The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Համառոտ «Նիդերլանդական Օրագիրի» մասին



«Նիդերլանդական Օրագիր»-ը

«Նիդերլանդական Օրագիր»- Էլեկտրոնային թերթ: Օսթբուրգ, 2012, Մարտ մինչ այսօր: Նիդերլանդների Թագավորություն: Հիմնադիր, խմբագիր`Աշոտ Կնյազյան (Hay Azian): Ուղղվածությունը` տեղեկատվական, գրական, մշակութային, հասարակական, քաղաքական ինտերնետային օրագիր-թերթ:

Հիմնական նպատակն է նպաստել հայ սփյուռքի համախմբմանն ու ամրապնդմանը, աճող սերնդի հայեցի դաստիարակմանը, գրական, հայրենասիրական հայացքների ձևավորմանը: Տեղադրում է հիմնականում Հոլանդահայ կյանքին, մշակութային անցուդարձին վերաբերվող նյութեր:

Օրագիրը հնարավորինս տեղյակ է պահում ինչպես Հոլանդիայում ու հոլանդահայ համայնքներում տեղի ունեցող անցուդարձերին, այնպես էլ մայր հայրենիքում ու նրա սահմաններից դուրս տեղի ունեցող հիշարժան դեպքերին: 2008թ. ստեղծված Dear Angel հոլանդահայ կազմակերպության մամուլի բաժնից 2012թ. մարտ ամսին վերանվանվել է որպես առանձին, անկախ լրատվական աղբյուր՝ «Նիդերլանդական Օրագիր» անվանմամբ:

Չի ֆինանսավորվում որևէ կառույցի կողմից, սեփական հիմնադրի ուժերով փորձում է միավորել նիդերլանդահայության ջանքերը՝ հանդես գալով միասնական լրատվությամբ  ի մի բերելով հոլանդահայերի կատարած դրական աշխատանքները:

Ունի 20-ից ավելի խորագրեր' , , , , , ,, , , , , , , , , , ,, , ,, , ,  և այլն:

«Նիդերլանդական Օրագիրը» ներկայացված է facebook-ում, Twitter-ում, google+ում, mamul.am-ում, livejournal-ում,Wordpress-ում, մի քանի բլոգներում'  blogspot ,webnode և այլն: Ուներ բազմազան ցանց և բազմաթիվ էջեր Yandex-ի համակարգում, որն ասպասելի փակվեց: 300-ից ավելի հոդվածներ mamul.am լրատվական համակարգում: Հիմնական էջից բացի առանձին հավելված է «Նիդերլանդական Օրագրի» գրական էջը, որի հիմնադիր-հեղինակն է Աշոտ Կնյազյանը: Կարճ ժամանակում զետեղվել է հայ դասական (Պ. Սևակ, Հովհ. Շիրազ, Ե. Չարենց, Մ. Մարգարյան, Ս. Կապուտիկյան, Հ. Սահյան և այլք) և ժամանակակից ստեղծագործողների ավելի քան 3000 գործեր: Ժամանակակից շատ գրողների աշխատանքներ առաջին անգամ զետեղվել են էլեկտրոնային տարբերակով հենց «Նիդերլանդական Օրագիրի» էջերում:  «Գրական չորեքշաբթի» էջը Նիդերլանդական Օրագրի փորձնական նախագծերից մեկն է:
Էջի գրական աշխատանքների ակտիվ խորհրդատու - աջակիցն է բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ - տեսաբան Նաիրա Համբարձումյանը, լեզվի տեսչության աշխատակից Երազիկ Գրիգորյանը, որոնց ստեղծագործություններից առաջին անգամ  հրապարակվել են «Նիդերլանդական Օրագրում»  («Սպիտակ տենդ» 2014 հեքիաթ - էսսե և այլը)

Hay Azian-ին  հաջողվել է իր շուրջը համախմբել շնորհալի երիտասարդների`որոնցից իր նոր գործերով էջում հանդես է եկել խոստումնալի երիտասարդ բանաստեղծ Նարեկ Կիրակոսյանը («Չարենցին՝ արևապաշտ մարգարեին», այլ բանաստեղծություններ) Գուրգեն Միքայելյանը: Նոր անուններ են Վահրամ Օհանջանյանը (Արցախ), Արմեն Ալավերդյանը (Հրազդան),Քրիստինա Տէր Ստեփանեանը (Հալեպ) և էլի շատերը:

«Նիդերլանդական Օրագրում» տեղ են գտնում հիշարժան իրադարձությունների մասին պատմող այնպիսի նյութեր, տեսաերիզներ ու լուսանկարներ, ինչպիսիք են հայ գրքի տպագրության 500-ամյակի և Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի մայրաքաղաք հռչակելու շրջանակներում Ամստերդամում 2012թ հունիսի 13-ից սեպտեմբերի 9-ը կազմակերպված հիշարժան ցուցահանդեսը, պարբերաբար կազմակերպվող միջոցառումները' «Ես հայ եմ, Yes I am» խորագրով Բելգիայում կազմակերպած փառատոնները, Հաագայում Ադրբեջանի կամ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության շենքերի առջև հայապաշտպանությանը նվիրված բողոքի ցույցերը, Ցեղասպանության և Հրանտ Դինքի մահվան տարելիցներին նվիրված միջոցառումները, Վեյկ ան Զեեի շախմատային գերմրցաշարի պարբերական լուսաբանումը և այլն: Գրեթե բոլոր առաջատար լրատվական կայքերն ու մամուլի մասայական ինֆորմացիայի միջոցները համագործակցում են «Նիդերլանդական Օրագրի» հետ, փոխանակում հոդվածներ:

No comments:

Post a Comment