The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday 31 December 2021

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

 Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

31.12.2021

Սիրելի հայրենակիցներ
Ահա և կպոկենք օրացույցի վերջին թերթիկը ու պատմություն կդառնա հերթական 2021թվականը:
Այս անգամ չենք ամփոփի անցնող տարում ունեցած ոչ մի ձեռքբերում:
Եկե՛ք այս անգամ առաջ նայենք ու սթափ դատենք:
Ամանորն ապագային միտված տոն է, և այն մեր ժողովրդին թող առողջություն, հաջողություն, բերի: Ապրողներս թող արժանի լինենք փառքով ընկածների հիշատակին: Միասնաբար ծաղկեցնենք ու արարենք, ապրեցնենք մեր երկիրը ստեղծարար մտքերով ու ձեռքբերումներով։ Սա կլինի մեր ընկած հերոսների վառ հիշատակի հավաստումը:

Թո՛ղ իրականան մեր բոլոր սպասումներն ու երազանքները։
Թո՛ղ Նոր տարին միայն բարօրություն և խաղաղություն բերի մեր երկրին ու մեր ընտանիքներին` առ Հայաստանս, Արցախս և Սփյուռքս:

Շնորհավո՛ր Նոր Տարի՝ 2022թ. և Սուրբ Ծնունդ:


Tuesday 28 December 2021

Շառլ Ազնավուր - Sans Adieu Les Chansons de 1955 - 1962 lp.


Երբ 2018 թվականին Նիդերլանդներում թողարկվեց Շառլ Ազնավուրի 1955 - 1962թթ հիթերի ալբոմը, այն կարելի էր ձեռք բերել  € 165,99 գումարով:

Այժմ այն ավելի քան մատչելի է, հիմա բավական է վճարել  10-20€ 

Ավելին կարող ենք ասել, տարեմուտին այլ ալբոմների հետ վաճառքում, այն հանդիպեց Aldi սուպերմարկետային ցանցում:

Շառլ Ազնավուրը ֆրանսահայ երգիչ, բանաստեղծ, դերասան, հասարակական գործիչ և դիվանագետ էր։ Ազնավուրը հայտնի էր իր առանձնահատուկ տենորային ձայնով: Ավելի քան 70 տարվա կարիերայի ընթացքում նա ձայնագրել է ավելի քան 1200 երգ՝ մեկնաբանված ութ լեզուներով։

Այս ալբոմում հավաքված են 1955-1962 թվականների նրա բոլոր հիթերը։

Charles Aznavour – Sans Adieu Les Chansons de 1955 – 1962  lp.

Charles Aznavour was a French-Armenian singer, lyricist, actor, public activist and diplomat. Aznavour was known for his distinctive tenor voice: clear and ringing in its upper reaches, with gravelly and profound low notes. In a career spanning over 70 years, he recorded more than 1,200 songs interpreted in eight languages.

 This album collects all his hits from the period 1955 – 1962.

Charles Aznavour - Sans Adieu: Les Chansons de 1955-1962 CD

CD1

Track 1: Les Comediens 

Track 2: Le Feutre Taupe 

Track 3: Voila Que Ca Recommence 

Track 4: Tu T'Laisses Aller 

Track 5: Il Faut Savoir 

Track 6: Je T'aime Comme Ca 

Track 7: Une Enfant 

Track 8: Parce Que 

Track 9: Parti Avec Un Autre Amour 

Track 10: Sur Ma Vie 

Track 11: Merci Mon Dieu 

Track 12: J'ai Bu 

Track 13: Ca! 

Track 14: Quand Tu Viens Chez Moi, Mon Coeur 

Track 15: Si, Je N'Avais Plus 

Track 16: On Ne Sait Jamais 

Track 17: Tu Vis Ta Vie Mon Coeur



Sunday 26 December 2021

Ճնճղուկները պատմում են պատերազմի մասին

 Վարդինե Իսահակյան


(Պատմվածք)

Ճնճղուկների ձայնը խախտում է ներսումս աղմկող խուլ լռությունը, արցունքներս թափվում են բաց կրծքերիս՝ մարմինս պատելով աղի վշտով։

Արցունքները խեղդում են կոկորդս, մշուշում աչքերս, հայելու մեջ իմ պատկերը թվում է ինձ գորշ արտացոլանք հուսահատ մի կնոջ։ Փամփուշտն արյունոտել էր Տիգրանի քունքը, արյունը լերդացել էր, չորացել լայն ճակատին։

