The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday 1 March 2020

2020 թվականի Դեսպանատան ֆեյսբուքյան էջի ամփոփագիր. ՓԵՏՐՎԱՐ


Մեր էջում անդրադարձել ենք 2020 թվականի Դեսպանատան ֆեյսբուքյան էջի փետրվարյան այն լուրերին, որոնք ավելի կարևոր ու առանձնահատուկ ենք համարել: Դրանք այն լուրերն են, որ կյանքի են կոչվել, կազմակերպվել են դեսպանության անմիջական մասնակցությամբ և նախաձեռնությամբ:

 https://www.facebook.com/armembhagueՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դեսպանատան կայքի փետրվար (2020) ամսվա մյուս լուրերին կարող եք ծանոթանալ` այցելելով Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջը



 :




















Արդարադատութան նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակության այցը Նիդերլանդներ` փետրվարի  4-ից 7-ը 


Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 4-ից 7-ը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում է: Աշխատանքային այցի առաջին հանդիպումը Քրեական արդարադատության հարցերով համագործակցության ԵՄ գործակալության (Եվրաջասթի) նախագահ Լադիսլավ Համրանի հետ կայացել է փետրվարի 4-ին, այդ մասին հայտնում է ՀՀ արդարադատության կայքը:

Նախարարը գործընկերոջը տեղեկացրել է արդարադատության ոլորտում վերջին զարգացումների և բարեփոխումների օրակարգի վերաբերյալ, որոնք հիմնականում վերաբերել են դատական ​​և հակակոռուպցիոն ռազմավարությունների ուղղություններին:

Եվրաջասթի նախագահը ներկայացրել է կառույցի գործառույթները և նախարար Բադասյանի հետ քննարկել համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող կոնկրետ հարցեր՝ հատկապես ապօրինի ծագում ունեցող ակտիվների վերադարձի նպատակով: Միաժամանակ, կողմերն ընդգծել են նաև անդրազգային հանցավորության դեմ պայքարի կարևորությունը և անդրադարձել Եվրաջասթի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրման նախապատրաստմանը:

Արդարադատության նախարարը Եվրաջասթի նախագահին հրավիրել է Հայաստան:     




Ռուստամ Բադասյանը Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները


Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաք կատարած այցի ընթացքում փետրվարի 5-ին հանդիպել է Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Գոտյեի հետ:


Նախարարը գործընկերոջը հակիրճ տեղեկացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների, այդ թվում` ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում դատաիրավական բարեփոխումների հիմնական ուղղությունների մասին և Ֆիլիպ Գոտյեի հետ քննարկել Հայաստանի և Արդարադատության միջազգային դատարանի միջև համագործակցության ընդլայնման ուղիները:


Աշխատանքային այցի երկրորդ օրը՝ փետրվարի 6-ին, նախարար Բադասյանն այցելել է Նիդերլանդների Հելսինկյան կոմիտե և քննարկում ունեցել դատաիրավական և իրավապահ ոլորտների բարեփոխումների հարցերով փորձագետների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի գործունեությունը, այնուհետև Ռուստամ Բադասյանն անդրադարձել է դատաիրավական և հակակոռուպցիոն ռազմավարություններին,  բարեփոխումների ծրագրերին, որոնք շատ բարձր են գնահատվել փորձագետների կողմից։ Նախարարն ընդգծել է, որ ռազմավարությունների մշակման գործընթացում հաջող համագործակցություն է տեղի ունեցել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

 Փորձագետների հետ քննարկման ընթացքում կարևորվել է նաև իրավունքի գերակայության ապահովումը:

Հայաստանի և Նիդերլանդների արդարադատության նախարարները պայմանավորվել են խորացնել երկու կառույցների միջև համագործակցությունը



Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաք կատարած այցի ընթացքում փետրվարի 6-ին հանդիպել է Նիդերլանդների արդարադատության և անվտանգության նախարար Ֆերդինանդ Գրապպերհաուսին։

Նախարարները բարձր են գնահատել երկու երկրների միջև համագործակցությունը և պայմանավորվել են ավելի խորացնել երկու գերատեսչությունների միջև հարաբերությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական, հակակոռուպցիոն և քրեակատարողական ռազմավարությունները, ինչպես նաև Նիդերլանդների արդյունավետ փորձը պրոբացիոն ոլորտում։

