🎹✨ Եվա Գևորգյան՝ Երևանից դեպի եվրոպական բեմեր 20.04.2026
Միջազգային մրցույթների դափնեկիր, նուրբ երաժշտական մտածողությամբ և վառ արտիստիզմով առանձնացող դաշնակահարուհի Եվա Գևորգյանը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ նախ Երևանում, ապա՝ Եվրոպական մեծ շրջագայության շրջանակում, ներկայացնելով Չայկովսկու Դաշնամուրի կոնցերտ թիվ 1-ը: 🎼🌍
🎻 Ապրիլի 19 | 19:00 | «Արամ Խաչատրյան» համերգասրահ 🎻 Ապրիլի 27 | Բրեշա 🎻 Ապրիլի 28 | Բերգամո 🎻 Մայիսի 4 | Բազել
Բաց մի թողեք ապրիլի 19-ի բացառիկ համերգային երեկոն՝ նախքան մեր եվրոպական ելույթները 🎻 🎟️ Տոմսերը ձեռք բերեք առցանց` https://shorturl.at/RjNYZ 🏤 Կամ համերգասրահի տոմսարկղից 📞 Ամրագրում՝ 077 677 226
ORER Armenian European Magazine
20.04.2026/ Anahit Aghabekyan/Nid.oragir
Դելֆթ (Delft) քաղաքի կայարանի նախկին շենքը, որը կառուցվել է 1847 թվականին, պահպանվել է մինչ օրս։ 2015 թվականից գործարկվեց կայարանի նոր շենքը։ Սակայն դա ամենևին հիմք չի հանդիսացել հինը քանդելու համար։ Առհասարակ Նիդեռլանդներում հաճախ կարելի է հանդիպել շինությունների, որոնք թվագրվում են տարբեր ժամանակաշրջանների, և որոնք ներառված են պետական, կամ համայնքային պաշտպանության հուշարձանների շարքում, և որ ամենակարևորն է արգելված է այն քանդել կամ որևէ փոփոխության ենթարկել։ Միայն հատուկ սահմանված կարգով կարելի է վերականգնողական աշխատանքներ կատարել` պահպանելով բոլոր նախկին ճարտարապետական լուծումները։
20.04.2026: Այս պահին FAON: Federation of Armenian Organisations in The Netherlands Դեն Հաագ քաղաքում տեղի է ունենում Հայոց Ցեղասպանության զոհորի ոգեկոչման արարողություն` հիշատակի համերգ։ Այս միջոցառմանը ներկա է և մասնակցում է մեր թղթակից Տիգրանե Հակոբյանը։
https://youtu.be/ot4pHqxnV14
https://youtu.be/Tw90uxiGWf8
21.04.2026-
Մեր մարզիկներն ուրախացնում են
Հայ ըմբիշ Սուրեն Աղաջանյանը շարունակում է տպավորիչ ելույթները Եվրոպայի առաջնությունում։ 60 կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկը կիսաեզրափակչում վստահ հաղթանակ է տարել ադրբեջանցի Նիհաթ Մամադլիի նկատմամբ՝ ապահովելով իր տեղը եզրափակչում։
Աղաջանյանը կմրցի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար՝ ներկայացնելով Հայաստանը։
Հայ մարզիկի այս հաջողությունը հերթական անգամ ընդգծում է հայկական ըմբշամարտի հզոր ավանդույթները և պայքարի անզիջում ոգին։ Մեր մարզիկին մաղթենք հաղթանակ ու ոսկե մեդալ ։
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը փայլուն ելույթ է ունեցել Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում՝ նվաճելով արծաթե մեդալ:
Մրցաշարը, որն անցկացվում է Վրաստանի Բաթումի քաղաքում, հավաքել է Եվրոպայի լավագույն ծանրամարտիկներին։ Կանանց 58 կգ քաշային կարգում Գրիգորյանը ցուցադրել է բարձր մրցակցային մակարդակ և կամային պայքար:
Պոկում վարժությունում հայ մարզուհին հաջողությամբ կատարել է երկու մոտեցում՝ բարձրացնելով 88 կգ և 91 կգ ծանրաձողեր։ Այս արդյունքով նա զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Հրում վարժությունում Գրիգորյանը առավել վստահ է հանդես եկել՝ բարձրացնելով 115 կգ և 119 կգ, ինչի շնորհիվ արժանացել է բրոնզե մեդալի տվյալ վարժությունում:
