The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday 23 November 2019

Իշխան Նիկոդիմոս Ամատունու առնչությունը ռուսական ազգագրական թանգարանի հետ


 Այս նյութը գրվել է Ամատունիների իշխանական տոհմի մասին  նախագծի շրջանակներում.

Իշխան Նիկոդիմոս Ամատունի.Ռուսաստանի ազգագրական թանգարանը (1914)


Ներկայիս Ռուսաստանի ազգագրական թանգարանը  նախկինում  մինչև` 1917 թվականը կրել է «Կայսր Ալեքսանդր III-ի ռուսական թանգարան» անվանումը:

Ալեքսանդր 3-րդ
 Թանգարան ստեղծելու գաղափարը` ներկայացնել Ռուսաստանի կայսրությունում բնակվող ժողովուրդների մշակույթի  բազմազանությունը, պատկանել է  կայսեր Ալեքսանդր III-ին (1845-1894):  Նրա մահից հետո այն կյանքի  կոչվեց 1895-ի  ապրիլի 13-ին(25) կայսերական գերագույն հրամանով ՝ կայսեր Նիկոլայ II-ի (1868-1918) կողմից` ի  պատիվ իր հոր, Ալեքսանդր III- ի  կամքի ու վառ հիշատակի: Ապագա թանգարանը դրվել է խորը գիտական ​​հիմքի վրա: Համալսարանի առաջատար ազգագրագետները, հետազոտողները և գիտնականները ներգրավված էին դրա ստեղծման հայեցակարգի մշակման և հետագա գործունեության մեջ:  Համաձայն կազմակերպիչների ծրագրի, ազգագրական բաժանմունքը պետք է դառնար կենտրոնական պետական ​​ազգագրական հաստատություն ՝ պահպանելով և ուսումնասիրելով Ռուսաստանի ժողովուրդների ազգային կյանքը, մշակույթը և արվեստը:

 Նիկոլայ Բ
Բացի  ազգագրական  և գեղարվեստաարդյունաբերական բաժանմունքից`  թանգարանը ունեցել է նաև Ալեքսանդր III- ի հիշատակի և գեղարվեստական բաժինները: Թանգարանի շենքը կառուցվել է ռուսական նեոկլասիցիզմի ոճով`1902-1913 թվականներին, ճարտարապետ Վ.Ֆ.Սվինինի (1865—1939) նախագծով: Այսպիսով Սամուել Դուդինի  (1863 — 1929)  նախաձեռնությամբ և ղեկավարությամբ ազգագրական բաժանմունքի  հիմնադրման տարեթիվը համարվում է 1895 թվականը: Այն հանրային  այցելությունների համար բացվեց միայն 1923 թվականին:
Ներկայումս Սանկտ Պետերբուրգում գտնվող Ռուսաստանի ազգագրական թանգարանը Եվրոպայում ամենամեծն է:  Այն պահում է Եվրասիայի Ռուսաստանին առնչված 157 ժողովուրդների մոտ կես միլիոն միավոր մշակութային ժառանգություն: Այս հանրաճանաչ թանգարանում ներկայացված իրերն  ընդգրկում և ցույց են  տալիս 19-20-րդ դարերի  սկսած 200 մարդ բնակչություն ունեցող փոքր, վերջացրած` մեծ  բնակչություն ունեցող ազգերի կենցաղը,  տեղական ճարտարապետությունն ու արվեստը,  կյանքը, կրոնը, ծնողներին վերաբերող ավանդույթները:
Թանգարանային ֆոնդի համակարգված ձևավորումը սկսվում է 1902 թվականից `ազգային բնօրինակ իրերի հավաքման և պահպանման համար մշակված հատուկ ծրագրի համաձայն:
ճարտարապետ Վ.Ֆ.Սվինին
Թանգարանի հավաքածուների համալրման առաջին նվիրատուները  եղան Նիկոլայ Երկրորդը և նրա ընտանիքի անդամները, որոնք թանգարանին տրամադրեցին Ռոմանովի դինաստիայի անձնական հավաքածուներից: Կայսր Ալեքսանդր III- ի Ռուսական թանգարանի ազգագրական բաժինը  բավականին հայտնի ռուս քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներից բացի  համալրել  ու արժեքավոր ցուցանմուշներ են տրամադրել նաև անվանի   հայազգի գիտնականներ` Ա.Ա. Լորիս Քալանթարը, Ս.Վ. Տեր-Ավետիսյանը, պաշտոնյա Ն.Ե Ամատունին և ուրիշներ: Վերջինս հետևողականորեն համագործակցել ու ակտիվ աշխատել է  թանգարանի հետ ստեղծման առաջին իսկ օրվանից:

