբորանտներ Սեդային, Ասյային և Ռիմային լսարանը երեխաների այցին նախապատրաստելու համար։ Ասեմ, որ միջոցառման ընթացքում հրաժարվեցինք բոլոր տեսակի երաժշտական  համարներից և այլ տոնական տրամադրություն ստեղծող երգուպարից՝ որպես հարգանքի տուրք զոհված և անհայտ կորած մեր հայրենակիցների, նաև որովհետև ոչ մեկը, առավել ևս տուն, ծնող ՀԱՅՐԵՆԻՔ կորցրած հայությունն ու բալիկները, ովքեր ամեն բան հրաշալի գիտակցում են, դրա տրամադրությունը չունեն։ Մեր կոլեկտիվին հաջողվեց  փոքրիկներին պարզապես արևոտ ժպիտ պարգևել։ Կորսվածն անդառնալի է։ Ուժեղ պիտի լինենք, այլ ելք չունենք։ Մեր հոգեկան տառապանքը բալիկների երջանկության վրա չպետք է ազդի։ Նրանց պետք է վերադարձնենք  իրենցից խլված մանկությունը․․․ հենց սրանով էլ առաջնորդվեցինք միջոցառումը կազմակերպելիս։

 Եկավ սպասված պահը։  Անկեղծորեն հուզվում էի։ 18 տարի շարունակ ամեն Նոր տարվա նախօրեի կազմակերպել եմ միջոցառում․ այդ ամենը սկսվեց դասի ժամին լրագրային հոդվածի քննարկումից։ Խնդիրը ՀՀ-ում որդեգրման դժվարությունների հետ էր կապված։ Ուսանողների հետ որոշում կայացրեցինք գնալ մանկատուն և ժպիտ պարգևել մանկատանն իրենց մայրիկներին ու ընտանիքներին սպասող փոքրիկներին։ Ուզում էի, որ ուսանողները նաև միակ որդիս, ով այսօր Հայոց բանակի կազմում իբրև սպա հայրենքի պաշտպանության գործով է զբաղված,  հասկանան, թե որքան մեծ է երեխայի կյանքում ընտանիքի և մոր դերը, ուզում էի , որ հասկանան, որ ավանդական հայ ընտանիքը իրավունք չունի լուսափայլ դեմքերով իր բալիկներին պետության խնամքի ներքո թողնելու, որքան էլ, որ խնամքը հրաշալի կազմակերպվի․․․ Տարիներ անց մեր հոգածությունը ուղղեցինք ազատամարտիկներին և վիրավոր զինվորներին, ովքեր բուժում էին ստանում հոսպիտալում․․․ Ուսանողը պետք է գնահատի այն արժեքները, որ փոխանցվում են ավանդաբար․․․  Ունեցանք նաև միջոցառումներ ֆակուլտետում, պատվոգրերի արժանացանք։ Ջերմ բարեկամական կապեր հաստատվեցին ֆակուլտետի և ՊՆ-ի միջև։ Մեր ֆակուլտետի ուսանողուհիները բուռն ցանկություն դրսևորեցին հայրենիքին ծառայելու Հայոց բանակի շարքերում․․․  


Այս տարի թագաժահրի համավարակի հետ կապված՝ մտորում էի ինչպես կազմակերպել մեր ավանդական ֆակուլտետային ձեռնարկումը․․․ Եկավ պատերազմն ու արցունք բերեց հայոց աշխարհին․․․ մեր բալիկների ժպիտն ու ապագան, ասես, գողացավ թշնամին, կոտրեց հավատը։ Սակայն այն խորին համոզմունքը, որ հայ սպայի ու զինվորի զավակը իրավունք ունի լուսաշող ժպիտի, որովհետև, որքան էլ որ անվերադառնալի կորուստ է ունեցել, հայրենի հող, հարազատի մխացող կորստյան ցավ, միևնույն է նա շարունակում է մնալ հերոս  հոր զավակ, հերոսի քույր ու եղբայր։ Որքան էլ որ սգավոր մայրեր ու անհայտ կորածների ու գերիների խենթացնող ցավը շարունակի հայ հասարակության հավասարակշռությունը դժվարությամբ պահել, մեր բալիկները արժանի են, որ մի բուռ արեգակ լինի նրանց հայացքում ու մի բուռ ժպիտ՝ նրանց դեմքին․․․  Այս բալիկների մայրերը, ովքեր անասելի ցավ ունեն դրոշմված իրենց դեմքերին ու պիտի ողջ կյանքը ապրեն  անմահացած սիրելիի կսկիծն ու տառապանքը սրտում, արժանի են, որ տեսնեն իրենց բալիկի՝  հեքիաթն իրականացած․․․ Ու այսպես ծնվեց անգլիական բանասիրության ամբիոնի փոքրիկ ձեռնարկումը, որը մեր հերոսների բալիկներին, իրոք, ժպիտ պարգևեց։