Երկամարտի արդյունքում, գրանցելով 210 կգ ընդհանուր արդյունք, Ալեքսանդրա Գրիգորյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը և դարձել Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
Այս հաջողությունը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի բարձր մակարդակը և միջազգային ասպարեզում ունեցած մրցունակությունը։
Մալխաս Ամոյանը կրկին ԵՎրոպայի չեմպիոն է
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը կարիերայում հինգերորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակչում Ամոյանը վստահ հաղթանակ տարավ Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոիձեի նկատմամբ։
2026 թվականի ապրիլի 24-ին, ժամը 19:30-ին, Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքում կանցկացվի Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն։ Միջոցառումը կազմակերպվում է Մաստրիխտի «Անի» հայկական համայնքի և Սուրբ Կարապետ եկեղեցու կողմից։
Արարողությունը տեղի կունենա Մաստրիխտի հայկական խաչքարի մոտ (հասցե՝ Het Vagvuur, Maastricht)։ Միջոցառումը կմեկնարկի միասնական Տերունական աղոթքով, որին կհաջորդի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ սուրբ նահատակների։
Կազմակերպիչները հրավիրում են բոլոր հայրենակիցներին և բարեկամներին մասնակցելու այս կարևոր հիշատակի արարողությանը՝ միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։
Դու՞ ես այն մարդը, ով կշարունակի իմ ճանապարհը 🇦🇲✨
Մի քանի տարի առաջ ես սկսեցի մի ճանապարհ, որը իսկապես փոխեց իմ կյանքը․ որպես Սփյուռքի երիտասարդ դեսպան՝ ես ներկայացրի Նիդերլանդները և կամուրջներ կառուցեցի Հայաստանի և մեր համայնքի միջև։ Հիմա քո հերթն է։Դարձի՛ր սփյուռքի երիտասարդ դեսպան քո համայնքում։
📢 ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտարարում է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2026–2027 թթ․ ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը։
Ծրագրին կարող են դիմել Սփյուռքում բնակվող 20–35 տարեկան երիտասարդները, որոնք ակտիվ համայնքային գործունեություն են ծավալում կամ նոր են սկսում իրենց ներգրավվածությունը համայնքային կյանքում։
Միացի՛ր ծրագրին, զարգացրու քո ներուժը և դարձիր այն երիտասարդներից մեկը, ովքեր կամուրջ են կառուցում Հայաստանի և Սփյուռքի միջև։
🌐 Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ http://diaspora.gov.am/.../19/Diaspora-Youth-Ambassador :
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
https://youtu.be/9ztexMy1dkQ
ՔԱՆԴՎԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԸ
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը իր ֆեյսբուքյան էջում ցավով և խոր մտահոգությամբ անդրադարձել է Արցախի մշակութային ժառանգության շարունակական ոչնչացմանը։
Նրա գրառման մեջ հնչում է ոչ միայն փաստերի արձանագրում, այլ նաև ցավալի մի ճշմարտություն․ սոցիալական ցանցերի և լրատվամիջոցների մշտադիտարկումը բացահայտում է ոչ թե հերթական վանդալիզմի դեպք, այլ մի սառնասիրտ, կանխամտածված և համակարգված քաղաքականություն։ Սա պարզապես ավերածություն չէ․ սա հիշողության դեմ ուղղված պայքար է, մշակույթի արմատախիլ արվելու փորձ։
