The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday 6 November 2019

ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ը «ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐ» ԱՄՍՏԵՐԴԱՄՈՒՄ


Ամստերդամի «CC Amstel» պերֆորմատիվ արվեստի ակումբը (cullinanplein 1, 1074JN ) «Պալոինա» միջազգային պարային համույթի նախաձեռնությամբ`Մշակութային մասնակցության և VSB հիմնադրամների օժանդակությամբ Նոյեմբերի 23-ը հայտարարել են Հայկական օր: Ներկայացումն սկսվելու է կեսօրից ու վերջանալու է ուշ երեկոյան: Միանգամից ասենք, որ երեք մասից բաղկացած վճարովի այս համերգին հայկական պարերով և երգերով հանդես է գալու Հոլանդահայ Աբովյան մշակութային միության պատանեկան պարախումբը և երգչախումբը` Լուսիկ Ներսիսյանի և Սվետլանա Աղաջանյանի ղեկավարությամբ։ «Միասին» խորագիրը կրող համերգին Աբովյանցիների ելույթը լինելու է հայկական օրվա առաջին ժամերին, ստույգ` 14.30-ից: Ծրագիրը ներառում է երգի և պարի սեմինարներ, բուֆետ, Հայաստանում պատրաստված հատուկ բեմադրություններ, ժողգործիքների երգ ու պարի կատարումներ, «Պալոինա» նվագախմբի ելույթը և այլը: Ներկայացնելով մասնակիցներին, ասենք, որ Լյուդվիգ ղարիբյանը Հայաստանից Հոլանդիա է գալու հատկապես Հայկական օրվան մասնակցելու: Նրա ղեկավարած երաժիշտների խումբը հայկական հրաշագործ մեղեդին կատարելու են ակորդեոնով, քյամանչայով, ուդով և դհոլով: Բացի հայկական երաժշտությունը վայելելուց, հնարավորություն կա նաև մասնակցելու սեմինարների, որոնք վարում են հայ երգիչ և վոկալ ուսուցիչ Իլդա Սիմոնյանը և ժողովրդական պարի ուսուցիչ Թինեկե վան Գելը: Մեր հայրենակիցը` Իլդա Սիմոնյանը, բնակվում է Նիդերլանդներում, վերջին տարիներին ներգրավված է այս երկրի երաժշտական տարբեր նախագծերում: Ինչ վերաբերվում է Թինեկե վան Գելին, ապա նա բավական հայտնի է թե Նիդերլանդներում և թե Հայաստանում: Առանձնահատուկ հետաքրքրություն ունի հայկական պարերի նկատմամբ, պարբերաբար լինում է Հայաստանում, ուսումնասիրում է հայկական բանահյուսությունը՝ հետազոտություններ է կատարել նույնիսկ ԱՄՆ-ի հայ համայնքներում, դիտել պարախմբերի ելույթները, բարձր է գնահատում հայկական պարարվեստը: Թինեկեյի սեմինարն ուղեկցվելու է Լյուդվիգ Ղարիբյանի ժողովրդական երաժշտական խմբի կենդանի կատարումներով: Անակնկալ է մատուցելու «Պալոինա» միջազգային պարի համույթը Փայլակ Սարգսյանի հեղինակած խորեոգրաֆիկ լուծումներով: Կատարվելու են երկու հայկական պարեր` Թամզարան և Ախալցխան:
Նոյեմբերի 23-ը հայկական օր դարձնելու համար կարող եք տոմսեր ձեռք բերել այստեղ.
http://tickets.ccamstel.nl/package/.
#NidOragir





No comments:

Post a Comment