The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday 4 September 2022

ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ 2022 Embassy Festival



Այս պահին Հաագայում՝  Լանգ Վուրհաուտում (Lange Voorhout) տեղի է ունենում Դեսպանության փառատոնը:  Այն անցկացվում է արդեն 10-րդ  անգամ և ունի «Հաագա` տուն ամբողջ աշխարհի համար» նշանաբանը:

Ի թիվս 50-ից ավելի երկրների, փառատոնին իր տաղավարով ներկա է  Հայաստանը`  Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն  : 

Ներկայացված է  Հայկական մշակույթը` խոհանոց, ձեռագործ աշխատանքներ, հուշանվերներ, հայկական տարբեր տեսակի ապրանքանմուշներ:

Խոհարարական մասում հայկական կողմը իր այցելուներին  ներկայացնելու  է հայտնի հայկական  ուտեստներ` խորովածն ավանդական լավաշով, հայկական քաղցրավենիքով, չոր մրգով ու գինիներով:

Հայ  երգն  ու պարը բազմաթիվ ներկաների մասնակցությամբ հաջողությամբ մատուցեցին Հաագայի «Աբովյան» Abovian Centre 1 մշակութային միության սաները:

 Դեսպանության էջից ներկայացնում ենք այս պահի լուսանկարներ:




Ինդոնեզիայի ներկայացուցիչի ուշադրության կենտրոնում է եղել Աբովյան մշակութային միության սաների ելույթը:








No comments:

Post a Comment