Ավանեսովը նշում է, որ Բաքվի բռնապետական վարչակարգը հետևողականորեն իրականացնում է հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության վերացման ծրագիր՝ փորձելով ոչ միայն քանդել քարեղեն արժեքները, այլև ջնջել դրանց գոյության մասին հիշողությունը, վերացնել ինքնության հետքը։
Հատկապես ցավալի և ցնցող է ժամանակավորապես բռնազավթված Ստեփանակերտում Սուրբ Աստվածամոր Հովանի եկեղեցու հիմնահատակ ավերումը։ Սակայն առավել ահասարսուռն այն է, որ այս հանցագործությունից առաջ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում և սոցիալական հարթակներում բացահայտ կերպով տարածվում էին կոչեր՝ ուղղված եկեղեցու ոչնչացմանը։ Այդ կոչերը չդատապարտվեցին, չկանխվեցին, այլ, կարծես, վերածվեցին իրականության՝ առանց որևէ պատասխանատվության զգացման։
Սակայն սա մեկ դեպք չէ։ Սա ցավալիորեն կրկնվող շղթայի հերթական օղակն է։ Ավերված սրբավայրերի շարքում են Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Տանձատափի եկեղեցին, Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին, Բերձորի Սբ. Համբարձման եկեղեցին, Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին և բազմաթիվ այլ հոգևոր կոթողներ։ Եվ ամենացավալին այն է, որ այս ցանկը չի փակվում․ այն շարունակում է աճել՝ ամեն նոր կորստով ավելի խորացնելով ընդհանուր ցավը։
Այս ամենը, ըստ Ավանեսովի, խոսում է ոչ միայն մշակութային ժառանգության հանդեպ անհարգալից վերաբերմունքի մասին, այլ նաև պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության մասին։ Լռությունը նման իրողությունների նկատմամբ այլևս չեզոքություն չէ․ այն վերածվում է լուռ համակրանքի, իսկ միջազգային հանրության անգործությունը՝ վտանգավոր լռության, որը թույլ է տալիս շարունակել նույն քաղաքականությունը՝ ավելի մեծ ծավալներով և ավելի անպատիժ կերպով։
Ombudsman of the Cultural Heritage of Artsakh
*********
Պարզաբանում է փաստաբան ԼԻԱՆԱ ԲԱԼՅԱՆԸ
Այո, հնարավոր է ամուսնալուծվել ոչ միայն այն վայրում, որտեղ ստացել եք ԶԱԳՍ-ի (քաղաքացիական ակտերի գրանցման) վկայականը։
Ամուսնալուծության կարգը սովորաբար կախված է տվյալ երկրի օրենքներից, բայց ընդհանուր սկզբունքները հետևյալն են․
Եթե ամուսնալուծությունն իրականացվում է ԶԱԳՍ-ով (փոխադարձ համաձայնությամբ, առանց անչափահաս երեխաների), ապա հաճախ կարելի է դիմել ձեր բնակության վայրի ԶԱԳՍ, ոչ պարտադիր նույնը, որտեղ գրանցվել է ամուսնությունը։
Եթե կա վեճ (գույք, երեխաներ և այլն), ապա ամուսնալուծությունը կատարվում է դատարանով, և դիմումը ներկայացվում է ըստ կողմերից մեկի բնակության վայրի։
Որոշ դեպքերում կարելի է դիմել նաև այն վայրում, որտեղ գրանցվել է ամուսնությունը, բայց դա պարտադիր չէ։
Աշխատանքային թրաֆիքինգը, որը հաճախ բնութագրվում է որպես ժամանակակից ստրկության ձև, վերջին տարիներին լուրջ աճ է արձանագրել Եվրոպայում։ Այս երևույթը հատկապես տարածված է դարձել փախստականների և միգրանտների շրջանում, որոնք սոցիալ-տնտեսական և իրավական խոցելի վիճակում են գտնվում։
Միջազգային կառույցների, այդ թվում՝ United Nations Office on Drugs and Crime-ի և International Labour Organization-ի ուսումնասիրությունները փաստում են, որ հարկադիր աշխատանքի դեպքերը աճում են՝ պայմանավորված գլոբալ միգրացիոն հոսքերով, զինված հակամարտություններով և տնտեսական անհավասարություններով։ Եվրոպան, լինելով բազմաթիվ միգրանտների վերջնակետ կամ տարանցիկ տարածք, դարձել է այդ խնդրի հիմնական կենտրոններից մեկը։