Սիրտս կտոր կտոր է լինում ցավից։ Ինչո՞ւ չհերթագրվեցի ու մեկնեցի, գթության քույր կաշխատեի դաշտային պայմաններում, վերքերը ժամանակին կմշակեի։ Թույլ չէի տա, որ շատ արյուն կորցնի։ Արցունքներս հոսում են կրծքերիս արանքով ու թափվում գետնին։ Նախօրեին ջարդված ապակու փշուրները հավաքում եմ միտումնավոր անզգուշությամբ ու մատներիս արյունը չռռում է հատակին։ Հանգստություն եմ զգում, արյան տաք շիթը դուրս է հանում ներսումս կուտակված վիշտն ու հատակին անկանոն շրջան է գոյանում։

 Տիգրանը նայում է ինձ ու արցունքներս տեսնելով՝ ժպտալով մոտենում.

-Արի, արի գրկեմ լացկան իմ աղջիկ։ Ես փարվում եմ նրան ու պինդ գրկում՝ այլևս բաց չթողնելու մտադրությամբ։

-Դե, մեքենան սպասում է, ես գնացի։

Տիգրանը պոկում է ինձ իրենից ու արցունքներն ինձանից թաքցնելով՝ արագ դուրս գալիս տնից։

-Երեխուս լավ կնայես...

Լսում եմ նրա ձայնը հեռվից, լսում եմ ու չեմ հասկանում՝ որտեղ եմ ես։

Վեր եմ թռչում, լարում եմ լսողությունս, բայց չեմ լսում Տիգրանի ձայնը, փակում եմ աչքերս սարսափելի պինդ, բայց չեմ տեսնում նրան։

Լոգարանի հատակի արյան հետքերը չորացել են, արյունը լերդացել է ինչպես Տիգրանի աջ քունքին։

Իմ մեջ անհաշտ պայքար է սկսվում։ Օրեր շարունակ ոչինչ չուտելով՝ մատներիս ծայրերը սառում են, կապտում։ Ես զգում եմ հացի համը, բայց մարմինս հրաժարվում է այն ընդունել։ Փսխում եմ էլի ու ներսումս ամբարված մաղձը թափում դուրս։

Բրդուճներ էի պատրաստել Տիգրանի համար, կանաչ բաց դաշտում նստում է կողքիս, սիրով լի իր հայացքով նայում ինձ ու մազերս շոյում։ Բարձր հասակին համազգեստը շատ է սազում, ուսապարկից հանում է իմ պատրաստած բրդուճներն ու առաջինը մեկնում ինձ։ Աչքս ընկնում է նրա խոշոր մատներին չորացած արյանն ու վախեցած վեր եմ թռչում։ 

Բացում եմ պատուհանը, ճնճղուկների ձայնը լցվում է կիսամութ սենյակ, աչքերս մղկտում են աղի արցունքներից։ «Գուցե իմ մեկնելով ամեն ինչ այլ կերպ ստացվեր։ Նա երբեք էլ չի թողել ես մարդաշատ տեղերում հայտնվեմ, նա թույլ չէր տա»,- հանգստացնում եմ ինքս ինձ ու նույն պահին հակադարձում.«Բայց կօգնեի չէ՞»։

Արցունքները խեղդում են կոկորդս ու ես փակ աչքերով կանգնում եմ բաց պատուհանի դիմաց և ունկնդրում ճնճղուկներին։ Նրանք ռազմաճակատից են վերադարձել, որ պատմեն ինձ, թե որքան երազանքներ է խորտակում պատերազմը՝ համազգեստին թողնելով սոսկ արյան չորացած հետքեր։

Հատ հատ պոկում եմ կիսատ մնացած գրքի էջերն ու աշնան կատաղի քամուն հանձնում։ Քամին մեկիկ մեկիկ թռցնում է թերթերն ու մեր երազանքների նման մատնում անհայտության։

Տիգրանը հրավիրում է երեկոյան զբոսանքի։ Երկար նայում է տխուր հայացքով ու ասում.

-Կարող է մի օր ես էլ գնամ պատերազմ...

Դեմքս արագ թեքում եմ, որ թաքցնեմ արցունքներս։

Տիգրանը գրկում է ինձ, ես առաջին անգամ զգում եմ տղամարդու ուժը, թիկնեղ ու հզոր տղամարդու բազուկները ինչպես են գրկում։ Շփոթվում եմ մի պահ, բայց հետո անձնատուր լինում նրա շոյանքներին, տաք համբույրներին։

Արթնանում եմ անսովոր զգացողությամբ, Տիգրանն ամուր գրկել էր ինձ ու այդպես քնել էինք։ Հիշում եմ նախորդ գիշերն ու գիշերազգեստով  կրծքերիս կիսաբացը ծածկելով՝ հարցնում.

