The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday 6 November 2019

Լրացավ Նիդերլանդներում արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի պաշտոնավարման և դեսպանատան ֆեյսբուքյան կայք էջի մեկ տարին





Հոկտեմբեր ամսվա դեսպանատան ֆեյսբուքյան էջը հարուստ է Հայաստանի արտաքին և ներքին, տնտեսական քաղաքական կյանքին առնչվող ամենատարբեր լուրերերով ու նորություններով:
Տեղեկատվություններին ավելի մանրամասը հաղորդակից լինելու համար խորհուրդ ենք տալիս այցելել ու կարդալ Նիդերլանդներում Հայաստանի դեսպանատան էջը: այսօր` նոյեմբերի 5-ին լրանում է էջի` որպես Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության բաց լսափողի մեկ տարին:
Էջն անմիջապես գործել սկսել է անցյալ տարի, դեսպան Տիգրան Բալայանի Նիդերլանդներ` նոր նշանակման վայր տեղափոխվելուց անմիջապես հետո: Այս առնչությամբ դեսպանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալն էր գրել. «Բազմաթիվ ծրագրերով ու երկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված գաղափարներով ժամանեցի նստավայր երկիր»։
Ամփոփելով դեսպանատան էջի մեկ տարվա արդյունքներն արդեն կարելի է եզրահանգել, որ, իրոք շատ մտահաղացումներ ու ծրագրեր ի փառս մեր հայրենիքի իրագործվել, կյանքի է կոչվել: Բնականաբար ավելի շոշափելի արդյունքների դեռ պետք է սպասել:
«Նիդերլանդական օրագիրը» հոկտեմբեր ամիսը ներառյալ արդեն թողարկել է դեսպանատան կայքի անցած 12 ամիսների համառոտ նյութերը: Այն ընթերցելով`արդյունքների մասին, ինքներդ կարող եք եզրակացության հանգել:
Օգտվելով առիթից շնորհավորում ենք Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կայքի ստեղծման մեկ տարին, նրա մոտ 2000 հետևորդներին, արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանին` գործունեության մեկ տարին լրանալու կապակցությամբ:
Դեսպանատան կայք էջի մեկ տարվա ամփոփման համառոտ ցանկին ծանոթանալու համար այցելեք #ՆիդՕրագրի, կամ դեսպանության կայք էջեր:

No comments:

Post a Comment