Փախստականներն ու միգրանտները հաճախ հայտնվում են այնպիսի իրավիճակում, որտեղ չունեն օրինական աշխատանքային կարգավիճակ, բավարար տեղեկատվություն իրենց իրավունքների մասին կամ լեզվի իմացություն։ Այս հանգամանքները հեշտացնում են նրանց շահագործումը՝ դարձնելով նրանց թրաֆիքինգի զոհ։ Շատ դեպքերում կեղծ գործատուները կամ միջնորդները խոստանում են բարձր վարձատրություն և անվտանգ պայմաններ, սակայն իրականում մարդկանց ներգրավում են ծանր և հաճախ անօրինական աշխատանքներում։
Աշխատանքային թրաֆիքինգը առավել հաճախ հանդիպում է գյուղատնտեսության, շինարարության, սպասարկման և տնային աշխատանքի ոլորտներում։ Զոհերը բախվում են աշխատավարձի չվճարման, չափազանց երկար աշխատանքային ժամերի, ազատ տեղաշարժի սահմանափակման, անձնագրերի առգրավման և երբեմն նաև ֆիզիկական կամ հոգեբանական բռնության։
Այս խնդրի խորացմանը նպաստել են նաև վերջին տարիների միգրացիոն ճգնաժամերը, այդ թվում՝ Syrian refugee crisis-ը, որի արդյունքում միլիոնավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը և որոնել աշխատանք ու անվտանգություն Եվրոպայում։
Եվրոպական երկրներն ու միջազգային կազմակերպությունները վերջին տարիներին ակտիվացրել են պայքարը աշխատանքային թրաֆիքինգի դեմ՝ ուժեղացնելով օրենսդրական կարգավորումները, վերահսկողությունը և զոհերի պաշտպանության մեխանիզմները։ Այնուամենայնիվ, խնդիրը շարունակում է մնալ արդիական և պահանջում է համատեղ ու համակարգված մոտեցում՝ ինչպես պետական, այնպես էլ միջազգային մակարդակներում։
Վերջիվերջո, աշխատանքային թրաֆիքինգի դեմ պայքարը ոչ միայն իրավական, այլև մարդկային արժանապատվության պաշտպանության հարց է, որը պահանջում է շարունակական ուշադրություն և արդյունավետ քայլեր։
Պատրաստեց փաստաբան Լիանա ԲԱԼՅԱՆԸ
(Նիդ.օրագրի համար)
Երևան, ապրիլի 24 — Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Աշխարհի տարբեր երկրներում հայությունը ոգեկոչում է Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը։
Հայաստանում և սփյուռքում անցկացվում են հիշատակի միջոցառումներ, ծաղկեդրման արարողություններ և երթեր։ Մայրաքաղաք Երևանում հազարավոր քաղաքացիներ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։
Նիդերլանդներում ևս կազմակերպվում են հիշատակի միջոցառումներ։ Մասնավորապես, ոգեկոչման միջոցառումներ արդեն տեղի են ունեցել Հաագա քաղաքում։ Միաժամանակ միջոցառում է նախատեսված նաև Ամստերդամ քաղաքում՝ ապրիլի 26-ին։
Ապրիլի 24-ին հիշատակի միջոցառումներ են անցկացվում Ասեն, Ալմելո, Առնհեմ, Մաստրիխտ և Նիդերլանդների այլ քաղաքներում, որտեղ տեղի հայկական համայնքները հավաքվում են՝ ոգեկոչելու զոհերի հիշատակը և ընդգծելու պատմական արդարության կարևորությունը։
Ապրիլի 24-ը հայ ժողովրդի համար հիշատակի, ցավի և միաժամանակ արդարության պահանջի օր է, որը միավորում է սերունդներին ամբողջ աշխարհում։
ՆԻԴ.ՕՐԱԳԻՐ
Լուսանկարում` այս պահին Երևանում։
Նիդերլանդների դեսպանը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915–1917 թվականներին զոհված հայերի հիշատակին։
Դեսպանը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ և հարգանքի լռությամբ ոգեկոչել զոհերի հիշատակը։
Իր խոսքում Մոնրոյ-Վինթերը նշել է.
«Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք հիշատակում ենք 1915–1917 թվականներին հայերի նկատմամբ իրականացված զանգվածային ոճրագործությունը։ Անկեղծորեն կիսում ենք հայ ժողովրդի վիշտը՝ նախնիների կրած տառապանքների համար։ Միանում ենք հայերին և խոնարհվում այս ողբերգության բոլոր զոհերի հիշատակի և վերապրողների առաջ»։
Դեսպանի այցը Ծիծեռնակաբերդ ևս մեկ անգամ ընդգծում է միջազգային հանրության համերաշխությունը հայ ժողովրդի հետ և հիշողության պահպանման կարևորությունը՝ որպես նման ողբերգությունների կանխարգելման կարևոր գործոն։
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին՝ որպես համազգային սուգի և հիշողության օր։
Embassy of the Netherlands in Armenia
1915 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 111-ԱՄՅԱ ՀԻՇԱՏԱԿԻ ՈԳԵԿՈՉՈՒՄ — ԱՄՍՏԵՐԴԱՄ
Սուրբ Գրիգոր Նարեկացի Ամստերդամ հիմնադրամը և Հայ Առաքելական «Սուրբ Հոգի» եկեղեցին կազմակերպում են Հայոց ցեղասպանության ամենամյա հիշատակի միջոցառումը, որը տեղի կունենա կիրակի, 26 ապրիլի 2026 թ., ժամը 12:00–13:00։
Արարողությունը կկայանա Ամստերդամում՝ Հայ Առաքելական «Սուրբ Հոգի» եկեղեցու արտաքին պատին 2018 թվականին տեղադրված հուշարձանի մոտ
(հասցե՝ Krom Boomssloot 22)։
Ծրագիրը կմեկնարկի կարճ աղոթքով և կներառի՝
ելույթներ,
ծաղիկների և պսակների տեղադրում հուշարձանի մոտ,
«Tsirani tsar» հայկական նախագծային երգչախմբի երաժշտական կատարումներ (ղեկավար՝ Իվո Բոսվեյկ),
մեկ րոպե լռություն։
Բացման խոսքից հետո նախատեսված է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Բիյագովի ելույթը։
Միջոցառմանը կմասնակցի նաև Ամստերդամի փոխքաղաքապետ Հեստեր վան Բյուրենը, ինչպես նաև Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր (ChristenUnie) Դոն Սեդերը և գրող, լրագրող Ֆրանկ Վեստերմանը («Արարատ» գրքի հեղինակ)։
Ավանդույթի համաձայն, ներկա կլինեն նաև Ամստերդամի քաղաքային խորհրդի ներկայացուցիչներ և տարբեր թաղամասերի պատվիրակներ։
Միջոցառմանը կմասնակցեն նաև Նիդերլանդներում գործող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հայկական, արամեական, ասորական, հունական և եզդիական համայնքների անդամներ։
☆☆☆☆☆
PERSBERICHT
HERDENKING AMSTERDAM: 111 JAAR ARMEENSE GENOCIDE 1915
AMSTERDAM – De Stichting Sint Grigor Narekatsi Amsterdam en de ArmeensApostolische Kerk ‘Surp Hoki’ in Amsterdam organiseren op zondag 26 april 2026
van 12:00-13:00 uur de jaarlijkse herdenking van de Armeense Genocide van 1915 in
het Ottomaanse Rijk. De ceremonie zal plaatsvinden bij het in 2018 geplaatste
monument op de buitenmuur van de Armeens- Apostolische Kerk Surp Hoki aan de
Krom Boomssloot 22 in Amsterdam.
Het programma vangt aan met een kort gebed en bestaat verder uit een aantal
toespraken, het leggen van bloemen en kransen onder het monument, muzikale
optredens van een Nederlands koor met Armeense liederen en een minuut stilte.
De opening van de ceremonie wordt gevolgd door een toespraak van de
Ambassadeur van de Republiek Armenië in het Koninkrijk der Nederlanden,
dhr. Viktor Biyagov. De stad Amsterdam is tijdens de bijeenkomst vertegenwoordigd
door locoburgemeester Hester van Buren, die zich tot de aanwezigen zal richten met
een bijdrage. Traditiegetrouw is er afvaardiging vanuit de Tweede Kamer en de
Amsterdamse gemeenteraad.
De herdenking wordt eveneens bijgewoond door vertegenwoordigers van
verschillende Nederlandse maatschappelijke organisaties en leden van o.a. de
Aramese, Assyrische, Griekse en Yezidi gemeenschappen van Nederland.