  Եվ այսպես, դեկտեմբերի 26-ին  հեքիաթը եկավ ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոն՝ շնորհիվ ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանի և անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանի։ Մեր հրաշալի կոլեկտիվի միասնական ջանքերով դարձանք այդ հեքիաթի մասնակիցը։ Մեր հեքիաթն իրականացրին  Ձյունանուշ Անի Հայրապետյան ու Ձմեռ պապ Գևորգ Հայրապետյան ամուսինները, ովքեր, անտեսելով սեփական կորուստները, բարեգործական հիմունքներով եկան ուրախացնելու փոքրիկներին։


Բալիկները այնպես երջանիկ էին թռվռում, որ մենք էլ վարակվեցինք նրանց մաքուր երջանկությամբ՝ մի պահ կտրվելով դաժան իրականությունից` ասես կորուստներ չէին ապրել։ Տանջված մայրիկների դեմքին ժպիտ շողաց՝ բալիկները երջանիկ էին։ Շնորհակալություն մեր արհեստավարժ Ձյունանուշին ու Ձմեռ պապիկին, որ չզլացան հայրիկների կարոտից դառնացած ընտանիքներին ժպիտ պարգևել։ Հրաշք էին ուղղակի։ Ամեն ջանք գործադրեցին, որ փոքրիկները տեղափոխվեն երջանիկ հեքիաթի աշխարհ։ Շնորհակալություն փոքրիկ Սուրենին, որն իր ներկայությամբ մեծ աշխուժություն ու կյանք հաղորդեց մյուսներին։ Շնորհակալություն Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Գևորգ Բարսեղյանին, անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Սեդա Գասպարյանին և ամբիոնի առանձնապես ակտիվ անդամներին  մեր բոլոր նախաձեռնություններին  աջակցելու և  մասնակցություն ցուցաբերելու համար։ 

Զոհի՛ նման չընկան նրանք:

Ընկան նրանք իբրև մարտի՛կ,

Որ փուլ չգա էլ ապարանք,

Խաղաղ մնա ամեն երդիկ,

Եվ ծխանի ծուխը բարակ

Վե՛ր բարձրանա պրա՜կ-պրա՜կ,

Քամուց թերթվի լուրթ երկնքում.

Որ էլ ոչ մի ընտանիքում

Անտերացած ոչ մի աթոռ

Չաղաղակի դատարկությամբ

Թեյի ժամին, ճաշի պահին.

Որ արկերի դղրդոցին

Ու հրդեհի ահեղ բոցին

Փոխարինեն արծաթ բահի

Զրնգոցը երկնքի տակ

Եվ կարոտի շշուկը տաք:

Պ.Սևակ

Հայրենիք, տուն, ամուսին կորցրած երիտասարդ մայրերին աստված թող զորավիգ լինի։ Նրանց բալիկներն են ապագա Հայաստանի տերերը։ Աստված մեր ազգին պահապան։ Թող գալիք նոր տարին աշխարհին խաղաղություն բերի ու առանց մարդկային  ու տարածական կորուստների լինի Հայոց աշխարհի համար։

ՆԱԻՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Saturday 26 December 2020

Լյուքսեմբուրգի և Նիդերլանդների խորհրդարանները Արցախի կարգավիճակի հարցով գրեթե միանման բանաձևեր են ընդունել

