The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday 23 November 2022

ՀԱՐԱՏԵՎ ԱՐՑԱԽԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԳՈՒՅՆԵՐԸ

Արդեն երկրորդ տարին է Արցախում «Փախստականների միավորում հանուն արդարության» երիտասարդական կազմակերպությունը անցկացնում է «Ցավդ տանիմ , Արցախ» փառատոնը ՝ բազմաթիվ միջոցառումներով և մրցույթներով։ Հերթական նախաձեռնությունը նկարչության մրցույթն է՝ «Վաղվա Արցախը» թեմայով։
Երեխաների նկարներում արտացոլվում են խաղաղության երազանքը, անհոգ մանկությունը, խաղն ու պարը։ Մրցույթին հոկտեմբերի 15-ից առայսօր մասնակցել է 193 պատանի և երիտասարդ։ Մրցույթն ավարտվելու է սույն թվականի դեկտեմբերի 1-ին , իսկ արդյունքներն ամփոփվելու են դեկտեմբերի 25-ին ՝ ամանորյա մեծ միջոցառմամբ։
Ամանորը հրաշքներին հավատալու և հրաշքներ գործելու լավագույն առիթն է ։ Իր նվերներով , ինչպես նախորդ տարի, մասնակիցներին ուրախացնելու է «ՎԻՎԱ» բարեգործական ընկերությունը։
Հավատանք հրաշքներին, գործենք և տեսնենք Արցախը մասնակիցների պատկերած ապագայով , և թող իրականություն դառնա բոլորիս ամենանվիրական երազանքը՝ խաղաղությունն Արցախ աշխարհում։





No comments:

Post a Comment