The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 22 December 2024

Հայկական հետքերով.Դաքքա քաղաքի Սուրբ Հարություն հայկական եկեղեցին

Բանգլադեշի Դաքքա քաղաքի Սուրբ Հարություն հայկական եկեղեցին ( the Armenian Church of the Holy Resurrection in Dhaka) գտնվում է Դաքքա քաղաքի հին հատվածի Արմանիտոլա շրջանում։

Ներկայումս եկեղեցին փակ է, ներս մտնելու համար անհրաժեշտ է թույլտվություն։ Բանգլադեշի կառավարությունը եկեղեցին ներառել է ճարտարապետական հուշարձանների ցանկում։

Այն կառուցված է 1781 թվականին հայկական փողոցում, գերեզմանատանը կից գտնվող փայտե ժամատան տեղում։ Այն օծել է Եփրեմ եպիսկոպոսը, ով հետագայում դարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Եփրեմ Ա Ձորագեղցի։ Հայերն այստեղ են եկել 17-18 -րդ դարերում և հիմնականում զբաղվել են առևտրով։ Շնորհիվ առևտրի ոլորտում հայերի հաջողությունների, որոնք բարելավում էին պետության տնտեսական վիճակը, Մեծ Մոնղոլների կայսրության ղեկավար Ագբար I Մեծը հայերին թույլ է տվել ազատորեն դավանել իրենց կրոնը։ Տաճարի կառուցման համար գումար է հավաքել Բենգալիայի ամբողջ հայկական համայնքը։ Եկեղեցին կառուցվել է Դաքքայի աժխույժ հայաբնակ շրջաններից մեկում՝ Արմատիոլում։ Դաքայում հայեր այլևս չկան, եկեղեցին չունի մշտական վանահայր և այդ պատճառով ժամերգություններ անցկացնելու համար տարին երկու անգամ Ավստրալիայից այստեղ է գալիս հայոց արքեպիսկոպոսը։ 

Եկեղեցուն հետևող միակ հայը՝ Մարտինը, (Մայքլ Ջոզեֆ Մարտին) ծնվել է 1930-ին՝ Բիրմայում եւ Դաքքա էր գնացել 1942-ին։  1980-ականներից նա խնամում էր եկեղեցին եւ նրա հարեւանությամբ գտնվող  գերեզմանատունը, ուր թաղված են մոտ 400 հայեր։ Ցավոք վերջինս էլ մահացավ 2020թվականին: Եկեղեցին ունի 750 ոտնաչափ (230 մ) երկարություն, միջացքն ունի 14 ոնտաչափ լայնություն, 4 դուռ, 27 պատուհան։ Եկեղեցում կա պարուրաձև սանդուղք, ժամացույցե աշտարակ, որի ձայնը լսվել է 4 մղոն հեռավորության վրա և մարդիկ իրենց ժամացույցները ուղղում են ըստ այդ ժամի։ 1897 թվականին եկեղեցին տուժվել է երկրաշարժից։

Դաքքա այցելության ժամանակ Մայր Թերեզան գիշերել է այս եկեղեցում։

Տեսաերիզ` Հարություն Հակոբյանի





No comments:

Post a Comment