Voor meer informatie neem contact op met Vahan Avakian, voorzitter van de Stichting
De Nieuwe Ster թերթի հոդվածը` Մաստրիխտի հայ համայնքը և Հայոց ցեղասպանության հիշատակը
Ապրիլի 24-ին աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքները ոգեկոչում են Հայոց ցեղասպանություն-ի զոհերի հիշատակը։ Այդ օրը առանձնահատուկ նշանակություն ունի նաև Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքում բնակվող հայերի համար, ովքեր ամեն տարի հավաքվում են՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց նախնիների հիշատակին։
Այս տարի հիշատակի արարողությունը տեղի ունեցավ Սուրբ Սերվասի բազիլիկայի հարակից տարածքում գտնվող հայկական խաչքարի մոտ։ Միջոցառմանը մասնակցեցին տեղի հայ համայնքի անդամներ, ինչպես նաև հոլանդացի հյուրեր և եկեղեցականներ։
Մաստրիխտի հայկական համայնքը, թեև թվով փոքր, սակայն ակտիվ և համախմբված է։ Համայնքի ներկայացուցիչ Վազգեն Սարգսի խոսքով՝ նման միջոցառումները կարևոր դեր ունեն ոչ միայն պատմական հիշողության պահպանման, այլև երիտասարդ սերնդին ինքնության փոխանցման գործում։ «Մենք պարտավոր ենք հիշել և փոխանցել ճշմարտությունը, որպեսզի նման ողբերգությունները երբեք չկրկնվեն»,– նշեց նա։
Միջոցառմանը ներկա էր նաև բազիլիկայի դեկան Դաուտցենբերգը, ով ընդգծեց հայ ժողովրդի դարավոր քրիստոնեական ժառանգությունը։ Նրա խոսքով՝ Հայաստանը աշխարհի առաջին քրիստոնեական երկրներից է, և այդ հավատքը մինչ օրս խորապես արմատավորված է հայ ժողովրդի կյանքում։ Նա նաև նշեց, որ Մաստրիխտի հայկական եկեղեցին «ծաղկող և երիտասարդ համայնք է», որի հետ համագործակցելը մեծ պատիվ է։
Հայ համայնքը Մաստրիխտում կարևոր կամուրջ է հանդիսանում հայկական և հոլանդական մշակույթների միջև՝ նպաստելով փոխըմբռնման և բազմամշակութային երկխոսության զարգացմանը։ Նման միջոցառումները ոչ միայն հիշողության պահպանում են, այլ նաև ապագայի հանդեպ պատասխանատվության դրսևորում։
Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները շարունակվում են տարբեր երկրներում՝ միավորելով հայերին և նրանց բարեկամներին մեկ նպատակի շուրջ՝ հիշել, ճանաչել և երբեք չմոռանալ։
Ապրիլի 24-ին Ասսենում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում:
Միջոցառումը մեկնարկեց քայլերթով` դեպի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար, որտեղ տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն:
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից Անի Հակոբյանը, Ասսենի քաղաքապետ Մարկո Աութը, Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Դոն Սեդերը, Հայաստան հիմնադրամի քարտուղար Նիկոլայ Ռոմաշուկը:
On April 24, a commemorative event marking the 111th anniversary of the Armenian Genocide was held in Assen.
The event began with a procession to the khachkar dedicated to the memory of the victims, where a wreath-laying ceremony took place.
Speeches were delivered by Ani Hakobyan, Embassy of the Republic of Armenia in the Netherlands; Marco Out, Mayor of Assen; Don Ceder, Member of the House of Representatives; and Nicolaï Romaschuk, Secretary of the Armenia Foundation.
Թագավորական խաղերը Նիդերլանդների դպրոցներում՝ առողջ ապրելակերպի տոն
Ամեն տարի գարնանը Նիդերլանդների դպրոցները լցվում են աշխույժ շարժումով, ժպիտներով և սպորտային ոգևորությամբ․ անցկացվում են «թագավորական խաղերը»՝ հայտնի որպես Koningsspelen։ Այս համազգային նախաձեռնությունը միավորում է հազարավոր աշակերտների՝ նպաստելով նրանց ֆիզիկական ակտիվությանը և առողջ ապրելակերպին։
