The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday 27 March 2020

ԱՇԽԱՐՀԸ` ԿՈՄԱՅԻ ՄԵՋ

Հետաքրքիր է






27.03.2020/Լուսինե Սգոլիկ/  Նիդ.օրագիր
Լուսինե Սգոլիկը  բնակվում է Ցյուրիխում (Շվեցարիա) լեզվաբան է, փիլիսոփա և հոգեբան:  ՈՒնի մի քանի  մասնագիտություն, նաև 
շուկայագետ է (մարքեթոլոգ):



Աշխարհը կոմայի մեջ է։ ֆուտուրիստական ֆանտաստների ֆիլմերում ու գրականության մեջ նկարագրած ապոկալիպտիկ աշխարհը մի քանի ամսում մարդկության աչքի առաջ իրականություն դարձավ։ Բոլորս հայտնվեցինք զուգահեռ թվացող իրականության մեջ լողացող մի հսկա նավում։ Իսկը մասսայական տեսարան:

Ես սիրում եմ դավաբանական տեսություններ ուսումնասիրել, բայց զուտ հետաքրքրասիրությունից դրդված: Դրանք ինքնին մեծ դավադրություններ եմ համարում: Պարզապես «զմայլվում եմ» դրանցով: Ինձ համար կարևորը մերկ փաստերն են, որոնցից մի քանիսն ահա առանձնացրել եմ:

2015 թվական: Մի պահ տեղափոխվենք Մեծ Բրիտանիայի, ավելի կոնկրետ՝ Փիրբրայթի համալսարան (The Pirbright Institute), որը կորոնավիրուսները պատենտավորելու հայտ էր ներկայացրել: Այն բավարարվեց 2018-ի հուլիսին։ Հատկանշական է, որ համալսարանը ֆինանսավորում է Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը։ 2020-ին, երբ նոր կորոնավիրուսը սկսեց տարածում ստանալ, այս ինֆորմացիային տիրապետող աղբյուրները քննադատություններ և մեղադրանքներ ուղղեցին հիմնադրամի, մասնավորապես Բիլ Գեյթսի ուղղությամբ՝ այդ չարիքը ստեղծելու պատճառով: Մեկ շաբաթ չանց ԱՀԿ-ն կորոնավիրուսի արհեստածին լինելու վարկածն իր պաշտոնական կայքում դավադրական տեսությունների շարքին դասեց։

2019 թվական: Տեղափոխվենք նյու Յորք, որտեղ հոկտեմբերի 19-ին Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Բիլ և Մելինդա Գեյթսերի բարձր հովանու ներքո անցկացվեց «Միջոցառում 201»-ը (Event 201)։ Միջոցառումը նվիրված էր հնարավոր գլոբալ պանդեմիայի առաջացման նախավարժանքների անցկացմանը։ Հիպոթետիկորեն Չինաստանում առաջացել էր նոր տեսակի կորոնավիրուս, որը փոխանցվում է մարդուց մարդուն՝ օդակաթիլային ճանապարհով։ Ենթադրյալ վիրուսի վարակելիության ցուցանիշը ավելի բարձր էր, քան իրեն նախորդող SARS-ինն ու MERS-ինը։ Վիրուսը պայամանկանորեն անվանել էին CAPS: CAPS-ը կարող էր ընթանալ շատ թեթև, որոշ դեպքերում նույնիսկ առանց որևէ ակնհայտ ախտանշանների, սակայն բարդացման դեպքում կարող էր առաջացնել թոքաբորբ, թոքային անբավարարություն՝ մահվան ելքով։ Առանց ախտանիշների վարակակիրները կարող էին վարակման աղբյուր հանդիսանալ շրջապատի համար։ Ըստ նախավարժանքներում տրամադրվող ինֆորմացիայի՝ պայմանական վիրուսի տարածման արդյունքում առաջիկա երկու տարվա ընթացքում կարող էին հարյուր միլիոնավոր մարդիկ մահանալ։

