The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday 11 September 2022

«Նիդերլանդական օրագիր». 10 տարի ֆեյսբուքյան հարթակում

 Սեպտեմբերի 11-ին լրանում է  Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր  ֆեյսբուքյան հարթակի գործունեության 10 տարին: 

Այս անգամ զերծ ենք մնում հետընթաց հայացք ուղղել անցյալին, քանի որ վերջին իրադարձությունները բարենպաստ չգտնվեցին մեր երկրի նկատմամբ, ուստիև ուրախանալու առիթը չունենք: Միայն ավելացնենք, որ այդ ընթացքում եղել են տարբեր հրապարակումներ, այդ թվում նիդերլանդահայ կյանքն արտացոլող բազմաթիվ հոդվածներ, հավաքվել է արխիվային արժեքավոր նյութեր:

✔️Այս կապակցությամբ շնորհավորում ու շնորհակալություն ենք հայտնում թերթի ակտիվին ու մեր բազմահազար ընթերցողներին:

Ջերմորեն շնորհավորում ենք «Նիդերլանդական օրագիր» հարթակի հիմնադրման 10-ամյակի առթիվ: Իր գործունեության 10 տարիների ընթացքում պարբերականը եղել է նիդերլանդահայ համայնքի անբաժանելի մասը, մշտապես տրամադրելով կարևորություն ներկայացնող և արժանահավատ տեղեկատվություն, ինչպես նաև տեղեկացրել մշակութային և համայնքային միջոցառումների մասին` այդպիսով յուրահատուկ դերակատարություն ունենալով համայնքային կյանքում:

Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել դեսպանության գործունեության լուսաբանման հարցում արդյունավետ համագործակցության համար, որի շնորհիվ պարբերականի բազմահազարանոց լսարանը տեղեկանում է դեսպանության գործունեությանը:

«Նիդերլանդական օրագրի» ողջ խմբագրակազմին մաղթում եմ արգասաբեր աշխատանքային գործունեություն և նորանոր բարձրունքների նվաճում առաջիկա տասնամյակներում:

Տիգրան Բալայան

Նիդերլանդներում և Լյուքսենբուրգում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

10-ը սեպտեմբեր 2022, Հաագա

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և իմ անունից շնորհավորում եմ «Նիդերլանդական օրագիր» էլեկտրոնային թերթի 10-ամյակի առիթով:

Անչափ կարևորում ենք լրատվամիջոցի դերը համայնքում, որը տարիներ շարունակ լայնորեն լուսաբանում է թե՛ Նիդերլանդներում, թե՛ հայրենիքում և թե՛ տարբեր սփյուռքյան համայնքներում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները:

Մենք նույնպես հետևում ենք թերթի հրապարակումներին, և վստահաբար պետք է նշեմ, որ այն միշտ էլ աչքի է ընկել որակյալ նյութերով:

Շնորհակալություն ենք հայտնում նաև Ձեզ և խմբագրության բոլոր տարիների աշխատակիցներին և աջակիցներին, որոնց հետևողական աշխատանքների շնորհիվ «Նիդերլանդական օրագիրն»  իր ուրույն տեղը գտավ սփյուռքի լրատվամիջոցների շարքում՝ ստեղծելով իր գեղեցիկ ձեռագիրը:

Մաղթում ենք նորանոր հաջողություններ, բազում ձեռքբերումներ` շարունակելու Ձեր հայանպաստ գործը:

Հարգանքով` ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆ

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

Մեր ընթերցողների շնորհավորական նամակներից.

Հարգելի «Նիդերլանդական օրագիրի» խմբագրակազմ սրտանց շնորհավորում  եմ  գործնեության 10-ամյակի  կապակցությամբ։ Մեծ է  հարթակի  դերը   հայրենիք  սփյուռք  կապերի  ամրապնդման  գորոծում։ Նիդերլանդական օրագիրը  ակտիվորեն  լուսաբանել  է Արցախի Մեսորոպ Մաշտոց Համալսարանի կովկասագիտության  կենտրոնի կողմից իրականացրած  ծրագրերը։Ընդունեք  մեր ջերմ  շնորհավորանքները և լավագույն մաղթանքները։ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար  Հովիկ Ավանեսով

«Նիդերլանդական օրագիր» հարթակի 10-ամյա գործունեության առթիվ, գլխավոր խմբագիր Աշոտ Կնյազյանին (Hay  Azian)

Շատ սիրելի Աշոտ,

«Աբովյան» մշակութային միության և Հոլանդահայ ֆեդերացիայի անունից և անձամբ իմ կողմից ջերմորեն շնորհավորում եմ «Նիդերլանդական օրագիր» հարթակի 10-ամյակը, մաղթում եմ քեզ և հարթակի բոլոր աշխատակիցներին առողջություն և անսպառ եռանդ շարունակելու այս հոյակապ աշխատանքը։ Անցած տաս տարվա ընթացքում, հատկապես քո անխոնջ, անշահախնդիր և անաչառ աշխատանքի շնորհիվ, կարողացել ես առարկայորեն լուսաբանել հոլանդահայության մշակութային, հասարակական աշխատանքները և հայությանը և Հայաստանին վերաբերող լուրերը և խնդիրները։ Դա եղել է հատկապես քո անմնացորդ աշխատանքի, հետևողականության, վեհ գաղափարների և զոհաբերության շնորհիվ։ Քեզ և Օրագրի հարթակի անձնակազմին մաղթում եմ նորանոր հաջողություններ և բարի երթ շարունակելու Օրագրի բազմահազար լսարանին մատուցել անգնահատելի և լիարժեք տեղեկություններ։

Մաթո ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Աբովյան» մշակութային միության և Հոլանդահայ ֆեդերացիայի նախագահ


Շնորհավորական նամակներ են ստացվել հոլանդահայ համայնքներից, Հայաստանի և սփյուռքի գործիչներից ու մեր ընթերցողներից:

No comments:

Post a Comment