Միջոցառումը սովորաբար կազմակերպվում է Նիդերլանդների ազգային տոն՝ Թագավորի օրվա նախաշեմին։ Այդ օրը դպրոցներում դասերը փոխարինվում են սպորտային մրցումներով, խմբային խաղերով և հետաքրքիր մարտահրավերներով։ Աշակերտները մասնակցում են վազքի, թիմային խաղերի, էստաֆետների և այլ շարժուն ակտիվությունների՝ զարգացնելով ինչպես ֆիզիկական ունակությունները, այնպես էլ համագործակցության հմտությունները։
Koningsspelen-ի կարևոր մաս է նաև առողջ սնունդը։ Օրը հաճախ սկսվում է միասնական նախաճաշով, որտեղ երեխաներին առաջարկվում են հավասարակշռված և օգտակար սննդամթերքներ։ Սա նպատակ ունի ձևավորել ճիշտ սննդային սովորություններ դեռ վաղ տարիքից։
Այս նախաձեռնությունը դարձել է Նիդերլանդների կրթական համակարգի կարևոր բաղադրիչներից մեկը։ Այն ոչ միայն խթանում է առողջությունը, այլև ուժեղացնում է դպրոցական համայնքի միասնականությունը՝ ստեղծելով տոնական և դրական մթնոլորտ բոլոր մասնակիցների համար։
Թագավորի օրը Նիդերլանդներում․ նարնջագույնով ներկված ազգային միասնության տոն
Ապրիլի 27-ին Նիդերլանդները տոնում է իր ամենասիրված և ամենագունեղ ազգային տոներից մեկը՝ Թագավորի օրը (Koningsdag)։ Այս տարի տոնն առանձնահատուկ է, քանի որ Նորին Մեծություն Թագավոր Վիլեմ-Ալեքսանդրը նշում է իր 59-ամյակը։ Տոնակատարությունները մեկ անգամ ևս վերածեցին երկիրը համազգային ուրախության կենտրոնի, որտեղ փողոցները լցվեցին երաժշտությամբ, պարով և նարնջագույնի անսահման երանգներով։
Թագավորի օրը ոչ միայն միապետի ծննդյան տոնն է, այլև ազգային ինքնության և միասնականության խորհրդանիշ։ Ամեն տարի միլիոնավոր մարդիկ դուրս են գալիս փողոցներ՝ մասնակցելու տոնական միջոցառումներին։ Քաղաքները վերածվում են բացօթյա տոնավաճառների, որտեղ քաղաքացիները ազատորեն վաճառում են իրենց իրերը, կազմակերպում խաղեր և համերգներ։ Այս ավանդույթը ստեղծում է յուրահատուկ, անկաշկանդ մթնոլորտ, որտեղ միահյուսվում են մշակույթը, առևտուրը և ժամանցը։
2026 թվականին թագավորական ընտանիքը տոնակատարությունները սկսեց Դոկկում քաղաքից՝ ընդգծելով տարբեր շրջանների կարևորությունը ազգային կյանքում։ Այս քայլը շարունակությունն է այն ավանդույթի, ըստ որի՝ ամեն տարի ընտրվում է նոր քաղաք՝ ուշադրության կենտրոնում պահելու երկրի բազմազանությունը։
Նիդերլանդների և նարնջագույն գույնի կապը խոր պատմական արմատներ ունի։ Թագավորական տան՝ Օրանժ-Նասաու դինաստիայի անունը կապված է «նարնջագույն» բառի հետ։ Դեռևս 16-րդ դարում Վիլեմ Օրանացին, գլխավորելով Իսպանիայի դեմ անկախության պայքարը, նարնջագույնը դարձրեց ազգային դիմադրության, միասնության և հաղթանակի խորհրդանիշ։ Այսօր այդ գույնը դարձել է ոչ միայն պետական խորհրդանիշ, այլև համազգային հպարտության արտահայտություն։
Թագավորի օրը նաև միջազգային նշանակություն ունի՝ միավորելով տարբեր երկրներում բնակվող հոլանդացիներին և Նիդերլանդների բարեկամներին։ Տոնի առթիվ շնորհավորանքներ են հղվում աշխարհի տարբեր անկյուններից։ Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների դեսպանատունը ևս միացել է շնորհավորանքներին՝ ընդգծելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները։
Այսպիսով, Թագավորի օրը շարունակում է մնալ Նիդերլանդների ամենավառ և խորհրդանշական տոնը՝ միավորելով պատմությունը, մշակույթը և ժամանակակից հասարակության կենսուրախ ոգին։ Նարնջագույնով ողողված փողոցները ևս մեկ անգամ հիշեցնում են, որ ազգային ինքնությունը լավագույնս արտահայտվում է միասնական ուրախության և տոնակատարության մեջ։
Ապրիլի 29-ը Պարի միջազգային օրն է (International Dance Day), որը հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1982 թվականից
