The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday 3 January 2021

Այս Նոր Տարին թող թող նոր հույսեր ու հաջողություններ բերի բոլորին 2021

 


Այս Նոր Տարին թող թող նոր հույսեր ու հաջողություններ բերի բոլորին:  Անձնական ու աշխատանքային հաջողություններ, ընտանեկան երջանկություն, ամուր կամք` դժվարին վիճակը  թոթափելու ու նոր ձեռքբերումներով  առաջ շարժվելու, նոր կյանք կառուցելու համար:

Փառք ու հիշատակ մեր լուսե տղաներին, որոնք  անմահ են և որոնց պարտք ունենք` հայրենիքը նրանց պես արժանապատիվ պահելու...


Տարեմուտի կապակցությամբ դեսպան Տիգրան Բալայանը ուղերձ է հղել մեր հայրենակիցներին

Մինչ այդ` դեսպանը հարցազրույց է տվել  մեր լրատվամիջոցին:


Սիրելի Հայրենակիցներ, 


«Երկու օրից ավարտվելու է աշխարհասփյուռ հայության համար պատուհասի վերածված տարին։ 

Չնայած բոլոր բարդություններին և արհավիրքներին նիդերլանդահայությունը ցուցադրեց կազմակերպվածության, գթասրտություն, Հայրենքինին  աջակցելու ու անմնացրոդ նվիրվելու դասագրքային օրինակներ։ 

Թե քաղաքական, թե հումանիտար օժանդակության բնագավառներում ձեր կողմից արձանագրված արդյունքները առավել քան տպավորիչ են և հնարավոր են դարձել միասնականության շնորհիվ։  

Հայաստանի նորագույն պատմության ընթացքում ունեցել ենք նահնաջներ, դրանց մի մասը հենց նահանջ տարիներին՝  1992, 1996, 2016, 2020։ Այնուամենայնիվ կարողացել ենք, սթափվել, ուժ գտնել, համախմվել ու գնալ առաջ։ 

Համոզված եմ, որ հիասթափեցնող իրողությունները չպիտի թևաթափ անեն ու անգործության մատնեն մեզ, չպիտի ստիպեն մոռանալ մեր հազարավոր նահատկների հիշատակը և երազները, ուստի խնդրում եմ գալիք տարում կրկնակի եռանդով և նվիրվածությամբ աշխատել մեր համազգային նպատակների իրագործման ուղղությամբ, որ համոզված լինենք, որ Հաղթանակը մերն է լինելու։» 

 Հարգանքով,

Հաագայում ՀՀ դեսպանություն

2021-ի տարեմուտին ցանկանում եմ մաղթել ձեզ, ձեր ընտանիքին և հարազատներին քաջառողջություն և ամենալավն ու բարին

Մաթո Հախվերդյան

Abovian Centre 

2020 թվականին մենք բոլորս էլ ապրեցինք դաժան ու դժվար օրեր, շաբաթներ, ամիսներ, թե համավարակի և թե հատկապես մեր հայրենիքում տեղի ունեցած ահավոր արհավիրքի պատճառով։ Կյանքում լինում են փորձություններ, անհաջողություններ և երջանկության պահեր։ Ամենայն գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ հայ ժողովրդին վրա հասած պատուհասի ժամանակ մեր «Աբովյան» միության ժողովուրդը և մեզ աջակցող Հոլանդահայ կազմակերպությունների ֆրդերացիայի (FAON-ի) անդամները ցուցաբերեցին օրինակելի միասնականություն և պայքարի ու համագործակցության անկոտրում ոգի համարյա բոլոր ասպարեզներում` սկսած մարդասիրական և ռազմաճակատին նյութական օգնությունից մինչև շարունակական բողոքի ցույցեր հոլանդական և եվրոպական կառույցների մոտ։

Անկախ Հայ-ադրբեջանական պատերազմի արդյունքներից, աներկբա կարելի է ասել, որ այս պայքարում բարոյական հաղթանակը մերն է։

Նիդերլանդներում ՀՀ դեսպան պարոն Բալայանի և մեր կառույցի հետևողական ջանքերի շնորհիվ այս երկրի իշխանության բարձրագույն մարմինը` խորհրդարանը (Tweede Kamer) քննարկեց և տասից ավելի հայանպաստ բանաձևեր ընդունեց դատապարելով ադրբեջանական դաժանություննրը և պատերազմական ոճրագործություններն Արցախի և հայ ժողովրդի և նկատմամբ։ Միաժամանակ աշխատանքներ են տարվել նաև հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ։

Հարգելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ, այսօր Հայաստանը և Արցախը կանգնած են նոր մարտահրավերների առաջ, որոնք պահանջում են մեր բոլորի ջանքերը, ներդրումը և օգնությունը։ Ես հավատում եմ մեր «Աբովյան» միության և FAON-ի անդամների անմնացորդ հոգատարությանը հայրենիքի նկատմամբ և վստահ եմ, որ այստեղ տիրող համերաշխությունը և միասնությունը կառաջնորդեն մեզ իրականացնելու հայրենանպաստ առաջադրանքները։ Դա կլինի մեր հարգանքի տուրքը պատերազմում զոհված մեր քաջարի զինվորների հիշատակին։

Թող 2021 թվականը լինի խաղաղության, բարգավաճման, ստեղծագործ մտքի զարգացման և նորանոր ծրագրերի իրականացման տարի։


