The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday 5 December 2021

Բրյուսելում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց

 ORER

Եվրոպահայերը Բրյուսելում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ դատապարտել են ՌԴ օկուպացիոն քաղաքականությունը եւ կոչ արել՝ կատարելու դաշնակցային պարտականությունները


Դեկտեմբերի 4-ին ժամը 14-15-ը Բրյուսելում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց տեղի ունեցավ եվրոպական 5 երկրների հայերի բողոք հավաքը, որի հիմնական նպատակն էր Ռուսաստանի Դաշնության իշխանություններին ներկայացնել Հայաստանի նկատմամբ վարած օկուպացիոն քաղաքականությունը եւ դաշնակցային պարտականությունների չկատարումը։

Համավարակով պայմանավորված բելգիական իշխանությունների պահանջով հավաքը տեւել է մեկ ժամ, 20 րոպե է թույլատրվել ելույթների համար եւ ներկաների թիվը չպետք է գերազանցեր 50-ը։ Հավաք-ցույցը վարել է Ազատ Օրդուխանյանը/Գերմանիա/։

ՕՐԵՐ-ի հետ զրույցում Ազատ Օրդուխանյանը նշել է, որ ցույցին մասնակցել են Գերմանիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի եւ Բելգիայի հայերը։ Հավաքի կազմակերպիչը Եվրոպայի ազգային- ժովրդավարական բեւեռն էր։ 

Հավաքը ելույթով բացել է Գերմանիայից Ազատ Օրդուխանյանը, ապա ելույթներ են ունեցել Լիանա Մարգարյանը՝ Բելգիայից Հայկական Վերածննդի ներկայացուցչը, Գեւորգ Բարբարյանը՝ Ֆրանսիայի ԱԺԲ պատասխանատուն, Սեդրակը Քյուլինկյանը՝ Լիոնի ԱժԲ պատասխանատուն, իսկ Շեյցարիայի ներկայացուցիչների ելույթն ընթերցել է Ազատ Օրդուխանյանը։

Պահասխանելով ՕՐԵՐ-ի հարցին, թե ինչո՞ւ են ընտրել այս օրը եւ ի՞նչ նպատակ են հետապնդել ցույցի կազմակերպիչները, Ազատ Օրդուխանյանն ասաց.

«Այսօր խորհրդանաշանակն օր էր։ Ուղիղ 101 տարի առաջ այդ օրը Հայաստանի Հանրապետության կառավարությունը տեղի տալով թուրքական եւ ռուսական կազմակերպված հարձակմանը, ենթարկվեց Հայաստանում Ռուսաստանի ներկայացուցիչ Լեգրանի պահանջին եւ իշխանությունը հանձնեց Բաքվում ստեղծված հայկական Հեղկոմին՝ Սագիս Կասյանի ղեկավարությամբ։

Դեկտեմբերի 2-ին կառավարությունը հրաժարական տվեց, իսկ դեկտեմբերի 4-ին Դրոն եւ կառավարության այլ պաշտոնյաններ բանալիները հանձնեցին բոլշեւիկներին։ Դադարեց գոյություն ունենալ 2.5 ամյա Հայաստանի Հանրապետությունը։ 101 տարի հետո մենք եկել ենք ասելու, որ չենք ընդունում Հայաստանի օկուպացիան, եւ պայքարելու ենք Հայաստանի Հանրապետության վերականգնման համար՝ իր սահմաններով։ Ռուս-թուրքական եղբայրությունը նույն ձեւով այսօր կրկին կիսում է Հայաստանը, այս անգամ էլ Արցախն է զոհաբերում»։

Ելույթներից ու վանկարկումներից հետո, ցույցին ներկա եվրոպահայերը Ռուսաստանի Դաշնության կառավարության անունով ՌԴ դեսպանին հասցեագրված նամակ թողեցին դսպանատան փոստարկղում։ Նամակում նույնպես դատապարտել են Ռուսաստանի օկուպացիոն /ռազմակալման/ քաղաքականությունը, դաշնակցային պարտականությունների չկատարումը, հակառակ պարագայում նշել են, որ Հայաստանը նոր հուսալի դաշանակիցներ կփնտրի։ Նամակում նաեւ դատապարտել են Լենին-Աթաթուրք 1921թ. պայմանագրերը։