-Հիմա մենք ամուսիններ ե՞նք։

Տիգրանը ժպտում է ու համբուրում ճակատս։

Երկար զբոսնում ենք, այնուհետ բարձրադիր մի վայրից քաղաքի մարող լույսերին նայում։ Երբ մարում է վերջին լույսը ու հեռվում անհետանում վերջին մեքենայի շարժիչի ձայնը, մենք վերադառնում ենք տուն ու լուսաբացին անկողին մտնում։

Լուսաբացին նախքան քնելը հարցնում եմ.

-Սիրո՞ւմ ես ինձ։

-Գիտե՞ս՝ քանի տարի եմ երազել քեզ գիրկս առնեմ...

Հեռախոսի մյուս ծայրից Տիգրանը հարցնում է.

-Լսեցիր ի՞նչ ասացի, ինչո՞ւ ես լռում...

Ես ասելիք չունեմ, անջատում եմ հեռախոսը, հաջորդ զանգերին չեմ պատասխանում։ Դռան թակոցները ասես ուրիշ աշխարհից եմ լսում։ Տիգրանը բռնում է ուսերս ու թափահարում ինձ.

-Ուշքի արի, հասկացիր ես չեմ կարող չգնալ։ Սա բոլորիս պարտքն է։ Ախր շատ ենք խոսել էս պատերազմի վաղահաս վտանգի, հնարավոր հետևանքների մասին, հիշո՞ւմ ես, հորդ օրինակն էիր հպարտությամբ նշում։ Ուզում եմ իմ երեխան էլ ինձանով մի օր հպարտանա։

Ես ձեռքս տանում եմ որովայնիս, ինձ թվում է արյուն եմ շաղախում ձեռքով ու քսում որովայնիս, աչքիս առաջ Տիգրանի արյամբ ներկված համազգեստն է։

Նայում են նրա մանրիկ աչքերին, որոնք սկզբում ամաչում էին ինձ ուղիղ նայել ու չեմ կարողանում չժպտալ։ Էդ պահին զգում եմ՝ որքան շատ եմ սիրում նրան, որպեսզի հեշտությամբ բաց թողնեմ դեպի կրակի դաշտ։

Տիգրանն իրավացի է, հորս սխրանքի պատմությունը ուղեցույց է ինձ համար, պատերազմի վետերան հայրս քչախոս ու կոպիտ մարդ էր, ինձ երբևէ սեր ու քնքշանք չի շռայլել, բայց նա իմ հպարտությունն է։ Ու տղամարդկանց մեջ հորս կերպարն եմ միշտ փնտրել։ Տիգրանի ծանր քայլվածքը, ամաչկոտ ու քչախոս էությունը ինձ միանգամից գրավեց։

Անձրևում է։ Մայիսյան անձրևի խոշոր ու տաք կաթիլները փարթամ մազերիցս լցվում են դեմքիս ու թաքցնում արցունքներս։

Փակ աչքերով գարնան անձրևն եմ վայելում ու սպասում իմ ավտոբուսին։

-Թույլ տուր քեզ տուն ուղեկցել, կթրջվես ախր։

Թիկունքիս զգում եմ Տիգրանի տաք շունչն ու առանց բառ արտասանելու քայլերս ուղղում դեպի նրա մեքենան։ Սիրտս վկայում է, որ սիրահարված է։

Հորս կարոտն եմ առնում նրա կողքին նստելով, հորս նման արագ է վարում մեքենան։ Սկզբում մի փոքր լարվում եմ, հետո հուսալիության զգացողությունը համակում է ինձ ու սկսում եմ վստահել։

-Ես կիրակի գիշերը մեկնելու եմ, գնամ մի քանի բան առնեմ ճանապարհի ու գամ։

Ես երշիկը կտրատում եմ, հացի մեջ դնում, կանաչիով ու աղի արցունքներովս փաթաթում բրդուճներն ու շարում սեղանին։ Տիգրանը մտահոգ քայլում է սենյակում.

-Մորս կզանգես ցանկացած հարցով, ինչի կարիք որ ունենաս, լսո՞ւմ ես։ Լավ կսնվես, երեխուս լավ կնայես։

Ապա մի փոքր դադար տալով ավելացնում.

-Երեխուս կպատմես իմ մասին, ինչպես ինձ պատմեցիր հորդ մասին...

Ես ձեռքի ափով փակում եմ Տիգրանի բերանն ու մատներով սեղմում շրթունքները.