Քննարկման արդյունքում Ֆ. Գրապպերհաուսը պատրաստակամություն է հայտնել աջակցել քրեակատարողական ծառայությունում ենթակառուցվածքների զարգացմանը։



Հայաստանը Եվրապոլի հետ համագործակցության իրավական շրջանակը սահմանող փաստաթուղթ կկնքի
07/02/2020




Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում, փետրվարի 7-ին Եվրապոլի կենտրոնակայանում հանդիպել է կառույցի գործադիր տնօրեն Քեթրին դե Բոլի հետ։
Տիկին   դե Բոլն ուրախությամբ նշել է, որ, նկատի ունենալով կարճ ժամանակում Հայաստանի գրանցած նշանակալի առաջընթացը, Եվրոպական միության անդամ պետություններն իրենց համաձայնությունն են արտահայտել Հայաստանի հետ Եվրապոլի մանդատի շրջանակում համագործակցության իրավական շրջանակը սահմանող փաստաթուղթ կնքելու առաջարկի վերաբերյալ։
Այնուհետև, նախարարին ներկայացվել են Եվրապոլի գործունեությունը և գործառույթները, ինչպես նաև տարբեր իրավիճակներում կառույցի կողմից օգտագործվող տեխնիկական միջոցները։ 
Նախարար Բադասյանը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի բարեփոխումների օրակարգը՝ կենտրոնանալով հակակոռուպցիոն պայքարի թվերի, մասնագիտացված ինստիտուտների ստեղծման, քրեական արդարադատության համակարգի և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ Կառավարության տեսլականի և կոնկրետ քայլերի վրա։  
Եվրապոլի գործընկերները ողջունել են ոլորտային բարեփոխումների ընթացքում ԵՄ կառույցների ակտիվ ներգրավվածությունը։  Այցի ընթացքում Ռուստամ Բադասյանին ներկայացվել է նաև Եվրապոլի գործառույթներն ու դերը կառույցի անդամ երկրներից քրեական գործերով ապացույցների ձեռքբերման գործընթացում, ինչպես նաև փողերի լվացման, ֆինանսական քննությունների և ակտիվների վերադարձի ոլորտներում։ Քննարկվել են Հայաստանի իրավասու մարմինների հետ նշված յուրաքանչյուր ուղղությամբ համագործակցության կոնկրետ քայլերը։
Արդարադատության նախարարի և Եվրապոլի գործադիր տնօրենի կողմից պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Եվրապոլի միջև համագործակցության իրավական շրջանակի կնքման մոտավոր ժամկետների վերաբերյալ։ 
Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը Եվրապոլի գործադիր տնօրեն Քեթրին դե Բոլին հրավիրել է Հայաստան՝ հետագա համագործակցության ուղղությամբ նոր  համաձայնություններ քննարկելու նպատակով։



Դեսպան Բալայանը Ուտրեխտի տղամարդկանց ակումբի անդամներին ներկայացրեց Հայաստանը

Փետրվարի 3-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հյուրընկալվեց շուրջ 150-ամյա պատմություն ունեցող Ուտրեխտի տղամարդկանց ակումբում (https://vereeniging.nl/algemeen/algemeen.aspx)՝ որպես պատվավոր հյուր և հիմնական բանախոս։



Ակումբի անդամներ են հանդիսանում անվանի քաղաքական և հասարակական գործիչներ, գործարար, բանկային, գիտակրթաական, մշակութային և մի շարք այլ շրջանակների ներկայացուցիչներ։
Հայաստանի մասին ՀՀ դեսպանի դասախոսությանը ներկա էին ակումբի շուրջ ութսուն անդամներ։

Դեսպան Բալայանը ներկաներին պատմեց հայ-նիդերլանդական հարաբերությունների պատմության և ներկայումս խորացող գործընկերության մասին, տեղեկացրեց Թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումների մասին, անդրադարձավ Հայաստանի գործարար միջավայրին, զբոսաշրջիկներին առաջարկվող լայն ծառայություններին, ներկայացրեց օտարերկրյա ներդրումների համար հայաստանյան շուկայի հնարավորությունները, ապա
Ելույթից հետո Տիգրան Բալայանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տնտեսությանը և մշակույթին։
Դասախոսությանը նախորդած ընթրիքին ակումբի անդամներին մատուցվեց հայկական գինի և կոնյակ։
Tigran Balayan
Armenian Diplomacy

The book of member of Dutch-Armenia|n friendship circle Yannick Raczynski-Henk on  Armenia is already out.

