10.07.2025/Anna Martirosyan /Նիդ.օրագիր
1. Հղիության վերահսկում
Հղիության առաջին ստուգում իրականացվում է ընտանեկան բժշկի (huisart) մոտ։
Հղիությունը վերահսկում է հիմնականում մանկաբարձը (verloskundige), ոչ թե գինեկոլոգը:
Եթե հղիությունը համարվում է բարձր ռիսկային, ուղարկում են գինեկոլոգի մոտ։
Ուլտրաձայնային ստուգումներ՝ հիմնականում 2 անգամ՝ 10 և 20 շաբաթում:
Առողջապահական ապահովագրությունը ամբողջությամբ կամ մասամբ ծածկում է հղիության ստուգումները:
2. Ծննդաբերության այլընտրանքներ.
Որքան զավեշտալի թվա, Նիդերլանդներում տանը ծննդաբերելը լայնորեն ընդունված և օրինական է, եթե հղիությունը ընթացել է առանց բարդությունների:
Հիվանդանոցում ծննդաբերությունը սովորաբար իրականացվում է մանկաբարձի օգնությամբ, ոչ անպայման բժշկի հսկողությամբ։
Բնական ծննդաբերությունը խիստ խրախուսվում է, իսկ ցավազրկումը (օրինակ՝ էպիդուրալ) հնարավոր է, բայց ոչ պարտադիր։
Եթե հղին ցանկանում էպիդուրալ, պետք է ծննդաբերի հիվանդանոցում, բժշկի հսկողությամբ։
Այստեղ կեսարյան գործողությունը անում են միայն խիստ ծայրահեղ դեպքերում։
3. Ծննդաբերությունից հետո
Kraamzorg (ծննդյան խնամք)՝ ծննդաբերությունից հետո առաջին շաբաթվա ընթացքում տուն է գալիս հատուկ խնամող անձնակազմը։
Օգնում է խնամել մորը և նորածնին։
Տրամադրում է խորհրդատվություն, խնամք, գործնական աջակցություն։
Kraamzorg-ը մասնակի կամ ամբողջությամբ ֆինանսավորվում է ապահովագրության կողմից։
4. Ապահովագրություն
Հիմնական բժշկական ապահովագրությունը պարտադիր է բոլորի համար։
Հղիության և ծննդաբերության հետ կապված ծախսերը հիմնականում ծածկվում են ապահովագրությամբ։
Հիվանդանոցային ծննդաբերությունը՝ եթե չունի բժշկական ցուցում, կարող է պահանջել համավճար։
5. Ծննդյան արձակուրդ
Կինը ստանում է առնվազն 16 շաբաթ մայրության արձակուրդ, եթե աշխատող է։ 4-6 շաբաթ՝ ծննդաբերությունից առաջ, մնացածը՝ ծննդաբերությունից հետո։
Հայրը ստանում է 1 շաբաթ վճարովի արձակուրդ + լրացուցիչ 5 շաբաթ՝ եթե աշխատում է Նիդերլանդներում։
Նիդերլանդներում հղիության գործընթացը բաժանվում է մի քանի փուլերի՝ հստակ կազմակերպված առողջապահական համակարգի միջոցով։
1. Հղիության հաստատում
Ընտանեկան բժշկի (huisarts)՝ հաստատվում է հղիությունը:
Որպես կանոն՝ կատարվում է միզամուղի թեստ կամ արյան անալիզ։
Բժիշկը հղում է տալիս մանկաբարձին (verloskundige), ում մոտ պետք է հղի կինը սկսի իր այցելությունները։
2. Առաջին եռամսյակ (0–12 շաբաթ)
Առաջին այցելությունը մանկաբարձին՝ 8-ից 10 շաբաթում է իրականացվում։
Խորհուրդներ սննդակարգի, հավելումների (ֆոլաթթու, վիտամին D) և ապրելակերպի մասին։
Սքրինինգ թեստեր (օրինակ՝ NIPT՝ քրոմոսոմային շեղումների հայտնաբերման համար)՝ ընտրությամբ:
