The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday 15 August 2019

«Քայլ առ քայլ»` հնից դեպի նորը

 Villa Sauber Մոնակոյի ազգային թանգարանում հիշյալ խորագրով ցուցահանդեսը գործելու է մինչև սեպտեմբերի 29-ը

Nouveau Musée National de Monaco

Fabrizio Moretti
«Նիդերլանդական օրագրի» շրջող օբեկտիվը Մոնակոյում ականատես եղավ մի  բացառիկ ցուցահանդեսի: Այն կրում է «Քայլ առ քայլ» վերնագիրը և պատկերացում է տալիս ժամանակակից  դիլերների արվեստի նկատմամբ ունեցած նոր վերաբերմունքի  մասին: Ցուցահանդեսը բացվել է ապրիլի 25-ին  «Վիլլա Սուբեր» Մոնակոյի  նոր ազգային թանգարանում (Villa Sauber)  և գործելու է մինչև  սեպտեմբերի 29-ը: Ֆաբրիզիո Մորետիի հավաքածուն հանրությանը առաջին անգամ ներկայացնելու  է երեսունինը հին ու  նոր վարպետների գործեր` սկսած գոթական ժամանակաշրջանից  մինչև վաղ Վերածննդի շրջանը, ներառելով Մաներիզմի և Բարոկկոյի ոճերը, Մորետիի հավաքածուն մեզ բերում է դեպի նոր ժամանակների ճանապարհով:

Սա եզակի և  բավականին բազմազան գլուխգործոցների յուրօրինակ փոքրիկ հավաքածու է:  Խիստ ընդգծված`  ինչպես Սպինելո Արետինոյի և Յանիս Կունելիսի գործերը, գայթակղիչ, ինչպես Լորենցո Բերնինի (1598-1680), Գվիդո Գանյաչիի (1601-1663) Ջորջ Քոնդոյի (ծնվ.1957) նկարները,  վերջացրած գերաստղերի` Պոնտորմոնի (1494-1557), Գերհարդ Ռիխտերի (ծնվ.1932) և Լուչո Ֆոնտանայի (1899-1968) գործերը:

Ցուցահանդեսում պետք չէ  հավաքածուի կտորների միջև որոնել հնարավոր փոխազդեցությունները, այլ պետք է կենտրոնանալ կոլեկցիոների զգացողության և տեսլականի վրա: Սա հին ու  նոր  ժամանակների ստեղծագործությունների ցուցադրում չէ, այլ բոլոր  ժամանակների մի ամբողջական համադրման պատկեր:

Հավաքածոյի հեղինակի  մասին ասենք, որ Ֆաբրիզիո Մորետին ավարտել է  Ֆլորենցիայի համալսարանի գրականության ֆակուլտետը, Տոսկանյայի հայտնի  հնագետ Ալֆրեդոյի որդին է, քսաներկու տարեկան հասակում բացել է «Գալերիա Մորետտին» ՝ մասնագիտանալով Հին վարպետների գործերի ձեռքբերմամբ: Իր կարիերայի սկզբից  նա հավաքել է արևմտյան արվեստի վարպետների կողմից արված  բազմաժանր գործեր ՝ առանց տարբերակելու ժամանակաշրջանը, ժանրը և հեղինակներին:


Hay Azian
Nouveau Musée National de Monaco
Foto: Nid.oragir 




































No comments:

Post a Comment