This is how he describes it:
‘If anyone had asked me a week ago whether I would ever think it is a good idea to repair a car steering wheel with duct tape, I would have questioned their sanity. But this is Armenia, so now it seems like a splendid idea.’
Archaeologist Yannick Raczynski-Henk finds himself working in Armenia by coincidence. As far as he is concerned, it is one of the most bizarre places he has ever been to. He discovers, over the course of ten years of traveling and digging for archaeological remains many thousands of years old, that there is beauty and even a semblance of order to be found in the apparent chaos of Armenia and its people.
With dry wit the author drags the reader along through every pothole in the road to awe and astonishment.
‘Als iemand me een week eerder had gevraagd of ik het ooit een goed idee zou vinden om het stuur van een auto met plakband te repareren had ik tegen mijn hoofd getikt, maar dit is Armenië, dus nu lijkt het me een briljant plan.’
Archeoloog Yannick Raczynski-Henk belandt per toeval in Armenië, wat hem betreft het meest bizarre land ter wereld. Tussen het graven naar archeologische resten van honderdduizenden jaren geleden door, ontdekt hij in de loop van tien jaar reizen en onderzoek in het land dat er schoonheid, en zelfs enige orde, schuilt in de ogenschijnlijke chaos van Armenië en zijn inwoners.

Met veel droge humor sleept de schrijver je mee langs en door alle kuilen in de weg naar verwondering en bewondering.
For more info: www.haghtanak.nl
---------------------
2019-ին Հայաստան է ժամանել շուրջ 1.9 մլն զբոսաշրջիկ, ինչը 14.7%-ով ավել է 2018-ին ժամանածների թվից:

2017 թվականի համեմատ զբոսաշրջիկների թիվն ավելացել է 26.7%-ով կամ գրեթե 400 հազարով:

Armeense collectie in Drents Museum: 'Het is om je vingers bij af te likken' 


Փետրվարի 11-ին Վիեննայում մեկնարկեց Եվրոպայում և միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը։

Հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ կատարվեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, հայկական դիվանագիտության առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերին:
Քննարկման օրակարգում էին ինչպես միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում Հայաստանի ներգրավվածության ընդլայնման, այնպես էլ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանն ուղղված քայլերին առնչվող հարցերի լայն շրջանակ։
On February 11, the meeting of Heads of Diplomatic Missions of #Armenia accredited to #European countries and international, regional organizations, was held in #Vienna.
In the course of the meeting, the interlocutors discussed in detail foreign policy priorities of Armenia, the challenges that the Armenian diplomacy faces and the steps taken to address them.
The agenda included both the expansion of Armenia’s involvement in international and regional organizations and a wide range of issues aimed at further strengthening cooperation with partners.
---------------------------------



Մարտի 5 Pathé Buitenhof կինոթատրոնում տեղի կունենա Նիդելրանդներում Ֆրանկոֆոնիայի մեկամսյակի գլխավոր միջոցառումը՝ նվիրված մարդու իրավունքներին և կոմիքսների միջոցով դրանց առաջմղմանը։ Հայաստանը միջոցառմանը ներկայանալու է MAYRO Comics-ի հեղինակած «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» կոմիքսներով և ներկայացնղ կարճ ֆիլմով։ Կոմիքսները ֆրանսերեն է թագմանել դեսպան Տիգրան Բալայանի կինը` Hasmik Hakobyanը։

2020թ. փետրվարի 12-ին Նիդերլանդները հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։

On 12 February 2020, the Netherlands notified the General Secretariat of the European Council and the Council of the EU about the completion of its internal procedures necessary for the ratification of the Armenia-EU CEPA.





