The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday 18 May 2015

Ադրբեջանական հանճարեղ մտքի արգասիքն ու նրա ծնած գոհարները

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված շքերթի լուսանկարում «անհետացել» է Հայաստանի դրոշը, հայտնում է Բի Բի Սի-ն


Վերջերս Կարմիր հրապարակում Հաղթանակի 70-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ ըստ այբենական կարգի Ադրբեջանի զորամիավորումից հետո քայլերթ կատարեցին նաև Հայաստանի ներկայացուցիչները: Եզակի արված լուսանկարում պարզ երևում են երկու երկրների դրոշները: Մեր հարևանները , սակայն աճապարարություն արեցին’ իրենց հրապարակած նյութերում հեռացնելով Հայաստանի և թողնելով միայն գեյդարալիևյան դրոշը:
Սա ադրբեջանական հանճարեղ մտքի աներևակայելի արգասիք է , որի ծնած  գոհարներով Բաքուն նայում է հեռուն, երազելով հերոս քաղաքի դափնուն, երևակայելով որ պատերազմը հաղթեց ոչ թե ժողովուրդը, այլ Բաքվի նավթը, որի 75 տոկոսը իբր լիցքավորված է եղել Ապշերոնյան հեղուկով:
Դիտեք նաև մյուս տեսաերիզները ու կհամոզվեք, թե որքան ճկուն է ազերու ուղեղն  ու  ադրբեջանական պայծառափայլ ու հեռատես միտքը: Մեզ վիշտ, թե՞ հպարտություն է պատուհասել ' ունենալով նման հարևաններ:
Լավ, չերկարացնեմ, նայեք բոլոր տեսաերիզներն ու ...չհամեմատվեք նրանց հետ, այլապես ձեր մտքի թռիչքով մահկանացու չեք զգա ձեզ, այլ  Օլիմպիոսի ամենակարող Աստվածներ...
Ազիկներ,ազիկներ...

No comments:

Post a Comment