Համարենք, որ հիպոթետիկ CAPS-ի և իրական COVID 19-ի բոլոր համընկնումները պատահական են և շարժվենք առաջ։ Եղելության ողջ պատկերը ունենալու համար՝ նախ մի փոքր այն մասին, թե ով է Բիլ Գեյթսը, և ինչով է զբաղվում նրա հիմանադրամը։ Բիլ Գեյթսը հայտնի է որպես Microsoft-ի համահիմնադիր, բիզնես մագնատ և ֆիլանտրոպ։ Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմանադրամը ստեղծվել է 2000 թվականին և համարվում է աշխարհում ամենամեծը՝ 46,8 միլիարդ ակտիվով։ Հիմնադրամը զբաղվում է համաշխարհային առողջապահական խնդիրներով և պատվասումների ստեղծմամբ։ Այն նաև պայքարում է համաշխարհային աղքատության դեմ և զբաղվում է մոլորակի գերբնակեցման խնդրով։ Հայտնի են աշխարհի գերբնակեցման և դրանից բխող խնդիրների մասին Բիլ Գեյթսի բազմաթիվ ելույթներն ու զեկույցները։

Մի քանի օր առաջ տված իր հարցազրույցներից մեկում այն հարցին, թե ինպե՞ս է հնարավոր կանխարգելել վիրուսի հետագա տարածումը, Գեյթսը պատասխանել է, որ ի վերջո բոլորը պետք է ունենան առողջապահական թվային սերտիֆիկացում, որի միջոցով հնարավոր կլինի հսկել, թե ով է հիվանդացել կորոնավիրուսով, ով է վերջերս առողջացել դրանից և ով է վիրուսի դեմ պատվաստվել։ Գեյթսի արտահայտած այս մտքի ենթատեքստում պատվաստում անցած և չանցած մարդկանց միջև բացահայտ խտրականություն կա։ Հատկանշական է, որ Բիլ Գեյթսը 100.000.000 միլիոն դոլար է նվիրել կորոնավիրուսի դեմ պայքարին։ Ակնհայտ է, կորոնավիրուսի դեմ պայքարը նախևառաջ ենթադրում է դրա դեմ պատվաստանյութի ստեղծում։ Եվ ի՞նչն է հետաքրքիր. Երկիր մոլորակի գերբնակեցվածության դեմ ամենաթունդ պայքարողն, արի ու տես, միլիոններ է նվիրաբերում մարդկանց կյանքը փրկելու համար։

Իսկ այդ ընթացքում աշխարհում ավելի ու ավելի շատ գիտնականներ խոսում են այն մասին, որ պատվաստումներ չանցած մարդիկ ապագայում ինքնաթիռով ճանապարհորդելու հնարավորություն չեն ունենա։ Դանիայում օրերս կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստվելու նախագիծը օրենքի ուժ ստացավ։ Զավեշտալի է, որ պատվաստանյութը դեռ գոյություն չունի, և բնականաբար դրա բաղադրությունը դեռևս անհայտ է, բայց օրենքը արդեն ընդունվել է։

Միգուցե Գեյթսի՝ աշխարհի գերբնակեցման և դրանից բխող խնդիրների դեմ պայքարի մեթոդները ռադիկալ կամ ոչ հումանիստական թվան, բայց խնդիրն առկա է, ու դրա ցանկացած հեքում այլևս չի դիմանում առողջ քննադատության։ Հետևաբար, ցավով պետք է խոստովանել, որ անկախ այն համգամանքից՝ վիրուսը բնական ճանապարհով է ի հայտ եկել, թե արհեստածին է, մարկությունը պետք է խիզախություն ունենա կրելու դրա հետևանքով առաջացած դժբախտության պատասխանատվությանը և ոչ մի դեպքում չպետք է զոհի դիրքից հադես գա իր մասնակցությամբ ստեղծված այս իրավիճակում։ Եկել է մարդու առաջացրած խնդիրներին պատվով առերեսվելու ժամանակը։

Աշխարհը այլևս նույնը չի լինելու: Այս միտքը պատահական չի շրջանառվում։ Մենք սպառել ենք աշխարհը մեզ համար: Մենք սպառել ենք ինքներս մեզ աշխարհում։

ՀԳ.-  կարող էք տեսնել կադրեր «Միջոցառում 201»-ի շրջանակներում հիպոթետիկ պանդեմիայի մասին պատմող տեսաերիզից։





No comments:

Post a Comment