.
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
2020 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) մանկավարժների վերապատրաստման ծրագիրը:
Հայաստանում վերապատրաստումն ընթանալու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված տարբերակված հետևյալ 6 մեկամսյա ծրագրերով.
Ա. Ուսուցում մանկապարտեզում
Բ. Ուսուցման մեկօրյա դպրոցում
Գ. Հայերենի տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում
Դ. Հայոց լեզվի և գրականության դասավանդում միջին և ավագ տարիքի երեխաների համար
Ե. Լրացուցիչ կրթության և ազգային դաստիարակության կազմակերպում
Զ. Հայոց պատմության և մշակույթի պատմության դասավանդում
Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր:
Ծրագրի ընթացքում դասընթացների կազմակերպման, ուսուցիչների կեցության և շրջագայության ծախսերը, ծրագրի բացման օրվանից մինչև փակման օրը, ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը, ներառյալ օդանավակայանից մինչև հյուրատունը և Հայաստան մուտքի արտոնագրի (վիզա) ծախսերը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները, կրթօջախները, բարերարները:
Վերապատրաստման սկիզբը համարվում է ծրագրի հյուրատան մուտքի օրը` հունիսի 28-ը:
Ծրագրի ժամանակացույցը հետևյալն է.
28 հունիսի` հյուրատուն մուտքի և տեղավորման օր
29 հունիսի` ծրագրի պաշտոնական բացում
24 հուլիսի՝ ծրագրի պաշտոնական փակում և վկայականների հանձնում
25 հուլիսի` հյուրատնից ելքի օր:
Ավելի վաղ ժամանելու կամ ուշ մեկնելու դեպքում՝ կեցության ծախսերը հոգում են մասնակիցները: Հյուրանոցի սենյակները նախատեսված են 2-3 հոգու համար:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 24-ը ներառյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի նախարարություն ներկայացնել ուսուցչի կողմից լրացված և կրթօջախի տնօրինության կողմից վավերացված հայտը (հայտաձևը կցվում է):
Մասնակցության պաշտոնական հաստատումներն ուսուցիչները կստանան իրենց էլեկտրոնային հասցեով՝ հայտն ստանալուց մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Երկրից և աշխատավայրից բացակայությունը հիմնավորելու համար պաշտոնական հրավերի անհրաժեշտության դեպքում` խնդրում ենք տեղեկացնել նախապես:
Ծրագրերի ընդհանուր նկարագիրը և հիմնական դասախոսների ցանկը, ինչպես նաև հյուրատան հասցեն և կեցության հետ կապված այլ տեղեկություններ կփոխանցվեն մասնակցության հայտ ներկայացրած ուսուցիչներին՝ հունիս ամսվա ընթացքում:
Մասնակիցների համար նախատեսվում են նաև հանդիպումներ, ճանաչողական-ուսուցողական շրջայցեր և մշակութային ծրագիր:
Հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնից.
Հեռ. 374 10 58-13-91
Էլ. փոստ. spyurq.dep@escs.am կամ info@escs.am
«Եվրատեսիլ 2020» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Աթենա Մանուկյանը



«Օտար, ամայի ճամփեքի վրա» ծրագրի հերթական թողարկումը Նիդերլանդներից, այս անգամ՝ Հաարլեմից
(Մաս 660)
PUM Netherlands senior experts ավագ փորձագետների կազմակերպության հրավերով Նիդերլանդներ է ժամանել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Anahit Avanesyanի գլխավորած առողջապահական հաստատությունների ներկայացուցչական պատվիրակությունը։

TV5MONDE Destination Francophonie a publié l'émission de la Haye avec l'interview du président du Groupe des ambassadeurs francophones à la Haye, l ambassadeur d'Arménie Tigran Balayan


.

Հայաստանի առողջապահական պատվիրակությունը այսօր հյուրընկալվել է Philips Health ընկերության կենտրոնակայանում` քննարկելու փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։