3. Երկրորդ եռամսյակ (13–27 շաբաթ)
Կրկնվող այցելություններ մանկաբարձի մոտ՝ ամսական մեկ անգամ։
20-րդ շաբաթում՝ մանրամասն ուլտրաձայնային հետազոտություն (20-wekenecho)՝ զարգացող անոմալիաների հայտնաբերման նպատակով։
Սկսվում են քննարկումներ ծննդաբերության պլանավորման մասին։
Այդ ընթացքում, նախապես գրանցված ծննդաբերական փաթեթ ծանրոց է ուղարկվում հղի կնոջ տուն, որի մեջ կան հիմնական անհրաժեշտ բժշկական անձնական պարագաները մոր համար։
Հնարավոր է՝ ընտանեկան բժիշկը կամ մանկաբարձը առաջարկեն դասընթացներ ծննդաբերության և ծնողի դերի վերաբերյալ։ Նաև այցելում են տուն, նախապատրաստական խորհրդատվություն իրականացնում երեխային անհրաժեշտ ապրանքների(մահճակալ, հագուստ, լոգանքի պարագաներ և այլն) առկայությունը գնահատում։
4. Երրորդ եռամսյակ (28–40 շաբաթ)
Այցելությունների հաճախականությունը մեծանում է՝ սկզբում՝ 2 շաբաթը մեկ, ապա՝ ամեն շաբաթ։
Քննարկվում է ծննդաբերության վայրը՝ տանը, ծննդատանը (kraamhotel), թե հիվանդանոցում:
Գնահատվում է պտղի դիրքը, չափերը և մայրիկի վիճակը:
Կազմվում է ծննդաբերության պլան:
Մանկաբարձը հաճախ է կապի մեջ լինում ապագա ծնողների հետ, իսկ ծննդաբերության նշանների դեպքում՝ գալիս է տուն կամ ուղարկում է ծննդատուն:
5. Ծննդաբերություն
Եթե հղիությունը դասավորվել է առանց բարդությունների՝ ծննդաբերությունն իրականացվում է մանկաբարձի հսկողությամբ։
Հնարավոր է ծննդաբերություն տանը, ինչպես նշվեց վերևում, որ լայնորեն տարածված է այստեղ՝ մանկաբարձի օգնությամբ։ Բայց և ցանկության դեպքում հիվանդանոցում կարող է բնական ճանապարհով ծննդաբերել մայրը։ Ի դեպ, շատ հարմարավետ էին հիվանդանոցն ու սենյակի պայմաններն, ուր բնական ճանապարհով ունեցա առաջնեկիս🙏🙏😊😊։
6. Ծննդաբերությունից հետո գալիս է ինչպես նշվեց, (kraamzorg), հատուկ մասնագիտացված խնամքի բուժքույր, մոտ մի շաբաթ, բայց հնարավոր է լրացուցիչ օրեր էլ գալ։ Kraamzorg աշխատողը գալիս է տուն և օգնում մայրիկին և նորածնին։
Ստուգում են մոր ընդհանուր առողջությունը, չափում տաքությունը, կերակրումը, երեխայի քաշը և ընդհանուր վիճակը։
Տրվում է տեղեկանք մանկաբույժին (consultatiebureau) և ընտանեկան բժշկին։
7. Հետծննդյան խնամք
6 շաբաթ անց՝ վերահսկող այց մանկաբարձի մոտ։
Քննարկվում են հոգեբանական և ֆիզիկական վերականգնումը։
Ընտանեկան բժիշկը շարունակում է մոր և երեխայի խնամքը։
Այս ամենը այս համակարգի հիմնական կետերն են, իսկ սպասարկման որակը կարող է էապես տարբերվել Նիդերլանդների տարբեր քաղաքներում։
Thursday, 10 July 2025
Հղիությունը և ծննդաբերությունը Նիդերլանդներում
Subscribe to:
Post Comments (Atom)




No comments:
Post a Comment