The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday 16 December 2021

Նիդերլանդացի գործիչներն արժանացել են Հայաստանի մեդալների

 

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը (Tigran Balayan) իր թվիթերյան էջով սրտանց շնորհավորանքներ է ուղարկել մի խումբ հասարակական քաղաքական գործիչների՝ Անդրե Ռուվութին, Ինգա Դրոստին, Լին վան Դեյկեին, Հարի վան Բոմելին և Աննա-Մարիա Մատթարին՝  Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգեւների արժանանալու  կապակցությամբ։

«Հայաստանը և հայերը բարձր են գնահատում  ձեր հանձնառությունը»- գրել է դեսպանը ։

Նրանք արժանացել են Մովսես Խորենացի,  Մխիթար Գոշ, Երախտագիտության մեդալների։

«Նիդերլանդական օրագիրը» շնորհավորում է Նիդերլանդացի գործիչներին Հայաստանի Հանրապետության պարգևներին արժանանալու համար։

Heartfelt congratulations to André Rouvoet, Inge Drost, Leen van Dijke, Harry van Bommel and Anna Maria Mattaar on being awarded with High State Awards of the Republic #Armenia.  

Armenia and Armenians value and appreciate your commitment.

Նիդերլանդների մի շարք գործիչներ պարգևատրվել են Հայաստանի պետական պարգևներով

ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նիդերլանդների մի շարք գործիչներ պարգևատրվել են Հայաստանի պետական պարգևներով.

Անդրե Ռավուտ - «Մխիթար Գոշ» մեդալ

Ինգե Դրոստ - «Մխիթար Գոշ» մեդալ

Հարի ֆան Բոմմել - «Երախտագիտություն» մեդալ

Լին ֆան Դայկ - «Երախտագիտություն» մեդալ

Աննա-Մարիա Մատաառ - «Մովսես Խորենացի» մեդալ

Ջերմորեն շնորհավորում ենք Հայ ժողովրդի բարեկամներին

և շնորհակալություն հայտնում նրանց բազմամյա ավանդի և նվիրումի համար



No comments:

Post a Comment