The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday 9 November 2019

Վիլդերսի ֆեյսբուքյան ուղերձը նիդերլանդացի թուրք պատգամավորներին




Վիլդերսի ֆեյսբուքյան ուղերձը թուրք պատգամավորներին

«Հեռացեք!
Նիդերլանդները լրիվ զզվել է ձեզանից
Վերադարձեք Թուրքիա/Մարոկո և երբեք հետ չգաք».
Այս գրությամբ Նիդերլանդների «Ազատություն» կուսակցության (PVV) նախագահ և խորհրդարանի համանուն կուսակցության խմբակցության ղեկավար, հոլանդացի քաղաքական գործիչ Geert Wilders-ը քիչ առաջ ֆեյսբուքյան ու թվիթերյան իր էջերում ԴԵՆԿ երեք հոգանոց խմբակցության ազգությամբ թուրք պատգամավորների այս լուսանկարն է տեղադրել:

Wegwezen!
Nederland is jullie spuugzat.
Ga lekker terug naar Turkije/Marokko en kom NOOIT meer terug.

#DenkNaDenkWeg #Wegwezen

Վիլդերսը հայտնի է որպես իսլամի քննադատ: Նա հայտնի է նաև Եվրամիության վերաբերյալ իր ակնհայտ դիրքորոշումներով, եվրոյի , ներգաղթի և խոսքի ազատության հարցերով :

DENK-ը հիմնադրվել է Ներկայացուցիչների պալատի երկու թուրք-հոլանդական անդամներ Թունահան Կուզուի (Tunahan Kuzu) և Սելչուկ Օզթյուրքի (Selçuk Öztürk At Çiftliği) կողմից , Լեյբորիստական կուսակցությունից դուրս գալուց հետո 2014-ի նոյեմբերի 13-ին: 2015-ի փետրվարի 9-ին, նրանք իրենց խորհրդարանական խմբին տվեցին Denk անվանումը :
2017 թվականի խորհրդարանական ընտրություններում Դենկը ապահովեց երեք տեղ ՝ ազգությամբ թուրք Կուզուին և Օզթյուրքին ավելացավ մարոկացի Ֆարիդ Ազարկանը (Farid Azarkan) :
Թեև Նիդերլանդների խորհրդարանը ընդունել է Հայոց Ցեղասպանությունը, խորհրդարանական այս փոքր խմբակցությունը պաշտպանել է Թուրքիայի կառավարության դիրքորոշումը` հարցը թողնելու պատմաբաններին:


No comments:

Post a Comment