The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday 25 May 2018

Նիդերլանդների համայնքում պատրաստվում են պարել Քոչարի




Այս օրերին Հանրապետության օրվա կապակցությամբ սփյուռքում տարածում է գտել «Արի Պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ շարժումը: Նիդերլանդահայ համայնքը ևս անմասը չէ դրանից: Հատկապես նորաստեղծ պարի խմբերը ջանում են միանալ շարժմանը: Այդ իսկ պատճառով պարապում, հղկում են ամեն համարը: Պարի նոր խմբեր են ստեղծվել Դենբոսի «ՈՒրարտու» հայ համայնքում (ատենապետ՝ Տոնի Պողոսյան) և Նայմեխենի «Միացյալ հայերը Հոլանդիայում» միությունում (Ղեկավար՝ Սվետա Աբրահամյան): Նրանք մեր մյուս փորձառու խմբերի հետ հանդես են գալու Քոչարի, այս գեղեցիկ պարի կատարումով: Հատկապես «Արի պարի քոչարի» խորագրով շարժմանը մեծ ծրագրով են պատրաստվել Ալմելոյի, Հաագայի և մյուս քաղաքների հայ համայնքները: Եվ այսպես Նիդերլանդներից ֆլեշբոմին ներկայացել են Նայմեխեն քաղաքի «Միացյալ հայերը հոլանդիայում» կազմակերպության պարախումբը,  Հաագա քաղաքի «Աբովյան» մշակութային միության պարախումբը, «Կարոտ» պարախումբը,  Ալմելոյի հայկական կիրակնօրյա դպրոցի  ու «Զարթոնք» պարային համույթը, Մաստրիխտի «Անի» համայնքի պարի խումբը:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի հարյուրամյակի, ինչպես նաև Էրեբունի-Երևանի 2800-ամյակի կապակցությամբ այս շարժումը նախաձեռնել է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի «Հայկական մշակույթի տունը»՝ «Արի պարի քոչարի» խորագրով: Միասնականությանը նպաստող միջոցառման կազմակերպիչները կոչ են անում բոլոր ցանկացողներին ս.թ. մայիսի 26-ին իրենց բնակության վայրերում պարել քոչարի, նկարահանել և տեղադրել համացանցում #aripariqochari հեշթեգով: Նախաձեռնությանը կարող են մասնակցել և՛ անհատներ, և՛ պարային համույթներ, մշակութային տների, կրթօջախների, այլ հաստատությունների ներկայացուցիչներ:
Անշուշտ պարարվեստի խթանմանը նպաստում են մայր հայրենիքից սփյուռք ժամանող հայկական պրոֆեսիոնալ արհեստավարժ խմբերը, որոնց կատարումներն անջնջելի հիշողություններ են թողնում և անշուշտ նպաստում են հայկական ոգու բարձրացմանը:
«ԿԱՐԻՆ»-ազգագրական երգի և պարի համույթը դեռ Նիդերլանդներ էր եկել Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին: 2013թ. սեպտեմբերի 24-ին Հաագայի արվարձան Ռայսվայկ քաղաքում, բազմաթիվ հանդիսատեսների ներկայությամբ շատ պարերի ու երգերի հետ նրանք ներկայացրեցին «Սղերդի Քոչարի»և «Քերծի» պարերը (գեղարվեստական ղեկավար՝ Գագիկ Գինոսյան): Այն այսօր ներկայացնում ենք մեր ընթերցողի ուշադրությանը: Նկարահանումն արել է «Նիդերլանդական օրագիրը»:
Անդրանիկ Գրիգորյան


Հ.Գ-Հանրությանն իրազեկելու նպատակով ստեղծվել են ինտերնետային կայք, ֆեյսբուքյան և թվիթերյան էջեր հետևյալ հղումներով -http://www.aripariqochari.com

 , info@aripariqochari.com , https://www.facebook.com/aripariqochari , https://twitter.com/aripariqochari


No comments:

Post a Comment