The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday 9 March 2020

Marisha Shik-anyan-ի Կորոնավիրուսյան օրագիրը


Այս թեման ավելի` քան արդիական է, անցած մի քանի օրը թագավիրուսին կես լուրջ կես կատակ հետևել է մեր թղթակիցը:
1-ը Մարտ 02:50 ·
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. հիվանդը ՀՀ քաղաքացի է, ժամանել է Իրանից. այսօր կմեկուսացվի ևս 30 քաղաքացի:
Շատ գովելի է, հպարտանում եմ, որ ռիսկի գնալով մեր հայրենակիցներին հետ բերեցին հայրենիք: Բայց տարօրինակ է, որ 14-օրյա կարանտինի պահը չիրականացվեց նրանց հետ...
Իդեպ, Ամստերդամում գործող մի շարք ընկերություններ Իտալիա և ռիսկային այլ երկրներ այցելած իրենց աշխատակիցներին ուղարկում են 14-օրյա պարտադիր մեկուսացման, ու նրանք տնից են աշխատում այդ ընթացքում (օֆիս ոտք դնելը խստիվ արգելվում է):
***
Մարտի 2-ից 8-ը Հայաստանի դպրոցներում ու բուհերում դադարեցվում են դասերը:
Ինչ ուզում եք ասեք` հայերի ռեակցիան ու զգոնությունը քեֆս բերում է: Ապրեն:
Բա չէ ստեղ (Նիդերլանդներում)... Սկի նորմալ չեն էլ ստուգում: Ով գիտի ինչքան մարդա ինքն իրան տանը էս ընթացքում բուժվել: Հիվանդանոցներում սկի չեն մեկուսացնում, եթե մարդու վիճակը շատ վատ չի: Ասում են մնացեք տանը, բան լինի' զանգեք😳😀😩
2-ՄԱՐՏ 15:56 ·
Դե քանի որ Նիդերլանդներում շատ "լուրջ" մեթոդներ ունեն այս չարաբաստիկ վիրուսի տարածման դեմ պայքարելու համար, մի քանի օրում 2 դեպքը դարձավ 18!
Հայեր ջան, էս պահին ամենալուրջ պայքարող երկրներից մեկը հենց Հայաստանն է. 1 դեպք է գրանցված, կարանտին հայտարարեցին ուսումնական հաստատությունների համար: Ու թող հլը մեկդ բողոքի: Եկեք ստեղ (Նիդերլանդներ`ծանոթ.Ն.Օ) տեսեք ու համեմատեք: Տունը նստացնում են կորոնավիրուսով հիվանդին, նույնիսկ չեն հոսպիտալացնում, եթե հեշտ է տանում:
Այսինքն, փաստացի կարող է վարակել հենց նույն առաքիչին, կամ որոշել դուրս գալ առևտրի, եթե լավ զգա՞...
Ես ուղղակի ապշած եմ..

3-ը ՄԱՐՏ 20:20
Նիդերլանդներում մեկ շաբաթում վարակվածների թիվը 1-ից հասավ 23-ի (հիմնական մասը տնային կալանքի տակ է. հիվանդանոց տանում են մենակ խնդիրների դեպքում):
Այսօր կառավարությունը հատուկ խորհուրդ է հրավիրել, քննարկել են հնարավոր սցենարները: Ասօր նաև տեղեկացա, որ մշակվել է Նիդերլանդներում թաղման արարողակարգ` կորոնավիրուսի պատճառով հնարավոր մահերի համար:
Եզրափակեմ հետևյալ ինֆոյով, որ մեզ խրախուսում են շարունակել երեխաներին տանել մանկապարտեզներ, դպրոցներ, գնալ աշխատավայր, արխային չհրաժարվել ժողովներին մասնակցելուց և այլ)))) Իսկ, ըստ մոտավոր հաշվարկների, ամեն հիվանդ վարակել է մոտ 1-2 հոգի ևս: Այսինքն' 23-ը մի շաբաթից կարող է հանգիստ դառնալ 46, և այդպես շարունակ աճել:
Չեմ հասկանում ինչքանի պիտի հասնի վարակվածների թիվը, որ որոշեն կարանտին հայտարարել??? Ավելի հեշտ չէր լինի, եթե բոլորս նստեինք տներում մի 14 օր, հիվանդները մեր միջից ի հայտ կգային, մնացածը գոնե չէր վարակվի... Հետո էլ ասում եք մի կատաղի...😀
4 марта в 21:16 ·
Նիդերլանդներում տրանզիտով թռնող ուղևորի մոտ հայտնաբերել են կորոնա, ու պահում են նրան կանաչ ու վարդագույն կոնտեյներներից մեկում 😀
Հայաստան, օրինակ վերցրու: Բա չէ Ծաղկածորի բիզնեսին եք խփում 😀  
5-ը ՄԱՐՏԻ 00:07
Համաշխարհային մամուլն ապշել է Հայաստանի իշխանությունների կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ռուսական և թուրքական լրատվամիջոցները Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում ՀՀ 32 քաղաքացիներին մեկուսացնելն անվանել են «5 աստղանի կարանտին»
https://m.shamshyan.com/hy/article/2020/03/03/1148891/…
Բա որ, ըստ պետական հավաստի աղբյուրների, հիվանդանոցային պալատների ու բժշկական անձնակազմի խնդիր ունի Նիդերլանդները, ոնց են համգիստ նստել ու սպասում տարածմանը?))) (Ասում եմ կովկասյան ու ռուսական բժիշկների համար իսկը Եվրոպա խոպան գնալու ժամանակն է): Կան հիվանդներից վարակված բժիշկներ: Պետական գործիչները կանխատեսում են, որ մոտ օրերս ավելիա աճելու վարակվածների թիվը: Ու մի հետաքրքիր պահ կա նաև. արդեն 82-րդ դեպքնա գրանցվում Նիդերլանդներում, իսկ երկրի ղեկավարությունը նորա որոշում կայացնում, որ հիվանդանոցներին կարելիա անվճար դիմակներ բաժանել: 🙄
While Dutch Government is "hiding" corona virus patients in small containers or at their homes, Russian and Turkish press-media are surprised how in Armenia 32 people (they are just suspected to be infected with Corona virus) are in a 5 Star hotel with all the conditions. The foreign Press-Media call Armenian style of isolation "5 Star karantin"
 👍😎
😉