Սա չի վրիպել նույն թանգարանի  Միջին Ասիայի և Կովկասի բաժնի առաջատար գիտնական,  պատմական գիտությունների թեկնածու  Սերգեյ Վասիլևիչ Դմիտրիևի (1957-2013) աչքից: Ամատունին ազգագրական թանգարանի ֆոնդը համալրած ամենաակտիվ մասնակիցներից մեկն է եղել: Դմիտրևը Ամատունու գործունեության  մասին ծանոթացել է 2011 թվականից մինչև իր հանելուկային մահը` 2013 թվականը, երբ անհետ կորավ Ղազախստանի տափաստաններում...
Աշխարհբեկ Քալանթար (1884-1942)

Դմիտրևի ուսումնասիրությունն ավելի շատ վերաբերվում էր ազգագրական թանգարանի ազգագրական բաժնի հավաքածուների պատմությանը, նրա համալրման գործում Ամատունու  ունեցած ներդրմանը:   «Իշխան Ն.Ե.Ամատունին և նրա արշավախումբը Պարսից ծոցում (1904-1907 թթ.)» ուսումնասիրության առաջաբանում, հատուկ շեշտադրությամբ է նշում թանգարանի հետաքրքիր հավաքածուների ձեռք բերման մեջ իշխան Նիկոդիմոս Ամատունու ունեցած ներդրումը: Նա հետևյալն է գրել.  « Ռուսական թանգարանի (ներկայումս ռուսական ազգագրական թանգարան) ազգագրական բաժնի օտարերկրյա ասիական ֆոնդերի ձեւավորման պատմության մեջ շատ հետաքրքիր էջեր կան, որոնք
Սմբատ Տեր-Ավետիսյան (1875-1943)
տարբեր պատճառներով հատուկ ուսումնասիրության չեն արժանացել: Դրանց թվում ամենահետաքրքիրներից մեկն անկասկած Հարավպարսկական հավաքածուներն են, որոնք կապված են իշխան Ամատունու անվան հետ, նրա անունն անհայտ է գիտական աշխարհին»:
Դմիտրիևը Նիկոդիմոս Ամատունուն դասում է այն արևելագետ-տեսաբանների շարքը, ովքեր այս բնագավառում թեև հատուկ գիտական աշխատություններ չեն թողել, բայց իրենց պրակտիկ գործունեությամբ հսկայական ներդրում են ունեցել, նպաստել են Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի ազդեցության ընդլայնմանը: Նրա գործունեության մասին նյութերը պահվում են Պետերբուրգում Ռուսաստանի պետական պատմական արխիվում, իսկ հավաքածոները՝ ազգագրական թանգարանում:
« ... Ազգագրական բաժնի հավաքածուների պատմության համատեքստում մենք հիմնականում հետաքրքրված ենք Ն.Ի. Ամատունու  նավարկությամբ կազմակերպած արշավը Հարավային Պարսկաստան»- իր աշխատության մեջ եզրակացրել է գիտնականը և  ավելացրել.
Ն.Ե. Ամատունու ձեռագրերից

