The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday 16 March 2020

«Հայաստան» համահայկական հիմնադրամը վերսկսում է գործունեությունը Նիդերլանդներում






Մարտի 14-ին Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի Haykak Arshamyan հանդիպումը Նիդերլանդների հայկական մի շարք կառույցների ներկայացուցիչների հետ: Ողջունելով Հայկակ Արշամյանին և ներկաներին դեսպան Tigran Balayan​-ը ափսոսանք հայտնեց, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված սահմանափակումների պատճառով ոչ բոլոր կառույցների ներկայացուցիչներն են մասնակցում հանդիպմանը և չեղարկվել են մոտակա օրերին նախատեսված «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի հանդիպումները այլ քաղաքներում։ Նշելով, որ հայրենակիցները հնարավորություն ունեն հետևելու հանդիպմանը ուղիղ հեռարձակման միջոցով, դեսպան Բալայանը կարևորեց հիմնադրամի նիդերլանդական մասնաճյուղի գործունեության ակտիվացումը և բոլոր կառույցների ու հնարավորինս շատ անհատների նեգրրավումը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը ներկաներին պատմեց Հիմնադրամի 28-ամյա գործունեության, ինչպես նաև՝ Թավշյա հեղափոխությունից հետո հիմնադրամի կողմից ձեռնարկված քայլերի, կատարված փոփոխությունների և ընդունված ռազմավարության մասին, ներկայացրեց ժամանակակից պահանջներին համապատասխան նորարարական մոտեցումներով հագեցած հիմնադրամի www.himnadram.org նոր կաքէջի հնարավորությունները, որը թույլ է տալիս միանվագ փոխանցումներից բացի նոր համակարգի միջոցով կատարել նաև պարբերական նվիրատվություններ, հետևել և վերահսկել ծրագրերի իրականացմանը:
Հայկակ Արշամյանը քննարկման մասնակիցներին ներկայացրեց հիմնադրամի գործունեության ոլորտները. կրթություն, առողջապահություն, գյուղատնտեսություն, ենթակառուցվածքներ, բնակարանամուտ, սոցիալական աջակցություն և, ըստ ոլորտների, հիմնադրամի միջոցներով մինչ օրս իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը: Հանդիպման ավարտին Հայկակ Արշամյանը պատասխանեց ներկաների հարցերին:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց դեսպանության համակարգմամբ առաջիկայում նոր քննարկումներ անցկացնել ՆԹ հայկական կառույցների մասնակցությամբ, որը ընթացիկ տարվա աշնանը կընտրի նոր խորհուրդ՝ իր մեջ ներառելով երկրում գործող հնարավորինս շատ հայկական կազմակերպություններ և անհատ բարերարներ:


Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամ​

Armenian Diplomacy​

No comments:

Post a Comment