-Չհամարձակվես, լսում ես, չհամարձակվես...

Ես լսում եմ սրտիս բաբախյունը, ոտքերս թմրում են, ձեռքերս դողում են ու հեռախոսը շրխկոցով ընկնում է գետնին, գլուխս պտտվում է ու ես էլ եմ հայտնվում հեռախոսի կողքին։ Հեռվից կարծես մի խոր անդունդից Տիգրանի մայրն ինձ է ձայն տալիս, բայց ես անճարակ լսում եմ միայն։ Աչքերս բացում եմ հիվանդասենյակում ու տագնապահար շուրջս նայում։

Բուժքույրը հանգստացնող է ներարկում, իմ գլխավերևում տեսնում եմ Տիգրանի մորը՝ աչքերն ուռած, արցունքները ակնախոռոչներում ցամքած։

Բժիշկները շտապ օգնության մեքենայից դուրս են բերում Տիգրանի անշնչացած մարմինն ու տանում հոսպիտալ։

-Աղաչում եմ, փրկեք նրան...

Նայում եմ շուրջս հավաքված սևազգեստ կանանց ու անզորությունից սկսում մազերս պոկել։

-Քեզ խնայիր, երեխուդ մասին մտածիր,-ուսիս զգում եմ տարեց կնոջ ձեռքը։

Հայացքս հառում եմ նրա դեմքին, որդուն նոր հողին հանձնած, վշտից սմքած մոր դեմքին։

Անօգնական քայլերս ուղղում եմ դեպի հոսպիտալ, հիվանդասենյակի կիսաբաց դռան արանքում կանգնում եմ։ Համատարած քաոսի մեջ ոչ չի նկատում իմ ներկայությունը։

Ճաղատ բժիշկը ցավից չի մղկտում ռազմաճակատից բերված հազարերորդ անկենդան մարմնի վրայով մահվան գույնի սպիտակ սավանը քաշելիս։ Ուզում եմ բժշկին հարվածել, ուզում եմ վերցնել բժշկական լանցետն ու կտոր կտոր անել նրան հենց հիվանդասենյակում։ Բուժքույրերը բռնում են թևերս ու նստեցնում միջանցքում։

-Ես կարո՞ղ էի նրան փրկել, եթե կողքին լինեի, եթե շուտ վիրակապեի, եթե շուտ հասցնեի հոսպիտալ,-հարցնում եմ մյուս բժշկին։

-Նա ամենավտանգավոր ճակատում է մարտնչել, թշնամու դիպուկահարի փամփուշտը հենց քունքին է կպել։ Դրանից առաջ որովայնի վիրավորում է ստացել, բայց շարունակել է կռվել, արկերի տարափի տակ տեղի հոսպիտալ տեղափոխելը անիրական էր, գրեթե անհնար...

Մայրապետն ինձ է պարզում Տիգրանի համազգեստի գրպանում եղած արյունոտ թղթի կտորը։ Ես երկար ժամանակ չեմ համարձակվում բացել թուղթը։

Գլուխս դնում եմ Տիգրանի ուսին ու առաջվա պես պառկում։ Ձեռքս տանում եմ  սրտի վրա դնում, բայց առաջվա պես իմ ներկայությունից սիրտն ավելի արագ չի բաբախում։ Սիրտը չի բաբախում։ Գլուխս բարձրացնում եմ ու համբուրում նրան, դեմքը սառն է, մաշկը մուգ գույնի է դարձել, կարմիր շրթունքներն անկենդան ու կապտած են, գլուխը փաթաթած սպիտակ վիրակապով, խոշոր մատները կրծքին խաչած... Ձեռքերը սառն են, էլ չեն տաքացնում իմ սառած մատները։ Արցունքներս թրջում են նրա անշնչացած մարմինը, ես հուսահատ սեղմում եմ նրա մատները, որպեսզի տաքացնեմ նրան։ Կանայք զարմանքով ինձ են նայում ու բռնում թևերիցս, դուրս տանում սրահից։

-Խնայիր քեզ, երեխայիդ կկորցնես ախր...

Ափիս մեջ դակվել են եղունգներիս հետքերը, ես ամուր սեղմել եմ Տիգրանի ծոցագրպանի թուղթը։ Բացում եմ ու տեսնում իմ ձեռագիրը. «Սիրում եմ քեզ...»։

Ուշագնաց եմ լինում։ Տիգրանը հարցնում է՝ ինչո՞ւ ես խորհրդավոր ժպտում, ի՞նչ է պատահել։

-Եթե ասեմ, որ հայր ես դառնալու...