 24.12.2020/նիդ.օրագիր

Լյուքսեմբուրգի և Նիդերլանդների խորհրդարանները Արցախի կարգավիճակի հարցով գրեթե միանման բանաձևեր են ընդունել
Մեջբերելով դեսպանության կայքը, հայտնել էինք, որ դեկտեմբերի 24-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավորման վերաբերյալ միաձայն բանաձև է ընդունել: Այս առնչությամբ Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը (Tigran Balayan) կարևորել է Լյուքսեմբուրգի բոլոր քաղաքական ուժերի հետ Հայաստանի նոր պատվավոր հյուպատոսի Tatev Manukyan Engel-ի ակտիվ, համակարգված և հետևողական աշխատանքը: Դեսպանը Հիշեցրել է, որ այս բանաձևը հոկտեմբերի 15-ին միաձայն ընդունված մեկ այլ բանաձևի տրամաբանական շարունակությունն է։
« Իհարկե կարևորագույն դերակատարություն ունի այն մթոնոլորտը և Արցախի վերաբերյալ այն խորը ընկալումը, որը արդյունք է ՀՀ նախկին պատվավոր հյուպատոս Frank Engel-ի տասնամյակների գործուներության...» ֆեյսբուքյան էջում մանրամասնել է դեսպանն ու հավելել, որ (մեջբերում)` «...Կարևոր է, որ Նիդերլանդների խորհրդարանի օրինակին հետևելով Լյուքսեմբուրգի խորհրդարանը ևս արձանագրում է ագրեսիայի և ռազմական հանցագործությունների պատասխանատուներին պատժելու անհրաժեշտությունը»։

Friday 25 December 2020

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավորման վերաբերյալ միաձայն բանաձև Լյուքսեմբուրգի խորհրդարանում

 

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավորման վերաբերյալ միաձայն բանաձև Լյուքսեմբուրգի խորհրդարանում 
Այսօր Լյուքսեմուրգի խորհրդարանն ընդունել է բանաձև, որով երկրի օրենսդիր մարմինը կոչ է անում գործադիր մարմնին ի թիվս այլոց Լեռային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավորման նպատակով պահանջել քաղաքական համապատասխան գործընթացի մեկնարկ՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ 
Մասնավորապես, Լյուքսեմբուրգի խորհրդարանը, արձանագրել է, որ Ադրբեջանը ոտնահարել է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը և Մադրիդյան սկզբունքները, սանձազերծելով պատերազմ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով, այդ թվում՝ փաստելով Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությունն Ադրբեջանի՝ ռազմական տեխնիկայի և ջիհադիստ վարձկանների տեղակայման միջոցով։   
Նշյալ բանաձևով արձանագրվել է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքների բռնազավթումը Ադրբջանի կողմից, բռնազավթված տարածքներում բնակչության անվտանգության երաշխիքների բացակությունը և կոչ է արվում ապահովել մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ, պահպանել եռակողմ հայտարարությամբ սահմանված հրադադարը, սկսել ռազմական հանցագործությունների հետաքննություն և երաշխավորել բոլոր փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղում իրենց բնակավայրեր։ 
Բացի այդ, Լուքսեմբուրգի խորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանում այն անձանց հանդեպ, ովքեր հայերի նկատմամբ բռնություններ և ատելություն են տարածում, ինչպես նաև՝ ապահովել հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանումը։ 



Wednesday 23 December 2020

Արցախի ՄԻ պաշտպանը պաշտոնից հրաժարական տալուց առաջ պատասխանեց մի քանի հարցերի


«Նիդերլանդական օրագրի» հարցերն ու պատասխաները Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի մամուլի ասուլիսին: 

ՀԱՐՑԵՐ

1.Արցախի մարդու  իրավունքների հարգելի պաշտպան, միջազգային իրավական առումով որքանո՞վ են հիմնավոր Իլհամ Ալևի 50 միլիարդ դոլարի պահանջը :

2.Միջազգային հանրությունը բացառում էր խնդրի ռազմական լուծումը: Ի՞նչ պատահեց, սրա, ինչպես նաև արգելված զինատեսակներ գործածելու համար որևէ կազմակերպության հիմքեր ներկայացրե՞լ եք Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար:

Ձեզ հաջողություններ ենք  մաղթում, նոր նշանակվելիք պաշտոնում:

ՊԱՏԱՍԽԱՆԵՐԸ ՏԵՍԱԵՐԻԶՈՒՄ` սկսած 01.05.00 րոպեից


ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

  Արտակ Բեգլարյանը այլ աշխատանքի տեղափոխվելու կապակցությամբ այսօր (23.12.2020)`մարդու իրավունքների պաշտոնում իր վերջին մամլո ասուլիսն անցկացրեց: 


ԾԱՆՐ ԿՈՐՈՒՍՏ. ՎԱԽՃԱՆՎԵԼ ԵՆ ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԵՎ ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ




Վախճանվել է կինոռեժիսոր, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության անդամ ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Նա հանկարծամահ է եղել  աշխատավայրում՝ Թատրոնի և կինոյի պետական ինտիտուտում: Այդ մասին հայտնում է Union of Cinematographers of Armenia / Կինեմատոգրաֆիստների միություն ֆեյսբուքյան էջը:

