The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday 6 December 2020

Տարեմուտյան անակնկալ covid-19-ի դեմ պայքարող բուժաշխատողներին

Տարեմուտյան անակնկալ covid-19-ի դեմ պայքարող բուժաշխատողներին Jumbo Oostburg- ի (Oostburg) և PLUS Lohman -ի (Breskens) հանրախանութների օգնությամբ երեխաները Սինտերկլասի (Բեն), Մեծ Պիտի (Սամ) և Փոքր Պիտի (Լուկա) օգնությամբ այցելեցին
բուժաշխատողներին և նրանց նվերներ ու քաղցրավենիքներ մատուցեցին: Jumbo Oostburg- ի (Oostburg) և PLUS Lohman -ի (Breskens) հանրախանութների օգնությամբ երեխաները Սինտերկլասի (Բեն), Մեծ Պիտի (Սամ) և Փոքր Պիտի (Լուկա) օգնությամբ այցելեցին բուժաշխատողներին և նրանց նվերներ ու քաղցրավենիքներ մատուցեցին: 05-12-2020/ Breskens/ Niderlandakan Oragir / Նիդերլանդների հարավային Զելանդի մարզի « ZorgSaam » բժշկական ծառայություններ մատուցող ընկերության ավագ բուժաշխատող Փերի Կնյազյանը (Peri Kniazian ) հաճելի անակնկալ մատուցեց Բրեսկենս քաղաքի Hooge Platen -ի իր գործընկերներին: Նրա 30 գործընկերներն այս օրերին Hooge Platen Cohort բաժանմունքում շուրջօրյա հոգ են տանում covid-19-ի դրական արդյունքներ ունեցող հիվանդներին:

« ZorgSaam » բժշկական ծառայություններ մատուցող ընկերության ավագ բուժաշխատող Փերի Կնյազյանը

Դեկտեմբերի 5-ը երեկոն Նիդերլանդներում տարեմուտի առիթով նվերներ բաժանելու օր է (pakjesavond ): Եվ ահա Փերիի նախաձեռնության շնորհիվ Jumbo Oostburg- ի (Oostburg) և PLUS Lohman -ի (Breskens) հանրախանութների օգնությամբ երեխաները Սինտերկլասի (Բեն), Մեծ Պիտի (Սամ) և Փոքր Պիտի (Լուկա) օգնությամբ այցելեցին բուժաշխատողներին և նրանց նվերներ ու քաղցրավենիքներ մատուցեցին: Երեխաներին օգնում էր աշխատակիցներից` Danique de Kreek-ը: Հաճելի անակնկալը` նվերներն ու քաղցրավենիքը թարմացրեցին ու հաճելի տրամադրություն պարգևեցին բաժանմունքի բոլոր աշխատողներին: 



No comments:

Post a Comment