Ուրախությունից կորցնում է իրեն, գրկում է ինձ ու անհասկանալի ուրախ բացականչություններով վեր բարձրացնում։ Ականջներս ծակում է նրա  ձայնը.

-Բավակա՜ն է,- ասում եմ,-բավակա՜ն է, տո՛ւր ինձ երեխային...

Բայց Տիգրանն ամուր գրկում է երեխային և անհետանում մշուշում...

Ինձ ձայն է տալիս բժշկուհին։ Աչքերս բացում եմ հիվանդասենյակում, բերանիցս հանում են անզգայացման համար նախատեսված խողովակը։ Փսխում եմ, բերանիցս արյան համ եմ առնում, որովայնս լերդացած արյան ու ցավի ճահիճ է հիշեցնում, նայում եմ շուրջս ու մահվան հոտ եմ առնում։ Ուզում եմ ես էլ մեռնել...

Այգաբացին ճնճղուկները պատմում են պատերազմի արհավիրքի մասին։ Ես բաց պատուհանի մոտ կանգնած ունկնդրում եմ և կուլ տալիս բուռս լցրած  հաբերը։

Հեռվում ինձ է սպասում հայրս՝ հաղթանդամ, հզոր իմ հայրը, քիչ անց տեսնում եմ Տիգրանին՝ տղայիս գրկած։ Այնքան եմ կարոտել, հևիհև վազում եմ, որ գրկեմ նրանց, բայց ոտքերս ծալվում են...

Անզորությունից ճանկռում եմ համր գերեզմանները։ Թաց հողը լցվում է եղունգներիս տակ... Իսկ ճնճղուկները պատմում են, թե ինչպիսին է պատերազմի այնքան արյունոտ դեմքը...


Thursday 23 December 2021

14.000 ՄԵՐ ԲՈԼՈՐ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ

«Նիդերլանդական օրագրի» բաժանորդների

 թիվը հատեց 14.000-ի սահմանը

Միանգամից ասենք, որ մեր նախագիծը կամավորական աշխատանքի արդյունք է՝ սկսած նրա խմբագրից ու թղթակիցներից, վերջացրած մեր ամենաակտիվ ընթերցողներով, բոլորը կամավորական աշխատանք են կատարում,  սիրում են նիդերլանդահայ համայնքը և նպաստում համայնքային թերթի կայացմանը:«Նիդերլանդական օրագիրը»  բաց է համագործակցության համար:

Մեզ՝ աշխարհի տարբեր ծայրերից, հաճախ են դիմում ֆինանսական օգնության խնդրանքով: Միանգամից ասենք, որ նյութերի ու լուսանկարների պատրաստման, տեղադրման ու սպասարկման համար ինքներս ենք օգնության կարիք զգում, արդեն 10 տարի թերթ պահելը շարունակական բարդ աշխատանքային պրոցես է և  եթե չենք կարողանում մեզ դիմողներին ֆինանսապես օգնել, ապա խնդրում ենք ներող գտնվել:

 Ձեր բարոյական աջակցությամբ ու օգնությամբ մենք իրականացնում ենք ինֆորմացիա տրամադրելու գործառույթը, մեծ հաճույքով պատասխանում ենք ձեր անձնական նամակներին, իսկ նրանք, ովքեր ուզում են հանդես գալ, պատմել համայնքում տեղի  ունեցող միջոցառումների  մասին, ապա  խնդրեմ, ազատ են իրենց կարծիքների ու մեկնաբանությունների մեջ:

Սիրելիներ, ուրախալի է, որ մեր հոդվածները հավանում եք, կամ դրանց տակ մեկնաբանում, անգամ ձեր օգնությունն առաջարկում, կամ քաջալերական խոսք գրում:

ՈՒզում ենք համառոտ մեջբերել մեզ ուղարկած այս նամակը.

«Բարև ձեզ հարգելի «Նիդերլանդական օրագիր»։ Ողջունելի է, որ սփյուռքում առկա է նման լրատվամիջոց: Ճանաչողական ոլորտից բացի դուք հասարակական գործունեություն  եք ծավալում` ինչն արդեն կարելի է դիտել որպես առաքելություն,  միտված`  մարդասիրական մոտեցմանն ու անհատի, ընտանիքի, հասարակության խմբերի աջակցմանը։ Ուրախ կլինեմ, որ ինձ էլ ընդգրկեք ձեր ԸՆՏԱՆԻՔ` քանի որ պատրաստակամ եմ իմ ունեցած գիտելիքներով և մասնագիտական կարողություններով որևէ ներդրում ունենալ Նիդերլանդներում հայ համայնքի զարգացմանն ու խնդիրների լուսաբանմանը և առհասարակ հայ֊նիդերլանդական կապերի ամրապնդմանը։ Բազմաթիվ անգամներ եղել եմ Բելգիայում և Հոլանդիայում։ Ծանոթ եմ երկրի մշակույթին և պետական կառավարման մոդելին ։  Պատրաստ եմ աջակցել ձեզ ինչով կարող եմ։  

