The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday 30 January 2023

Բլոգեր Լապշինը զորակցություն է հայտնում Արցախին

 



Մինչ Ալեքսանդր Լապշինի Ամստերդամ գալը զրուցել էինք նրա հետ։ Համեստորեն շնորհակալություն հայտնեց «Նիդերլանդական օրագրին», որ Բաքվում իր բանտարկության օրերին մեր բողոքի ձայնն ու համերաշխությունն ենք հայտնել իրեն: Ասաց, որ Եվրոպա այցի հիմնական նպատակը Բրյուսելում լինելն է ու հանդիպումներ ունենալը Եվրախորհրդարանի պատգամավորների ու քաղաքական գործիչների հետ, նաև Ալիևի հանցագործությունների մասին բարձրաձայնելը: Ասաց, որ հանգստյան օրերին շատ է ուզում լինել Ամստերդամում: Հետո արդեն Ամստերդամում հանդիպել է երիտասարդական ակտիվի հետ, եղել Սուրբ Հոգի հայկական եկեղեցում, զրուցել հոգևոր հովիվ Տեր Տարոն Թադևոսյանի ( Ter Taron Tadevosyan) հետ: Այսօր էլ նա եղել է Հաագայում, ընդունելության արժանացել Նիդերլանդներում Հայաստանի դեսպանի կողմից: Ինչպես հայտնի է վաղը՝ հունվարի 30-ին, ժամը 16:15-ին Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) շենքի մոտ (Carnegieplein – Den Haag), դատական լսումներին համընթաց, հոլանդահայերի կողմից բողոքի ցույց է տեղի ունենալու։ Քանի որ ցույցին ներկա չի լինելու, որոշեց իր համերաշխությունը հոլանդահայերին հայտնել այսպես. https://www.facebook.com/NidOragir/videos/3374079586208200  

No comments:

Post a Comment