15:54 ·
Լուրջ եմ ասում, արդեն սկսում եմ մտածել, որ Եվրոպան հատուկ ակտիվ չի կանխարգելում վիրուսի տարածումը, որ տարիքով մարդկանցից ձերբազատվի. պատկերացրեք ինչքան գումար են "ուտում" ծերերը պետական բյուջեից (բարձր թոշակներ ունեն):
Այսօրվա դրությամբ 82 հիվանդ ունի Նիդերլանդները:
Ու ընդհանրապես էս վիրուսի հետ կապված լիքը հարցերա իմ մոտ ծագում: Ես ահագին կասկածում եմ արդեն, որ սա նպատակային տարածված վիրուս չէ` մուտացիայի ենթարկված:
***
Թեհրանի մէջ «Քորոնա» վարակի առաջին զոհը գրանցուեցաւ։ Այս մասին «Արեւելք» տեղեկութիւն ստացաւ Թեհրանի իր աղբիւրէն։
«Արեւելք»-ի աղբիւրին համաձայն՝ մահացողը հայուհի մըն է ՝ Էլսիկ Մասիհի անունով. ան 85 տարեկան է, եւ շաբաթ մը առաջ փոխադրուած է հիւանդանոց։
https://www.shantnews.am/news/view/618881.html?fbclid=I
***
Բա որ, ըստ պետական հավաստի աղբյուրների, հիվանդանոցային պալատների ու բժշկական անձնակազմի խնդիր ունի Նիդերլանդները, ոնց են համգիստ նստել ու սպասում տարածմանը?))) (Ասում եմ կովկասյան ու ռուսական բժիշկների համար իսկը Եվրոպա խոպան գնալու ժամանակն է): Կան հիվանդներից վարակված բժիշկներ: Պետական գործիչները կանխատեսում են, որ մոտ օրերս ավելիա աճելու վարակվածների թիվը: Ու մի հետաքրքիր պահ կա նաև. արդեն 82-րդ դեպքնա գրանցվում Նիդերլանդներում, իսկ երկրի ղեկավարությունը նորա որոշում կայացնում, որ հիվանդանոցներին կարելիա անվճար դիմակներ բաժանել: 🙄
Այսպիսով, մարդկանց դեռ շարունակում են հորդորել ապրել սովորական առօրյայով, չմտածել վիրուսի մասին. ուղղակի լավ ու հաճախակի լվացվել, իրար վրա չհազալ ու չփռշտալ)l: (Իմիջիայլոց, հոլանդացիների շրջանում լվացվելու կուլտուրան այնքան էլ զարգացած չէր մինչև վիրուսի ի հայտ գալը):
Մի խոսքով, նախանձելի համատարած պոֆիգիզմա տիրում' իմ սուբյեկտիվ կարծիքով 😀
According to Van Dissel, measures to further prevent infections are no longer useful. "Then you have to ensure that our care capacity remains sufficient to receive all the sick in the Netherlands, because we only have a limited number of hospital beds and a limited number of care providers."
https://www.nu.nl/…/rivm-baas-over-toename-coronagevallen-k…
***
Լուրջ եմ ասում, արդեն սկսում եմ մտածել, որ Եվրոպան հատուկ ակտիվ չի կանխարգելում վիրուսի տարածումը, որ տարիքով մարդկանցից ձերբազատվի. պատկերացրեք ինչքան գումար են "ուտում" ծերերը պետական բյուջեից (բարձր թոշակներ ունեն):
Այսօրվա դրությամբ 82 հիվանդ ունի Նիդերլանդները:
Ու ընդհանրապես էս վիրուսի հետ կապված լիքը հարցերա իմ մոտ ծագում: Ես ահագին կասկածում եմ արդեն, որ սա նպատակային տարածված վիրուս չի' մուտացիայի ենթարկված:
https://www.dutchnews.nl/…/dutch-coronavirus-infections-so…/
While Dutch Government is "hiding" corona virus patients in small containers or at their homes, Russian and Turkish press-media are surprised how in Armenia 32 people (they are just suspected to be infected with Corona virus) are in a 5 Star hotel with all the conditions. The foreign Press-Media call Armenian style of isolation "5 Star karantin" 😉👍😎
6.03.2020
Այսօր առաջին մահը գրանցվեց Նիդերլանդներում (86-ամյա հոլանդացի) 
Այս պահի դրությամբ վարակվածների թիվը աճել է մինչև 128 (երեկ երեկոյան 82 էր)...
1-st death in the Netherlands (86y.old dutchman).
Fow now the number of infected people is 128 (yesterday evening was 82)...

---------------------------
Աշխարհում կորոնավիրուսի՝ ժամանակի ու տարածության առումով, զարգացման միտումների մասին արագ ու հեշտ տեղեկատվություն կարելի է ստանալ Preventepidemics.org կայքից: Այն վիրուսի և դրա գլոբալ ազդեցության ժամանակին, ճշգրիտ և հասկանալի տեղեկատվության հիմնական աղբյուրն է: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

No comments:

Post a Comment