Ամստերդամի հանրային գրադարանում կայացավ Հովհաննես Թումանյանի հեքիաթների նիդերլանդերեն թարգմանության շնորհանդեսը
Եվրոպայի խոշորագույն գրադարանը համալրվեց հայալեզու գրականությամբ
Փետրվարի 19-ին Ամստերդամի հանրային գրադարանում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի հեքիաթների նիդերլանդերեն թարգմանության շնորհանդեսը, որին ներկա էին նիդերլանդացի գրողներ և մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Միջոցառումը վարում էր նիդերլանդացի անվանի հաղորդավար Դիյվետյե Բլոկը։
Իր խոսքում դեսպան Tigran Balayan Տիգրան Բալայանը շնորհակալություն հայտնեց նախագծի նախաձեռնող և թարգմանիչ Anna Maria Mattaar Աննա-Մարիա Մատառին՝ հայկական մշակույթը Նիդերլանդներում հասանելի դարձնելու շարունակական ջանքերի համար, բարձր գնահատեց հրատարակությունը նկարազարդած Հարմեն ֆան Ստրատենի իրականացրած աշխատանքը։ Դեսպան Բալայանը երախտագիտություն հայտնեց Rubinstein հրատարակչությանը գիրքը լույս ընծայելու և նախագծի հովանավոր Ամստերդամում ՀՀ պատվավոր հյուպատոս Ռոբերտ Զիկին։
«Շուրջ մեկ տասնամյակ ամենայն հայոց բանաստեղծի տարեդարձը Հայաստանում նաև գիրք նվիրելու օրն է, ուստի մենք մի քանի նվեր ունենք հանձնելու։ Հայաստանի ազգային գրադարանի կողմից Ամստերդամի հանրային գրադարանի հայ ժամանակակից գրողների գրքերը, որոնք կհանձնի Աննա-Մարիա Մատառը, և Ալմելոյի հայկական կիրակնօրյա դպրոցի կողմից 100 հատոր հայկական դասականների ստեղծագործություններ և հանրագիտարաններ, որոնք կհանձնի տնօրեն Սվետլանա Անդրեասյանը։ Համոզված եմ, որ այս գրքերն իրենց արժանի տեղը կզբաղեցնեն Ամստերդամի հանրային գրադարանի «Բոլոր լեզուների տանը,» - ասաց դեսպան Բալայանը։
Ամստերդամի հանրային գրադարանի տնօրինությունն՝ իր հերթին Հայաստանի հանրային գրադարանին փոխանցելու նպատակով նվիրաբերեց շուրջ 30 հատոր անգլերեն և նիդերլանդերեն գրքեր։
Միջոցառմանը` Թումանյանի հեքիաթների, իրենց կատարած աշխատանքի, և ստացած տպավորությունների մասին խոսեցին թարգմանչուհի Աննա-Մարիա Մատառը և նկարիրչ Հարմեն ֆան Ստրատենը, Դիյվետյե Բլոկը ընթերցեց «Անհաթղ աքլորը», «Շունն ու կատուն» և «Անխելք մարդը» հեքիաթները։
Շնորհանդեսը ուղեկցվում էր հայկական երաշտությամբ, իսկ եզրափակիչ մասում հանդիսատեսը դիտեց «Կիկոսի մահը» մուլտֆիլմը, ապա Թումանյանի տարեդարձը նշվեց հայկական գինիով։


ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանի հարցազրույցը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին

«Օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին տեսակապի միջոցով հյուպատոսական ծառայություններ մատուցելու մասին օրենսդրական փոփոխությունների փաթեթի նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, մասնավորապես, տեսակապի միջոցով անձի ինքնությունը ստուգելու (նույնականացնելու) միջոցով ընդլայնել հյուպատոսական ծառայությունների մատուցման եղանակները և աշխարհագրությունը։ Առաջարկվում է քաղաքացու՝ անձամբ ներկայանալու և հյուպատոսի հետ դեմ առ դեմ հանդիպելու պահանջին ստեղծել այլընտրանք՝ քաղաքացիներին հնարավորություն ընձեռելով աշխարհի ցանկացած վայրից տեսակապով դիմել ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ և ստանալ որոշակի հյուպատոսական ծառայություններ։ Տեսակապով դիմելու դեպքում անձի ֆիզիկապես ներկայանալու պահանջը կփոխարինվի իրական ժամանակում դեմ առ դեմ տեսակապ հաստատելով, որը պետք է իրականացվի այնպիսի չափանիշներով, ինչը հնարավորություն կտա հստակ տեսնել դիմողին, նրա անձը հաստատող փաստաթուղթը (առկայության դեպքում), իսկ տվյալ տեսանյութը կձայնագրվի և կպահպանվի տվյալ գործին կից համապատասխան էլեկտրոնային համակարգում»։
 --------------------------------------