«Ամատունին իր արշավի հաշվետվություններին կցել էր  «Պարսկաստանի քաղաքական վիճակը» նկարագրող փաստաթուղթ, որտեղ նա արտահայտել էր իր վերաբերմունքը Իրանում տեղի ունեցող բարեփոխումների շուրջ: Բացի այդ, Ամատունին փոխանցեց իր կողմից Հարավային Պարսկաստանում հավաքագրած նյութերը Ալեքսանդր Երրորդի ռուսական թանգարանի ազգագրական բաժնին: 1906թ. հոկտեմբերի 28-ին հայտնի արևելագետ Կ.Ինոստրանցևը, ով ղեկավարում էր Կովկասի և Միջին Ասիայի շրջանի ազգագրական բաժինը,Ամատունու  ձեռագրերը ներկայացրեց բաժինների խորհրդի նստաշրջանի, որոնք նկարագրում էին Պարսկաստանի բնակչության նյութական մշակույթը: Նա հայտնեց, որ բացի ազգագրական հավաքածուն, որ Ամատունին հավաքագրել է ազգագրական բաժնի միջոցներով, կա նաև Ամատունու սեփական միջոցներով 250 առարկայից կազմված հավաքածուն: Նոյեմբեր ամսին այդ իրերը դիտարկվել են խորհրդի անդամների կողմից և արժեվորվել են որպես թանգարանային  նմուշներ: Հավաքածուն կազմված էր տղամարդու, կանացի, մանկական հագուստի, կաշեգործության գործիքների, ճանապարհին օգտագործվող ծխելու պարագաների, սեղանի ճանապարհորդական պարագաների, ընտանի կենդանիների լծասարքերի տարբեր տեսականիներ:Հավաքածուն ներկայացված էր անձամբ Ամատունու կողմից:  Իրանական տերմինաբանությունը ճշտվել էր գրանցման ժամանակ` հայտնի արևելագետ Ա.Ն.Սամոյլովիչի կոմից » :



Հիշեցնենք, որ 1934-ին ազգագրական թանգարանը դարձավ ինքնուրույն ու կոչվեց` ազգագրության պետական ​​թանգարան: 1948-ի օգոստոսին, Մոսկվայում ԽՍՀՄ ժողովուրդների թանգարանի հավաքածուները հանձնելուց հետո, այն վերանվանվեց ԽՍՀՄ ժողովուրդների ազգագրության պետական ​​թանգարան: 1992 թվականից ՝ Ռուսաստանի ազգագրական թանգարան (SEM):

Հաջորդ անգամ մանրամասը կանդրադառնամ Դմիտրևի ու նրա` «Իշխան Ն.Ե.Ամատունին և նրա արշավախումբը Պարսից ծոցում (1904-1907 թթ.)»  աշխատությանը:

Hay Azian

ՈՒշադրություն
Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող այս նախագծը նպատակ ունի սփյուռքի և Հայաստանի մեր ընթերցողներին ծանոթացնել հայ ազնվական դասին, բացահայտել նրանց մասին գրված ու ավելի շատ չգրված էջերը, վեր հանել հայ ժողովրդի պատմության պայծառ էջերն ու պատմել մեր անվանի զավակների մասին: Նախագծի իրականացման համար պահանջվում է ժամանակ և միջոցներ` տեղային ու արխիվային ուսումնասիրությունների համար: Առանձին ուսումնասիրություններ ծախսատար են (օրինակ` Նիկոդիմոս Ամատունու մասին, ծնվել է Օշականում, ապրել և աշխատել է Վրաստանում, Ռուսաստանում : Նրա աճյունը գտնվում է Փարիզում` ամփոփված է ռուս նշանավոր գործիչների կողքին:

Ամատունիների իշխանական տոհմի մասին  «Նիդերլանդական օրագրի» նախագծի այլ հոդվածները

Ամատունիների շառավիղները

Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Իշխան Նիկոդիմոս Ամատունու կենսագրությունից (1903-1913)

Օշականի Ամատունիները և նրանց ավանդը տեղի դպրոցի ու եկեղեցու կառուցման գործում

Իշխան Նիկոդիմոս Ամատունու առնչությունը ռուսական ազգագրական թանգարանի հետ

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Նիկոդիմոս Ամատունին Բենուայի հուշերում

Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից

Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված

Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ

Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին

Սերունդներն այլևս կհիշեն որտեղ է թաղված Կոմիտասի առաջին ուսուցիչ Սահակ Ամատունին


Թեմային առնչվող այլ նյութեր`
Պոլսո «Ժամանակ» թերթը «Նիդերլանդական օրագրի» նախագծին գործակից

Թումանյանը, Կոմիտասն ու Սահակ Ամատունին

Այսօր իշխան Նիկոդիմոս Ամատունու մահվան տարելիցն է
Հոդվածի այլ հղումներ.

ԺԱՄ (ռուս.)

No comments:

Post a Comment