The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday 1 April 2020

Արցախում ընտրություններ էին


Հաջորդ փուլ անցած Նախագահի Թեկնածուներ Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը

01.04.2020/Նաիրա Գասպարյան/Նիդ.օրագիր
Մարտի 31-ին Արցախում տեղի ունեցավ  երկրի նոր նախագահի և նոր խորհրդարանի համապետական ընտրություններ:  Արդյունքների ամփոփումից  հետո պարզվեց, որ կլինի նաև երկրորդ փուլ։  Ըստ ԱՀ ԿԸՀ նախագահի   նախնական աղյուսակավորման արդյունքների՝ ներկայացված տվյալները հնարավոր է վերաճշտվեն ու խմբագրվեն: Ըստ պաշտոնական տեղեկատվության Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 104 348  մարդ, քվեարկությանը մասնակկցել է 76 728 ընտրող: Փաստացի հանրապետության նախագահի ընտրություններին մասնակցել է ընտրողների թվի 73,5 տոկոսը, անվավեր քվեաթերթիկները 2625-ն են:  Թեկնածուներից Արայիկ Հարությունյանը հավաքել է  36 076 ձայն (49,26 %), Մասիս Մայիլյանը` 19 360 ձայն (26,4 %),  Վիտալի Բալասանյանը հավաքել է 10 755 ձայն (14,7 %):
Երկրորդ փուլը, ըստ կարգի, տեղի է ունենալու քվեարկությունից 14 օր հետո՝ ապրիլի 14–ին։
ԱՀ Ընտրական օրենսգիրքը սահմանում է՝ եթե քվեարկությանը մասնակցել են երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ, ապա քվեարկությունից հետո` 14-րդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկություն:
Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ, այսինքն Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը։ Առաջին փուլի ավարտից հետո Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ինքը Արցախում  պատրաստ է համագործակցել բոլոր առողջ քաղաքական ուժերի հետ։
Սակայն, նշենք, որ Եվրամիության խոսնակը, դեռ նախքան ընտրությունները, հայտարարել է, որ չի ընդունում "Ղարաբաղի այսպես կոչված ընտրությունները'', կողմ է ստատուս քվոյի պահպանմանը, կողմ է Միսկի խմբի քայլերին և պատրաստվում է հունիսին Ադրբեջանի հետ խոսել առաջընթացի մասին։
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը մարտի 31-ին կոչ է արել ընդլայնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Հայաստանին և անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ռազմական օգնությունը՝ Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի նախագահ Ալիևի ռեժիմի շարունակական գրոհների պատճառով:


Հ.Գ.- Շատ երկրներում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ հատուկ իրավիճակ է հայտարարված, մենք պարզաբանություններ խնդրեցին Մեր թղթակից Նաիրա  Գասպարյանից` ինչպե՞ս  է հնարավոր այս  բարդ պայմաններում  ընտրություններ կազմակերպել:


Նա  տեղեկացրեց, որ Արցախում բարեբախտաբար կորոնավիրուսով հիվանդներ դեռևս չկան: Բացի դա  իշխանությունները կազմակերպվել են կանխարգելիչ նախազգուշական միջոցառումներ, ախտահանել են ընտրական տեղամասերը, բաժանվել են  դիմակներ, ձեռնոցներ, գրիչներ: Ընտրությունների անվտանգությունն ապահովելու համար օրինակելի նախաձեռնություն են  հանդես բերել առանձին անհատներ` որոնց թվում Արցախի անվտանգության քարտուղար Արշավիր  Սուրենի Ղարամյանը և նրա ընտանիքը, որոնք սեփական միջոցներով ձեռք են բերել ախտահանման սարք, նյութեր և տրամադրել առողջապահության Նախարարությանը, որպեսզի ապահովեն ընտրողների և դիտորդների , ամբողջ բնակչության անվտանգությունը կորոնավիրուսից։ Արշավիր Ղարամյանը մասնակցում է նաև միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին:



No comments:

Post a Comment