The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday 1 December 2021

Ամստերդամի Գրիգոր Նարեկացի հիմնադրամը նոր լուսանկարներ է հրապարակել IDFA կինոփառատոնից

Ինչպես հաղորդել էինք՝ Նոյեմբերի 17-28-ը Ամստերդամում տեղի ունեցավ Ամստերդամի վավերագրական ֆիլմերի աշխարհահռչակ միջազգային փառատոնը (IDFA): Միջոցառման կարևոր իրադարձություններից էր «Բնություն» ֆիլմի եվրոպական պրեմիերան՝ հայ վարպետ, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի (83) ամենասպասված նոր վավերագրական ֆիլմը:

Մինչ Տուշչինսկի կինոթատրոնի գեղեցիկ մեծ դահլիճում ցուցադրվելիք բնության նկատմամբ մարդու փխրունության մասին տպավորիչ այս ֆիլմը,  Արտավազդ Փելեշյանն արժանացավ «Life achievement award» (ստեղծագործական նվաճումների համար) հատուկ մրցանակին

 Բացակայող ռեժիսորի անունից մրցանակը ստացան ֆիլմի պրոդյուսերները , որից հետո  նյույորքցի աշխարհահռչակ երաժիշտ և բանաստեղծ Փեթի Սմիթի բանաստեղծությամբ և երգով ուղեկցվեց «Nature» ֆիլմը լեփ-լեցուն դահլիճում։

Այս կապակցությամբ լուսանկարների հետաքրքիր շարք է հրապարակել Ամստերդամի Grigor Narekatsi Zondagsschool կայքը.




Van 17-28 november vond in Amsterdam het wereldberoemde Amsterdam International Documentary Film Festival Amsterdam (IDFA) plaats. Eén van de hoogtepunten gedurende het evenement was de Europese première van ‘Nature’, de langverwachte nieuwe documentaire van de Armeense meester filmmaker Artavazd Pelechian (83).

Voordat het indrukwekkende werk over de fragiliteit van de mens ten opzichte van de natuur werd getoond in de prachtige Grote Zaal van filmtheater Tuschinski, werd Pelechian geëerd met een IDFA Lifetime Achievement Award voor zijn gehele oeuvre. De prijs werd namens de afwezige regisseur in ontvangst genomen door de producenten van de film (Cartier), waarna niemand minder dan de wereldberoemde New Yorkse muzikante en dichteres Patti Smith met een gedicht en een lied ‘Nature’ introduceerde aan de volle zaal.

Bekijk hierbij de beelden van de bijzondere gelegenheid.

Grigor Narekatsi Zondagsschool



No comments:

Post a Comment