Այս օրը հնարավորություն է տալիս նշել պարի ունիվերսալ լեզուն, որը միավորում է մարդկանց անկախ լեզվից, մշակույթից կամ սահմաններից։ Հայկական պարը ազգային մեծ խորհուրդ ունի: Հայաստանում ու սփյուռքում նրա նվիրյալների պակաս չունենք: Նրանցից մեկը Արթուր Հարությունյանն է:
Հայկական պարը ոչ միայն արվեստ է, այլև ազգային ինքնության և պատմության խորը մասն է։ «Մայրոքե», «Մշո Քոչարի» և «Թամիր աղա»-ն հայկական պարարվեստի վառ օրինակներ են՝ լի ուժով, արիությամբ և հավաքական ոգով։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խորեոգրաֆիայի ամբիոնի դասախոս Արթուր Հարությունյանի նախագիծը՝ «Պարի տոնը ազգային ոգով», իսկապես տպավորիչ է։ 215 մարդու մասնակցությամբ նկարահանված հոլովակը Մայր Հայաստանի արձանի մոտ, որտեղ միավորվել են աշխարհի շուրջ 18 երկրների հայկական պարախմբեր, շատ հզոր խորհրդանիշ է Սփյուռք-Հայաստան միասնության համար։ Այն ցույց է տալիս, որ հայկական պարը ոչ միայն պահպանվում է, այլև ապրում և զարգանում է գլոբալ մակարդակով։
Բացի այդ, նրա ղեկավարությամբ Կասկադում կազմակերպված մասսայական պարի տոնը ևս հիշարժան միջոցառում էր, որն ամրացրեց համայնքային ոգին և հայկական մշակույթի տոնախմբությունը։
Նման նախագծերը ոչ միայն պահպանում են մեր մշակութային ժառանգությունը, այլև փոխանցում են այն նոր սերունդներին՝ միավորելով մեզ բոլորիս։
ՆԻԴ.ՕՐԱԳԻՐ
https://youtu.be/QnyqbeHkOVE
«Ազատության ճաշկերույթ»՝ Հաագայում
2026 թվականի մայիսի 5-ին Դեն Հաագա քաղաքում կկայանա արդեն ավանդական դարձած «Ազատության ճաշկերույթ» միջոցառումը, որը կազմակերպում է «Աբովյան» մշակութային միությունը։ Միջոցառումը տեղի կունենա միության կենտրոնում (Weesperstraat 91)՝ ժամը 12:30-ից մինչև 14:30-ը, և նախատեսված է քաղաքի բնակիչների ու հայկական համայնքի անդամների համար։
Այս նախաձեռնությունը նվիրված է Նիդերլանդների ազատագրման 81-ամյակին՝ խորհրդանշելով խաղաղության, ազատության և համերաշխության արժեքները։ Ամեն տարի մայիսի 5-ին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի առիթով, երկրում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որոնցից մեկը հենց «Ազատության ճաշկերույթն» է։ Այս տարի, բացի AMARE մշակութային համալիրում նախատեսված կենտրոնական ծրագրից, նման ճաշկերույթներ կանցկացվեն նաև քաղաքի տարբեր թաղամասերում։
«Աբովյան» մշակութային միության կենտրոնում նախատեսված ծրագիրը հագեցած է և բազմաբովանդակ։ Միջոցառման ընթացքում դասախոսությամբ հանդես կգա Հայաստանի պատվավոր հյուպատոս Յան Հուկեման՝ անդրադառնալով ազատության գաղափարի կարևորությանը պատմական և արդիական համատեքստերում։ Բացի այդ, ներկաները հնարավորություն կունենան վայելելու հայկական երաժշտություն և պարային կատարումներ, որոնք կներկայացնեն միության երիտասարդ անդամները։
Միջոցառմանը մասնակցությունն ամբողջությամբ անվճար է, ներառյալ ճաշը, սակայն կազմակերպիչները խնդրում են նախապես գրանցվել՝ ուղարկելով էլեկտրոնային նամակ info@abovian.nl
հասցեին։
«Ազատության ճաշկերույթը» ոչ միայն հիշատակի միջոցառում է, այլ նաև մշակութային կամուրջ, որը միավորում է տարբեր ազգերի մարդկանց՝ ընդգծելով համակեցության, փոխադարձ հարգանքի և ազատության արժեքները։
Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար շարունակվում է բարձրաստիճան ղեկավարների այցը Հայաստան։ Նրանց մի մասը կժամանի միջոցառման անցկացման օրը` մայիսի 4֊ին։
Միջոցառման մասին ամփոփ տեղեկատվություն կհրապարակվի մեր էջում ավելի ուշ:
No comments:
Post a Comment