The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday 7 October 2023

Պրոֆեսոր Բորիս Դրոժդեկի դասախոսություն-սեմինարը ԵՊՀ-ում

Պրոֆեսոր Բորիս Դրոժդեկ

Արցախից 100 հազարից ավելի բռնի տեղահանված մեր հայրենակիցների Հայաստան  տեղափոխվելուն զուգընթաց տասնյակ մասնագիտական խմբեր ու անհատներ են մեր երկիր ժամանել` իրենց փորձը կիսելու, հումանիտար, բարոյական, հոգեբանական լայն աջակցություն ցուցաբերելու համար: Ահավասիկ՝ Պրոֆեսոր Բորիս Դրոժդեկի դասախոսություն-սեմինարը, կազմակերպված ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի և Հոգեբանների ասոցիացիայի կողմից ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հարկի տակ, հայ երիտասարդության կողմից ընդունվեց բուռն հետաքրքրությամբ։ Արծարծված հարցերը  վերաբերում էին ծանր սթրեսներից, աղետներից, պատերազմների արհավիրքների արդյունքում հետտրավմատիկ հոգեկան գործընթացներին, որոնք անձի կամքից կախված չեն և կարող են առաջանալ ինչպես մեկ, այնպես էլ մի քանի իրար հաջորդող կամ համատեղ սթրեսներից, ընդ որում սովորաբար միշտ ուղեկցվում են կամ խրոնիկ հիվանդությունների սրացմամբ, կամ մի խումբ նոր հիվանդությունների զուգակցմամբ։ Տարատեսակ և համալիր տրավմատիկ փորձառություններով պայմանավորված ազդեցությունները հասկանալու համար պրոֆեսոր Դրոժդեկն առաջարկում է համատեքստային և զարգացման մոդելը, որի պահանջն առաջացել է իբրև անցած տասնամյակների ընթացքում հոգեկան առողջության խնդիրների բարդ փոխհարաբերությունների ըմբռնման և դրանց կարգավորման հիմք։ Առաջացած մոդելը նպատակ ունի ձևավորելու հոգեկան առողջության խնդիրների լուծման նկատմամբ մոտեցումներ՝ անհատական, համատեքստային, էպիգենետիկ և մշակութային զգայուն  գործոնների հաշվառմամբ։ Տարիների աշխատանքը բացահայտում է, որ աղետների և դրանց արդյունքում տեղաշարժերն ու տեղահանությունները որոշիչ ազդեցություն են ունենում հանրության վրա՝ բազմակի սթրեսների և ֆիզիկական տրավմաներին զուգահեռ առաջացնելով ոչ միայն հոգեբանական  և սոցիալական խնդիրներ, այլև տանելով կյանքի իմաստի, մարդկանց ու երևույթների նկատմամբ վերաբերմունքի ու գնահատականի, արժեքների փոփոխության։ Ստեղծված իրավիճակներում, ինչպես համոզված է պրոֆեսորը, հաճախ նպատակահարմար է լինում հոգեբանական աջակցության հետ  զուգահեռաբար կիրառել նաև դեղորայքային միջամտություն։ Խնդրի վերջնական լուծումը մեծ համբերություն է պահանջում, քանի որ հոգեկան առողջությունը կարող է մեկ մոտեցմամբ չկարգավորվել։ Ուստի հաջող և վերջնական դրական արդյունքի հասնելու համար պրոֆեսորը հարկ է համարում պարզել, թե ինչպես է անձը հարաբերվում համատեքստին, ինչպիսի մշակութային պայմաններում է ապրել մինչև տեղահանությունը, նրա ունեցած հիվանդությունները և այլն։ 


Հարգարժան պրոֆեսորը համալսարան էր այցելել իր տիկնոջ և մտերիմ խորվաթ ընկերների հետ։ Ունկնդիրները, որոնք ոչ միայն ԵՊՀ –ն էին ներկայացնում այլև այլ կազմակերպություններ, ակտիվ մասնակցում էին զրույցին իրենց հետաքրքրող հարցադրումներով։ Նշենք, որ հարցերը բազմազան էին, առաջադրվում էին ինչպես հայերենով, այնպես էլ  անգլերենով, թարգմանչուհի Շուշանը հրաշալի կատարում էր իր աշխատանքը՝ ապահովելով աշխույժ աշխատանքային մթնոլորտ։ Զրույցը բացահայտեց, որ աշխարհի բոլոր երկրներում աղետներն ու արհավիրքները՝ անկախ կրթական ու մշակութային էթնիկ տարբերություններից, բերում են նույն հետտրավմատիկ շոկային խանգարումների, որոնց կարգավորումները ջանքեր ու համբերություն են պահանջում։ Շուրջ երկու ժամ տևած դասախոսություն-սեմինարը բավականին արդյունավետ էր  նախ այն առումով, որ գիտական արժեքավոր տեղեկատվություն էր պարունակում, հուսադրող էր, որ հայ ժողովրդի համար ստեղծված բարդ հոգեբանական իրավիճակում կարելի է ակնկալել դրական տեղաշարժեր, եթե ճիշտ կազմակերպվի թե զինվորականության ու թե քաղաքացիական բնակչության հոգեբանական աջակցությունը։ Վերջին հարցի առնչությամբ փոքրիկ զրույց ունեցանք սեմինարի կայացմանը սատարող սոցիալական հոգեբանության խնդիրներով զբաղվող ԵՊՀ դոցենտ Դավիթ Ամիրյանի հետ։ Պարզեցինք, որ բավականին աշխատանք է կատարվում  հոգեբանական աջակցության առումով, սակայն այս պահի դրությամբ հոգեբանների օգնությանը դիմողների քանակը գնալով մեծանում է, մինչդեռ օրենսդրական առումով բացերը դեռ շատ են։ Պարոն Ամիրյանը նշեց, որ Նիդերլանդներում հոգբանական աջակցության հիմնականում ուղղորդում է ընտանեկան բժիշկը ապահովագրական միջոցներով։ Հայաստանում այս ինստիտուտը դեռ կայացման փուլում է։ 2024 թվից նախատեսվում է պարտադիր ապահովագրության օրենքի գործունեություն և հոգեկան առողջության բարելավման ու կարգավորման նպատակով կապահովվի նաև հոգեբանական աջակցություն ապահովագրության սահմանում։