Հարգանքներով` հեռուստալրագրող Սուսաննա Աբրահամյան»:

Հարգելի ընթերցողներ, ֆեյսբուքում ձեր ամեն  մի  հավանած նյութը, կատարած մեկնաբանությունը բացառապես ավելացնում են մեր ընթերցող-համակիրների բանակը և նպաստում ընթերցողների թվի ավելացմանը, այն դրական ենք համարում: Շնորհիվ սրա մենք միասին մշակութային և այլ ուղվածությունների բավականին հարցեր ենք լուծել:

 Որպես համախմբման ցուցիչ մեր ներկայացրած Նիդերլանդական «Լուսավոր Ապագա» (Bright Future Foundation) ՀԿ կողմից Հայաստանում անցկացվող  նախագծերից մեկի ժամանցային մասից տեսագրված այս հոլովակն է: Այն մեր օրագրի ֆեյսբուքյան էջում հասու է եղել 2,2 մլն մարդու, որից ռեալ տեսանյութը դիտել են մեկ միլիոն երեք հարյուր հազար մարդ:

https://www.facebook.com/NidOragir/videos/1704201089772814

Բոլորիդ, ձեր ակտիվության համար մեր շնորհակալությունն ենք հայտնում ու ողջունում: Այո, դուք «Նիդերլանդական օրագրի» ընտանիքի ակտիվ անդամն եք:

Monday 20 December 2021

Կյանքը շարունակվում է ․․․

20.12.2021/Նաիրա Գասպարյան/Նիդ.օրագիր

Շատերն են կորցրել հարազատներ 44-օրյա պատերազմում, բայց կորստի ցավը դեռ երկար կտանջի ու գուցե թե չսպիանա։ Հայաստանում դպրոցական կյանքը քիչ-քիչ մտել է հունի մեջ, չնայած սահմանային միջադեպերին, փոփոխվող իրականությանը․․․ 

Դպրոցների ուսուցիչները՝ տնօրենների ղեկավարությամբ անում են ամեն բան, որ երեխաներին վերադարձնեն կյանքի գույները, թեև կորցրածը հետ չես բերի, բայց կյանքը  շարունակվում է՝ հանուն երիտասարդ սերնդի, հանուն մեր երեխաների։ 

 Հրազդանի Հ.Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցն XI դասարանում ՀԵՊ-ի ժամ էր, թեման` «Հայրենիք ու հայրենասիրություն»։ Աշակերտներն ընթերցեցին իրենց գրած շարադրությունները` «Ինձ համար հայրենիքն սկսվում է...» խորագրով։ Աշակերտներից մեկը` Միքայելը, ցանկացավ իր մտքերն արտահայտել իր իսկ վրձնած կտավով, որն անվանել էր  «Իմ սեր...իմ Թալիշ»։  Այդ կտավը շատերի համար յուրովի բացահայտեց Արցախ աշխարհի Գյուլիստանի մելիքության իշխանանիստը, Արցախ աշխարհի դարպասի բանալին` Թալիշը...,որը ցավոք Արցախյան 3-րդ պատերազմի հետևանքով հայաթափվել է ու անցել Ադրբեջանի հսկողությանը։ 

 Մայր ու Աստվածապաշտ Հայրենիքը չի մոռացվել տեղահանված արցախցիների՝ այդ թվում Միքայելի  համար... Այս դասը նաև բացահայտեց արվեստագետ Միքայելին, ով նկարների մի ամբողջ հավաքածու ուներ։ Միքայելի պատմության ուսուցչուհին՝ վաստակաշատ մանկավարժ Լիանա Փիրումյանը, համագործակցելով դպրոցի տնօրինության հետ, որոշեցին կազմակերպել տաղանդաշատ պատանու անհատական ցուցահանդեսը` «Հայրենիքիս կանչը» խորագրով,  նա  այն նվիրեց 44-օրյա պատերազմի մեր անմահ հերոսների հիշատակին։ 

Արդեն մի քանի օր է Հրազդանի Հ.Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցն ապրում է արվեստի շնչով, աշակերտներն ու ուսուցիչները հիանում են Միքայելի վրձնած ստեղծագործություններով։ Վերջինս դպրոցի տնօրենության կողմից արժանացավ պատվոգրի։















Maléna wins Junior Eurovision 2021 for Armenia!