Ռուբեն Գրիգորյանն այն արվեստագետն էր, որ ամբողջովին նվիրված էր իր աշխարհին ու գնաց՝ թողնելով իր աշխարհը որպես նվիրումի մի յուրահատուկ առհավատչյա:

ՀԱՆԳՉԻՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ


Միառժամանակ հայկական  մամուլը տեղեկացնում է, որ կյանքի 73-րդ տարում վախճանվել է հայկական ֆուտբոլի լեգենդար ներկայացուցիչ Արկադի Անդրեասյանը։ Դեկտեմբերի 22-ի գիշերը վատթարացել էր անվանի ֆուտբոլիստի առողջությունը ու ցավոք բժիշկները նրա կյանքը փրկել չեն կարողացել: Նա

 Արարատ 73-ի կերտողներից մեկն էր։ Որքա՜ն գեղեցիկ ու երջանիկ պահեր է նա պարգեւել մեր ժողովրդին` իր հրաշալի խաղով, հոյակապ գոլերով։ 

Արկադի Անդրեասյանը ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում 1972-ին դարձել է Մյունխենում կայացած Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Երեւանի «Արարատի» կազմում նա 1973-ին հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 1973-ին եւ 1975-ին՝ ԽՍՀՄ գավաթակիր:

1979-ից սկսել է մարզչական կարիերա, գլխավորել է «Արարատը», որը դարձել է Հայաստանի գավաթակիր (1996/97), սուպերգավաթակիր (2009), երեք անգամ` Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր (1996/97, 1999, 2000):

Անվանի մարզիկի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների սրտում:

Չնայած մեր երկրի անկայուն կյանքին Հայ համայնքի օգնությունը շարունակական է

Լուսանկարում պատկերված այս բեռնատարն այսօր է  Նիդերլանդների Ալմելո քաղաքում բեռնվել և ուղևորվել   դեպի Երևան: Ինչպես  հայտնում է  Armeens Apostolische Kerk Almelo  կայքը ուղեբեռների հավաքման ու առաքման գործում իրենց նպաստն  ունեն Ալմելոյի հայ համայնքը` նրա  տարբեր կառույցները:

Ինչ անում են նիդերլանդական հայ համայնքները` օրինակելի է: Շատերն են գտնում, որ կարող ենք  նման սրտացավությամբ երկիրը ոտքի կանգնեցնել, միայն թե ներքաղաքական պառակտումը դադարի ու մարդկանց հոգիները խաղաղվեն:



Tuesday 22 December 2020

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԱՎԵԼԻ ՎԱՐԱԿԻՉ ՏԱՐԱՏԵՍԱԿ ՆԱԵՎ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՈՒՄ


Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի ավելի վարակիչ տարատեսակը հայտնվել է նաև Դանիայում, Ավստրալիայում և Նիդեռլանդներում: Այս մասին տեղեկացնում է BBC-ն` հղում տալով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:

Վիրուսի նոր տեսակը տարածվում է ավելի արագ, քան նախորդը, բայց այն չի համարվում ավելի մահացու: Չկան նաև ապացույցներ, որ նա այլ կերպ է արձագանքում պատվաստանյութերին:
Կիրակի օրը Նիդեռլանդները արգելք է դրել Մեծ Բրիտանիայից ուղևորների թռիչքների վրա մինչև հունվարի 1-ը `ավելի վարակիչ COVID-19 տեսակի պատճառով: Դա արվել է այն բանից հետո, երբ երկրում այս ամսվա սկզբին անցկացված թեստերը հայտնաբերել են կորոնավիրուսի նույն մուտացիան, ինչ որ նկատվել է Մեծ Բրիտանիայում:
Բացի Նիդեռլանդներից, նման քայլի են դիմել մի շարք այլ երկրներ, մասնավորապես ՝ Բելգիան և Իտալիան: Ավստրիան, Ֆրանսիան և Շվեդիան կարող են հետևել այդ օրինակին:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում հաղորդվել էր երկրում նոր տիպի կորոնավիրուսի առաջացման մասին, որը կարող է սովորականից 70 տոկոսով ավելի վարակիչ լինել և բնակչությունից էլ ավելի զգուշություն է պահանջում: Միևնույն ժամանակ, նշվում է, որ ոչինչ չի վկայում դրա աճող վտանգի մասին մահացության կամ հոսպիտալացման տեսանկյունից:

Վազգեն Սարգիսը RTV Maastricht-ին պատմել է հայ համայնքի մասին


Նիդերլանդների
RTV Maastricht
հեռուստաալիքը Պոտենբերգի նախկին եկեղեցում` այժմ արդեն Սուրբ Կարապետ հայկական եկեղեցում հարցազրույց է ունեցել եկեղեցու խորհրդի ու ԱՆԻ հայ համայնքի անդամ Վազգեն Սարգիսի Vasken Sarkis հետ: Ինչպես ներկայացրել է հեռուստատեսության կայքը` երկար տարիներ հայ համայնքը օրինակելի ու ակտիվ գործունեություն է ծավալում Մաստրիխտում և սերտ կապեր ունի Սերվատիուս ծխական համայնքի հետ:
հաղորդաշարի եթերում Վազգեն Սարգիսը գեղեցիկ կերպով ներկայացնում է հայ համայնքը, պատմում
Surp Karapet- Armeens Apostolische Kerk Maastricht
Սուրբ Կարապետ եկեղեցու ու հայ համայնքի գործունեության մասին:Ներկայացնում ենք փոքրիկ հատված, իսկ եթերն ամբողջությամ դիտել այստեղ`


Sunday 20 December 2020

Ձեռք են բերվել բժշկական և մասնագիտական սարքավորումներ, պարագաներ


«Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի ձեռք բերած բժշկական սարքվորումները կարճ ժամանակ հետո Երևանում
Gisteren heeft onze leverancier Otto Bock de werkplaats voor Zinvori Tun verstuurd naar Yerevan! Otto Bock is een onderneming die innovatieve producten op de markt brengt voor mensen met beperkte mobiliteit. De verwachting is dat dit voor het eind van dit jaar aankomt in Armenië!



Իրանի հետ առևտուր է արել նաև Նիդերլանդները


Առևտրաշրջանառությունն Իրանի և եվրոպական երկրների միջև իրանական ընթացիկ տարվա (2020 թվականի մարտի 20-ից սկսած) առաջին 7 ամսվա ընթացքում կազմել է 8 մլրդ դոլարը:

Ինչպես փոխանցում է «ԻՐՆԱ» գործակալությունը, եվրոպական երկրների հետ այդ յոթ ամսում առևտրաշրջանառության ծավալը կազմել է 15 910 մլն տոննա:

Իրանը Եվրոպա է արտահանել 5605 մլն տոննա ապրանք՝ ընդհանուր 2066 մլրդ դոլար արժողությամբ:

Իրանական ապրանքների գլխավոր ներկրողներն այդ ընթացքում եղել են Թուրքիան ($1,489 մլրդ), Ռուսաստանը, Գերմանիան և Իտալիան:

Նշված ժամանակահատվածում Իրանն արտահանումներ է կատարել դեպի 37 եվրոպական երկիր, այդ թվում՝ Ավստրիա, Գերմանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բելգիա, Շվեյցարիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Նիդերլանդներ, Շվեդիա, Սլովակիա, Նորվեգիա:

Բացի այդ, Իրանը 7 ամսում ապրանքներ է ներկրել 44 եվրոպական երկրից՝ ընդհանուր առմամբ 6 741 մլրդ դոլար արժողությամբ:

Դեսպան Բալայանի աշխատանքային այցը Լյուքսեմբուրգ և հարցազրույցը հանրայինին


Նախ դեկտեմբերի 17-ին դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերի պատճենները հանձնեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳՆ արարողաակարգի ղեկավար Բեատրիս Կիռշին։