Հայաստանի առողջապահական պատվիրակության պատվին ընդունելություն դեսպանությունում
Փետրվարի 21-ին դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն՝ ի պատիվ ՀՀ առողջապահության նախարարություն նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի գլխավորած Նիդերլանդներում գտնվող պատվիրակության, Հայաստանում առողջապահական PUM ավագ փորձագետների կազմակերպության ներկայացուցիչների, նիդերլանդահայ բժիշկների։
Ողջունելով հյուրերին դեսպան Տիգրան Բալայանը շնորհակալություն հայտնեց PUM-ին օրինակելի համագործակցության, առողջապահական ներկայացուցչական պատվիրակության այցելությունը նախաձեռնելու և կազմակերպելու և արդյունավետ անցկացնելու համար։
«PUM-ի ակտիվ աջակցության և ներգրավվածության շնորհիվ հայ-նիդերլանդական բազմաշերտ համագործակցությունը համալրվեց նաև առողջապահական ոլորտով, և մեր պատվիրակությունը Հայաստան է վերադառնում հստակ տեսլականով և փոխգործակցության ընդլայնման հստակ ծրագրերով»,-նշեց դեսպան Բալայանը։
Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն իր խոսքում երախտագիտություն հայտնեց այցի կազմակերպիչներին հագեցած և բովանդակային ծրագրի համար՝ համոզմունք հայտնելով, որ առողջապահության բնագավառում երկկողմ համագործակցության ներուժի իրացման մեկնարկն արդեն տրված է։
Ընդունելությանը ամփոփվեցին այցելության արդյունքները և պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա քայլերի վերաբերյալ։

Հաագայում Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի առաքելությունների ղեկավարների եռակողմ հանդիպում
Երևանում նախատեսվող Հայաստան-Կիպրոս-Հունաստան գագաթաժողովին ընդառաջ փետրվարի 27-ին Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունում կայացավ Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի, Հունաստանի դեսպան Նիկոլաս Պլեքսիդասի և Կիպրոսի գործերի հավատրամատար Գիորգոս Սամուելի եռակողմ հանդիպումը։
Հանդիպման ընթացքում կողմերը, անդրադառնալով նախորդ տարի հունիսին երեք երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, վերահաստատեցին եռակողմ ձևաչափով համագործակցության կարևորությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերեցին համատեղ նախաձեռնություններով հանդես գալու վերաբերյալ։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին փոխադարձ հետաքրքրության եռակողմ օրակարգի, ինչպես նաև Նիդերլանդներում և Հաագայում հավատարմագրված միջազգային կազմակերպություններում տեղի ունեցող գործընթացների շուրջ։
Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի առաքելությունների ղեկավարները համաձայնեցին պարբերաբար հանդիպել նման ձևաչափով։

Հայաստանից 2 մարզիկ առաջին անգամ մասնակցեց Նիդերլանդների Հաարլեմ քաղաքում անցկացվող մինչև 19 տարեկանների բադմինտոնի ամենամյա միջազգային մրցաշարին։

Հայաստանի դեսպանությունն իր մասնակցությունն ունեցավ Խրոնինգենի համալսարանի ուսանողական միության կողմից կազմակերպած Դիվանագետների օր ամենամյա միջոցառմանը՝ <<Հակամարտությունների կանխարգելում և դիվանագիտություն>> խորագրի ներքո։
Դիվանագետների օրվան իրենց մասնակցությունն ունեցան նաև Նիդերլանդներում Ավստրիայի, Հարավային Աֆրիկայի, Հարավային Կորեայի և Պանամայի դեսպանությունները։
Հրավիրյալ բանախոսները ոչ միայն հանդես եկան միջազգային իրավունքի շրջանակներում իրենց երկրների ձեռնարկած քայլերին, հակամարտությունների կարգավորման և կանխարգելման գործընթացներին, այլև պատասխանեցին մասնակիցների բազմաթիվ հարցերին, այդ թվում՝ դիվանագիտական ծառայության վերաբերյալ։
Participation of the Embassy of the Republic of Armenia to the Kingdom of the Netherlands in the Diplomats' Day at the University of Groningen.






No comments:

Post a Comment