Նաիրա Գասպարյան 

 Բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, անգլիական բանասիրության ամբիոն «Նիդ.օրագրի» թղթ. Երևան





Սեմինարի ընթացքում որակյալ արհեստավարժ թարգմանությունն իրականացրել է Շուշանը (ձախից ):


Հոգեբան, Սոցիալական հոգեբանության ամբիոնի դոցենտ Դավիթ Ամիրյանն է: Պատմեց այն մասին թե ինչպես է կազմակերպվում հոգեբանական աջակցությունն այս պահին ՀՀ-ում , երբ իրավիճակն անասելի բարդ է, իսկ ծառայության համար դեռ ապահովագրություն չի գործում: Հույս հայտնվեց, որ 2024թ.ից հարցը կկարգավորվի օրենքով ։
Դավիթ Ամիրյան և Բորիս  Դրոժդեկ:  Ունկնդրին հուզող ամենահրատապ հարցերի քննարկում:
4
5
Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ  Դավիթ Ամիրյանի մասին տես այստեղ  http://publishing.ysu.am/hy/Davit-Amiryan
Ակտիվ քննարկում, մեջտեղում  Արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս բ. գ.թ. Ամալյա Սողոմոնյանը, տեղադրված տեսաերիզներից մեկի հեղինակը:

 Նարե Մանուկյանն է, ով ավարտելով ԵՊՀ-ի անգլերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ այսօր Ignite InnovationYNGO կազմակերպության նախագահն է, տեղադրված տեսաերիզներից մեկի հեղինակնը:

ԵՊՀ դոցենտ, բ.գ.թ. , մեր թղթակից Նաիրա Գասպարյանը  պրոֆեսոր Բորիս Դրոժդեկի հետ:

Դասալոսությունից հետո` Բորիս Դրոժդեկը և Խորվաթիայից ժամանած նրա բարեկամը : 

Լուսանկարում` դրվագներ միջոցառումից:
Լուսանկարները` հեղինակի



***
Along with the relocation of more than 100,000 forcibly displaced compatriots from Artsakh to Armenia, dozens of professional groups and individuals have arrived in our country to share their experience and provide humanitarian, moral and psychological support. Professor Boris Drozdek's lecture-seminar, organized by the YSU Continuing Education Center and the Association of Psychologists under the auspices of the YSU Faculty of Philosophy and Psychology, was received with great interest by the Armenian youth. The discussed issues related to post-traumatic mental processes as a result of severe stress, disasters, war events, which do not depend on the person's will and can be caused by one or several successive or combined stresses, and are usually always accompanied by either exacerbation of chronic diseases, or with the combination of a group of new diseases. To understand the effects of diverse and complex traumatic experiences, Professor Drozhdek proposes his contextual and developmental model, which has been called for over the past decades as a basis for understanding and managing the complex interrelations of mental health problems. The resulting model aims to develop approaches to solving mental health issues taking into account individual, contextual, epigenetic and culturally sensitive factors. Years of work reveal that disasters and displacements result in a decisive impact on society causing not only psychological and social problems along with multiple stresses and physical traumas, but also leading to a change in the meaning of life, attitude and evaluation towards people and phenomena, and already established values. In the created situations, as the professor is convinced, it is often advisable to apply drug intervention parallel with psychological support. The final solution to the problem requires a lot of patience, because mental health may not be solved with one approach. Therefore, in order to achieve a successful and ultimately positive result, the professor considers it necessary to find out how the person relates to the context, what kind of cultural conditions he lived in before the displacement, the diseases he had, etc.
The respected professor visited Yerevan State University with his wife and close Croatian friends. The audience, who represented not only YSU but also other organizations, actively participated in the conversation with their interesting questions. It should be noted that the questions were diverse, they were asked both in Armenian and in English, interpreted by Shushan who did a wonderful job, ensuring a lively working atmosphere. The conversation revealed that disasters and catastrophes in all countries of the world, regardless of educational and cultural ethnic differencesof inhabitants, lead to the same post-traumatic shock disorders, the adjustments of which require effort and patience. The lecture-seminar, which lasted for about two hours, was quite effective, first of all, in the sense that it contained valuable scientific information, it was reassuring that positive changes can be expected in the difficult psychological situation created for the Armenian people if the psychological support of both the military and the civilian population is properly organized. Regarding the last question, we had a small conversation with YSU Associate Professor Davit Amiryan, who deals with the problems of social psychology and supported the holding of the seminar. We found out that a lot of work is being done in terms of psychological support, but as of now, the number of people applying for the help of psychologists is increasing, while there are still many gaps in terms of legislation. Mr. Amiryan mentioned that in the Netherlands, psychological support is mainly directed by family doctors with insurance funds. This institute is still under construction in Armenia. From the year 2024, the operation of the mandatory insurance law is planned, and for the purpose of improving and regulating mental health, psychological support will also be provided within the scope of insurance.

Naira Gasparyan 
(PhD) for The Diary of the Netherlands, 
Associate Professor, Yerevan State University


No comments:

Post a Comment