Արարողությունից հետո դեսպանը հադիպում ունեցավ Լյուքսեմբուրգի ԱԳՆ քաղաքական տնօրեն Օլիվիե Մաեսի հետ, ում հայկական կողմի երախտագիտությունը հայտնեց Արցախի դեմ թուրք-արդբեջանա-ահաբեկչական ագրեսիայի մեկնարկից ի վեր վերջիններիս գործողությունները դատապարտելու, ինչպես նաև ԿԽՄԿ միջոցով Արցախին հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար։
Զրույցի ընթացքում Տիգրան Բալայանը Օլիվիե Մաեսին ներկայացրեց ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, ընդգծեց թուրք-արդբեջանա-ահաբեկչական զինված ուժերի գործած ռազմական հանցագործությունները և դրանց հեղինակներին պատժելու անհրաժեշտությունը։
Դեսպան Բալայանը լյուքսեմբուրգյան այցի ընթացքում հարցազրույց տվեց երկրի առաջատար ՐՏԼ հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձավ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային, պատերազմին Թուրքիայի անմիջական մասնակցությանը, վերջինիս կողմից մերձավորարևելյան տարածաշրջանից վարձկանների հավաքագրմանը և տեղափոխմանը Ադրբեջան։
Տ․ Բալայանն ահազանգեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության գործադրման բազմաթիվ դեպքերի, ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից պատերազմական հանցագործությունների, հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման, հետպատերազմյան շքերթի ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների կողմից Հայաստանի տարածքների և հայ ժողովրդի անվտանգությանն դեմ ուղղված սպառնալիքներին մասին։
Դեսպանը առանձնահատուկ ընդգծեց Նիդերլանդների խորհրդարանի կողմից Ադրբեջանի ղեկավարության, ինչպես նաև Թուրքիայում և Ադրբեջանում ռազնական հնացագործություններում մեղսակցություն ունեցած անձանց դեմ անհատական պատժամիջոցների և ԵՄ մակարդակում նմանատիպ նախաձեռնություններն առաջ մղելու կարևորությունը։ Տիգրան Բալայանը շեշտեց Արցախի ճանաչման անհրաժեշտությունը՝ որպես հակամարտության հարատև կարգավորման միակ հնարավորություն։

Հայաստանի դեսպանի հանդիպումները Լյուքսեմբուրգի քաղաքական ուժերի և Պետանժի քաղաքապետի հետ




Նոյեմբերի 18-ին շարունակվեց դեսպան Բալայանի այցը Լյուքսեմբուրգ։ Դեսպանը հանդիպում ունեցավ Պետանժի քաղաքապետ Պիեր Մելինայի և քաղաքային խորհրդի անդամների հետ՝ փոխանցելով Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի ուղերձը։ Զրույցի ընթացքում արծարծվեցին Պետանժի և Դիլիջանի միջև կրթության, զբոսաշրջության, մշակույթի, առևտրի և այլ ոլորտներում փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր։Դեսպան Տիգրան Բալայանը ( Tigran Balayan ) նաև մի շարք հանդիպումներ և առցանց զրույցներ ունեցավ Լյուքսեմբուրգի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ։ Շնորհակալություն հայտնելով հոկտեմբերի 15-ին պատգամավորների պալատի կողմից Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող միաձայն ընդունված բանաձևի համար, դեսպան Բալայանը ներկայացրեց պատերազմի ընթացքում և դրանից հետո կատարված ռազմական հանցագործությունները, ադրբեջանա-թուրքական սադրանքները։ Հայաստանի դեսպանը շեշտեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունն անմիջական պատասխանատվություն է կրում ուժի կիրառման, պատերազմ սանձազերծելու, երկու կողմերի ռազմական և քաղաքացիական զոհերի և ավերածությունների համար և պետք է պատասխանատվության կանչվի։ Այս առումով նա կարևորեց հստակ և հասցեական քայլերի իրականացումը՝ ընդգծելով այդ գոըծընթացում ԵՄ-ի և անդամ երկրների առաջնորդող դերակատարությունը։Քաղաքական ուժերի հետ քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց միջխորհրդարանական կապերի ամրապնդման ուղիներին։

Введите описание картинки

Տիգրան Բալայանի հարցազրույցը Լյուքսեմբուրգի RTL Lëtzebuerg առաջին հանրային հեռուստաընկերությանը

Նիդերլանդներում և Լյուքսենբուրգում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը (Tigran Balayan) այս օրերին Լյուքսենբուրգում կայացած աշխատանքային հանդիպումներից զատ հարցազրույց է տվել Լյուքսեմբուրգի RTL Lëtzebuerg առաջին հանրային հեռուստաընկերության թղթակից Պետց Բարցին (Petz Bartz) Դեսպանը ներկայացրել է #Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի վերաբերյալ վերջին զարգացումները:
Ցուցադրվել են Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների մասին կադրեր. որն արձանագրել է " Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը: Շարունակում է հաղորդումներ ստացվել գերության մեջ գտնվող հայ զինվորների նկատմամբ անմարդկային ու հանցավոր վերաբերմունքի մասին:
Հաղորդման տեսաերիզն ու տեքստը` հետևյալ հղման մեջ https://www.rtl.lu/news/international/a/1632453.html