 


ԿԱԴՐԻՑ ՆԵՐՍ ՈՒ ԴՈՒՐՍ (դիտել մինչև վերջ)
Հայաստանի ներկայացուցիչ Մալենան «Քամի-քամի» երգով հաղթանակ բերեց Հայաստանին Մանկական Եվրոտեսիլ 2021-ում:
Ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը զբաղեցրեց միայն 3-րդ հորիզոնականը, իսկ շնորհիվ մեզ բոլորիս ջանքերի' հեռուստադիտողի քվեարկությամբ, մեր մասնակիցը 224 միավորով բարձրացավ և հայտնվեց բաղձալի առաջին հորիզոնականում։ Երկրորդ տեղում Լեհաստաննն է, երրորդում՝ Ֆրանսիան։

Հայաստանը երկրորդ անգամ հաղթեց եվրոպական երգի մրցույթում:

Հաջորդ տարի Մանկական Եվրոտեսիլը կրկին կանցնի Հայաստանում:
Շնորհավորում ենք բոլորիս...

Junior Eurovision Song Contest պաշտոնական էջից

Maléna wins Junior Eurovision 2021 for Armenia! 

YESTERDAY, 19:38 CET

After 19 fantastic performances from our young artists in France, 14 year old Maléna of Armenia was crowned winner of Junior Eurovision 2021 in a live broadcast from La Seine Musicale in Paris.

Maléna’s song Qami Qami impressed both viewers and juries, earning a grand total of 224 points, which was enough to finish in first place, with runners-up Poland and hosts France scoring 218 and 187 points respectively.

This is Armenia’s second win, after Vladimir Arzumanyan won in 2010 with Mama.

A total of 4.3 million valid votes were cast.

Junior Eurovision 2021 Results

  1. 🇦🇲 Armenia: Maléna – Qami Qami [224 points]
  2. 🇵🇱 Poland: Sara James – Somebody [218 points]
  3. 🇫🇷 France: Enzo – Tic Tac [187 points]
  4. 🇬🇪 Georgia: Niko Kajaia – Let’s Count The Smiles [163 points]
  5. 🇦🇿 Azerbaijan: Sona Azizova – One Of Those Days [151 points]
  6. 🇺🇦 Ukraine: Olena Usenko – Vazhil [125 points]
  7. 🇷🇺 Russia: Tanya Mezhentseva – Mon Ami [124 points]
  8. 🇰🇿 Kazakhstan: Alinur Khazim & Beknur Zhanibekuly – Ертегі әлемі (Fairy World) [121 points]
  9. 🇲🇰 North Macedonia: Datje Muzika – Green Forces [114 points]
  10. 🇮🇹 Italy: Elisabetta Lizza – Specchio (Mirror On The Wall) [107 points]
  11. 🇵🇹 Portugal: Simão Oliveira – O Rapaz [101 points]
  12. 🇲🇹 Malta: Ike & Kaya – My Home [97 points]
  13. 🇷🇸 Serbia: Jovana & Dunja – Oči Deteta (Children’s Eyes) [86 points]
  14. 🇦🇱 Albania: Anna Gjebrea – Stand By You [84 points]
  15. 🇪🇸 Spain: Levi Díaz – Reír [77 points]
  16. 🇧🇬 Bulgaria: Denislava & Martin – Voice Of Love [77 points]
  17. 🇩🇪 Germany: Pauline – Imagine Us [61 points]
  18. 🇮🇪 Ireland: Maiú Levi Lawlor – Saor (Disappear) [44 points]
  19. 🇳🇱 Netherlands: Ayana – Mata Sugu Aō Ne [43 points]


View the full scoreboard.

📺 Watch: Maléna – Qami Qami (Official Video Music)

About Maléna

Maléna will represent Armenia in the Junior Eurovision Song Contest 2021ROBERT KOLOYAN
Maléna will represent Armenia in the Junior Eurovision Song Contest 2021ROBERT KOLOYAN

Maléna will represent Armenia in the Junior Eurovision Song Contest 2021ROBERT KOLOYAN

Participant profile: Maléna

In 2020, Maléna had been internally selected to perform Why at the Contest before Armenia withdrew. She will now fulfil her destiny with a brand new song.

The young musician from Yerevan is a talented cellist, and has dreamed about representing Armenia for many years; she participated in her nation’s selection competition back in 2018.

