The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday 9 March 2020

Մի անգամ մետրոյում

Գայանե Խաչատրյան
07.03.2020

 Երեկվանից մետրոյում տեղի ունեցած  թեման է քննարկվում, թե ինչպես մի աղջիկ պատռեց ԱՅՈ-ի բուկլետը և նետեց վարչապետ Փաշինյանի կողմը: Ակամա հիշեցի երկու օր առաջ, մետրոյում ինձ  հետ պատահած մի  պատմություն: Մի պահ պատկերացրեցի, թե ինչ կլիներ, եթե այդ օրը Փաշինյանը վագոնում լիներ ու բուկլետ բաժաներ։

Եկանք հասանք վերջին կայարան, հայտարարվեց՝ Բարեկամություն, վերջին կայարանն է։ Ժողովուրդը մոտեցավ դռներին ու տենց էլ մնաց, դռները չի բացվում։ Դե մտածում եմ՝ հեսա, ուր որ ա կբացվի, երևի заело։ Տեսնում ենք, որ մյուս վագոնից մարդիկ դուրս են գալիս։ Մեկ էլ՝ հոպ, գնացքը շարժվեց։ Ակամայից հիշեցի «Թանկարժեք տղան» ֆիլմի թևավոր խոսքը՝ Այդ ո՞ւր, Մակինտոշ, այնտեղ խորն է։ Վագոնում արդեն պանիկա սկսվեց, մարդիկ բան չեն հասկանում ․․․ կանայք, երեխաներ ․․․

Գնացքը մտավ #ցուրԴ, մութ ու #խաԲուսիԳ շախտան ու սիրուն կանգնեց, ժողովուրդը ապշած իրար ա նայում։ Սենց բան կինոյում էի տեսել միայն։ Մի տղամարդ մոտեցավ էն զպռտիչի կոճակը սեղմեց ու գոռում ա՝ ի՞նչ ա կատարվում, ինչի՞ չբացեցիք դռները (լավ ա գոնե դա աշխատում էր)։



Մի քանի վարկյան հետո ներս ա մտնում սփրթնած վարորդը։ Խեղճը երևի մտածել էր դժոխք ա մտել ու անդրշիրիմյան ձայներ են ականջին հասնում։ Ապշահար նայում ա ժողովուրդին ու թե բա՝ էս ի՞նչ ա եղել, ինչի՞ չեք իջել։ Ժողովուրդն էլ գոռում ա՝ բայց դռները բացեցի՞ք, որ իջնեինք։ Մի կին էլ վախեցած երեխային գրկել ու ասում ա՝ դուք տեսախցիկներ չունե՞ք, չե՞ք նայում, որ մարդիկ մեջն են ․․․ և իրոք, իսկապես չունե՞ն, հ՞ն ․․․ ես էլ մտածում եմ՝ բա կայարանի էն փայտիկով կինն ու՞ր էր, որ էդ կախարդական փայտիկը բարձրացնում ա, իբր թե օյին ա, կարաս գնաս՝ չի տեսե՞լ, որ վագոնի դռները չի բացվել, թե՞ փայտիկով կինը թքել էր փայտիկին։

Վերջը, վարորդը հանգստացնում ա մարդկանց, թե բա ՝ հեսա հակառակ կողմից գնացքը կգա կնստեք, կգնաք։ Դռներ բացեց, որ օդ գա ու քանի որ մեզ հայ են ասում՝ սկսեցինք կատակել, որ վախեցած մարդիկ թուլանան։ Բա հո դատի չէի՞նք տալու մետրոպոլիտենին՝ հոգեբանական տրավմա ստանալու համար 🙃 Մի տղա լուրջ դեմքով ասում ա՝ վսյո, մտցրին մեզ կառանտին, մյուսը՝ բախտի տերը թաղեմ, կորոնավիրոսով հիվանդներին արագ տարան Ծաղկաձոր, մեզ հլը չստուգած ՝ մետրոյի շախտա ․․․ ու սենց պասերով 😁
Եթե ձեզանից մեկը եղել ա մետրոյի շախտայում՝ կիմանա, որ շատ անհարմար ու վտանգավոր ա գնացքից գնացք մտնելը, բայց մենք արեցինք դա 💪 ու բարեհաջող հասանք մեր սպասված վերջին կայարանին՝ Բարեկամություն, բայց սա դեռ ամենը չէր, մի հատ էլ տրավմա ստացան գնացքին սպասողները, քանզի գնացքը դատարկ պիտի գար, ապշահար նայում էին մեզ ու մտածում՝ էս ո՞նց, էս որտեղի՞ց են նստել էս մարդիկ ․․․

Դե պատկերացրեք, որ Փաշինյանը շախտայում հայտնվեր, փհա՜յ, մի շաբաթ սռաչի թեմա կլիներ, կարգին կզբաղվեիք։ Կվերագրեին չար ուժերին ու գնա՜ց, բայց ավաղ, դա մենք էինք՝ հասարակ մահկանացուներս 😊
/однако здрасте/

------------------------------------------------------------
#ցուրԴ, մութ ու #խաԲուսիԳ

No comments:

Post a Comment