The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday 3 May 2016

Երթ-հանրահավաք Ամստերդամում' Հայոց Ցեղասպանության 101-ամյակի առիթով





13086739_1079455055452564_6114202771043034969_o.jpg
Ապրիլի 23-ին'  Հայոց Ցեղասպանության 101-ամյակի նախօրեին, Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները Ամստերդամի սրտում' Museumplein hրապարակից, որտեղ տեղակայված են մի քանի հանրահայտ թանգարաններ, բողոքի երթ կազմակերպեցին դեպի քաղաքի մեկ այլ հայտնի' Beursplein հրապարակ: Այստեղ էլ մասնակիցներն այնուհետև հանրահավաք  անցկացրեցին:
Սա ապրիլ ամսվա մեջ նիդերլանդահայերի նույն քաղաքում արված 2-րդ հանրահավաքն է: Առաջինը' Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դեմ  բողոքի ակցիան էր Ամստերդամի  «Դամ»  հրապարակում' ապրիլի 8-ին:
Գարնան համար անսովոր ցուրտ, նաև անձրևոտ եղանակին, մոտ հազարի հասնող ակտիվիստներ էին ժամանել Նիդերլանդների մայրաքաղաք: Ցուցարարների երթուղին մինչ հանրահավաքի հարթակը, ձգվում էր մի քանի կիլոմետր և անցնում էր կենտրոնական փողոցներով, որը հանգստյան օրվան բնորոշ լեցուն էր զբոսաշրջիկներով:
Ակցիայի մասնակիցները, ովքեր հայ-հոլանդական եռագույն դրոշներից բացի կրում էին Թուրքիայի ոճրագործությունը դատապարտող ցուցապաստառներ, ցեղասպանության վավերագրեր պատկերող լուսանկարներ, Մեծ Եղեռնի պատմության մասին բրոշյուրներ էին բաժանում անցորդներին:



Պետք է դիտարկել, որ մարդկանց հետաքրքրությունն անչափ  մեծ էր: Ոմանք պարզապես գիտեին հարյուրամյա վաղեմություն ունեցող դեպքերի մասին , մյուսներն հարցուփորձ էին անում' մինչև պարզաբանում ստանում էին մասնակիցներից: Շատերն էլ հետաքրքրվում էին երթն ուղեկցող ոստիկաններից, ովքեր իրենց բարձրության վրա էին և մարդկանց համբերությամբ բացատրում էին երթի իրական դրդապատճառների մասին:
Հատկապես կարգալուծվեց տրանվայների կանոնավոր աշխատանքը, որոնք ստիպված էին արգելակել իրենց ընթացքը' մինչև կանցնեին մարդկանց հոծ խմբերը: Այդ ընթացքում էլ ուղևորները մոտենում էին փոխադրամիջոցի պատուհաններին և դիտում ցուցապաստառները, երթի  մասին բրոշյուրներ խնդրում մասնակիցներից: Բազմաթիվ զբոսաշրջիկներ պարզապես լուսանկարչական սարքերն էին նախապատրաստում, երբ լսում էին թմբուկների խրոխտ զարկերը: Գետից անցնող զբոսանավերից մեկն էլ, որպես համերաշխություն երկար ազդանշան հնչեցրեց:
Մինչ երթի մասնակիցները կժամանեին Beursplein Հրապարակ, ամբողջ ժամանակ  հարթակից հնչել է հայկական ազգային երաժշտություն:
Հայոց Ցեղասպանության 101 տարելիցին նվիրված բողոքի ակցիան սկսվում է անմեղ զոհերի հիշատակին հայտարարված լռության րոպեով:
Ցեղասպանությունը, որպես երևույթի  դատապարտումով են հանդես գալիս Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը,Նիդեռլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի նախագահ՝ Մասիս Աբրահամյանը, քրդական համայնքի անունից  Ջերան Օզհանը,արամեական համայնքի առաջնորդ Ջոնի Շաբոն,«Ապրիլ 24» հանձնախմբի նախագահ Նուբար Սիփանը, ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական կազմակերպության նախագահ Սերինե Աբրահամյանը, «AJO Ամստերդամ» երիտասարդական կազմակերոթյան ղեկավար Գրիգոր Այվազյանը, հոգեշնորհ Տ. Առեն վարդապետ Շահենյանը:
Հուզական և անկեղծ ելույթ ունեցավ Նիդերլանդների սոցիալիստական կուսակցության երիտասարդ թևի ղեկավար Լաուրա Յակը: Նա մատնանշեց, որ իրողությունն ունի 101 տարվա պատմություն  և 101 տարի է ինչ անարդարություն է տեղի ունենում ու այսօր հայն իր տարածքում ապահով չի ապրում: «Ես հայ չեմ, բայց սա իմ խնդիրն է նաև» ասաց նա:
Գեղարվեստական կատարումներով հանդես եկան երգիչներ Վրեժ Սահակյանը, Մամբրե Սիմոնյանը, Սվետլանա Աղաջանյան,Ամստերդամի հայկական եկեղեցու Անի պարային համույթը:
Ապրիլի 23-ի երթ-հանրահավաքն ամփոփում է Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների անդամ տիկին Ինգա Դրոստը:
Առհասարակ  այս անգամ միջոցառմանը մեծ հետաքրքրասիրություն հանդես բերեց Նիդերլանդական մասայական ինֆորմացիայի միջոցները' ի դեմս հանրային հեռուստատեսության և մամուլի մի շարք միջոցների (HET PAROOL, AD.nl և այլք):  «2015 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսերությունը սպասարկող երիտթուրքերի կողմից ներքին գործերի նախարար Թալիաթ փաշայի հրամանով ձերբակալվել, այնուհետև արտաքսվել ու սպանվել  են հայ մտավորականության սերուցքն ու առաջնորդները: Սա եղել է հայերի ցեղասպանության սկիզբը: Օսմանյան կայսրության հարյուր հազարավոր հայերի հեռացրել են իրենց տներից և արտաքսել սիրիական անապատ: Նրանցից շատերը սպանվել, կամ մահվան են ենթարկվել  տառապանքի ճանապարհին: 800000 մինչև մեկուկես միլիոն մարդ է զոհվել, սա օսմանյան կայսրությունում ապրող հայ բնակչության կեսն էր, - գրում է Het Parool ինտերնետային թերթը և ավելացնում :
Շաբաթօրյա երթի մասնակիցներից մեկը  ցուցապաստառ էր  պարզել , որտեղ գրված էր  «Իմ տատիկը չի մոռացել, իմ հայրը չի մոռացել, ես չեմ մոռացել այն»:
Ապրիլի 24-ին Հոլանդահայ կազմակերպությունների անդամները ծաղկեպսակ կդնեն Հայոց  Ցեղասպանության զոհերի հուշարձաններին:
«Նիդերլանդական Օրագիր»

13055177_1079459818785421_2510393501184348915_o.jpg13041268_1079454892119247_4225398102620124436_o.jpg

13029711_1079458455452224_1789502744613818253_o.jpg







13041452_1079455088785894_2564025317153087542_o.jpg

No comments:

Post a Comment