
Մոսկվայում Հրատարակվող «ԺԱՄ» համահայկական կրթամշակութային ամսագիրը անդրադարձել է «Նիդերլանդական օրագրի» Ամատունիների մասին նախագծի Նիկոդիմոս Ամատունուն նվիրված հոդվածին: Այն մասամբ թարգմանվել է ռուսերեն և ներկայացվել ռուսախոս ընթերցողին: Այս գեղեցիկ նախձեռնության համար մեր շնորհակալությունը «ԺԱՄ» ամսագրի և ինտերնետային կայքի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանին: «ԺԱՄԻ» հիմնական նպատակը օտար միջավայրում հայկական արժեքների տարածումն է, ինչպես նաև Հայաստանի և հայկական Սփյուռքի մշակութային ու հասարակական կյանքի լուսաբանումը: Այն հրատարակվում է 2008թվականից` Մոսկվայում:
իշխան Նիկոդիմոս Ամատունի. Պետական, քաղաքական, հասարակական գործիչ, Իսկական պետական խորհրդական (IV – действительный статский советник), ցարական Ռուսաստանի 4-րդ դասի պաշտոնյա, հատուկ հանձնարարությունների գծով հանձնակատար, զբաղեցրել է ցարական Ռուսաստանի կայսերության արդարադատության, ֆինանսների, առևտրի և արդյունաբերության նախարարությունների, Ծովային առևտրի և նավահանգստային ենթակառուցվածքները համակարգող տնօրինության, Կարմիր Խաչի միավորման գլխավոր տնօրինության պատասխանատու պաշտոններ, եղել է Գերագույն Խորհրդի Պետրոգրադյան հատուկ հանձնաժողովի Հասարակության բաժնի մշտական անդամ, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո , եղել է սպիտակ գվարդիականների թիմում: Ղրիմում ընդգրկվել է բոլշևիկյան իշխանությունից դեռևս զերծ Ռուսաստանի Հարավային կառավարության կազմում:
#ZHAMmagazine | Аматуни Никодим Исаевич – государственный, политический, общественный деятель, действительный статский советник, чиновник 4-го класса по особым поручениям в царской России, занимал ответственные должности при министерстве торговли и промышленности, юстиции, финансов и пр.. После Октябрьской революции был в стане белогвардейцев, в Крыму вошел в состав Правительства Юга России.
Ավելի վաղ «Նիդերլանդական օրագրի» Ամատունիների մասին նախագծի Նիկոդիմոս Ամատունուն նվիրված մասը հրատարակել են հայկական ՀԵՏՔ թերթը, Եվրոպական ՕՐԵՐ ամսագիրը և Պոլսո ԺԱՄԱՆԱԿ թերթը:
Նիկոդիմ Ամատունու մասին ամբողջական հայերեն տարբերակը կարող եք կարդալ `
https://www.nidoragir.com/2018/08/blog-post_9.html
_________________________
Ամատունիների իշխանական տոհմի մասին այս նախագծի հեղինակն է «Նիդերլանդական օրագիրը»:
Լուսանկարներն ու հոդվածաշարը հրապարակվում են առաջին անգամ: Հեղինակային իրավունքը պատկանում է՝ «Նիդերլանդական օրագրին»: Գրավոր հղումը՝ պարտադիր է:
ՈՒշադրություն
Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող այս նախագծը նպատակ ունի սփյուռքի և Հայաստանի մեր ընթերցողներին ծանոթացնել հայ ազնվական դասին, բացահայտել նրանց մասին գրված ու ավելի շատ չգրված էջերը, վեր հանել հայ ժողովրդի պատմության պայծառ էջերն ու պատմել մեր անվանի զավակների մասին: Նախագծի իրականացման համար պահանջվում է ժամանակ և միջոցներ` տեղային ու արխիվային ուսումնասիրությունների համար: Առանձին ուսումնասիրություններ ծախսատար են (օրինակ` Նիկոդիմոս Ամատունու մասին, ծնվել է Օշականում, ապրել և աշխատել է Վրաստանում, Ռուսաստանում : Նրա աճյունը գտնվում է Փարիզում` ամփոփված է ռուս նշանավոր գործիչների կողքին:
Ամատունիների իշխանական տոհմի մասին «Նիդերլանդական օրագրի» նախագծի այլ հոդվածները
https://www.nidoragir.com/2018/12/blog-post_49.html
https://www.nidoragir.com/2018/08/blog-post_9.html
https://www.nidoragir.com/2019/05/blog-post.html
https://www.nidoragir.com/2020/03/blog-post.html
https://www.nidoragir.com/2019/04/blog-post_22.html
https://www.nidoragir.com/2019/01/blog-post_97.html
https://www.nidoragir.com/2019/06/blog-post_6.html
https://www.nidoragir.com/2020/01/blog-post_28.html
https://www.nidoragir.com/2019/06/blog-post_18.html
Թեմային առնչվող այլ նյութեր`
https://www.nidoragir.com/2018/09/blog-post_21.html
https://www.nidoragir.com/2019/04/blog-post_23.html
https://www.nidoragir.com/2019/03/blog-post_4.html
Հոդվածի այլ հղումներ.
ԺԱՄ (ռուս.)
No comments:
Post a comment