ՎԱՂՎԱ ՕՐՎԱ ՀԱՎԱՏԻ ՍՊԱՍՈՒՄՆԵՐՈՎ


Ափսոսանքի, հույսի, հավատի, սպասումի ու վաղվա օրվա լավագույն ցանկություններով  էր լեցուն «Նիդերլանդական օրագրի» այս վերջին շաբաթվա` Ամանորի փոստը: Անցածը վերաիմաստավորելու ու կյանքը նորովի կառուցելու տեսլականը, լավատեսությունը մեր հոգու անբաժանելի մասնիկը պետք է լինեն ապագայի բոլորիս գործունեության հիմքում:

«Չնայած բոլոր բարդություններին և արհավիրքներին նիդերլանդահայությունը ցուցադրեց կազմակերպվածության, գթասրտության, Հայրենքինին  աջակցելու ու անմնացրոդ նվիրվելու դասագրքային օրինակներ, կարդում ենք Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունից մեզ ուղարկած ուղերձում: 

Թե քաղաքական, թե հումանիտար օժանդակության բնագավառներում ձեր կողմից արձանագրված արդյունքները` ասվում է մեզ հղված նամակում, առավել քան տպավորիչ են և հնարավոր են դարձել միասնականության շնորհիվ։  Հիասթափեցնող իրողությունները չպիտի թևաթափ անեն ու անգործության մատնեն մեզ, չպիտի ստիպեն մոռանալ մեր հազարավոր նահատկների հիշատակը և երազները, ուստի  գալիք տարում կրկնակի եռանդով և նվիրվածությամբ պիտի աշխատենք մեր համազգային նպատակների իրագործման ուղղությամբ`  համոզված լինելու  համար, որ հաղթանակը մերն է լինելու»: 

Մինչ այդ էլ` Տարեմուտի առիթով, դեսպան  Tigran Balayan- ը արժևորել էր  դեսպանության ու «Նիդերլանդական օրագրի» միջև համագործակցությունը, կարևորել վերջինիս համախմբող դերը:

Հայ Բարեգործական Ընդհանուր Միության ( AGBU ) նամակում կարդում ենք.

«2020 թվականը արտառոց և դժվարին էր: Այն կտրուկ փոխել է մեր ապրելակերպը և աշխարհը տեսնելու ձևը, բայց նաև ստեղծել է նոր հնարավորություններ:

 2020 թ.-ին ՀԲԸՄ Հայկական վիրտուալ քոլեջը նախաձեռնել է բազմաթիվ աննախադեպ նախագծեր ՝ ՀՎՀ ուսումնական գոտուց մինչև հայկական վիրտուալ կամուրջ, և Համահայկական շախմատի մրցաշարից մինչև Կրթության համահայկական առցանց ֆորում: Միևնույն ժամանակ, մենք հավատարիմ մնացինք տարեկան գործունեության 30 հիբրիդային դպրոցների և ավելի քան 1750 նոր էլեկտրոնային սովորողների հետ»:

ՀԲԸՄ  շնորհակալություն է  հայտնել «Նիդերլանդական օրագրին» հայկական վիրտուալ քոլեջի հետ համագործակցելու և նրա հետ գեղեցիկ պահերը բաժանելու համար:

Անակնկալ մի նամակ էլ ստացանք Ռուսաստանի գիտության և մշակույթի ակադեմիկոսների ընկերակցությունից (http://teach777.ru/), որն ստորագրել են ակադեմիկոսներ Հայրապետյանն ու Բելովը: ՈՒրախ ենք և պարտավորված, որ ընկերակցությունը բարձր է գնահատել մեր լրատվամիջոցի դերն  ու  նշանակությունը, արժևորել նրա գործունեությունը: Դա մեզ պարտավորեցնում է:

Մաստրիխտի «Անի» Armeense Stichting Ani հայ համայնքի և «Սուրբ Կարապետ» Surp Karapet- Armeens Apostolische Kerk Maastricht  եկեղեցու ծխական խորհուրդը իր նամակում  համայնքի անունից սեր,  խաղաղություն,  առողջություն ու միասնություն է մաղթել  մեր ժողովրդին, Հայաստանին`  հանուն նահատակված մեր Սուրբ տղաների`  որոնց մի ամբողջ կյանք ենք պարտք,  մի ամբողջ երկիր...: Եվ եղիցի լույս , եղիցի աղոթք, եղիցի սեր, եղիցի խաղաղություն․․Ամեն»: Այսպես եզրափակվում է նամակը:

Ապագայի նկատմամբ հավատի ու հաղթանակի լավատեսական նամակներ ենք ստացել գրեթե բոլոր հայկական համայնքներից, կազմակերպություններից ու անհատներից:

«Արցունքներով խոնարհվում եմ Արցախի պատերազմի ողբերգության պատճառով զոհված մեր անմահ հերոսների շիրիմների առջև, գրել է նիդերլանդահայ համայնքի ամենաակտիվ անդամներից մեկը, Ասենի հայ համայնքի ղեկավար Նիկոլայ Ռոմաշուկը,( Nicolai Romashuk ) անհամբեր սպասում եմ անհայտ կորած եւ գերության մեջ գտնվող մեր հերոսների բարեհաջող վերադարձին: Մաղթում ենք ձեզ եւ մեր բոլոր հայրենակիցներին, քաջ առողջություն, տնտեսական հաջողություններ, արդարություն, խաղաղություն եւ փայլուն հաղթանակներ»:

Լավատեսության, միասնության ու համերաշխության, վաղվա օրվա նկատմամբ անսպառ հավատքի տողեր են գրել  երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր Հովիկ Ավանեսովը ` Արցախից, Երևանի պետական համալսարանի դասախոս Նաիրա Գասպարյանը  Naira Gasparyan  , չեխ լրագրող Լիբոր Սպիմրը ( Libor Spimr )  և մյուսները:




No comments:

Post a Comment