The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday 23 November 2018

«Քո արվեստը դպրոցում» թեմայով նախագծին ներկա են եղել նախարարի պաշտոնակատարները

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԼՐԱՏՈՒ

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցնայցելել են Երևանի «Վարդանանց ասպետներ»  թիվ 106 հիմնական դպրոցորտեղ նկարիչ Պետո Պողոսյանը «Քո արվեստը դպրոցում» նախագծիշրջանակում անցկացրել է կերպարվեստի առաջին դասը: 8-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված կերպարվեստի դասի ընթացքումնկարիչը ներկայացրել է ժամանակակից վարպետների՝ ջրաներկով արված նկարներպատմել ջրաներկով աշխատելու հմտությունների մասինիսկվերջում աշակերտների հետ համատեղ կտավ ստեղծել:
Այսպիսով՝ տրվել է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային նախագծի մեկնարկըորը երկու նախարարությունների հերթական համատեղնախաձեռնությունն է և նպատակ ունի դպրոցներում խթանել արվեստի քարոզչությունը:
«Սիրելի՛ աշակերտներմենք ցանկացել ենքոր նկարիչըերաժիշտըգրողը կամ գրականության մասնագետը այցելի դպրոց՝ ջութակով,թավջութակովկտավովջրաներկովգրքովև ձեզ ներկայացնի իր ստեղծագործական առօրյանպատմի իր արվեստի մասինԴպրոցը պետք էվերագտնի իրական արժեքներըև դրա համար անհրաժեշտ էոր բարձր արվեստն ամեն օր մտնի դպրոց»,-դիմելով դպրոցականներին՝ ասել է ԿԳնախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
 Նա նաև հետաքրքրվել էթե արդյոք աշակերտներն օգտվել են թատրոնհամերգասրահ և թանգարան այցելելու աբոնեմենտային ծրագրից:Նախարարին աշակերտները տեղեկացրել ենոր այժմ թանգարանի ընտրության հարցն են քննարկումորպեսզի առաջիկայում այցելեն որևէհաստատություն:
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն իր խոսքում նշել էոր դպրոցներ այցելության համար ընտրվել են հիմնականումերիտասարդ արվեստագետներովքեր նորովի են ներկայացնում արվեստի կարևորությունն ու գրավչությունը. «Դուք կտեսնեք և կզգաքթե ինչքանհետաքրքիր են արվեստն ու մշակույթըՀամոզված ենքոր այս շփումները լայնացնելու են ձեր մտահորիզոնըկկարողանաք ինքներդ ձեր մեջբացահայտել ձեր արվեստըՄենք չենք կարծումոր արվեստի հետ ձեր շփումն ավարտվելու է այս նախագծի դասերովՄիգուցե հետագայում մենքհանդիպենք ձեր գիրքը հրատարակելիսձեր ցուցահանդեսը դիտելիս կամ համերգային կատարումն ունկնդրելիս»,- նշել է ԼՄակունցը և հույսհայտնելոր իրենք ընկերանալու են արվեստի և արվեստագետի հետ:
Արվեստի դասից հետո լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել էոր «Քո արվեստըդպրոցում» նախագծի շրջանակում ընտրվել են գրականությանկերպարվեստի և երաժշտության ոլորտների շուրջ 50 արվեստագետներորոնցիցյուրաքանչյուրը պետք է այցելի Երևանի և մարզերի 30 դպրոցԱրայիկ Հարությունյանը նաև հավելել էոր զուգահեռաբար մշակույթինախարարության հետ համատեղ այժմ ընթանում է Դաս Ա նախագիծը՝ ավագ դպրոցի աշակերտների համարորի շրջանակում դպրոցականներնայցելում են սիմֆոնիկ երաժշտության համերգներիԶուգահեռաբար վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկով՝ քննարկվում էհեռավոր գյուղերի դպրոցներում որոշակի ժամանակով  թանգարանային նկարների ցուցադրություն կազմակերպելու հարցը:
Նշենքոր թիվ 106 դպրոց կատարած այցի ընթացքում Արայիկ Հարությունյանը ծանոթացել է դպրոցի խնդիրներինդրանք քննարկել դպրոցի տնօրենՄարինե Վարդանյանի և մանկավարժների հետ:

No comments:

Post a Comment