02.07.2025/Նիդ.օրագիր
Նիդերլանդներում գործող Աբովյան մշակութային միության սաները հուլիսի 1-ին նշեցին Համաշխարհային երաժշտության օրը՝ ներկայացնելով Հայաստանի հարուստ մշակույթն ու ավանդույթները տեղի հանդիսատեսին։
Միջոցառումը կազմակերպվել էր Նիդերլանդներում Հայաստանի դեսպանատան և Նիդերլանդների Ֆրանսիական ընկերակցության համագործակցությամբ։ Երեկոյի ընթացքում ներկայացվեցին հայկական ազգային երգեր, պարեր և երաժշտական կատարումներ՝ հայկական համայնքի սաների կողմից։ Ներկաները ջերմությամբ ընդունեցին յուրաքանչյուր ելույթ՝ հավաստելով, որ հայկական մշակույթը շարունակում է ապրել սփյուռքում՝ փոխանցվելով նոր սերունդներին։
Միջոցառման կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին մասնակից երեխաներին, ծնողներին և մանկավարժներին։ Երեխաները ցույց տվեցին հայ մշակույթի իրական հմայքը և ազգային ինքնության կարևորությունը։ Նրանք լիրենց կատարումներով մեկտեղեցին բոլորի սրտերը։
Երեկոյի ավարտին հանդիսատեսը ոտնկայս ծափահարում էր՝ ոգևորված հայ մշակույթի գեղեցկությամբ ու կենդանի կատարմամբ։
No comments:
Post a Comment