Maléna spends a lot of time in the studio, experimenting with different music genres and joining in with songwriting workshops… and we’ll soon see the results of her creativity!

Make sure to follow the official Junior Eurovision Twitter, Instagram, TikTok and Facebook channels for exclusive behind-the-scenes content from Paris.

Featured

Armenia

Related stories

Armenia

Maléna: 'I’m obsessed with Eurovision - this win is a dream' 🇦🇲

Saturday 18 December 2021

Նիդերլանդներում է տաղանդավոր թավջութակահար Նարեկ Հախնազարյանը

Հաագա/18.12.2021/Նիդ.օրագիր Տարեմուտյան այս օրերին Նիդերլանդներում է հյուրընկալվել շնորհալի երիտասարդ թավջութակահար, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ՝ Նարեկ Հախնազարյանը: Նրա առաջին համերգը տեղի ունեցավ Հաագայի Ամարեյի Residentie նվագախմբի հետ՝ Magic Night ծրագրի շրջանակում: Համերգը բացվեց Վալդվեբենի հովվերգական տեսարանով՝ Վագների Զիգֆրիդ օպերայից, որին հաջորդեց Էլգարի լիրիկական, խիստ ռոմանտիկ թավջութակի կոնցերտը: Այն գերազանց է կատարում մեր հայրենակից Նարեկ Հախնազարյանը, ով ի դեպ այստեղ առաջին անգամ է համագործակցում դիրիժոր Նիկոլաս Կոլոնի հետ։ Հանդիսատեսը վերջում վայելեց նաև Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտը։ Համերգին ներկա՝ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը և Ինգա Դրոստը Նարեկ Հախնազարյանի մասնակցությամբ համերգը բացառիկ ու ֆանտաստիկ համարելով՝ շատ տպավորված են:



Մեր հայրենակցի հաջորդ համերգը տեղի կունենա Ամստերդամում դեկտեմբերի 27-ի երկուշաբթի օրը ժ.14:15 - 15:15
Concertgebouw-ի հանրահայտ գլխավոր դահլիճը, որտեղ ելույթ է ունենալու Նարեկը, աշխարհի լավագույն համերգասրահներից մեկն է, որը հայտնի է իր բացառիկ ակուստիկայով և հատուկ մթնոլորտով: Գլխավոր դահլիճն իր պատմությունն է կերտել։ Այստեղ իրենց ստեղծած գործերով ելույթներ են ունեցել Գուստավ Մալերը , ինչպես և Ռիչարդ Շտրաուսը և Իգոր Ստրավինսկին։ Սերգեյ Ռախմանինովը գլխավոր դահլիճում նվագել է սեփական դաշնամուրի կոնցերտները։ Այստեղ են նաև լեգենդար կատարումներ ունեցել այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Լեոնարդ Բերնշտեյնը, Վլադիմիր Հորովիցը և Եհուդի Մենուհինը։
Введите описание картинки
Նարեկ Հախնազարյանը որպես մենակատար հանդես է եկել Փարիզի նվագախմբի, Լոնդոնի սիմֆոնիկ և Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, Berliner Konzerthausorchester-ի, Ստոկհոլմի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Տոկիոյի NHK սիմֆոնիկ նվագախմբի , Չիկագոյի, Լոս Անջելեսի, Պիտսբուրգի սիմֆոնիկ նվագախմբերի և Սեուլի Ռոտերդամի ու Նիդեռլանդների ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ:Նա աշխատել է այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Վալերի Գերգիևը, Մանֆրեդ Հոնեկը, Նեմե Յարվին, Հանու Լինթուն, Տոմաշ Նետոպիլը, Ջանանդրեա Նոսեդան և Տուղան Սոխիևը։ Որպես BBC-ի նոր սերնդի նախկին արտիստ, նա ելույթ է ունեցել BBC-ի գրեթե բոլոր նվագախմբերի հետ:

Նարեկ Հախնազարյանը կաարումներով հանդես է եկել ամենաչանաչված համերգասրահներում ու փառատոններում, ինչպիսին Wiener-ը, Berliner Konzerthaus-ը, Լոնդոնի Wigmore Hall-ը, Փարիզի Salle Pleyel-ը, Նյու Յորքի Carnegie Hall-ը, Verbier-ը և Rheingau-ը , ինչպես նաև ԱՄՆ-ի, Չինաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի տարբեր համերգային փառատոնները: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում և այլուր: 2013թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի:
Նա նվագում է Ժոզեֆ Գուարներիի 1707 թվականի գործիքի վրա։