The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday 30 March 2019

Ավստրիայի հայերը ջերմությամբ են ընդունել վարչապետին



Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդլայնված կազմով` արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ հանդիպում ունեցան: Հետո երկու երկրների ղեկավարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակեցին առանձնազրույցի ձևաչափով:
Այնուհետև քննարկմանը նորից միացան համանախագահները և արտգործնախարարները։ Ընդհանուր առմամբ, հանդիպումը տևեց շուրջ 3 ժամ: Հանդիպումն ու քննարկումները արդյունավետ են գնահատել համանախագահները: Հանդիպումից գոհ էր նաև Նիկոլ Փաշինյանը, նա այդ մասին հայտնեց Ավստրիայի հայ համայնքի հետ ունեցած, դեսպանատանը կազմակերպված հանդիպման ընթացքում: Հետո նախագահը պատասխանել է համայնքի անդամների հարցերին: Հանդիպմանը ներկա էր մեր թղթակից Նարեկ Ղարիբյանը, որը լուսանկարներ է տրամադրել մեզ:

Լուսանկարները և տեսաերիզը` ՆԱՐԵԿ ՂԱՐԻԲՅԱՆԻ
(Նիդ.օրագրի համար)





Այժմ ներկայացնում ենք հանդիպման  պաշտոնական` ավելի մանրամասն տեսաերիզը :


No comments:

Post a Comment