Ցույցի մասնակիցները նաեւ վանկարկել են կարգախոսներ՝

«Մերժում ենք Կրեմլի գաղութատիրությունը», «Անշնորհակալ Կրեմլ, ու՞ր մնաց Ռուսաստանի շնորհակալությունը հայերին», «Ո՜չ ենք ասում Լենին-Քեմալին», «Կրեմլում ընկեր բառը միայն թուրքերե՞ն է թարգմանվում», «Ռուսաստան սպասիր քեմալական ապտակի, շուտով կստանա՜ս Անկարայից» , «Ռուսաստանը հերթական անգամ կործանումից փրկում է Թուրքիային», «Մոսկվա-Անկարա-Բաքու , Բերմուդյան եռանկյունի աշխարհի համար», «Կրե՜մլ, դու արժանի չես հայերի անկեղծ բարեկամությանը», «Կրեմլ, եղել ու մնում ես տրոյական ձի Հայաստանի համար» եւ այլն։

Ազատ Օրդուխանյանն իր ելույթում նշել է. «Երևան մտնելուց ընդամենը 3,5 ամիս հետո, 1921թ-ի մարտին, Լենին-Քեմալ դավադիր պայմանագրով Կրեմլը հայոց տարածքների մի մասը նվիրեց թուրքերին ու Կովկասի թաթարներին` հետագայում նրանց կնքելով ադրբեջանցի անունով։ Այսօր նույն ռուս-թուրքական եղբայրությունը կրկին հարձակվել է հայ ժողովրդի վրա, նրա հայրենիքից ուզում է տանել ոսկին, պղինձը, մոլիբդենը, մարդկային գիտական ու աշխատուժային ռեսուրսները և վերացնել հայոց պետականության ներկայիս վերջին ու թույլ մնացորդները։

Ռուսաստանը և Թուրքիան զենքով, արյունով ու դիվանագիտությամբ, խախտում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը, մեզ քայքայում են բոլոր բնագավառներում ու փոքրացնում։ 32 տարի առաջ, այս օրերին՝ կոնկրետ դեկտեմբերի 1-ին, տեղի ունեցավ Արցախի մարզի իրավական միացումը մայր հայրենիքին։ Բայց կրկին ռուսական գաղտնի ծառայություններն, այս անգամ նեոբոլշևիկ Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռքով, Արցախի մարզի միացումը փոխարինեցին Լեռնային Ղարաբաղի ֆիկտիվ հանրապետության ստեղծմամբ, հայերին պարտադրեցին կեղծ ու անիրականանալի օրակարգ և դրանով ձախողեցին հայ նահատակների արյան գնով ազատագրված հայրենի արցախյան նշխարի միացմանը Հայաստանին։ 

101 տարի է անցել Հայաստանի օկուպացումից, մենք շարունակում ենք անկոտրում կամքով ու համառությամբ պայքարել Հայաստանի Հանրապետության պետականության վերականգնման ու մեր հայրենիքի տարածքների պահպանման վեհ նպատակի համար։

Մենք ռուսատյաց ուժ չենք, մենք արժանապատիվ հայեր ենք, մենք ավելի քան 6-հազարամյա հայոց պետականությունը մեր մեջ կրող հայեր ենք և հայրենիքում մարտնչող մեր գաղափարակից հայրենակիցների հետ միասնաբար գնում ենք մեր պետականության վերականգնմանը։

Հայ ժողովուրդը կունենա՞ իմունիտետ, դուրս կգա՞ փողոց, կդիմադրի՞ բոլոր հնարավոր միջոցներով, կապրի ու կվերածնվի, չի անի դա, Մոսկվան ու Անկարան միասնաբար կգրավեն Երևանը ու իրենց արյունոտ դրոշները կտնկեն մեր մայրաքաղաքի սրտում, ինչպես արեցին անցյալ տարի Հայաստանի Արցախի մարզում։

Սիրելի հայրենակիցներ, պետք չէ սպասել Սասունցի Դավիթին, որ գա և ազատի մեզ այս մղձավանջից։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է դառնա Սասունցի Դավիթ, յուրաքանչյուրն իր գյուղում ու քաղաքում, յուրաքանչյուրն իր գրասենյակում, դպրոցում, համալսարանում, գործարանում, զորամասում, ամենուր, աշխարհի իր ապրած բնակավայրում։ Դա մենք կարող ենք, մենք հզոր ազգ ենք ու Եվրոպան մեզանից դա է սպասում»

No comments:

Post a Comment